ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Եզոպոս

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Եզոպոս

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 26 апр 2014, 21:10

(1.1 Мб) Просмотров: 190
Եզոպոս (հին հուն.՝ Αἴσωπος ; մ.թ.ա. 620-մ.թ.ա. 564 թթ.), անտիկ աշխարհի առակախոս։ Նրանով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության զարգացումը՝ իբրև առանձին ժանրի։
Текст:
Եզոպոսի մասին տեղեկությունները պատմական չեն։ Ամենահին հիշատակությունը մ.թ.ա. 5-րդ դարի պատմիչ Հերոդոտոսի մոտ է, որտեղից ենթադրվում է, որ Եզոպոսը ապրել է մ.թ.ա. VI դ. Սամոսում, եղել ոմն Յադմոնի ստրուկը և սպանվել Դելփիքում։ Կան նաև ենթադրություններ, ըստ որոնց, նա թրակացի կամ փռուգացի ստրուկ էր։ XIII դ. տարածվել է Եզոպոսի կենսագրության Մաքսիմոս Պլանուդեսի օրինակը։ Կենսագրության երկրորդ ընդարձակ մասը մ.թ.ա. VII դ. ապրած ասորա–բաբելոնական իմաստուն Ախիկարի սյուժեն է։ Հայ հին մատենագրության մեջ մինչև XVIII դ. Եզոպոսի կենսագրությունը թարգմանելու փորձ չի արվել։ Թարգմանվել են միայն «Առակք Ողիմպիանու» առակը։ V դ. արդեն հայերին ծանոթ էր Ախիկարի զրույցը՝ «Պատմութիւն և խրատք Խիկարայ Իմաստնոյ»։ Եզոպոսյան կամ ախիկարյան սյուժեի տարածման գործում մեծ դեր ունի հայկական տարբերակը, որն այժմ պահպանվում է և հնագույնն է։ Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Առակներում դեմոկրատական աշխարհայեցողության դիրքերից է արտահայտել անտիկ աշխարհի բարոյականությունը և վարքը, նշավակել մարդկային մոլությունները, արատները և կենդանիների վարքից բերված օրինակներով փորձել ուղղել դրանք։

Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում։ Հետագա դարաշրջանների առակագիրները (օրինակ՝ ֆրանսիացի Ժան դը Լաֆոնթենը, ռուս Իվան Կռիլովը և ուրիշներ) օգտվել են Եզոպոսի առակների սյուժեներից և փոխադրել դրանք։ Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե բանավոր, թե գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով։ Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին։ V-րդ դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին։ Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին Վենետիկում։
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Եզոպոս

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 26 апр 2014, 21:12

«Աշխատեք գեղեցկությանը միացնել կայուն հատկանիշներ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Եզոպոս

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 26 апр 2014, 21:14

«Երբ վիշտը քեզ այցելության գա` նայիր շուրջդ և մխիթարվիր. կան մարդիկ, որոնց բաժինն ավելի ծանր է քոնից»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Եզոպոս

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 26 апр 2014, 21:15

«Մարդկանց համար իսկական գանձը աշխատել կարողանալն է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Եզոպոս

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 26 апр 2014, 21:16

«Եթե մարդ սկսում է երկու գործ, որոնք ուղղակի հակադիր են միմյանց, ապա դրանցից մեկը անվերապահորեն նրան չի հաջողվի»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Եզոպոս

Сообщение:#6  Сообщение Narek Dallakyan » 26 апр 2014, 21:16

«Մարդկանց համար աշխատանքը հաճույք է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Եզոպոս

Сообщение:#7  Сообщение Narek Dallakyan » 26 апр 2014, 21:17

«Իսկական ընկերը ճանաչվում է դժբախտության մեջ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Եզոպոս

Сообщение:#8  Сообщение Narek Dallakyan » 26 апр 2014, 21:18

«Ծանոթություն մի հաստատիր այնպիսինների հետ, ովքեր նոր ընկերներին գերադասում են հներից: Իմացիր, ինչպես դավաճանել են մեզ` իրենց փորձված ընկերներին, այդպես էլ կդավաճանեն նորերին»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Եզոպոս

Сообщение:#9  Сообщение Narek Dallakyan » 26 апр 2014, 21:21

«Փաղաքշանքով գրեթե միշտ ավելի շատ բանի կհասնես, քան ուժով»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Եզոպոս

Сообщение:#10  Сообщение Narek Dallakyan » 26 апр 2014, 21:22

«Կրկնակի ծանր է վիրավորանք կրել այն մարդկանց կողմից, որոնցից մենք իրավունք ունենք ամենից քիչ սպասել վիրավորանք»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз