ՖԱՐԽԱՆԴԵ ԱՂԱՅԻ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՖԱՐԽԱՆԴԵ ԱՂԱՅԻ

Сообщение Harutin » 11 апр 2011, 23:28

ՖԱՐԽԱՆԴԵ ԱՂԱՅԻ


Ֆառխանդե Աղային ծնվել է 1958 թ., Թեհրանում: Սյուրռեալիզմի հետևորդ է: Նրա պատմվածքների հիմնական թեման կինն է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՖԱՐԽԱՆԴԵ ԱՂԱՅԻ

Сообщение Harutin » 11 апр 2011, 23:29

ԱՆԱՆԱՍ


Երիտասարդ կինը հյուրասենյակ մտավ, նստեց ազատ աթոռին: Նրա դիմաց երկու օտարերկրացիներ էին: Ապակյա սեղանին հեռախոս ու մրգով սկուտեղ էր դրված, որի զարդը մեծ անանասն էր, նարինջ, խնձոր, վարունգ էլ կար: Կինը յոթ տարեկան տղայի հետ էր: Նրա աջ թևը գիպսի մեջ էր: Անծանոթները շոյեցին տղայի գլուխը՝ հարցեր ուղղելով նրան:
Առաջին դասարանցի տղան արդեն երեք շաբաթ դպրոց չէր գնում: Մայրը մանրանկարիչ էր: Նրանք ավելի շատ քույր ու եղբոր էին նման: Կինը հանեց վերնազգեստն ու գլխարկը: Օձիքն արձակած կարճաթև վերնաշապիկ ու դարչնագույն տաբատ էր հագել: Մետաղյա թևնոցներ էր կրում, որոնք զնգզնգում էին ամեն շարժման հետ: Անչափահասի կրծքեր ուներ, կարմրագույն կարճ մազերը ականջի ետևն էր տարել: Գուցե նախընտրած զգեստները չէր հագել, պատճառը թերևս մոդան կամ կայանալիք հարցազրույցն էր:
Ֆարհադը թեյ, քաղցրավենիք, միրգ հյուրասիրեց: Ցանկանում էր՝ ձայնագրելով մեկժամյա հարցազրույց անցկացնեին օտարակ անները:
Անծանոթներից մեկը մոտ քառասուն տարեկան, ոսկրոտ դեմքով տղամարդ էր՝ դեղնավուն կոստյումով, մյուսը հազիվ երեսուն տարեկան մանկադեմ երիտասարդ էր` մինչև ուսերը հասնող մազերով: Մի քանի պարսկերեն բառեր գիտեր: Երկուսն էլ հոգնած էին:
Կինը վատահամբավ փողոցում կանգնելու ժամանակ էր Ֆարհադի հետ ծանոթացել: Նա ամուսնացել էր շատ երիտասարդ, հետո սիրահարվել էր ուրիշին: Առաջին ամուսնուց հինգ և յոթ տարեկան երեխաներ ուներ:
Հարցազրույցը Ֆարհադն էր թարգմանում: Կինն այդ ամբողջ ընթացքում խաղում էր աջ բթամատի վիրակապի հետ, մազերն անընդհատ ականջի ետևը տանում: Մտածկոտ էր: Հարցազրույցը դանդաղ էր ընթանում: Երկու օր էր՝ ցանկանում էր հասկանալ՝ ի՞նչ են հարցնելու, ի՞նչ պետք է ասի, ինչպե՞ս է այդ գործով սկսել զբաղվել, ինչքա՞ն են վճարում, արդ յոք գո՞հ է, թե՞ ոչ: Ու պատասխանեց. «Այո, գոհ եմ, սկզբում դժվար էր, բայց հիմա ընտելացել եմ, սա էլ է աշխատանք»: Հետո ժպտաց, չգիտեր՝ նախապե՞ս էր պատրաստել պատասխանը, թե՞ այդ պահին միտն ընկավ: Ամուսնու մասին շատ բան չասաց. «Չգիտեմ ՝ տեղ յակ է թե ոչ, մենք այդ մասին չենք խոսել: Դա պարզապես իմ և երեխաներիս կարիքները հոգալու համար է»: Միայն մի անգամ, երբ ամուսնուն ասել էր՝ քեզ գումար կտամ, ամուսինը պատասխանել էր. «Ի՞նչ աշխատանք ես կատարում, բա՞հն ես հողին խփում, թե՞ բեռ ես փոխադրում»:
Տղամարդիկ հոգնել էին, մի շաբաթ էր չէին հանգստացել: Ճամփորդությունից էին վերադարձել: Զանազան բաներից էին խոսում: Մի շարք թանգարաններ էին այցելել, տարբեր մարդկանց հանդիպել: Հիմա էլ կնոջ դիմաց նստած՝ հարցազրույցի ավարտին մնացած վայրկյաններին էին սպասում:
Կինը մտքերի մեջ էր, ամբողջ հոգով ցանկանում էր ասել՝ սիրում ու խնամում եմ նրան, ինչպես հարազատ երեխաներիս, բազմիցս ասել եմ, մի՛ շփվիր վատ մարդկանց հետ, բայց նա պատասխանել է. «Հապա ու՞մ, բժշկի ու ինժեների հե՞տ շփվեմ, իսկ թե` չէ, դու ո՞վ ես»:
«Բանվորի հետ ընկերություն արա, միայն թե լավը լինի»,- պատասխանել էր կինը: Նա շատ անգամ էր հեռացել տնից, բայց ամեն անգամ ամուսնու հորդոր-ով կրկին վերադարձել էր:
-Ի՞նչ երազանք ունես,- հարցրեց ոսկրոտ դեմքով մարդը:
-Ցանկանում եմ` այնքան փող ունենալ, որ կարողանամ երեխաներիս գիշերօթիկից հանել:
Սկզբում ամուսնու հարազատների հետ էին ապրում: Մի օր էլ, երբ տուն էր վերադարձել, մանթոյի կոճակները բաց էին մ նացել, տակից բոլորովին մերկ էր եղել, ամուսնու քույրը նկատել, աղմուկ աղաղակ էր բարձրացրել: Ապա բոլորով թափվել էին` հարվածել, քաշքշել մազերը, մի փունջ էլ պոկել: Այդ դեպքից հետո հեռացել էին տնից, սենյակ վարձել: Հուսադրել էր ինքն իրեն` գուցե ամուսինը խելքի կգար, աշխատանք կգտներ…
Նա թաշկինակը արտասվակալած աչքերին տարավ, վերցրեց պայուսակը, գնաց լվացարան: Ֆարհադը վեր կացավ, ցանկանում էր նոր ժապավեն տեղադրել՝ հարցազրույցի շարունակությունը ձայնագրելու համար, բայց տղամարդիկ ասացին՝ հարցնելու շատ բան չի մնացել: Ֆարհադն անջատեց ձայնագրիչը, հանեց ժապավենը:
Տղան սենյակի կենտրոնում խաղում էր լսափողի և ձայնագրիչի հետ: Ֆարհադը լսափողը վերցրեց, գրկեց տղային, տարավ ննջասենյակ, միացրեց հեռուստացույցը: Տղան թռվռում էր, թավալվում թախտին, հանկարծ շրջվեց Ֆարհադի կողմը, ասաց. «Դու խոշոր դև ես, ուզում եմ բռնել քեզ»: Ֆարհադը մռնչաց հսկայի նման, գրկեց տղային, գցեց թախտին: Նրան գանձատուփ նվիրեց: Տղան քրքջում էր: Ֆարհադը հարցրեց. «Ձեռքդ դպրոցու՞մ ես ջարդել»:
Տղան կարկամեց, չպատասխանեց:
Կինը միշտ ասում էր. «Երեխան քոնը չէ, այդ պատճառով էլ սիրտդ նրա համար չի ցավում»: Ընթրում էին, ամուսինը երկու անգամ ջուր ուզեց, մինչև տղան կշարժվեր, նա վեր կացավ ու տղային ոտքի տակ գցեց: Այդ ժամանակ էլ ձեռքը ջարդեց: Կինն ամբողջ գիշեր գոլ ջրով մերսում արեց, առավոտյան բժիշկն ասաց՝ երեք տեղից կոտրվածք ունի:
Տղան սեղանից վերցրեց ժամացույցը, թափահարեց ականջի մոտ, ապա նետվեց թախտին:
Կինը վերադարձավ լվացարանից, ականջի վրա փռված կարճ մազերը ականջի ետևը տարավ` հարդարված էր: Ուրախ հայացքով նայեց, տղային ասաց. «Պարոնին երևի նեղություն ես տվել, մյուս անգամ հետս չեմ բերի»:
Առաջին անգամ ն էր տղային հետը տեղ տանում: Տղան նստեց թախտին՝ հայացքը հառելով հեռուստացույցի գունավոր էկրանին:
Կինը Ֆարհադին մի կողմ տարավ. «Ես համաձայն եմ, եթե նրանք ցանկանում են, խնդիր չկա, սակայն պետք է վճարի համար պայմանավորվել»:
«Ինչ-որ բան այնպես չէ՞»,- հարցրեց Ֆարհադը:
«Ինչ ասես հնարավոր է, հազար տեսակ հիվանդություն կա, պետք է ամեն ինչի մասին էլ մտածեմ, երկու երեխա ունեմ»: Ու մտքում շարունակեց. «Ամուսինս էլ երեխայի նման խնամքի կարիք ունի»: Շատ անգամ էր հեռացել նրանից, բայց միշտ էլ վերադարձել էր` գնալու տեղ չուներ, երեխաներին չէր կարող լքել: Հուսով էր, որ մի օր ամուսինը աշխատանք կգտնի, որ կկարողանա գիշերօթիկից հանել երեխաներին ու կյանքն էլ իր ուզածով կդասավորվեր:
Տղամարդիկ ծխում էին: Նիհար մարդը հանեց բաճկոնը, մի կողմ դրեց, հազիվ էր խոսում, կոպերը փակվում էին: Երբ կինը ներս մտավ, ոտքի կանգնեցին: Երիտասարդը կոտրված պարսկերենով հարցրեց.
-Դուք գիրք կարդու՞մ եք:
-Երբեմն, հազվադեպ: Վերջին գիրքը միջնակարգ դպրոցում եմ կարդացել՝ «Հարյուր տարվա մենությունն» է:
-Ավե Մարքե՞զ:
-Այո, Գաբրիել,- պատասխանեց, ապա ծիծաղեց: Նա համակրում էր երիտասարդին: Թերի անգլերենով, որ դպրոցում էր սովորել, հարցրեց.
-Դուք անգլիացի՞ եք:
-Ոչ, իռլանդացի:
-Ի՞նչ տարբերություն:
-Եթե Ձեզ իրաքցի ասեն, Ձեզ դու՞ր կգա:
-Ինձ համար տարբերություն չկա:
Ծիծաղեցին: Տղան խաղում էր մրգով սկուտեղի հետ: Ֆարհադը ճաշասեղանի մոտ հազար թումանանոց թղթադրամ ներն էր հաշվում: Կինը կողքին կանգնած՝ դիտում էր: Նախօրոք էին համաձայնության եկել: Ֆարհադը առանձնացրեց քառասուն թղթադրամ, տվեց կնոջը, ապա տասն էլ ավելացրեց, ասելով. «Սա էլ տղայիդ համար: Մի օր էլ արի, կխոսենք, միայն ընկերական զրույց կլինի, հետո՝ ցտեսություն»:
Կինը համաձայնեց՝ կգա տղայի հետ, միայն հանդիպումը թող առանց տեսախցիկի ու ձայնագրիչի լինի: Հետո էլ մտածեց՝ միայն ձայնով իրեն չեն ճանաչի, մանավանդ, եթե թարգմանվի:
Ֆարհադը տաքսի պատվիրեց:
Կինը պայուսակի մեջ դրեց փողը, ասաց. «Հուսով եմ` ինձ հետ այլևս գործ չունեք»:
Ֆարհադը տղամարդկանց ինչ-որ բան հարցրեց և երեքով ծիծաղեցին:
Հեռախոսազանգ էր, Ֆարհադը ժամացույցին նայեց. կնոջը զոքանչի տուն էր ուղարկել, վերադառնալու ժամ ն էր, հնարավոր էր` ամեն վայրկյան գար:
Կինը հագավ մանթոն ու գլխարկը, հրաժեշտ տվեց: Մի պահ նայեց սեղանին` քաղցրավենիքից օգտվել էր, բայց մրգերից՝ ոչ: Ակնարկեց. «Բժիշկն ասել է` անանասի հյութը շատ օգտակար է ախորժակի ու ոսկրային համակարգի համար»:
Ֆարհադը բարեհաճությամբ անանասը նրան մեկնեց: Կինը շնորհակալություն հայտնեց ու հրաժեշտ տվեց: Նա մի ձեռքով տղայի դաստակն էր բռնել, մյուսով՝ շալի մեջ փաթաթած անանասը: Իջնելիս` վերջին աստիճանի վրա, սայթաքեց: Անանասն ընկավ, գլորվեց մինչև մայթը: Այն շատ հյութեղ էր, դեղին, ամուր ու կանաչ տերևներ ուներ: Վերցրեց անանասը, առանց փաթաթելու պահեց ձեռքում, շուրջը նայեց, Ֆարհադը այնտեղ չէր, խորը շունչ քաշեց: Մեքենան սպասում էր: Բացեց դուռը: Մայր ու տղա տեղավորվեցին, ցանկանում էր մինչև մայրամուտ տանը լինել:

Պարսկերենից թարգմանեց ՆՈՒՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0