ԷԴՈՒԱՐԴՈ ԼԱԳՈ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԷԴՈՒԱՐԴՈ ԼԱԳՈ

Сообщение Harutin » 12 апр 2011, 00:12

ԷԴՈՒԱՐԴՈ ԼԱԳՈ

Eduardo Lago.jpg
Eduardo Lago.jpg (7.86 кб) Просмотров: 290


«EL Pais» թերթի լրագրող Էդուարդո Լագոն իր «Կոչիր ինձ Բրուկլին» վեպի համար արժանացել է «Նադալ» գրական մրցանակին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈՒԱՐԴՈ ԼԱԳՈ

Сообщение Harutin » 12 апр 2011, 00:14

«ՉԿԱ ՀԱՅՐԵՆԻՔ ԱՌԱՆՑ ԼԵԶՎԻ...»


Նյու-Յորքում իմ երկարատև գտնվելն օգնեց ինձ նորովի արժևորել շատ երևույթներ, որոնցից ամենահիմնականը և կարևորը լեզվի գաղափարն էր. հայրենիքը գոյություն ունենալ չի կարող առանց իր լեզվի:
«Կոչիր ինձ Բրուկլին»-ը մի պատմություն է նյույորքցի թղթակցի մասին, ով օրերից մի օր տեղեկանում է, որ իր ընկեր Գալ Աքերմանը մահացել է: Վերջինս նրանից քսանհինգ տարի մեծ էր և զբաղվել էր գրական գործունեությամբ: Այս իրադարձությունն առիթ է դառնում, որ թղթակիցը հետաքրքրվի իր տարեց ընկերոջ գրական գործունեությամբ: Այս ամենի հետևանքով Բրուկլինի մոթելներից մեկում հերոսը մի գաղտնի պայմանագիր է կնքում մահացածի իրավահաջորդների հետ, ըստ որի էլ՝ Աքերմանի թողած հարյուրավոր տետրերի միջից գնում է մի անավարտ վեպ, այն նպատակով, որ հասցնի Նադյա Օռլովա անունով մի խորհրդավոր ռուս ընթերցողուհու: Վեպի գործողությունների հիմքը հենց այս կիսախորհր դավոր դրվագն է:
«Կոչիր ինձ Բրուկլին»-ը ինքնակենսագրական չէ, սակայն, ինչպես լինում է գրեթե բոլոր գրողների հետ, այն իմ էության մի մասնիկն է: Ավելի որոշակի՝ այն ներծծված է իմ` ԱՄՆ-ում անցկացրած տարիների յուրահատուկ կենսափորձով:
Վեպը մի պոռթկումով չի ծնվել, այլ մաս-մաս և դանդաղ: Այն նման էր հայտնության: Գրվել է բավական երկար, այդ ընթացքում ես անընդհատ տեղափոխումների մեջ եմ եղել՝ քաղաքից քաղաք, այս հյուրանոցից այն հյուրանոց, տնից գինետուն և հակառակը: Դա մոտ քսան տարի առաջ էր, իսկ Նյու-Յորք գալուց հետո ծնվեցին նոր ու բազմաթիվ հերոսներ: Նրանք միայն երկար փնտրտուքից հետո կարողացան իրենց տեղը գտնել իմ էջերում: Իսկ վեպն այդ ընթացքում կորցրեց իրականն ու փաստացին և դարձավ հնարանք:
Իմ կարծիքով, այս ամենի հետևանքով վեպը նմանվեց համաստեղությունների պատմական և հազվադեպ հատման կենտրոնի: Հատվում են սերը, ընկերությունը, միայնությունը ինչպես նաև անհասկանալի, բայց հմայող երգը և գրված յուրաքանչյուր բառի զորեղ ուժը: Նման մի հատման կենտրոնում էլ թերևս գտնվում եմ նաև ես, որպես գրող:
Իմ ընկալմամբ ես գտնվում եմ մի կողմից՝ կաստիլի ական և հյուսիս-ամերիկյան գրականությունների, մյուս կողմից՝ իսպանականիր ապաշտական և ամերիկյան-փորձարարական գրական ավանդույթների բախման կամ հատման կիզակետում: Այս տեսանկյունից «մեծ ամերիկյան ավանդույթի» իրական ժառանգորդ է կատալոնացի գրող Ֆելիպե Ալֆուին, որն ապրում է Նյու-Յորքում և ստեղծագործում անգլերեն լեզվով: Նրա կերպարը իմ վեպում նույնպես կա:
Երբ ես Նյու-Յորք եկա, չնայած շատ լավ ընդունվեցի հյուսիս-ամերիկյան հասարակության կողմից, ինձ զգում էի կղզիացած և թերի, քանզի գրում էի վեպ և այդ ընթացքում հեռու էի իմ հարազատ լեզվից: Ես իսպաներեն լսելու կարիք ունեի: Եվ հասկացա մի շատ կարևոր բան, որ իմ ամբողջ դժբախտությունը նրանում չէ, որ հեռու եմ իմ հայրենիքից, այլ՝ նրանում, որ հեռու և կտրված եմ լեզվից՝ իմ իսպաներենից: Այս առիթով ես անընդհատ հիշում էի լեհ գրող Միլոշին, որն աքսորվելով հայրենիքից և հեռանալով ԱՄՆ` միևնույն է, չցանկացավ երբեք գրել անգլերեն, որովհետև լեզուն միակ հայրենիքն էր, որ մնացել էր նրան:
Չնայած ես պայքարում եմ, որ իսպանացիները իսպաներեն գրեն, բայց նաև գնահատում եմ և կարևորում եմ բոլոր այն իսպանացի գրողներին, ովքեր ստիպված են կամ ուղղակի անգլերեն լեզվով են գրում: Հատկապես կարևոր է Օսկար Իխելյոսի ստեղծագործությունը, քանի որ, ըստ իս, հենց նա դարձավ անգլերեն գրող իսպանացի գրողներից առաջինը և շարժման առաջնորդը: Նա և անգլիալեզու մյուս իսպանացիները գրական հետաքրքիր ժառանգություն են ստեղծում, բայց, ավաղ, դա «կորուսյալ դրախտ» է: Նրանք կորցրել են իրական դրախտը` Սերվանտեսի լեզուն:
Բոլոր այս գրողները վարակված են մի հիվանդությամբ, որի անունն է շուկայական պահանջարկ: Անկայուն ու բազամաճաշակ շուկայի պահանջները նրանց դարձրել են ոչ թե իսկական գրող, այլ՝ վաճառող, իսկ նրանց ստեղծագործությունները` զանգվածային սպառման ապրանք: Նրանք իրենք էլ չեն նկատում, թե ինչպես աստիճանաբար վերածվում են սովորական ժամանցային գրքերի հեղինակների, իսկ նրանց գրքերը ոչ մի ընդհանուր բան չունեն իրական գրականության հետ:
Հենց այս պատճառով էլ շատերն ասում են, որ վեպը, որպես ժանր, վերացել է, դուրս է եկել գործածությունից և դարձել է անցյալ դարի գրական տեսակ: Իսկ վեպը, ընդհակառակը, բառի ուժի փառաբանությունն է, ավելի լայն՝ ազգային լեզվի ուժի և հզորության ցուցիչը: Եթե այսօր չեն գրվում կամ վատ վեպեր են գրվում, ապա առաջին հերթին դա լեզվի, մշակույթի և հայրենիքի նվաստացում է, քանի որ լեզուն հենց հայրենիքն է: Այդ պատճառով օտար լեզվով գրող վիպասանը մեխանիկորեն իր միտքը, ապրումն ու զգայումը ստրկացնում և ծառայեցնում է մեկ այլ լեզվի և հայրենիքի:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում իսպանական մշակույթի դերին, կարող եմ ասել, որ կան մի քանի ստեղծագործողներ, մասնավորապես` Խավիեր Մարտինեսը, Սանչես Պինոլը, որոնք ԱՄՆ-ում պահպանում են իսպանական գրական մշակույթի արժեքը: Իսկ ընդհանուր առմամբ մեր մշակույթը Ամերիկայում գրեթե աներևույթ է, ինչը ես բացատրում եմ միայն ամերիկացիների գոռոզությամբ: Ամերիկացիները հիմնականում անտարբեր են այլ ազգերի մշակութային արժեքների նկատմամբ: Նրանք կլանում են այն ամբողջ բացառիկը, լավը, որ ստեղծում են այլազգիները, ապա այդ «օգտագործված» ստեղծագործողներին պարտադրում իրենց «մշակույթը», դարձնում իրենց նման, այսինքն` զանգվածային սպառման ապրանք արտադրող:
Այդ պատճառով էլ` չափազանց կարևոր և անհրաժեշտ եմ համարում հենց հատկապես Միացյալ Նահանգներում շարունակել գրել հայրենիքիս լեզվով` Սերվանտեսի դրախտային լեզվով, որպեսզի չկորչեմ ամերիկյան բեստսելերների տեղատարափի տակ:

Իսպաներենից թարգմանեց ԱՆՆԱ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0