СТАНЬ VIP

Ֆյոդոր Դոստոևսկի

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Ֆյոդոր Դոստոևսկի

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 22 мар 2014, 19:44

(431.29 кб) Просмотров: 3457
Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկի (ռուս.՝ Фёдор Михайлович Достоевский, 1821թ. հոկտեմբերի 30 (նոյեմբերի 11),Մոսկվա, Ռուսական կայսրություն - 1881թ. հունվարի 28 (փետրվարի 9), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա։
Текст:
Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին ծնվել է 1821 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում։ 1837 թվականին ընդունվել է զինվորական ուսումնական հաստատություն։ 1843 թվականին նրան ընդունում են Ինժեներական կորպուս, որտեղ ծառայում է մեկ տարի, այնուհետև հրաժարվում զինվորական կարիերայից և իրեն նվիրում գրականությանը։
Ապրելով Սանկտ Պետերբուրգում՝ Դոստոևսկին ճանաչում է աղքատ և նվաստացուցիչ կյանքի բոլոր դառնությունները։
Առաջին իսկ՝ «Խեղճ մարդիկ» (1846 թ.) վիպակով արժանացել է հասարակության ուշադրությանը։ 1849 թվականին Դոստոևսկին հեղափոխական Պետրաշևսկու գործով ձերբակալվում է և տարվում Պետրոպավլովյան ամրոց՝ դատապարտվելով մահապատժի, որը վերջին պահին Նիկոլայ I կայսեր հրամանով փոխարինվում է տաժանակիր աշխատանքներով և սիբիրյան աքսորով, որտեղ էլ հրատարակում է «Քեռու երազը» (1859), «Ստեպանչիկովո գյուղը և նրա բնակիչները» (1859) վիպակներն ու «Ստորացվածներնը և անարգվածները» (1861) վեպը։
1859 թվականին գրողն իրավունք է ստանում վերադառնալ Տվեր, այնուհետև Պետերբուրգ։ Աքսորից հետո Դոստոևսկին գրում է «Նոթեր մեռյալ տնից»։ 1862-63-ին ճանապարհորդել է Եվրոպայում։ Ռուսաստանի պատմական զարգացման ուղին պատկերացրել է բոլոր դասերի համախմբման մեջ՝ միապետի և եկեղեցու ներքո։ Այս տեսակետից արծարծել է «Ձմեռային նոթեր ամառային տպավորությունների մասին» (1863), «Գրառումներ ընդհատակից» (1864) գործերում։ 1860-70-ական թվականներին գրական հանճարի ամենաբեղուն շրջանն էր, նա գրում է այսպես կոչված «մեծ վեպերը»՝ «Ոճիր և պատիժ» (1866), «Ապուշը» (1868), «Դևեր» (1871 - 1872) և «Կարամազով եղբայրներ» (1879 - 1880)՝ ստեղծելով հակասական, խռովարար և աներևակայելիորեն բարի կերպարներ, որոնցից են Ռասկոլնիկովը («Ոճիր և պատիժ»), իշխան Միշկինը, Ռագոժինը («Ապուշը»), Իվան և Ալյոշա Կարամազովները («Կարամազով եղբայրներ»)։
1881 թվականի սկզբներին Դոստոևսկու մոտ սրանում է թոքերի բորբոքումը։
Մահից առաջ նա կնոջը խնդրում է իր համար Աստվածաշունչ կարդալ։ «Հիսուսը պատասխանեց նրան։ Մի' պահիր ինձ, քանզի այսպես է վերապահված մեզ իրագործել մեծ ճշմարտությունը…»։ «Լսում ես, մի' պահիր ինձ։ Ես կմեռնեմ։ Հիշի'ր, Անյա, ես միշտ ջերմագին սիրել եմ քեզ և երբեք չեմ դավաճանել քեզ՝ նույնիսկ մտովի»,- վերջին բառերն է կնոջն ասում Դոստոևսկին։
Դոստոևսկու գեղագիտական հայացքներն ու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ռուս և համաշխարհային գրականության, այդ թվում՝ նաև հայ հոգեբանական արձակի վրա։
Նրա գաղափարագեղագիտական հայացքները զարգացրել են Ստեֆան Ցվայգ, Ֆրանց Կաֆկան, Մարսել Պրուստը, Ալբեր Քամյուն և ուրիշներ։
Վեպեր
1845 - Խեղճ մարդիկ (Бедные люди)
1861 - Նվաստացվածներն ու անարգվածները (Униженные и оскорблённые)
1866 - Ոճիր և պատիժ (Преступление и наказание), թարգմանվել է հայերեն
1866 - Խաղամոլը (Игрок)
1868 - Ապուշը (Идиот), թարգմանվել է հայերեն
1871 - Դևեր (Бесы)
1875 - Դեռահասը (Подросток)
1879 - Կարամազով եղբայրներ (Братья Карамазовы), թարգմանվել է հայերեն
Վիպակներ և պատմվածքներ
1846 - Երկվորյակը (Двойник)
1846 - Ինչքան վտանգովոր է տրվել փառասիրական երազներին (Как опасно предаваться честолюбивым снам)
1846 - Պարոն Պրոխարչինը (Господин Прохарчин)
1847 - Տանտիրուհին (Хозяйка)
1848 - Պոլզունկովը (Ползунков)
1848 - Թույլ սիրտը (Слабое сердце)
1848 - Նետոչկա Նեզվանովա (Неточка Незванова)
1848 - Սպիտակ գիշերներ (Белые ночи)
1849 - Փոքրիկ հերոսը (Маленький герой)
1859 - Քեռու երազը (Дядюшкин сон)
1859 - Ստեպանչիկովո գյուղը և նրա բնակիչները (Село Степанчиково и его обитатели)
1860 - Ուրիշի կինը ու ամուսինը մահճակալի տակ (Чужая жена и муж под кроватью)
1860 - Նոթեր Մեռյալ տնից (Записки из Мёртвого дома)
1862 - Ձմեռային ակնարկներ ամառային տպավորությունների մասին (Зимние заметки о летних впечатлениях)
1864 - Նոթեր ընդհատակից (Записки из подполья)
1864 - Տհաճ անեկդոտ (Скверный анекдот)
1865 - Կոկորդիլոս (Крокодил)
1869 - Հավերժ ամուսին (Вечный муж)
1876 - Հեզաբարո կինը (Кроткая)
1877 - Ծիծաղելի մարդու երազը (Сон смешного человека)
1848 - Ազնիվ գողը (Честный вор)
1848 - Տոնածառն ու հարսանիքը (Ёлка и свадьба)
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ֆյոդոր Դոստոևսկի

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 22 мар 2014, 19:49

«Լավագույն մարդիկ ճանաչվում են բարձր բարոյական զարգացմամբ և բարձր բարոյական ազդեցությամբ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ֆյոդոր Դոստոևսկի

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 22 мар 2014, 19:51

«Մարդը մի ամբողջ աշխարհ է, միայն թե նրա մեջ ազնիվ լինի հիմնական մղումը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ֆյոդոր Դոստոևսկի

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 22 мар 2014, 19:54

«Իմաստավորվել և զգալ կարելի է, և նույնիսկ ճիշտ է, միանգամից, բայց միանգամից մարդ դառնալ անհնար է. պետք է մշակվել որպես մարդ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ֆյոդոր Դոստոևսկի

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 22 мар 2014, 19:55

«Ով հակամետ է հեշտությամբ կորցնել հարգանքը ուրիշների նկատմամբ, նա, ամենից առաջ, չի հարգում իրեն»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ֆյոդոր Դոստոևսկի

Сообщение:#6  Сообщение Narek Dallakyan » 22 мар 2014, 19:57

«Ես չեմ կարող պատկերացնել այնպիսի վիճակ, որ երբևէ անելու բան չլինի»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ֆյոդոր Դոստոևսկի

Сообщение:#7  Сообщение Narek Dallakyan » 22 мар 2014, 20:08

«Միայն աշխատանքով ու պայքարով է ձեռք բերվում ինքնատիպությունը և սեփական արժանապատվության զգացումը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ֆյոդոր Դոստոևսկի

Сообщение:#8  Сообщение Narek Dallakyan » 22 мар 2014, 20:09

«Իր մեջ խեղդել պարտքը և չճանաչել պարտականությունները, միևնույն ժամանակ իր համար պահանջելով բոլոր իրավունքները, պարզապես խոզություն է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ֆյոդոր Դոստոևսկի

Сообщение:#9  Сообщение Narek Dallakyan » 22 мар 2014, 20:13

«Իսկական գործիչը, ճանապարհ ընկնելով, իր առջև անմիջապես տեսնում է այնքան գործեր, որ չի գանգատվի, թե իրեն չեն թողնում գործ անել, այլ անպայման կփնտրի-կգտնի և կհասցնի գոնե որևէ բան անել»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ֆյոդոր Դոստոևսկի

Сообщение:#10  Сообщение Narek Dallakyan » 22 мар 2014, 20:25

«Առանց իդեալների, այսինքն` առանց լավագույն թեկուզ փոքր-ինչ որոշակի ցանկությունների, երբեք չի կարող ստացվել ոչ մի լավ իրականություն»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ