СТАНЬ VIP

ԷԼԵՆԱ ՄԱՍԵՀԵԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԷԼԵՆԱ ՄԱՍԵՀԵԱՆ

Сообщение Harutin » 20 окт 2010, 22:43

ԷԼԵՆԱ ՄԱՍԵՀԵԱՆ

Elena Masehean.jpg
Elena Masehean.jpg (5.88 кб) Просмотров: 250
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԼԵՆԱ ՄԱՍԵՀԵԱՆ

Сообщение Harutin » 20 окт 2010, 22:43

ԽԶԲԶՈՑ

Բանաստեղծը
որ վաղուց չէր մահացել
հողին հանձնեց արևելքն անարև
կուլ տվեց արտասուքն իր ծխահամ
և աչքերը կախ գցեց
վերջին պահին:

Բանաստեղծը
որ մոռացել էր իր բախտը
խզբզեց գունավոր երազներ
ու լուռ մեռավ
ախտից պոեզիայի…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԼԵՆԱ ՄԱՍԵՀԵԱՆ

Сообщение Harutin » 20 окт 2010, 22:44

ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ԿԱՆԳԱՌ

Կանգառում կեսգիշերին
պառկում եմ սալաքարերին տագնապներիս
նա
(անո՞ւնը` չգիտեմ)
մատներով իր հայացքի
տնտղում է մարմինս
պարուրում հոգիս:

Վայրկյանների սլաքին հեծած
աստիճաններ եմ բարձրանում անվերջ
գիտեմ
կհանդիպեմ նրան
հաջորդ աստիճանին նստած
բռան մեջ
նռան յոթ հատիկներ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԼԵՆԱ ՄԱՍԵՀԵԱՆ

Сообщение Harutin » 20 окт 2010, 22:45

ՕԱԶԻՍ

Գրի՛ր, ասում է
թե ինչպես է տեղավորվում
արևը, մանկան փո՜քր ափերում,
գրի՛ր ինչպես է կապույտը երկնի
անհուն դառնում ավելի
սև աչքերի մեջ…

Ո՛չ մի բուռ ցորեն
երկնի պնակում
ո՛չ էլ մի պատառ երկինք` սեղանին
ո՞ւր է պոետը խելագար…

Գրի՛ր ասում է…
Մինչ ես անճարակ
քերծում եմ դեմքը
նրա աչքերով ինձ նայող թղթի…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԼԵՆԱ ՄԱՍԵՀԵԱՆ

Сообщение Harutin » 20 окт 2010, 22:45

***
Երբ գիշերը
իր ձեռագիրը թողնի ստվերիս,
ես կտարածեմ ձեռքերս անծիր
կպոկեմ երեկվա ճյուղերից կախված մի երազ
լուռ կմոտենամ
քո հազարամյա
- բայց դեռ մանուկ – սպասումին
ու կըկերակրեմ պահերդ միայնակ

գուցե հագենա
երկմտանքս
արդեն ծերացած…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ