СТАНЬ VIP

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 00:42

***
Իմ հեռու- հեռավոր ընկերները այստեղ չեն
Նրանց ձայնի արձագանքն է միայն
Իմ ականջներում
Թափված տերևները
Խշխշում են ոտքերիս տակ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 00:42

***
Ոչինչ այնքան մերը չէ
Եվ մեզ միաձույլ
Որքան հողը
Արձանիկները շարժվում են դեպի
Նյութը նախնական
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 00:42

***
Դույլը ավերում է
Դիմապատկերը
Ջրհորի մեջ կախված
Ծարավ կովերը
Մոտենում են գյուղին
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 00:43

***
Նռան գինի գնեցի
Ծիրանի օղին դրեցի սառնարանում
Ձուկը համեմեցի աղով ու պղպեղով
Ծխում եմ
Լուսնի հայացքը սառել է երկնքում
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 00:43

***
Ծննդատանը
Չնկատեցիր նրան
Նա այնտեղ էր տխուր աչքերով
Ամեն ծնվողի հետ
Ծնվում է Նա
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 00:43

***
Երկարատև բացակայությունից հետո
Տուն վերադարձա
Ընկերներս հողոտ էին
Նրանք ուռենու չորացած ճյուղերով
ինձ սպասում էին գերեզմանատանը
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 00:43

***
Աշնան քամին
Լուսնի սև մահիկով
Շրջում է այգում
Հեռավոր իմ ընկերներ
Գինին պահել եմ վերջին ընթրիքի
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 00:43

***
Թանկագին ճերմակ մազերը
Թաղեցի բակի խորքում
Ընկուզենու տակ
Շարունակ ընծաներ եմ ստանում
Հեռավոր հարազատներից
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 00:44

ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Սառը
Սրթսրթան
Սառնամանիք է
Բեղ ու մորուքս
Դոկտոր Ժիվագոյի բեղ ու մորուքի պես
Սառցակալել են

Կարմիրները
Մեղադրում են
Որ չեմ ճանաչում կարմիրներին
Սպիտակները
Որ չեմ ճանաչում սպիտակներին

Ես առհասարակ ոչ մի գույն չեմ ճանաչում
Ես տեսնում եմ մարդկանց
Աշնան տերևների պես
Գետնին թափվող...

Իսկ Լարան
Օվկիանոսներից այն կողմ է...

Մի կրակեք...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 00:45

Կյանք

Վաղուց
Հայտնվել եմ այս կինոդահլիճում
Ֆիլմը
Եռաչափ
Վատ մոնտաժ արած
Նույն Ֆիլմն է

Երբեմն թափահարում եմ ձեռքերս
Շարժում եմ ոտքերս
Ասես մասնակիցն եմ Ֆիլմի
Բայց բոլոր կադրերը ընթանում են
Իմ կամքից ու մտածողությունից անկախ
Ահ...
Հոգնեցի
Էլ չեմ դիմանում
Ուզում եմ սուլել
Ուզում եմ բղավել
«ՍԱ՜ՊՈ՜ԺՆԻ՜Կ*»
«ՍԱ՜-ՊՈ՜Ժ-ՆԻԿ»
«ՍԱ՜-ՊՈ՜Ժ-ՆԻԿ»
-----------------------------
* Կոշկակար,փինաչի (ռուս.)
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ
    1, 2, 3Вложения Harutin » 04 окт 2010, 07:16
    24 Комментарии
    3625 Просмотры
    Последнее сообщение Klar Simonyan Перейти к последнему сообщению
    13 авг 2015, 15:11