СТАНЬ VIP

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ

Сообщение Harutin » 08 апр 2011, 20:57

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ

Feliqs Meloyan.jpg
Feliqs Meloyan.jpg (5.85 кб) Просмотров: 673
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ

Сообщение Harutin » 08 апр 2011, 21:01

ՄԱՐԴՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ


- Նախ՝ թերթե՞լ եք մեր նորաստեղծ հանդեսի համարներր, ի՞նչ կարծիքի եք։

- Թերթել եմ, նույնիսկ մի երկու էջ տպագրվել ու հոնորար եմ ստացել, խորհրդանշական չէր, շնորհա­կալ եմ։ Ձեր խմբագիր Վահան Վարդանյանն ու պատասխանատու քարտուղար Շանթ Մկրտչյանը իմ սերնդակիցը չեն, ջահել են, բայց շատ հեշտ է հետնե­րը ընկերություն անելը։ Հավատավոր ստեղծագործողներ են ու կայացած ազնիվ մարդիկ։

Հանդեսի մասին լավ կարծիքի եմ։ Ե՛վ գրական տեքստերի, և մշակույթի տարողունակ շրջանակի, և´ նյութերի մատուցման առումով։ Աստված տա չենթարկվեք պարտադրանքի, մնաք ձեր խղճին ու ճաշակին, ձեր ուսերին չառնեք Գրողների միության թացուչոր բե­ռը և չլծվեք նրա սայլին։

- Շնորհակալություն։ Կուզեի, որ խոսեինք այսպիսի մի թեմայից՝ «Կյանքը և գրականությանը»։ Օր ու գիշեր խոսելու նյութ է, բայց կանդրադառնանք այն հարցերին, որոնք Ձեզ առավել հրատապ են թվում։ Կուզեք կյանքից սկսեք, կուզեք՝ գրականությունից...

- Անցյալ դարի 70-80-ականներին, ուրեմն, Խորհր­դային Հայաստանում ապրում էր երեք թե երեք ու կես միլիոն հակախորհրդային հայ։ Աննման բոզբաշ ու թփով տոլմա եփող տանտիրուհի, աշխարհը բացատրելուց հոգնած փիլիսոփա-մտավորական, մաճկալ, բան­վոր ու զինական, նաև կոմերիտական, նաև կենտկոմական կոմունիստ, - անխտրական բոլորս, թվում էր, միակամ հակախորհրդային էինք։ Տնազ էինք անում ու ծի­ծաղում, քննադատում էինք ու հայհոյում։ Հիմա էլ, երբ տասնհինգ տարի է հուղարկավորել ենք ԽՄԿԿ իշխա­նությունը, մեզ հետ չէ այլևս լուսահոգին թե նզովյալը, ազատ ենք, անկախ ենք ու մի քիչ էլ ժողովրդավար,– հի­մա էլ, թվում է, բոլորս, էլի նույն կազմով, խորհրդային ենք։

Անդրեյ Բիտովը Երևան էր եկել, «Հայաստանի դա­սերը» գրելուց առաջ էր, Հրանտենց տանը կոնյակի բաժակը ձեռքին թախծում էր. «Խորհրդային Միությու­նը ինձ չի նյարդայնացնում, թող իր համար գոյատևի, միայն թե չլցվի ներսս ու չներկայանա որպես իմ էու­թյուն»։ Ժպտացինք, գինովցածի տագնապ ընկալեցինք Անդրեյի ասածը, ախր շատ էր զավեշտական նոր մարդ ստեղծելու խորհրդային գաղափարախոսության ճիգը... Բայց դե զավեշտ էր, ինչ էր՝ երևի թե ինչ-որ տեղ հաջողեց, նոր մարդ չստեղծեց, բայց մարդու ներսը խեղել կարողացավ։ Գուցե չափազանցված անխիղճ հնչի, բայց և´ խորհրդայինն էր խորհրդային, և´ հակախորհրդայինը։ Մոնարխիստի, դեմոկրատի, խորհրդայինի ու հակախորհրդայինի աններդաշնակ խառնվածքի, ներսը խեղ­վածի դրսևորում չէ՝ Սոլժենիցին երևույթը, խորհրդային արձակագիր չէ՞ Չինգիզ Այթմսաովը, Գևորգ էմինը խորհրդային բանաստեղծ չէ՞, տխմար էին, համբակ էին, չէին հասկանում՝ ում են Ստալինյաև կրկնակի մրցանա­կի արժանացնում։

- Այդ գրական և ոչ գրական իրողությունները՝ երեկ, այսօ՛ր ինչպե՞ս ենք խորհրդային։

- 1966-ից Գրողների միությունում եմ, և գրողների քանի համագումարի եմ մասնակցել, բայց ավելի խորհրդային, քան անցյալ տարվանն էր, չեմ հիշում։ Իսկ տարբերությունը այնքան չնչին էր, որ հազիվ թե շատերը նկատած լինեն։ Զանգուլակի երկու ծըլընգ էր պակասում հերոսական սիմֆոնիային, երկու շտրիխ՝ հայ գրականության վերջին տարիների, դյուցազնապատում-պաննոյին. մեկ՝ որ Կիրովի գործարանի բանվորը չողջունեց համագումարի բացումը, մեկ էլ՝ որ վերջում համագումարը ուղերձ չհղեց Մոսկվա, Կրեմլ, ՍՄԿԿ Քաղբյուրոյին, որով հայ գրողներն իրենց հավատար­մությանը կհավաստեին կոմունիստական իդեալներին ու խորհրդային ժողովարդների բարեկամությանը։ Մնացածը՝ դասական խորհրդային, մնացածը՝ ձևով սոցիալիստական, բովանդակությամբ սոցիալիստա­կան։ Ազգային ձևի պատրանք էլ չստեղծվեց։ Առաջնե­րում գոնե հարբածներ էին հայտնվում դահլիճում, քնածներին արթնացնում էին, հռետորի խոսքին ամբի­ոնն ի վեր գնահատական էին տալիս՝ մալադե´ց, ռեպ­լիկներ էին ծղրտում։ Այնքան, մինչև որ նախագահողը ոտքի էր ելնում՝ «Ընկեր Կարլեն Հակոբյան, ստիպված եմ ձեզ դուրս հրավիրել դահլիճից»։ Ընկերը հրավերը ընդունում կամ չէր ընդունում...

Մի համագումարի, կարծեմ, Մահարին ու Խանզադյանը վարչության անդամ չէին ընտրվել, ինչ թա­մաշա էր, ի՜նչ գզվռտոց ընկավ, ամբիոնից ու դահլիճից ի՜նչ սրամիտ գռեհկություններ հևչեցիև։ Այստեղ՝ չէ - բո­լորը բարեկիրթ, վայելուչ, կոռեկտ: Գիրկընդխառն հա­մերաշխություն, անձնուրաց տքնանք, ոգորումի ելած, համաշխարհային բարձունքներ գրոհող բանաստեղծ­ների կոհորտա՝ անուն առ անուն։ Միջակության մասին էլ, հարկավ, ակնարկություն եղավ, բայց դե ինքդ էլ գիտես՝ որ ամբիոն ես բարձրանում, դրանց անունները մտահան ես անում...

Վանաձորցի բանաստեղծ Սերո Անտոնյանն առաջարկեց նախագահի միակ թեկնածուին բաց քվեարկու­թյամբ ընտրել։ Ողջախոհ առաջարկ էր՝ համագումարն ընդունեց։ ճիշտ է, Լևոն Խեչոյանը մի քիչ իր ելույթով էր համը հանել, մի քիչ էլ հիմա հանեց՝ իր դեմ ձեռքը տնկեց դահլիճի հարթ մակերեսին, բայց հոգ չէր, կա­րելի էր չտեսնելու տալ։ Մի խոսքով՝ միաձայն։

- Չեղա՞վ խորհրդային։

- Ո՞ւմ է պետք օրացի, համարյա ամենօրյա խաղք ու­ խայտառակ ներկայացումները։ Այսքան ցավ կա ապրածդ օրվա մեջ, հոգսը շլնքիցդ կախ՝ ամեն քայլափոխի ոտնատակ ես տալիս սեփական արժանապատվությունդ, զզվում ես ինքդ քեզնից - գրիչդ առար ձեռքդ՝ սպիտակ թղթից մի ընկնավոր քեզ լեզու է ցույց տալիս...

Ախր ինչ միաձայն։ Ոչ կողմ ես, ոչ էլ դեմ, հիասթափված ես, հուսահատ ես – դո՞ւ ես ուզում նախագահ դառնալ՝ դու դարձիր, նա՞ է ուզում՝ թոդ նա դառնա։ Աչքալուսանքը, ուրեմն, նրա մերձավորներին։

- Համագումար էր՝ խորհրդային թե ոչ խորհրդային, անցավ, հնարավոր չէ՞ ստեղծագործական արդյունա­վետ աշխատանք կազմակերպել Միության ներսում։ Ի՞նչն է խանգարում։

- Գրական լիարյուն, ակտիվ կյանքի այս իմիտացի­ան, երբ հրատարակված գրքերը՝ չնչին բացառությամբ, շնորհանդեսները, մրցանակները, հոբելյանները, հա­յոց հասարակական կյանքի և Երկիր մոլորակի հրա­տապ հարցերի քննարկումները (Կանաչների հետ Բաքու–Թբիլիսի–Զեհյան նավթամուղի վտանգավորությունը տարածաշրջանում ըստ ամենայնի հետազոտեցինք-բացահայտեցիևք, Պենտագոնի բյուջեի հարցն էլ, երևի թե, առաջիկայում կքննարկենք),– և այս ամբողջ եռանդը անկորուստ ուղղվում է գրականության դեմ։ Այս մերձգրակաև հևքի մեջ ի՞նչ գրական անհատականու­թյուն ու ի՞նչ գրական արժեք։

- Գրական բարձր չափանիշնե՛ր չկան։

- Իսկ որտեղի՞ց էին լինելու։ Գլուխներս մտցրել ենք, թե Միությունը հետամուտ է գրական բարձր չափանիշ­ների։ Միության գոյությունը պայմանավորված է միջակության վիթխարի զանգվածի առկայությամբ, և չափաևիշ սաաջադրողը հենց այդ զանգվածն է։ ՀԳՄ ներկա­յիս կառույցը ժառանգել ենք խորհրդային իրականությունից և ուզում եևք լցնել նոր բովանդակությամբ։ Մինչդեռ ձևը հետը բերել է իր բովանդակությունը, առանց դրա աևհեթեթ գոյություն է։

- Երբ Դուք ՀԳՄ վարչության քարտուղար էիք՝ ձևն ու բովանդակությունը համապատասխանու՞մ էին։

- Այդ հարցին սպասում էի։ Իհարկե՝ ոչ։ ՀԳՄ-ն ժա­մանակավրեպ էր դեռևս խորհրդային վերջին մեկ-երկու տասնամյակներին։ Որ այլևս գաղափարակաև ամրոց չէր և Գրողների տան շենքի ճակատին պարզորոշ ըն­թերցվում էր «Չի պահպանվում պետության կողմից» ցուցանակը՝ վկայեց դատավարությունների այն անփա­ռունակ հերթափոխը, երբ դատարանում հայցվոր կող­մը արձակագիր Հովհաննես Մելքոնյանն էր իր մի քա­նի հարյուր չգրողներով... Կռիվը տարածքների, ունեց­վածքի համար էր, երկար ձգվեց, Վահագն Դավթյանն ու Ռազմիկ Դավոյանը պաշարումի մեջ անցկացրին իրենց նախագահությունը։ Հրանտ Մաթևոսյանի օրոք էլ ՀԳՄ-ն էլի մեծ, էլի եռահարկ, էլի պատկառազդու, բայց տուն էր, գործատեղի չէր։ Հրանտն ինքն էլ կոլեկտիվի մարդ չէր, ժողովական չէր, ինչքան հիշում եմ՝ վարչու­թյան թեկուզ մեկ նիստ չգումարեց։ Եվ նաև՝ ոչ մի պերեստրոյկա, թող ուրիշները գան անեն, իմ օրոք թող չլինի... Եվ հարցազրույցներում ասում-պատճառաբանում էր. «Այսօրվա կյանքում իր նշանակությամբ, էու­թյամբ, կենդանությամբ նշանակալի մի բան չէ, բայց իր կորստով նշանակալի մի բան կդառնա»։

- Հնացած ու անարդյունավետ եք համարում ԳՄ կառույցը, իսկ...

- Ինչու միայն ՀԳՄ կառույցը... Թատերական գործիչների միության համագումարը տեսանք, իսկ վերջերս ճանաչված նկարիչներից մեկն էլ տրտնջում էր, թե ներկարարներին էլ են ընդանում Նկարիչների միության...

- Բայց քանի որ գրողներից ենք խոսում, ինչպե՞ս եք պատկերացնում նրանց համագործակցությունը։

- Ակումբ եմ պատկերացնում, հիմնադրամ... Աշխատակազմ կոչվածը մի գործավար է, վարչությունը թե խորհուրդը՝ հասարակական կարգով։ Երկու-երեք սեն­յակ, նարդի, շախմատ, բիլիարդ էլ վատ չի լինի, մի գե­ղեցկադեմ ջահել տիկին, - որ տարեցներն էլ խունջիկ-մունջիկ գան, - սուրճ է մատուցում, օղին դրսից են բե­րել տալիս՝ առանց վերադիրի...

Օրը գրասեղանի առաջ կանցկացնեն, իրենց տանը, գուցե քաղաքից դուրս՝ գյուղի իրենց տանը կգրեն, իսկ որ կարևորն է՝ մեծ մասը, շատ մեծ մասը մի քանի շա­բաթ փիքր կանի, կտա-կառնի ու էլ չի գրի՝ ի նպաստ հայ գրի ու հայ ժողովրդի քաղաքակիրթ առաջընթացի։ Գրել շարունակողները մենակ կմնան, կդառնան միայնակ հոգիներ, դեմքով կշրջվեն դեպի իրենց ներսը։

- Շատ առաջ չգնացի՞ք...

- Լավ, բոլոր դեպքերում՝ ո՛չ այս նախարարությա­նը, ո՛չ այս բրգաձև կառավարվող հիմնարկ-ձեռնարկությանը։ Եթե հիմա ասեմ՝ պիտի հրաժարվել այդ կառույ­ցից, պիտի տրոհել համախոհների կամ օժտվածության առումով բախտակիցների, յուրաքանչյուր խմբակցու­թյուն թող իր մամուլն ունենա, գուցե թե միտք շարժվի, - եթե ասեմ՝ ձեր բերանից էլ կլսեմ ծանոթ դեմագոգի­ան՝ «Շենքը կզավթեն օլիգարխները», «Ծաղկաձորի հանգստյան տունը կկորցնենք»... Կարելի է վերակա­ռուցմանը իրավաբանական հիմնավորում տալ, Դուք էլ գիտեք, որ չենք կորցնի, բայց կասեք։ Այնպես որ՝ գույք գրականության դիմաց։

- Հասկանալի է։ Ինչի մասին որ խոսում եք, այնու­ամենայնիվ կյանք ի Իսկ ի՞նչ կասեք գրականության մասին։

- Ժամանակը մի տեղ չի ընդհատում իր ընթացքն ու չի սկսում մի ուրիշ տեղից, կացութաձևերի փոփոխու­թյունից, հասարակական կատակլիզմներից հետո կյանքը չի դատարկվում ու չի լցվում նոր բովանդակու­թյամբ։ Էնպես չի, թե մածնի պուլիկը լվացել, մեջը մեղր ենք լցնում։ Ժամանակը սահմաններ չի գծում, և մարդն էլ անխառն ժամանակի, զտարյուն հասարակարգի ծնունդ չէ։ Իրար շատ նման են Բուշ կրտսերն ու Սադամ Հուսեյնը, և երկուսը միասին շատ տարբեր են Անդրեյ Սախարովից։ Նույնն էլ գրականության մեջ, նույնն էլ գրքերի աշխարհում։ Դա ետխորհրդային շրջանի հայ պատմվածքի օտարալեզու անթոլոգիա կհրատարակես, ներողամտորեն, վերապահությամբ, ժամանակները խառնելով Հրանտ Մաթևոսյանին ու Ռուբեն Հովսեփյա­նին էլ կընդգրկես ժողովածու, մեկ էլ, սատանայական խաղ է, կտեսնես, որ հայ գրին անծանոթ օտար ընթեր­ցողը իր համար պարզել է, որ քո անկախության գեղար­վեստական առհավատչյան Մաթևոսյանի՝ հազար տա­րի առաջ գրված «Կանաչ դաշտն» է, իսկ Հովսեփյանի՛ «Ես ձեր հիշողությանն եմ» պատմվածքի հոգեբանա­կան մթնոլորտը գոյացավ 1988-ի ճայթյունից հետո։

Երկրի տնտեսությունը տեղում դոփում, թե ընկրկում էր, գաղափարը դրոշ չէր պարզում, ուռա չէր հնչեցնում, ծամոն էր՝ գաղափարախոսները ծամում էին, գաղափարախոսական դաշտը արվեստագետներից թափուր էր։ Սահմանափակումներ, թաբուներ, իհարկե, կային, բայց դրանք հիմնականում վերաբերում էին մամուլին ու հրա­պարակախոսությանը։ Եվ այստեղ էլ կարելիի ու չի կարելիի սահմանները շատ հեղհեղուկ էին, ահարկու մի գրաքննիչ կոտոշները դեմ կտար ա «չի կարելին» կհաներ, իսկ անդարդ մի ուրիշը նույն բանի վրա ձեռքը թափ կտար կանցներ։ Արձակից տողեր ու էջեր ջնջվում կամ վերամշակվում էին, բանաստեղծություններ էին հանվում, բայց այդ էջերում ա բանաստեղծություններում արձակագիրն ու բանաստեղծը հրապարակախոս էին։

- Պարոցր Սևակի «Եղիցի լոցսը» կանգնեցրին...

- Այդ դեպքն էլ բացառություն չէ։ Սևակը, ճիշտ եք, և «գլավլիտային» գործեր շատ ուներ, իսկ Սահյանը, օրի­նակ, բոլորովին չուներ։ Ճիշտ չէ, թող ոչ մեկը չասի՝ ճնշում էին, խեղդում էին, ինքն ու դրսևորման հնար չկար, թող լռի, որովհետև կա անվարան պատասխանը՝ և քո ինքնադրսևորման հնարավորությունը այսօր էլ սահ­մանափակ է։ Անկախությունից հետո գզրոցներից արգելված գրքեր լույս աշխարհ եկան, ինչու չեկան...

Այնպես որ՝ Լևոն Խեչոյանն էլի իր ներսն է պե­ղում, Գուրգեն Խանջյանն էլի ներսուդուրս է անում, ամեն մեկն անցնում է իր կենսագրության միջով՝ առանց վերաթռիչ խոյանքի ու վարընկեց անկումի։

- Այդուհանդերձ անկախության շրջանի գրականու­թյունը ոչնչով չի՞ առանձնանում։

- Ինչով որ առանձնանում է, կուզենայի, որ չա­ռանձնանար... Գրականությունն ի՞նչ է. մեկը պատմում է, մեկը լսում է։ Կարևորն այստեղ՝ որ մեկի՞ն պատմես։ Լսարանին չէ՝ մտերիմ մեկին, որ թուլությունիցդ չերկն­չես ու չտրվես հերոսանալու գայթակղությանը, որ կեց­վածք չբռնես ու չուսուցանես, որ պատմությունդ կարողանաս անկեղծությամբ ցողված խոստովանանք հնչեց­նել և չկորցնես խոսքիդ մտերմիկ հնչերանգը։ Ասել է թե այնպես, որ ընթերցողը քո պատմության մեջ ինքն իրեն տեսնի, չասի՝ քո մասին է, իմ մասին չէ։ Ասել է թե՝ գրականությունը մասին չէ։

Նորաստեղծ խորհրդային գրականությունն իր զանգվածային մասով քարոզչություն էր, երեսպաշտու­թյուն էր, սնահավատություն էր - մեջը մարդ չկար։ Գրո­ղը ամբիոնը գրկում ու իր պատմությունը ամբոխներին էր անում։ Մեկին ասելիք չուներ՝ բոլորին էր ասում, իր հերոսը չէր ապրում՝ ուսուցանում էր, թե ինչպես պետք է ապրել։ Դա այդպես էր, չնայած խավարամիտների գլխում ջահ բոցավառելու, ռահվիրայի, իր ետևից ամ­բոխներ տանելու մարմաջը զուտ խորհրդային գրականության հիվանդության ախտանիշը չէ, Նազարի թա­գավորական ծիրանիև իր ուսերին է առնում ոչ ճշմա­րիտ գրականությունն ընդհանրապես։ Ինչևէ, հիմա այդ կեղծիքի ստնտուն չկա, հորով-մորով ենք արել, թաղել ենք։ Յոթն էլ, քառասունքն էլ, տարին էլ տեղը-տեղիև արել ենք, հիմա մեր ուզածն ինչ է։ Հակազդեցության մեքենայական դրսևորումներ լիևելու էին, բնակաև է, բայց հո չի կարելի գեղարվեստակաև գրականություն ստեղծել ի հեճուկս մի բանի՝ ընդդեմ խորհրդային գրականությաև ու սոցիալիստակաև ռեալիզմի։ Այ­սինքն թե՝ ինքը դեպք-դեպքի սյուժե էր սարքում, իմը հայեցողակաև պատկերների անկանոն ու անհանգրվան հոսք է, ինքը մարդու դիմագծերը լրումի բերում, դեմք էր գոյացնում, ես տեղը բաց եմ թողնում, անդիմությունն ինքև իրեև կգոյանա, ինքը փեշից ներքև էր նկարագրում, ես փեշը բարձրացնում եմ...

- Այստեղից էլ՝ պոռնոպատկերների ու գռեհկու­թյունների մուտքը գրականություն։

- Համարենք, որ այս դեպքում նաև արգելված պտուղի տրամաբանությունն է գործում։ Ի վերջո, կարելի է փեշն էլ բարձրացնել, վերմակն էլ ետ տանել, միայն թե գրողի մեջ աչք չփակի գեղագետը։ Լավ չեմ հիշում՝ Գորկու հուշերում է, Բուևինի, թե ում, Տոլստոյը մի կևոջ վերաբերյալ «ляжки» է ասում՝ բդեր... Հուշագիրը նկատում է, որ Ծերուկը փոքր-իևչ հապաղեց... ու գտավ ճշգրիտ բառը։ Սա էլ ուրիշ դեպք է։ Իսկ ձեր ասած այդ կոպտությունները շատ հաճախ նյութի թելադրանք չեն, անզորության դրսևորումներ են, հեշտագրություն է։ Եվ ոչ էլ դրանց արդարացումն է խորհրդային արվես­տի անհարկի խոհեմաթյանը. ճիշտ ժամաևակին էկրա­նը մթնում էր, ճիշտ տեղում կախման կետեր էր դր­վում... ճշմարիտ գրականությունը չի լինում ընդդեմ և չի լինում հանուն։ Եվ ոչ էլ մարտնչում է։

Հուսանք, որ մեր գրողները կենսական անծանոթ պատկերների կախարդանքից շուտ դուրս կգան, կյան­քը փոխվեց, բայց հո գրականաթյունն էլ չփոխեց իր ակունքներն ու իր հասցեատիրոջը։ Ազատ ենք, անկախ ենք, բայց գրողի առաջ էլի հայցվոր ենք՝ մի բան պատ­միր մարդուց, մեկը ծնվեց, մեկը մեռավ, մեկն իրենից փախս ընկած գնամ է, մեկի միտքը անցյալ է որոճում, մեկի սիրտը երջանկություևից նվաղեց... Պատմելը, նկարագրելը քուրսի նստածի զբաղմունք չէ և ոչ էլ անհոդաբաշխ զառանցանքն է նորօրյա հանգ։

Թվում է՝ դեռ խակ է անկախաթյան շրջանի գրա­կանության պտուղը, դառն է, թթու է, արև չի ամբարել։ Համբերենք, թող գոնե մի կարգին արյունափոխություն լինի, գոնե մի երկու սերունդ կյանք ապրվի այս նոր իրականության մեջ։

- Ավանդները չե՞ն օգնի նորի ձևավորմանը։

- Հերթապահ խոսք է՝ պետք է հենվել, ասեևք, ար­ձակի ազգային ավանդների վրա ու զարգացնել դրանք... Բացառված չէ, որ ես էլ գրած լինեմ։ Եթե գրել եմ, խոստովանեմ՝ այն ժամանակ էլ լավ չեմ պատկե­րացրել, թե որոնք են Րաֆֆու, Մուրացանի, Նար-Դոսի, Զորյանի, նաև Բակունցի և հիմա էլ Մաթևոսյանի ավանդները։ Ի՞նչ բնույթի են՝ հոգեկան կերտվածքի, թե՝ ժաևրային-պրոֆեսիոնալ: Բայց մի բան կա, որ կուզես ավանդ ասա, կուզես՝ Աստծո պատվիրան։ Լեզուն, որ մտածողություն է, հոգեբանություն է, աշխարհընկալում է, պատմություն է, աշխարհագրություն է, մարդաբանու­թյուն է... անցավորաց հուշ է, լավ օրերի կարոտ է։ Լեզ­վի կենդանի ներկայաթյաևը գրականություն է, լեզվի ասելիքը՝ գրողի ասելիք։

- Ասում եք նոր ժամանակների գրականությանը դեռ ձևավորման ընթացքի մեջ է, իսկ նոր անուննե՞ր...

- Մի անուն տամ, ձեր միջից՝ Մհեր Բեյլերյան։ Գրականության համն առել է, և զգացողություններն են տեղը, և միտքն է բանում։ Ձեր հանդեսի ղեկավարու­թյունը Մհերին թող քիչ գործի դնի, թող ստիպի գրել։ Իր գրելու լավ ժամանակն է:

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Հարցազրույց



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0

⇑ Наверх
⇓ Вниз