ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 06 апр 2011, 23:07

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ

Feliqs Meloyan.jpg
Feliqs Meloyan.jpg (5.85 кб) Просмотров: 219
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 06 апр 2011, 23:07

ԳՐԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ


Ճշմարիտ է ասված, թե գրողներին չեն համադրում ու չեն հակադրում։ Ճշմարիտ է նաև, որ և՛ համադրում են, և՛ հակադրում։ Եվ ճշմարիտ ճշմարիտ է, որ ընթերցողը համադրում, հակադրում և ըմբոշխնում է, իսկ բանասերը, եթե մեջը չի մեռել ընթերցողը, համադրում, հակադրում ըմբոշխնում ու խրատում է՝ չի կարելի համադրել և հակադրել: Ինքը ասում է, և մենք էլ՝ դրախտի ճամփան բռնած հոգով աղքատներս, արձագանքում ենք՝ չի կարելի, ոչ մի դեպքում չի կարելի գրողների մեջ ջոկողություն դնեք, չի կարելի մեկի գիրքը հավանել, իսկ մյուսինը չհավանել, չտպագրել ու շնորհանդես չկազմակերպել։ Եվ քանի որ մեր կենաց ծառի արմատները խորհրդային երկրի հողում են, կոլեկտիվ ենք և չորգլուխ անհատներ չենք, միաձայն քաղբյուրո ենք ընտրում, հոտի գլուխը շրջում և մեր կաղ ոչխար արխադաշին ճամփում «համաշխարհային սովնարկոմ»։
Շիրվանզադեն մեծ արձակագիր է, Բականցը մեծ է, Ջորյանը մեծ է, Դեմիրճյանը մեծ է, Համաստեղը մեծ է, Խանզադյանը մեծ է։ Այսքան մեծ արձակագիր և դեռ մի երկու-երեք այսքան էլ մեծատաղանդ ու մեծանուն, և մեծ արձակ չունենք... Ստեփան Զորյան որ ասում ենք, խոսքը, հասկանալի է, գեղարվեստական արձակի մասին է, իսկ որ մեծ արձակագիր Ստեփան Զորյան ենք ասում, դարձյալ գրականությունից ենք խոսում, թե՝ այլևս գինու թասը բարձրացրել՝ մեր թամադայությանն ենք։ Հանճարեղ ասվածը Հովհաննես Թումանյանի ու Եղիշե Չարենցի դեպքում գրական հայտնություն բնութագրելուց առաջ և մանավանդ հետո ժամանակների մեջ մշտահոլով վաստակի, հոգևոր անկորուստ արժեքի գնահատություն է, իսկ Պարույր Սևակի՞ դեպքում։ Սևակն իր տեղում ավելի արժեքավոր չէ՞, քան Թումանյանի ու Չարենցի կողքին։ Ինքը՝ մեր գործի գիտունը, բանաստեղծների ամբողջ ցուցակը խրոխտ հնչեցնում ու ջանում է մեզ համոզել, թե ժամանակակից հայ պոեզիան համաշխարհային մակարդակի է։ Մենք, իհարկե, անմիջապես չենք համոզվում, կաղ ոչխար արխադաշին հիշում, մի քիչ տատամսում ենք, այսինքն թե՝ մենք ինքներս մեր «նեյնիմ» ասող Համո Սահյանին ենք ուզում, իր ասած այդ մակարդակը չենք ուզում, բայց դե մեջներս խորթություն չի ընկնում, բարիշ մնալու կայուն երաշխիք ունենք՝ ո՛չ ինքը գիտի, թե ինչ բան է այդ համաշխարհային մակարդակ կոչվածը, ո՛չ մենք։ Գրականությունը ֆիզիկա է, քիմիա է, կենսաբանություն է, որ պատճառաբանենք ասենք, թե որովհետև ռուսներն ու ամերիկացիները մեծ ժողովուրդ են, նրանց մեծը մեծ է. իսկ մեր մեծը փոքր է, որովհետև մենք փոքր ժողովուրդ ենք։ Իսկ ընթերցողի՞ն ինչ ասենք, ընթերցողը կընդունի՞ մեր այս «գիտական» չափանիշը, կկարողանա՞նք համոզնլ, որ ոչ թե Տոլստոյ ու Դոստոևսկի կարդա, այլ Շիրվանզադե ու Նար-Դոս, ոչ թե Ֆոլքների գիրքն առնի ձեռքը, այլ՝ Համաստեղի։ Սա ի՞նչ արժեքների համակարգ է, որ կիրառելի չէ որևէ գրողի նկատմամբ և շրջանցում է գրականությունն ընդհանրապես։ Սա մտքի ծուլություն չէ՞, անպատկառ վերաբերմունք չէ՞ առ գրականություն ու առ ժողովուրդ, ցինիզմ չէ՞, որ խորշակի նման այրում մոխրացնում է հունդ ու ծիլ և ամայություն սփռում շուրջբոլորը։ Եթե շփերթ գնահատականներ տալուց առաջ հիշեինք «Խոնարհ աղջկա» լերդացած ցավը Բակունցի մեջ, նրա գավառական շողշողան Կյորեսը, արքայական ոճի ծփանքը Դեմիրճյանի «Վարդանանքում», Զորյանի անշպար պատումների խաղաղ այրումը,– եթե չանտեսեինք գրողի նրանց պատվախնդրությունը, նրանց գորովը, նրանց գութը, նրանց տագնապը հայ մարդու ճակատագրի նկատմամբ և, ի վերջո, նրանց ազնվությունը կենսական նյութին, երևի թե մենք էլ ազնիվ գտնվեինք, թոթափեինք գավառամտությունը և մեծերի այդ շարուկը շլինքներիցս կախ ամբիոն չբարձրանայինք։
Իհարկե, այս ամենը ասելու ոչ տեղն է ճիշտ ընտրված, ոչ ժամանակը, բայց այսօր և այստեղ մեզ Հրանտ Հաթևոսյանն է հավաքել և ինտրիգի հրահրողն էլ ինքն է։ Մենք մեր խոսքի ածուն ասպատակությունից զերծ պահելու հոգսին էինք, ինքը հաղթած եկավ, գնացել հող ու հողվոր էր նվաճել՝ փոխեց մեր արձակի աշխարհագրությունն ու պատմությունը։ Իրենից առաջ Հայաստանի քարտեզի վրա չկար Ծմակուտը, որ այդքան երևելի անուններ պահ տվեց պատմությանը, մեր մայրենին այդպես տիրուհու իրավունքներ չէր բանեցրել Նոյյան տան մեր օջախում և օտարներին չէր համոզել, որ այս մեղավոր երկնքի տակ ամեն մի դարդուցավ հայերենով պիտի պատմվի։ Իրենից առաջ ազգուտակ բոլորիս շուրթերին չէր մեր ինքնության, մեր արժանապատվության, մեր աշխարհատեսության այդ խենթավուն բանաձևը՝ «Մենք ենք, մեր սարերը», որ ասես դարեր առաջ մոռացել ու հանկարծ մտաբերել էինք։ Իրենից առաջ մեր մեջ չէին անտառամեջցի հովիվները, Անդրոն, Աղունը, Ռոստոմը, Ալխո բեռնաձին ու Սիրուշ գոմեշը, որ աչք բացեցին գրի իրականության մեջ ու դեռևս թանաքոտ, վրաների թանաքը չչորացած եկան խառնվեցին ապրողներիս։ Եվ քանզի մեր լեզվով կանչվածներն են և հարակա է նրանց մասնակցությունը մեր երթին, ուրեմն օտար ափեր մեզնից առաջ այդ մաճ կախերն են ժամանելու, այլևս օտարներին ներկայանալու ենք նրանց պատկերով ու նմանողությամբ. «Ալխո բեռնաձին ձե՞ր ձին է. - Մերն է, մենք նրա զարմից ենք»։
Այչևս մենք Հրանտ Մաթևոսյան բեռնաձիու զարմից ենք։ Մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Հոդվածներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз