СТАНЬ VIP

Էդուարդ Գրիգորյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Էդուարդ Գրիգորյան

Сообщение Grig-Arian » 19 дек 2010, 20:28

ՎՏԱՐԱՆԴԻՆԵՐ

Հոսանքը ծնված հեռու լեռներում, անցնելով
տարբեր տարածքներ և արգելքներ, վերջապես
հասավ ավազներին անապատի:
Փորձեց հոսանքը և անապատը կտրել:
Սակայն ավազներով վազելիս հայտնաբերեց, որ
ջրերը նրա անհետացան:
Նույն պահին անապատից եկող խորհրդավոր ձայնը շշնջաց...
Քամին կարողանում է կտրել անապատը,
Նույնը կարող է և հոսանքը.
Շարժվելով սովորական ճանապարհով, չես անցնի երբեք՝
կանհետանաս կամ կճահճանաս...

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱԶՆԵՐԻ
(սուֆիական այլաբանություն)

ՈՎ ԷԼ ԼԻՆԵՍ
(էկզիստենցիալական իրականություն)

Ով էլ լինես, թո'ղ տունդ, սենյակդ
հարազատ: Ծաղիկներդ, այգին :
Տե'ս, տունդ կառույց է եզրին,
Ով էլ լինես:
Ռայներ Մարիա Ռիլկե



Մոտիկ անկյունում, գունավոր բարկ գոտիների արանքում, տխուր, անշուք, նորից մահանում էր Տոլստոյը: Ափսո՜ս, հազար ափսո՜ս, Ջիդուին հարկավոր էր շնորհակալական խոսք ու մահարձանի էսքիզն ուղարկել, որ հեռվից հեռու, հուշեց ամեն հարցի պատասխան՝ դարանատեղը...
Փակված խրուշչովյան փոքրիկ բնակարանի ողորմելի սենյակում, և պառկած էլ ավելի ողորմելի ու քնձռոտ հատակին, գլանակ փաթաթելով, ապարդյուն ջանքեր թափեցի գոնե մեկ վայրկյան կենտրոնանալ, հետագա զզվելի, աշխատանք ճարելու և սովից չմեռնելու նպատակով, սրտխառնուք առաջացնող գործողություններս կարգավորելու համար:
Հարևան սենյակի տաջիկախառը խախոլները միացրին ռուսական զզվելի փոփսան, ձայնը հասցրին առաստաղ, ստացան վերևում ապրող, սեփական ստվերից ահաբեկվող կանթորի, երգեցողության հետ առնչություն չունեցող, ուղեղ ծակող անվերջանալի նոտան ու անառարկելիորեն կուտակեցին մեջս անսպառ, երանելի մի ցանկություն, անսպասելի ներխուժել նրանց գոմն ու բոլորին ըստ հասակի ու տարիքի դեմ տալ պատին, մամաները ..նելու նպատակով:
-Եթե միջակ երաժիշտը գլուխ չի ծակում իր անորակ նվագով ու համերգասրահ գնալով լսում է աստվածային երաժշտություն,- գոմի պատին քացի տալով գոռացի ես,- եթե տաղանդազուրկ բանաստեղծը չի բռնանում իր հորինվածքով ու աստվածանում է ՆԱՐԵԿ կարդալով, եթե միջակ նկարիչը չի քաշում անհեթեթ գծեր ու ժամերով քարանում է Իորանիմ Բոսխի առջև, ուրեմն աստծո ամեն մի արարած իր տաղանդն ունի...
Մի ժամից, երբ ալկոհոլ կոչվող դենատուրատը կսկսի նրանց մեջ խաղալ իր ողջ ուժգնությամբ ու գեղեցկությամբ, խախոլ կոչվածները կսկսեն միմյանց անխնա բռնցքահարել, տեղի, անտեղի, մոռացած, անտեսած միասին ապրած տարիներն ու մտերմությունները, իսկ առավոտ կանուխ, ով ում տակից կամ վրայից, իրար վրա փխսած, միզած և ոչ միայն, ալկոհոլի, բանվորական երկաթաբռունցքների հասցրած ծանր հարվածներից ուռած, կապտած ու կորեական կտրվածք ընդունած աչքերով, զուգարան-լոգարանի հերթը ճշգրիտ, սրբորեն պահապանելուց հետո, վազելու են աշխատանքի մինչև հաջորդ ճորտառոճիկն ու նույնը նորից, սպիրալաձև հերթականությամբ:

***

Բանաստեղծ...Հոգեկան ծանր ցավեր ու տանջանքներ
վերապրող մի դժբախտ, որի ողբն ու
հառաչանքները փոխակերպվում են հրաշալի երաժշտության:
Նրա բախտը նման է մարդկանց բախտին, որոնց
ողջակիզում էին դանդաղ կրակին՝ Ֆալարիսի պղնձե ցուլի
մեջ. Զոհերի ողբը չէր կարող հուզել բռնապետին, քանզի
նրանց հառաչանքները քաղցր երաժշտությամբ էին
հնչում նրա ականջին:
Եվ մարդիկ խմբված
բանաստեղծի շուրջ, կրկնում են
«Երգիր, էլի երգիր », այլ կերպ ասած,- թող քո հոգին բզկտվի
ցավերից, միայն թե, հոգուդ հառաչանքը դեռևս
հուզի, շոյի մեզ իր չքնաղ հարմոնիայով:
ՍյորենԿիերկեգոր



Չեմ կարծում որ ճշմարիտ են բոլոր նրանք ովքեր մնացին ու հայհոյում են, նրանք ովքեր հայհոյում են հանգրվանած, հեռու ու մոտիկ, խաղաղ ու տաք երկրներից, և նրանք ովքեր չփախան ու խորը հետույքներում գրանցված դամ են պահում, և անկասկած նրանք՝ հանապազօրյա երշիկը ժամերով ծամող, մեդիտացիայի գիրկն ընկած և ոչինչ չհիշող վելֆերիստները, ճշմարտության և ազատության ետևից ընկած փակուղիներում խլվլացող ինտելեկտուալները, օրթոպետիկ մատրացներին քնող գործունյաները, լաչակ-խեջաբները գլխներին կապած, ուղղափառված, իսլամացված, բոդխիսատված ու չգիտեմինչացված օրթոդոքսները...
Ազատություն... Ազատություն... զիբիլի ու քաքաջրի մեջ խլվլոցն ենք ազատությոն համարում:
Վանդակում գտնվողի համար կա միայն մեկ երազանք... վանդակից դուրս պրծնել ու հարկավոր չէ անընդհատ գլուխ քլունգել միևնույն հարցադրումով... թե, երբ, երբ...
Հիմա, հենց հիմա ...
Վատ չէ կարծես...
Մի վտանգ կա միայն: Վանդակից դուրս պրծնել ու հայտնվել ինչ որ մեկի հետույքում խորը թաղված, այնքան խորը, որ ազատամտության հարցադրումներն ինքնստինքյան ավելորդ դառնան, քանզի տաք հետույքից դուրս պրծնելիս անմիջապես անջատվում ես խողովակների մատակարարումից, զրկվելով գազից ու մնացած խողովակաամփոփ բարիքներից:
Հարմար... շատ հարմար... ուրիշի կղկղանքների մեջ քուջուջ անել համարելով դա դիվանագիտության, առանձնահատուկ մտածելակերպի հաղթանակ: Իսկ ձեր բացառիկ խելքն ու անիլազաընդունակ ուղեղը հաշվի առել է այն փաստը, որ մի գեղեցիկ օր, հետույքապատկան օրգանիզմում կարող է նյութափոխանակման խախտում սկսվել ու զապոռից անմիջապես հետո, խցանի նման աղմուկով դուրս պրծնելով, նորից սկսեք միմյանց խոշտանգել ու հոշոտել, որովհետև բոլոր նորմալ երկրներն ապրում են դեմոգրաֆիկ ճգնաժամ իսկ մեր ընդունակությունները բացահայտվում են, երբ մնում ենք մի քանի հոգի, մեր հիվանդ երևակայությունն արգելակողները բարեհաջող արտաքսված, իսկ մենք թաղված ենք մեկ այլ հետույքում:

-Ա՜խ Գրիգ-Արյան, Գրիգ-Արյան,- փողոցն անցնելիս դիմեց մոտակա, զզվելի նկուղներում արտադրած նպարեղեններով լիքը խանութի՝ ուր մեկ մեկ մտնում եմ գնումների, ամեն անգամ թքելով, երդվելով, այլևս ոտք չդնել, գրուզչիկ հայրենակիցս:
Ալարկոտությանս, մեկ էլ մոտիկ գտնվելու պատճառով, հայրենակիցս այդ կեղտոտ խանութում, երբեմն ինձ հանդիպում, և դա պատճառ է ապարդյուն փորձերի, ցանկությունների, ապուշ դատողություններով ու կղկղանքով լիքը պարկի տարրողությունը անընդհատ վրաս դատարկելու համար:
-Ա՜խ Գրիգ-Արյան, Գրիգ-Արյան,- ամեն անգամ քեզ հանդիպելուց, ինձ մեղավոր ու նվաստացած եմ զգում, հայրենիքս լքելու և կամավոր անտրտունջ էշի փալանը վրաս քաշելու պատճառով: Դուդուկ այլևս չեմ նվագում, այն գրպանումս անձնագրի, պրապիսկի տեղ ա, որովհետև կեղտոտ ականջները մաքրած ու կլանված դուդուկով, բոլորն անխտիր բարյացակամ են նրա հնչյունների նկատմամբ, իսկ ես էլ առաջվանը չեմ, սիստեմատիկ չնվագելուց պռոշս թուլացել և անհայտ է նույնիսկ, երբևէ կվերականգնվի թե ոչ:
-Հայրենիքում, սազանդարներն էլ հարգի չեն, հարսանիքները վերացան,- հարցրի ես:
-Օ՜յ... չգիտեմ, չգիտեմ,- տագնապահար պատասխանեց նա,- քանի փողոցն ազատ է ոստիկաններից ու սկիներից, փախնեմ, գլուխս տուն հասցնեմ,- և կորավ տեսադաշտիցս:
Թե ասա, այ անասուններ, ինչ եք լցվել ուրիշի երկիրը, առավոտ կանուխ, առույգ, մակլավիցը ձեռքներիդ, քթի տակ «Հեյ ջան Երևան» շվշվացնելով ու մռմռալով, վազում նրանց համար էշություն անում, որ ձեր պռոշները թուլանան, փողոցն անցնելիս, ոչ միայն նայիր աջ, նայիր ձախ անեք, այլ լսողությունն ու հոտառությունը սրած՝ վարժեցրած շների նման, մերձակայքի յուրաքանչյուր գործողություն հսկողության տակ պահած, վայրկենական որոշումներ ընդունեք, ագահությունից ու փողի տենչից, գլուխն ու մարդկությունը կորցրած ոստիկանների գործած սարդոստայնում չհայտնվելու համար:
Դա նաև ձէզ է վերաբերվում տաջիկախախոլա և չգիտեմինչախառը գաստորբայտերներ, նստեք ձեր երկրում ու սսկվեք, դժվարությունից չեն փախչում, դժվարությունն հաղթահարում են, մի պահ նստեք, իրար խոշտանգեք, կերեք, ատեք, զրպարտեք, թող ձեր հետուքները մռմռան անընդհատ նույն տեղում լինելու դիսկոմֆորտությունից, թող ձեր մկանները սովորեն նստակյաց կյանքին, թող ձեր երեսները պադոշ դառնան անընդհատ թուքումուր կրելուց, կարողացեք թիկունք կանգնել սեփական ճշմարտությանն ու առաջին տագնապից մի փախեք հարդարված, ուրիշի երկիր, փախուստի ձեր աղմուկով խլացնելով մտածողներին արտաքսելու երևույթը, դառնալով ցածրորակ թշվառներ ու ստրկացած չուռկաներ:
Իհարկե կարող եք հակաճառել:
Կարող եք ասել, որ պլացդարմ եք ձեր ժողովրդի բարօրությանը, դուք այստեղ աշխատում, վաստակում, մեծ մասը մսխում խաղային ավտոմատներում, էժանագին կաֆեներում, մոլդավուհի հաստավոռ շտուկատուրների հետ լեզգինկա պարելիս (մարդ եք չէ, լիբիդո հասկացողություն կա վերջապես) մնացածն ուղարկում տուն, որ այնտեղ սովից չմեռնեն, իսկ ես թշնամու ջրաղացին ջուր լցնող ու նացիզմի գաղափարախոսն եմ:
Եթե նացիզմի գաղափարախոսությունն է աշխարհով մեկ փռվածներին վերադարձնել տուն, ուրեմն ես նացիզմի գաղափարախոսն եմ, այո:
Ազգայնամոլությամբ վարակված ամբոխի համար, նացիզմի գաղափարախոսություն, դա յուրաքանչյուր անմեղ արտահայտություն է, իսկ նորմալ ջերմաստիճանով քաղաքացիական հասարակարգի համար, եթե նման քաղաքացիական հասարակարգ, ընդհանրապես գոյություն ունի, նույնիսկ Հաուսհովերն իր բովանդակությամբ գաղափարախոս չէ ու մի տաքացեք այնքան, որ տողերիս արանքում գտնեք այն, ինչ ամենևին էլ չկա:
Բարի: Շատ բարի:
Գրիգ-Արյան:
Իսկ դու, դու, ինչու ես այստեղ:
Պատասխանում եմ:
Ես այստեղ եմ, որ ձեզ ասեմ, մեկ առ մեկ, նայելով բոլորիդ, հայացքս չթաքցնելով ու չփախչելով...
Եվ ասում եմ...
Հե՜յ... դուք, վտարանդիներ, լսում եք...
Ահա այդպես, շարքով և վարգով... Ռադնեեեեեեեեեեեեերդ քաշեք ձեր երկիր:
Ասածներս զայրացնելով, խտտեց որոշ մեռած զգացողություններ, ձեր ստրկացած հոգիներում:
Կարող եք ընկնել հետևիցս...
Հետապնդել...
Հալածել...
Պատվիրել...
Բայց մի պահ հանդարտվեք ու ինձ լսեք:
Ես բանաստեղծ եմ...
Բանաստեղծ:
Հեռու, հեռու պահեք, ձեր լպրծուն ձեռքերը բանաստեղծներից...
Նրանք ասում են...
Որովհետև չասել, չեն կարող...




Շարունակելի



Էդուարդ Գրիգորյան
Վտարանդիներ

Մոսկվա 2003-2004
Последний раз редактировалось Grig-Arian 20 дек 2010, 02:30, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Grig-Arian (Автор темы)
Гость
Гость

Էդուարդ Գրիգորյան

Сообщение grqo » 19 дек 2010, 21:52

Վտարանդիներ -hetaqrqir er kardal, Moskvayum e grvel ? Grig-Arian ayjm vortex eq bnakvum ?
Grig-Arian писал(а):կարող է նյութափոխանակման խաղտում սկսվել
ethe chem sxalvum խաԽտում ayspes e jisht
" YA ZERKALO OTRAJAYUSHEE TEBYA SAMOGO, YA OTVECHAYUSHEE TEBE - EXO TVOYO "
Аватара пользователя
grqo
Активный участник
Активный участник

Էդուարդ Գրիգորյան

Сообщение HT Grish » 19 дек 2010, 22:34

:36: :36: :36: :36: :36: :36:
Аватара пользователя
HT Grish
Посетитель
Посетитель

Էդուարդ Գրիգորյան

Сообщение Grig-Arian » 20 дек 2010, 02:28

"ethe chem sxalvum խաԽտում ayspes e jisht"
grqo! Շնորհակալություն ուղղման համար: Վիպակը դեռ սրբագրված չէ ու երևի նման վրիպակներ բազմիցս կրկնվեն, խնդրում եմ ներողամիտ լինել:
1991 թ-ից բնակվում եմ Մոսկվայում:
Аватара пользователя
Grig-Arian (Автор темы)
Гость
Гость

Վտարանդիներ - շարունակություն

Сообщение Grig-Arian » 20 дек 2010, 03:06

-Տուն կգնամ,- փողոցում, չոր նստարանին նստած հառաչեցի ես:
-Ուր,- չհասկացավ դիմացս նստած աղջիկը,- Ուր կգնաս,-չհասկացավ նա:
-Տուն:
-Տուն... իսկ որն է քո տունը,-քամահրեց նա:
Որն է իմ տունը...
-Ինձ հարկավոր է աշխատել,- ասացի դիմացս նստած աղջկան:
-Ինձ հարկավոր է աշխատել, կամ հեռանալ,- կրկնեցի ես:
Հեռանալ...
Չաշխատել արդեն հեռանալ է...
Աշխատել ուրեմն տանն ես:
-Աշխատել նշանակում է լինել տանը,- գոռացի ես:
Լինել տանը...
Ազատ վախից:
Ազատ խանդից:
Նախանձից:
Կախվածությունից:
Կրոնից:
Դավանանքից:
Սնոտիապաշտությունից:
Կուսակցությունից:
Ամբոխից:
Լինել տանը...
Կարող ես... Հրեն ողորկ հատակը, ողորկ պատը և դու... մեկընդմիշտ, ինքդ քեզ համար, որոշիր և վերջ:
-Մոբիլդ տուր,- դիմեցի աղջկան:
Հեշտ զանգվեց: Ընկա միանգամիգ:
-Ինձ աշխատել է հարկավոր,-մրթմրթացի լսափողի մեջ:
-Մի փոքր բարձր, ոչինչ չի լսվում:
-Ինձ աշխատել է հարկավոր,-գոռացի ես,-աշխատել կամ հեռանալ:
-Քանի տարեկան եք:
-Քառասուներեք:
-Լավ չէ, դժվար թե մրցույթում շահեք: Ինչ կարող եք:
-Ոչինչ: Ձեր երկրում ոչինչ:
-Իսկ ձեր երկրում,- քմծիծաղ տվեց նա:
-Մեր երկրում այն ինչ կարող եմ, ոչ մեկին հարկավոր չէ:
-Իսկ դուք համոզված եք, որ այն ինչ հարկավոր չէ ձեր երկրին, հարկավոր է մեզ, այստեղ, ավելին՝ լեզվին բացարձակ չեք տիրապետում:
-Այո, ձեր լեզվին բացարձակ չեմ տիրապետում: Ափսոսում եմ:
-Վերադարձեք,- տխուր ավարտեց նա,- Վերադարձեք կամ հեռացեք:
-Դժվար է վերադառնալ,- հոգոց հանեցի ես: Դժվար առավել, երբ չգիտես որտեղ է քո տունն իրականում:
-Չգիտես իսկապես,- գունեղ ձանձրացավ ձայնը ընկալուչում:
Պատասխանն եկավ հեռվից, դանդաղաքայլ, նրբորեն քսվելով գոյիս, բանականությանս պատերին: Հետո հեռու հեռվում, մթության մեջ, վայրկենական բոցկլտում եղավ, փոքրիկ ակնթարթ, բավական տեսնելու այն, ինչ հարկավոր էր տեսնել և պատասխանն արդեն ձևավորված, կազմավորված գրպանումս էր:
-Գիտեմ: Արդեն գիտեմ,- բացականչեցի ես:
-Եվ որտեղ է քո տունը:
-Չկա առավել անօգտակար մարդ, քան նա ով կանգնել է կես ճանապարհին: Մի կառուցիր տունդ կամուրջին: Կամուրջը պետք է անցնել: Այդ անօգտակար մարդը ես եմ: Տունս կառուցեցի կամուրջին, իսկ կամրջից ընդամենը մեկ ճանապատհ կա: Գլխիվայր անդունդ....
-Օ՜...օ՜... հայր իմ հարազատ,- երկիմաստ հևաց նա,- տեղ հասանք: Ձեզ ուրիշ հեռխոսահամար է հարկավոր,- և կախեց լսափողը:
Հը,-դարձավ ինձ դիմացս նստած աղջիկը:
Կարողացա ուսերս թոթվել միայն...

Հանգն ասես ոգի, ազատ և անեղծ:
Միտքն ասես փետուր, թեթև և արձակ:
Կյանքն ասես աղբյուր, աշխույժ և առույգ,
Քամին լուռ, ամիսը գլխահակ
Ննջող արեգակը կարուսելին,
Նուրբ թովչանքն, արդյոք ում, բազմած
Կողքիդ և սպասող, երբ
Պահը խորհրդավոր կկանչի նրանց
Աշխարհը կրկնությունների ու կպոկի
Լռված անուրջների շրջանակից:
Ննջել է արևը... քնել:
Անձրևն ասես ծանոթ ռիթմ հուշում:
Սիրտը փորձում կրկին
Երգել մոռացած կանոնը ողջ
Անվերապահ, խրատներից զուրկ,
Զուրկ նախատինքներից, թափանցիկ հոսքից:
Շարժվում է շրջանակը դանդաղ՝
Ցանկության կաղապարը: և երգող
Դառնում աշխարհը: Աշխարհը կրկնությունների
Խաղաղ ռեֆրենը սերտած և հեզ
Խրոմատիզմերի: Ելևեջներից զատ
Ելևեջ կյանքի: Երազների
Արվարձանն արթնացավ, հոսեց հանգն իմ կանուխ:
Ոգին ի սկզբանե, ազատ և անեղծ:
Միտքն ասես փետուր ճախրեց,
Աղբյուրներին ձգտեց,
Դաշտերին, ջրերին արագավազ:
Կյանքն՝ աղբյուր: Անձրևը ձգող:
Ասուպը բեկված երկնքում
Ասես մասնիկ ժլատ, հազվագյուտ բարօրության:
Բարօրությունն աշխարհ, խաղաղ անուրջ:
Անույշ հայացքը սևեռած և
Խորասուզված անշահախնդիր սիրո աղբյուրներում:
Սերը՝ տարածք իմ մեջ և ես,
Հարմարված, կարուսելին, արբանյակ,
Ննջող լուսատուին,
Լեռների, արշալույսի ծնունդ
Բրուքների սիմֆոնիային: Երկնել է հանգը:
Պարգևատրվել օրը նիշով և անունով:
Ամիսը՝ կեզով: Հուշիկ տոհմով
Բնակեցվում կարուսելը, շարժվում կողմ,
Արատավոր շրջանակից: Գնացքը մեղեդու,
Նաև հրի: Տանում իր հետ: Առանց իրեն:
Լքված ենք մենք, հին պուրակում,
Հնամաշ բամբասամոլների քմահաճույքին,
Շրշում են նրանք դեղնավուն լեզվով
Վերջին տերևաթափի նախօրեին:
Կթափվեն ու կմեռնեն: Եվ կմաքրվի մթնոլորտը
Երկրի, կեղտոտ ու գոլ ջրից:
Շարժվեց գնացքը: Քամուց արթնացավ
Լուսավորված արեգակը քնից:
Ռիթմն անիվների զուգընթաց բռնկման
Լույսի և օրվա: Աղոթում մեղեդին
Հանուն ինձ և քեզ և իրեն: Նորեն
Տեղանքը վերածվեց պարունակության բոլորակի,
Մենք վերադարձանք այգին այն, որտեղից
Ինչ որ ժամանակ, վաղուց շարժվում էր
Մեր փոքրիկ գնացքը
Շրջանակով: Եվ ինչպիսի պահանջ էր միշտ
Պատառոտել և փշրել փրկյալ
Օղակը: նշանակված ժամը:
Մոլախոտվել է ժամանակի հետ, շրջանակը ուղու,
Եվ անիվները դեռևս աշխույժ
Թխկթխկում են ասես սիմֆոնիայում մգլոտ,
Եվ նորից սեղմվու այգին, գնացքը խոնջում
Ասես նժուգ մտրակած:
Օրը հառնեց, դեղնականաչավուն
Դարձավ, և հասավ մեզ հանգը
Նախկին քամիների և շնչի:
Եվ դեռևս անեղծ է հզոր
Կաղապարը մտազբաղ ամպերի,
Ճերմակած մանկան նկրտումով,
Ամպերի և խորհրդավոր երկրների
Ամպերից դուրս: Բառերը տանջահամ
Գիտության և ձևի: Հիմա արդեն վերջ
Կարևոր չէ: Կարգավորված է երջանկությամբ
Կրկնությունների և մանկանման հայացքների
Դեպի ամպերը: Դեպի վերն ամպերի:




***


Հետո կողքովս շարվեշարան, գլխահակ, անհասկանալի, բարեժպիտ դեմքով, հողաթափերի նմանվող կոշիկները փողոցի սալիկներին քստքստացնելով, անցավ գաղթականների թափառող ծերակույտ-թափորը, ուշադրությունը բևեռելով անխտիր բոլորի, ամենքի տրամադրություն-բնավորությունը ընկալելու մտադրությամբ, նրանց արտագնա իմպուլսները խցկեց սեփական զգայարանների մեջ, իսկ ինտուիցիան ժանգոտ կեռիկի նման սահեց ուղեղածալքերով և ծերակույտ-թափոր ընդհանուր օրգանիզմը, ձեռք բերելով մարմնի հարկավոր դիրքը, փորձված, բեմադրված անցում կատարեց՝ մուրացող ձեռքերը աջ, ձախ պարզած, անտարբեր չմնալու մտադրությամբ:
-Ես ձերն եմ,- հարցրի մոտեցող ծերակույտ թափորին և ստացա թափորի հավասարաչափ գլխի բացասական շարժումը:
-Ձերը չեմ,- կրկնեցի, ավելացրի,- Նրանցն էլ չեմ,- շպրտեցի հեռացող, քամահրող ծերակույտին:
Եվ մնացի մենակ:
Երկար:
Խորասուզված:
ՄԵՆԱԿ:
Դրա հայտնաբերումը ի սկզբանե գնահատվեց, որպես զզվելի հիվանդություն, հանուր թափանցող, անբուժելի ախտ՝ մենակության վերածվող անհասկանալի անտարբերության ձգտում: Կույր շարժում՝ արվարձաններից կենտրոն, շերտ-շերտ կլպվող, անփութորեն հեռու շպրտող տարիներ շարունակ հավաքած, պահեստավորած, խնամքով փայփայած, մամռակալած կեղևն ու վախ, հեռու խորքերում բացվող անհայտից, բայց և գողտրիկ արյան խլրտում, ինչ որ բան փոխելու ենթագիտակցումից:
Պատմվածքներս հարկավոր է թարգմանել և փորձել օտարալեզու հրատարակիչներ գտնել, հայրենակից հրատարակիչներից ոչ մի օգուտ, ընթերցողներից ևս, նրանց բանակը գնալով նվազեց, տրանսֆորմացվելով «բլոգոսֆերայի» ու «այդպես ես էլ կգրեմ» գրողների հսկա, ինքնասիրահարված մի խմբի:
-Ընթերցողին հիմա հետաքրքիր սյուժեներ է հարկավոր, անսպասելի իրավիճակներով, պրիմիտիվ, բայց ինչ որ տեղ ալոգիկ, նույնիսկ աբսուրդ, իսկ քո պատմվածքները՝ ներքին խռովումներ, ինքնասպանիչ, երկարատև մտորումներ ու հույզերի մանրակրկիտ վերլուծումներ... չգիտեմ, չգիտեմ, կարծում եմ այսօր, երբ հասարակության ուղեղն առանց այն էլ ծանրաբեռնված է հազարավոր անլուծելի հոգսերով, լցնել, ճխտել ավելորդ անգամ նրանց գլուխը դժվարամարս մտորումներով, ամենևին էլ տեղին չէ:
Գուցե փորձես երգիծական պատմություններ գրել, հիշում ես, անցյալ տարի պատմում էիր, թե ինչպես Թիֆլիսում, կիսախավար ատամնաբուժարանում, բուժքույրի մկանների ուժով աղոտ լուսավորված, գրպանի գեներատոր-լապտերը գրեթե բերանդ խոթած, հսկայամարմին բժշկուհին փորձեց ատամդ քաշել և ուշաթափ եղավ, նման, յուրահատուկ բուժումից ու անսպասելիությունից, գունաթափ, անկենդան դեմքդ տեսնելով:
Հիմարություն...
Մտածելու անընդունակ, յուրաքանչյուր բանականություն արհամարող...
Տարիներ առաջ, ստորացուցիչ ցենզուրայով, առողջ մտքի արտահայտում արգելող, բացառող, դիկտատուրայով ճխլտված, նվաստացած և որևէ բանի հասնելու նպատակով իշխանությանը սպասարկող, քծնող բայց ներքուստ ըմբռնող, որ այդ ամենն անշուշտ զզվելի ու պայմանական, որովհետև բոլորն անխտիր դա հասկանում, իրոք, ինչպես կարելի էր նման իշխանությանն ազնիվ ծառայել, իսկ հիմա, ամեն պայմանականություն վերացված, ջնջված, զինված կեղծ ազատամտության գաղափարներով, անսահման հավատով քծնողներն ու պնակալիզները, բռնագրավելով ու մենաշնորհելով ամեն իրավունք, զզվելի աղբը լցրած մանկուրթ դարձած ընթերցողի գլխին, ներշնչում են թե ինչ է հարակավոր կարդալ:
Ընթերցողին պրիմիտիվ սյուժեներ է հարկավոր... վիդիշ լի...
Թքած:
Թքած:
Թքած:
Կզանգեմ Մադրիդ, Փարիզ, կթարգմանեմ պատմվածքներս ու մեկընդմիշտ, կորեք գրողի ծոցը, անորակ երաժշտության և էժան մելոդրամների սիրահար ձեր ապուշ թորսիդայով:
Ոչ մի հոնորար չի գայթակղեցնի նկարահանվել ռուսական տխմար սերիալներում, որոշ տգետ, մեծամիտ, դատարկ, ազգանվեր գործունյաների նման՝ բազարում ձմերուկ վաճառողի դեր ստանալ ու հպարտանալ ցանկալի, գործունյա դերասան լինելու ստատուսով, զայրույթս ոչ ձմերուկ վաճառողներին, այլ վախեցած, նվաստացած, սեփական երկրում ոչնչություն, իսկ այստեղ հետույքում խորը թաղված, միմիայն նման մեկ էլ մարդասպանների դերերի քասթինգին մասնակցող, դերասանի համբավ ունեցող ոչնչություններին է վերաբերվում:


(շարունակելի)


Վտարանդիներ
Էդուարդ Գրիգորյան

2003-2004 թթ.
Մոսկվա
Аватара пользователя
Grig-Arian (Автор темы)
Гость
Гость

Էդուարդ Գրիգորյան

Сообщение HT Grish » 20 дек 2010, 15:30

Ban chem haskanum!!!! :81:
Аватара пользователя
HT Grish
Посетитель
Посетитель

Վտարանդիներ - շարունակություն

Сообщение Grig-Arian » 21 дек 2010, 15:58

***

Անկողնագամ նկարիչ ընկերոջս այցելումն, ասես վերջակետ դրեց անտանելի, ինքնասպանիչ, մտահյուսվացքների շարանով երկնած տառապանքներիս:
Ոչ մի ցավ:
Թրթիռ:
Հիշողություն:
Հոգեխռովում:
-Կարծեմ վերջ,-սուր ցավից տնքաց նկարիչ ընկերս:
-Անկում մտքից, որ զավակներդ մնացին օվկիանոսից դենը, խուլ անտառում, մորմոնական առօրյայում:
-Ոչ: Նկարելիս տույն ցավն անընդմեջ:
-Պատճառը:
-Պատճառն անհայտ Նյու-Յորքում և նույն անհայտությունն այստեղ:
-Գուցե...,- բառադարանում, մխիթարական խոսքի բացակայության անհույզ արձանագրում:
-Չգիտեմ: Ճապոնացիների ֆիլմից հետո, կարծես հավատացի, որ իրոք, գետնախորշերից ծնված, ամերիկացիների գտած-հայտնաբերած նկարիչ եմ, American Dreams, փառք կոչվածը՝ բռանս մեջ ամուր պահած, Մանհաթանի արվեստանոցս բազմությունից գվվացող, նկարներս անհավատալի գներով վաճառվող, աշխատունակությունս սահմանային, առաջարկներ, բազմաթիվ առաջարկներ Բրոդվեից ու ... հանկարծակի, անտեղի, անհասկանալի ջլատում, ուժասպառություն, ընտանիքս օտար, աղանդավորական անիմաստ դավանանքով, զատ հարաբերություններ վերականգնող նշույլից՝ անտառներում թափառող:
-Հանգստացիր: Ամուր կինդ անքակտելի դատողությամբ, սեփական, պաշտպանված երկրում և օգնության միտումով ամենևին քո կողմը չնայող, երջանիկ եղիր մտքից, որ կարող ես հանգիստ պառկել մինչ ուժերիդ լիիրավ վերականգնում:
-Գուցեև այդպես: Անդրանիկիս հետ գոնե հասցրի հայր-որդի փոխհարաբերության հիմքը գցել: Առավոտյան վաղ արթնանում, բուրգերներով, յուղաներկերով լեցուն ուսապարկն ու մոլբերթն առած, թափանցում էինք Նյու-Յորքի բուրավետ փողոցներն աչքաթող չանելով, չանտեսելով ոչ մի պատկերասրահ, ցուցահանդես՝ ժամանած կամ կայուն ու նկարում, անվերջ նկարում...
-Մեծդ նկարում է:
-Իմ կողքին ոչ: Կարծես բավարարվում ուշադիր, լուռ, պասսիվ, անշուշտ համահեղինակային մասնակցությամբ նկարներիս ստեղծմանը: Հիմա, երբ կողքին այլևս նկարող չկա, կարոտը, ներքին մղումը, սովորույթ դարձած իրավիճակի բացակայությունը վերականգնող միտումն ու պահանջը, անտարակույս կստիպեն, վրձինը ձեռքն առնել:
Փոքրս ծնվեց տանը՝ խուլ անտառում, ժամանակից մի փոքր շուտ, առանց մանկաբարձի, սահեց ուղղակի ափերիս մեջ, շփոթահար զանգեցի մորս, իմանալու թե պորտալարի հետ ինչ պետք է անել:
-Տղաս ծնվեց...
-Շնորհավորում եմ,- խոսքս գոռալով կտրեց մայրս,- անունն ինչ ես դրել:
-Անունը կհամբերի,- ասում եմ,- Պորտալարը... պորտալարի հետ ինչ պետք է անել:
-Ինչ պորտալար,- շփոթահար ու տագնապահար չհասկացավ մայրս:
-Երեխան արդեն դրսում՝ ձեքերիս մեջ է, պորտալարը... պորտալարն ինչ անեմ,- գոռում ու զգում եմ, թե ինչպես նա գիտակցությունն է կորցնում: Բնազդաբար, շտապ քանդելով կոշկակապս, ամուր կապում, ապա սալոջախին շիկացրած մկրատով ու դողդոջուն ձեռքերով կտրում եմ այն, և ցավալին, ոչ մի կասկածի նշույլ անգամ, որ կինս արդեն վաղուց հեռու... շատ հեռու է:
-Գնա,- շարունակեց նկարիչ ընկերս,- գնա և մոռացիր, ազատվիր հիշողություններից, շպրտիր ամենն, ինչ միասին ստեղծել ենք, դա ոչինչ չի տալու քեզ՝ առավելևս ինձ:
Զարմանալի անտարբերություն:
Դատարկություն:
Անդորր:

***


Հետո մետրոին առընթեր հրապարակում էի, ուր տղաները մատնոց էին ֆռացնում: Նույն այն հրապարակում, ուր մի քանի տարի առաջ, ներկա եղա կրիշնայականների ճոխ երթին, իրական՝ հնդիկ բրահմաններով, մրիդանգիներով ու ֆիզհարմոնիաներով, մոտ հիսուն-վաթսուն հոգի, սպիտակ և դեղին գույներով շղարշված, համաչափ շարժումներով, Բաթլերյան, Կելտյան մանրակրկտությամբ հխկված, ընդհանուր ամբողջություն դարձած, նախօրոք մշակված, նպաստավոր տեմպով, հավասար քայլերով առաժ վազող ու մի փոքր դանդաղ ետ քաշվող, վերևներում՝ արևելյան պոլիֆոնիային հատուկ, կոկորդային ելևեջներով հարեե՜ Կրիշնա կրկնող ու նույն հանգի տակ ծափահարող: Մոտ քառասուն րոպե կլանված, հաճույքով դիտեցի նրանց ծիսակատարությունն ու հոգումս մի զմայլելի հանգստություն սփռվեց:
Կիրթանն ավարտելուց հետո բրահմաններից մեկը մոտեցավ ինձ:
-Դու մերն ես,- ուղղակի հարցրեց նա:
-Ոչ,- գլուխս տարուբերեցի ես:
-Չես խաբի,- ժպտաց նա,- դու մերն ես:
-Ես բանաստեղծ եմ,- ասացի,- Կրիշնայի և նրա ընկեր Արջունայի երկխոսություններին քաժ ծանոթ եմ:
-Հաճելի է:
-Հարե՜ Կրիշնա,- ասացի ես ու հրաժեշտ տալով հեռացա:
Հիմա քաղաքում նրանց էլ չես տեսնի:
Չես տեսնի նաև լատինամերիկյան հնդկացիներին, զուգված ազգագրական տարազով, բամբուկե շվիներից ու սրինգներից ստեղծած յուրահատուկ երաժշտության տակ, նույն շրջանագծով, առաջ ետ անող: Սոված գայլերի ոհմակ հիշեցնող անկուշտ ոստիկաններն ու ազգային ինքնուրույնությունը կորցնելուց վախեցող հայրենասերները փախցրին նրանց:
Փոխարենը մետրոին առընթեր բաց հրապարակում, տղաները մատնոց էին ֆռացնում:
Նրանք այդ անում էին մեծ վարպետությամբ, գուշակելու նշույլ անգամ չթողնելով խռնված ամբոխին: Խաբվող ամբոխին:
Ամբոխը ստեղծված է խաբվելու համար, մտածեցի ես,-նրան հարկավոր է խաբել, անմասն խաբվելուց ամբոխ գոյություն ունենալ չի կարող: Նա պետք ըմբոստանա խաբեության դեմ, խաբվելուն ընդդիմացող ըմբոստությունն է ամբոխ երկնող ուժը:
Հարկավոր է ամբոխից հեռու մնալ, յուրաքանչյուր ամբոխից՝ առավելևս ստրկացած հայրենակիցների, նույնիսկ կողքից հետևել չի կարելի, ամբոխ կոչվածի հզոր մագնիսը կարող է քաշել ցանկացածին:
Մտածեցի, երբ ոստիկանությունը ցրում էր մատնոց ֆռացնող աչպարարներին: Խռնված ամբոխին:
-Ես կողքից էի,- բացատրեցի հաղթանդամ ոստիկանին:
-Կողքից,- քամահրեց նա:
-Այո, կողքից,- փորձեցի կրկնել, ապա գլխիկոր շարժվեցի դեպի ոստիկանական մեքենան:

Հետո երբ ոստիկանական ճաղակալված խուցն էին խոթում, նկատեցի հատակին պարկած, անվրդով քնած, հարբած կնոջը՝ կիսաբաց հետուքով:
-Կարող ես օգտվել,- փորձեց կատակել ոստիկանը:
-Շնորհակալություն,- քամահրեցի տեղավորվելով, չոր նստարանին, գիտակցելով, մի քանի ժամ չեն անհանգստացնելու: Դա հիմա անչափ կարևոր, քանզի իսկական տեղն է անխուսափելի հարցադրում անել ու պատասխանել:
Գրիգ-Արյան, ինչու չեք լքում Ռուսաստանը:
Պատասխանում եմ:
Ահա այս երևույթի խորը ուսումնասիրումն ու նրա ազդեցությունը, արվեստի հետագա զարգացման վրա, ինձ դեռևս հանգիստ չի տալիս:

Մեկ անգամ, խմբագրությունում հերթական համարը պատրաստելիս, աչքիս մի փոքրիկ ակնարկ ընկավ (կարծեմ «Գոլոս Մոսկվի»-ում), «Մոգերի պայքարը» բալետի սցենարի հեղինակի մասին, որը թերթի հաստատմամբ, մի ոմն հնդիկ էր: Բալետը ցուցադրելու էր արևելյան մոգականության լիիրավ պատկերը, ընդգրկելով ֆակիրների հրաշագործությունները, սրբազան պարերը և այլն...

Պ.Դ.
1915թ. Մոսկվա



Հատակին փռված, հարբած, հետուքը կիսաբաց կնոջ թեթև, համաչափ խռմփոցը, թերևս կողնորոշումն է զգացումների, որոնք վերջերս կուտակվել, արտահայտում էին անխուսափելին, պայմաններում, պարագաներում, երբ հզորագուն էգոս՝ կապված դաստիարակության, սեփական արժանիքներս ճշգրիտ ինքնագնահատելու հետ, էությանս մեջ սրտխառնուք էր առաջացնում, ստիպելով լուրջ, սրտամոտ չընկալել, չընդունել ճղճիմ զգացողությունները, մերձավորներիս համատարած փախուստ-երեսթեքումները, հերյուրանքները, որոնք վերջերս կուտակվել, անխնա թափվում էին գլխիս, ապա զարնվելով առողջ բանականությանս, ետ շպրտվում՝ բոլորի, անխտիր բոլորի, ամենքի ու ամեն ինչի վրա թքաց ունենալու նախապայմաններում:
Հետո Քեյթ Ջարեթթի փափուկ ստեղնաշարը մխրճվեց ուղեղս, թափանցելով հեռու հեռվից, անչափ նուրբ. Մխրճվեց երկարատև, առանց հարվածաին նրփերանգների, թեմայի հավսարաչափ ռիթմով. Կիսականգնած Ջարրեթի անկրկնելի մատները, միտումնավոր, առաջին հայացքից ասես հանկարծակի, անփութորեն, մեկ մեկ ոչ այն ստեղնը թեթևակի սեղմող, բայց հաստատ նախապես, տասնյակ անգամներ փորձված,
մշակված, իսկ նման պոլիֆոնիան անառարկելի գերող, թափառող մոգական քառանկյունին. (Ջարրեթ-ստեղնաշար-մեղեդի-խելացնոր հույզ) աստիճանաբար անդադրուն շրջանի փոխակերպվող, դիմադրողականության յուրաքանչյուր նշույլ կորցրած էությանդ մեջ, հաղթարշավով խցկվող և աստվածաին, հզոր արվեստի հլու, վոլանտյոր դարձնող...

***

Մարդուն տրված է միայն այն, ինչ կարող է օգտագործել, կարողություն օգտագործել միայն այն, հանուն իչի, ինչ որ բան է զոհաբերել: Այդ իսկ պատճառով, եթե մարդ ցանկանում է ձեռք բերել գիտելիքներ կամ ընդունակություններ, պետք է զոհաբերի այդ պահի համար ավելի կարևոր բան: Ավելին, նա կստանա այնքան, որքան տվել է: Առանց պատճառի արդյունք չի լինում: Միտումնավոր զրկվելով ինչ որ բանից, ստեղծվում է պատճառ...

Պ.Դ.

Միտումնավոր զրկվել ինչ որ բանից:
Հարկավոր է փորձել հասկանալ թէ, որքանով եմ հեռացել, ինչքան է մնացել, որտեղ եմ իրականում:
Սուր ցավերն ասես բթացել, սպիանալու նշույլներ էին արձակում գջլտված, խոշտանգված էությանս մեջ: Փոխակերպված, ինչ որ հուշիկ շշուկներ, տարածվող հեռավոր անկերպարան միջավայրից, փորձում են տեղեկացնել, որ շարժումն ու ընթացքը վաղուց սկսված, կարծես մոտենում են վերջակետին:

Հարկավոր է զոհաբերություն, առանց զոհաբերման ոչինչ ձեռք չի բերվում, զոհաբերել թանկարժեքը տվյալ պահի, զոհաբերել երկարատև, բայց ոչ ընդմիշտ, դա հարկավոր է հասկանալ, հենց դա շատ հաճախ չի ըմբռնվում: Զոհաբերումն անհրաժեշտ է բյուրեղացման պահին, եթե բյուրեղացումն ավարտված է, ոչ մի զոհաբերում, ինքնազրկում, ինքնամերժում էլ հարկավոր չէ, կարող ես անել, ունենալ ամենն ինչ կամենաս, այլևս չկան օրենքներ, ինքդ օրենք ես քեզ համար:

Գ.Ի.

Նախքան խուց խոթելը՝ խուզարկելիս, գրպանիցս հանեցին լազերային նվագարկիչը, Ջարրեթթի, դե Հարթմանի ձայնասկավառակներն ու մի քանի լուսանկարներ՝ մնացած վերջին փշուրներս, անշարժ-շարժուն, նաև հոգևոր ունեցվածքս:
Գեղեցիկ:
Հրաշալի:
-Սրան հիշում ես,- դիտելով լուսանկարը, հարցրեց ոստիկաններից մեկը մյուսին:
-Մտաբերում եմ,- ուշադիր զննելով լուսանկարը մրթմրթաց երկրորդը, ավելացրեց,- շուկայում անորակ կոշիկներ վաճառող չինացին: Գործընկերներ եք,- դարձավ ինձ,- այլապես ինչու եք միասին նկարվել: Ուրեմն դու ևս շուկայում, անորակ կոշիկներ վաճառող ես:
-Իհարկե,- հաստատեց առաջինը,- սրանք ավել ինչի են ընդունակ, լեռներից իջաց տականքներ, զզվելի, ամենուր վխտող,- քամահրեց նա:
-Հիմա քեզ գործընկերոջդ նման, մի քանի օր կպահենք կապկավանդակում, որ հասկանաս, թե որն է քո իսկական տեղն իրականում,- ուրախ ձեռքերն իրար շփեց երկրորդը:
-Դե ինչ, լրիվ բացահայտված ես,- մեջքս հրելով, երկձայն, բացականչեցին նրանք:
-Ցավոք,- լուսանկարին նայելով և հիշելով, հեռու Տոգոյի լեռներում, Տադաշի Սուզուկիի հետ անցկացրած, անկրկնելի վարպետ դասընթացները, տխուր հաստատեցի, ապա առանց դիմադրելու մտա ճաղակալած խուցը:
Մնաց ազատվել մի քանի հեղինակավոր դատողությունից ևս, շպրտել, վանել յուրաքանչյուր դրսից թափանցող միտք, սպանել ընկալման, վերլուծման ընդունակ ամեն բջիջ, ապրել միայն սեփական մտապաշարով, հասկանալ, որ այլևս չկա իմանալ կամ չիմանալ, քանզի օտար մտքերն ավաղ միայն օտար, իսկ իմացությունն իրական է և գնահատելի, երբ ինքդ, հենց ինքդ ես իմացություն:
Ունեցած չնչին գումարը՝ պահած ինտերնետ փոստարկղի համար, հարկավոր է ծախսել: Մադրիդից, Սորբոնից հասնող նամակներին պատասխանելու անհրաժեշտությունն անիմաստ է վաղուց:
Միանգամայն ակնհայտ է, որ պատմվածքներս չեմ թարգմանելու:
Գուցե տեղափոխվել Եվրոպա, փախստականի ստատուսով հանգրվանել խաղաղ Ամստերդամում, փոքրիկ Ռուանում, պաթալոգիկ կերպով, լեզուներ սովորելու, տիրապետելու ոչ մի տաղանդ, հակում չունենալով, ստանալ այդ ստորացուցիչ վելֆեր կոչվածն ու գրել ոչ մեկին պետք չեկող պատմվածքներս...



(շարունակելի)


Վտարանդիներ
Էդուարդ Գրիգորյան

2003-2004 թթ.
Մոսկվա
Аватара пользователя
Grig-Arian (Автор темы)
Гость
Гость

Վտարանդիներ - շարունակություն

Сообщение Grig-Arian » 25 дек 2010, 01:44

***

27 սեպտեմբերի Paris

Երեք շաբաթից ավել է ինչ Փարիզում եմ՝ Սորբոնում,-գրում էր երբեմնի ոասնողուհիս,- ուրախությունս անսահման, տրամադրությունս նախանձելի, որ հաջողվեց գտնել ձեզ: Երեք տարուց ավել ոչ մի լուր ձեզանից: Նույնիսկ հայտնի չէր թե որտեղ եք, որ երկրում: Խոստացած գիրքն ավարտեցիք թե ոչ: Սորբոնում ուսումնասիրում եմ արևելյան միստիկ, կրոնական փիլիսոփայության ազդեցությունը արևմտյան արվեստի՝ մասնավորապես թատրոն, գրականություն վրա, խորացնում այն, ինչի հիմքը իմ մեջ գցել էք դուք:

Իրեն:



10 հոկտեմբերի Paris

Չեք պատկերացնում, որքան հաճելի, տեղին էր ձեզանից նամակ ստանալը, այս ամպամած ու տաղտուկ օրվան, երբ անձրևի կաթիլները թեքությամբ ու համաչափ ռիթմով թակում են պատուհանները, որի ետևում ոանայնորեն աղմկում է աշնան քամին՝ թախիծ սփռելով էությանդ մեջ, անտանելի թախիծ, երբ առողջ մտքերն անվերադարձ թողել են ուղեղդ, թափանցող ընկճվածության մտավախությունից և ձեր նամակը՝ ջերմացնող հոգիս, հարազատ ձեր հոգուն...
Գուցե առաջնահերթ հիմնախնդիրներից մեկը նրանում է, որ բացարձակապես ամեն ինչ գտնվում է շարժման մեջ, անընդհատ շարժման, և ուղեղի հարցադրումները հաճախ ընկնելով ուրիշ ժամանակահատված կորցնում են նշանակումը, քանզի փոփոխված են բոլոր նախապայմանները...
Երեկ Վենսենյան անտառում՝ ի միջի այլոց եղանակը հրաշալի, ժամանակն անցավ աննկատելի, սովորած մի քանի կարևոր շարժումներ և վարժություններ կարողացա հնարավորին չափ հղկել: Վարժություններն ամբողջովին պտտվում և կենտրոնացած են Գ.Ի.-իեռանկյունու գաղտնագրի բացահայտման շուրջ:

Կենտրոնների ֆունկցիան.
Բնազդա-Շարժական. Ինքնաբերական կրկնօրինակում և ռեֆլեքսներ: Ամենօրյա մանր ցանկություններ, հետաքրքրասիրություն, խորամանկություն:
Էմոցիոնալ-Սեռական. Կույր անասնական սեր, խանդ: Հաճույք գործողություններից, բարոյական, դավանական հույզեր, իմանալու և հասկանալու ցանկություն:
Ինտելեկտուալ. Ստեղծագործական միտք, մտավոր մեկնաբանություն, սեքսի հանդեպ ձևականություն:
Վարժություններն ու գործողություններն հիմնականում ուղղված են նշված եռանկյունու՝ մարդկային տարբեր կենտրոնների համաչափ զարգացման, հարմոնիկ համագործակցությունների վրա, երևի Մեերխոլդյան բիոմեխանիկայի և Բրուկյան ինտուիտիվ օրգանիկայի ակունքները գալիս են հենց այդտեղից: Բրուկյան թատերային որոնումները, նույնպես կենտրոնացած երեք բևեռային տարրերի շուրջ՝
Էներգիա.
Շարժում.
Փոխհարաբերություն.
Երևի կարելի է ներկայացնել, որպես էներգիայի շարժում, ուղղակի շարժում, փոխհարաբերություն հենց դերասանների, դերի և դերասանի՝ դերասանի և դահլիճի միջև, որտեղ շարժումը դերասանի գործողության արդյունք չէ՝ քանզի դերասանը չի ստեղծում շարժում, այն ինքնուրույն թափանցում է նրա միջով:
Բրուկյան բազմաթիվ վարժությունների նշանակումը այն իրավիճակի զարգացումն է, երբ միտքը, մարմինը և զգացմունքը ազատելով դերասանին ուղեղի ավելորդ եռանդուն գործողությունից ու կենտրոնացումից, ամբողջանում՝ իսկ դերասանը գտնելով ներքին հարմոնիա ինքն իր հետ, դառնում է տրանսցեդենտալ գոյություն և ոչ թե մասնատված էություն: Կա մեծ ցանկություն, գտնել և բացահայտել Բրուկյան թատերային տարածքի և Գ.Ի.-ի եռանկյունիների կապը, հաշվի առնելով, որ Բրուկը տարիներ շարունակ զբաղված էր Գ.Ի.-ի գրքերից մեկի կինոբեմականացմամբ:

Իրեն.



Տևական լռությունն ու ինքնակենտրոնացման հարող թմբիրն ընդհատվեց ճաղակալված դռան ճռնչյունից, ապա ներս խոթելով երիտասարդ մի աղջկա, դուռն անմիջապես փակեցին:
-Սրիկաներ,- գոռաց աղջիկը,- սրիկաներ, վերադարձրեք անձնագիրս,- ապա երկու ձեռքով բռնեց ճաղակալված դուռն ու սկսեց թափահարել:
-Հանգստացիր,- դիմեցի աղջկան,- հանգստացիր, գոռալով ոչնչի չես հասնի:
Աղջիկը կարճատեսության պատճառով կկոծեց աչքերն ու հեռու անկյունում, կուչ եկած գտավ ինձ:
-Ինչ անեմ հապա:
-Ոչինչ: Ուղղակի հանգստացիր: Սպասիր:
-Հեշտ է ասել հանգստացիր: Սրիկան երեկ մոտեցավ, անձնագիրս ստուգելուց հետո, առաջարկեց, որ մինէտ անեմ նրան շքամուտքում, երբ հրաժարվեցի, անձնագիրս խոթեց գրպանն ու հեռացավ, իսկ այսօր, անձնագիր չունենալու պատճառով, քարշ տվեց, բերեց այստեղ: Պեդերաստ շան որդի:
-Մի մեղադրիր, գուցե տվյալ պահին նա, ինքը չէր:
-Դե՜, դու էլ հո չասիր,- ծոր տվեց նա:
-Սխալ է ենթադրել, որ մարդ միշտ նույնն է մնում: Նա երբեք երկարատև նույնը չի լինում, անընդհատ փոփոխվում է:
-Եվ ինչ:
-Եթե մեկ ուրիշին պատմես նրա՝ ասենք նրա արարքը, կհակաճառի, պատճառաբանելով, որ նա հրաշալի անձնավորություն և նման արարքի ընդունակ չէ, և ճշմարիտ, որովհետև արարքն իրականում պատկանում է ոչ թե նրան, այլ ուրիշին, որն ապրում է նույն մարմնի մեջ, իսկ նույն մարմնին պատկանող մեկելի արարքներն առհասարակ, ընդհանուր բան չունեն առաջինի և երկրորդի հետ և զարմանալի չէ, որ մարդիկ ստում են ամենուր, քանզի կորած է կապը, սինթեզող բանալին և բարդույթավորված նման քաոսով, փորձում են ճիշտ խոսել սովորել՝ բավականին դժվար, կարծես անիմաստ զբաղմունք, հաշվի առնելով, որ մտածածին սուտն անշուշտ հազվադեպ և մարդիկ անառարկելի համոզված են, որ հիմնականում բացարձակ ազնիվ են, բայց դա խաբկանք է, քանզի նրանք ստում են, երբ խաբում և երբ ցանկանում են ճշմարիտ լինել և ոչ մի արտառոց բան, որ այն պահանջում է քրտնաջան աշխատանք: Միայն որոշումը բավական չէ, ճիշտ խոսելու համար հարկավոր առաջնահերթ գտնել հավասարակշռող ուղղին, ամրապնդել ներքին հարմոնիան, ճշմարիտ ԵՍ-ը, ճիշտն ու կեղծիքը, սեփական հոգու հեռավոր անկյուններում որոնել, գտնել:
-Վաղուց ես այստեղ:
-Որտեղ,- չհասկացա ես:
-Խցում, էլ որտեղ:
-Ինչու:
-Դե նմամ մտքերն անշուշտ առաստաղից չեն ծնվում:
-Չեմ կարծում, որ դրսում նույնպես խցում չենք,- քմծիծաղ տվի ես:
Քմծիծաղս բարկացրեց նրան: Ամուր բռնելոով դուռը, սկսեց ամբողջ ուժով թափահարել, գոռալ:
-Սրիկաներ...
-Հանգստացիր,- աղմուկից արթնացավ հատակին փռված կինը,- հանգստացիր, միևնույն է երեք ժամից ազատ են թողնելու:
-Ով ասաց:
-Երեք ժամից ավել չեն կարող պահել,- նոր հարմար դիրք ընդունելով մրթմրթաց հարբած տիկինն ու նորեն խորասուզվեց քնի մեջ:
-Ճիշտ է ասում, ամենաուշը երեք ժամից թողնելու ենն, հանգստացիր, աշխատիր բացասակն զայրութը, էներգիան, որ կուտակված է մեջդ, ճիշտ օգտագործել, քանզի լիցքը, էներգիան լինի բացասական կամ դրական, հզոր ուժ է մարդու համար, հարկավոր չէ դես, դեն շաղ տալ: Պահիր, փայփայիր այն: Եվ ամենակրևորը, ուր ես շտապում:
-Դուրս: Ազատություն:
-Իսկ կա դրսում ազատություն կոչվածդ:
-Չհասկացա: -Մենք փնտրում ենք ուրիշի առաջարկած բարիքներ, մեքենաբար հետևում նրան, ով բարեկեցիկ կամ հոգևոր ապրելաձև է առաջարկում, ընդդիմանում քաղաքական դիկտատուրաին՝ խոնարհվելով կռքերի, հեղինակությունների առջև, թույլատրելով նրանց ապականել մեր կյանքը: Մշտական պահանջ ղեկավարների, ուսուցիչների, գրքերի, սրբերի: Լսել օտար պատմություններ ու բավարարվել: Ապրել թելադրանքով, ուրիշի բառերով՝ ենթարկվելով իրավիճակներին ու շրջապատին: Հանրաին սեր, հանրաին երջանկություն, հանրաին մենակություն, հանրորեն մեղավորների որոնում-բացահայտում ու ատելություն: Հետևանքներ՝ համատարած ազդեցության և ոչ մի բան ինքնուրույն, յուրահատուկ, հեռու...հեռու ներսից եկող՝ պարզ և լուսավոր:
-Եվ ինչ: Պետք է լինել ազատ այդ ամենից:
-Այո:
-Ամեն ինչում:
-Ամեն ինչում:
-Նույնիսկ արարքներում:
-Նույնիսկ արարքներում:
-Ասել է, կարելի է սպանել:
-Ոչ:
-Ինչու: Ես այդ պեդերաստին կսպանեի...
-Սպանելիս, արդեն ազատ չես: Խանդ, ագահություն, ատելություն, նախանձ՝ զգացմունքներ, որոնք դրդում են այդ քայլին, ուր մնաց ազատություն ասածդ, երբ լիքն ես նման ախտով:
-Նույնիսկ այդպես: Ինձ թվում էր, փոխելով սեռական զուգընկերներիս, ազատ էի արարքներումս:
-Միայն թվում էր:
-Պարզ : Կրքի, հետաքրքրության, ադրենալինի անսպառ պահանջ: Ինչ անեմ հապա: -Հսկայական մութ սենյակում, ես վառեցի միակ լուցկու հատիկը, այն չի կարող անընդհատ լուսավորել, բայց բավական է, որ հասցնես հայտնաբերել, հաստատել դռան առկայությունն ու հիշելով, կողմնորոշվելով մթության մեջ, շարժվես դեպի ելք: Չգիտեմ, որքանով է այս ամենը քեզ անհրաժեշտ: Ապրիր ինչպես կարող ես: Նույն ճանապարհը կարող է լինել օգտակար մեկի և սպանիչ մեկելի համար:
-Քեզ ինչու են գցել այստեղ:
- Նվաստացուցիչ է,- շարունակեց նա:
-Ինչը:
-Որ կալանքի տակ ես:
-Ինձ համար, ոչ:
-Քեզ համար իհարկե ոչ, ինձ համար, մեզ բոլորիս համար է նվաստացուցիչ, որ դու այստեղ, կալանքի տակ ես միայն այն պատճառով, որ ռուս չես:
-Հանգստացիր:
-Եվ ինչու պետք է բոլորը ռուսնըր լինեն:
-Հանգստացիր:
-Տուգանք ես վճարելու,- հարցրեց աղջիկը,- ինչքան:
-Երեք հարյուր,- արթնանալով, կիսանստելով տնքաց տիկինը:
-Այդքան ունես:
-Ոչ:
-Հապա ինչ ես անելու:
-Չգիտեմ:
-Սարսափելի բան չկա,- առոգանությունից դուրս խոսեց հարբածը,- մի երկու օր պահելուց, կտեսնեն, որ վճարելու ընդունակ չէ, մի քանի անգամ գլխին կտան, կթողնեն...






(շարունակելի)


Վտարանդիներ
Էդուարդ Գրիգորյան

2003-2004 թթ.
Մոսկվա
Аватара пользователя
Grig-Arian (Автор темы)
Гость
Гость



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆ
    Harutin » 29 сен 2010, 19:48
    1 Комментарии
    889 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 сен 2010, 19:49
  • ՍԵՎԱԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
    Вложения Harutin » 02 окт 2010, 17:56
    2 Комментарии
    527 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    02 окт 2010, 18:05
  • ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
    Вложения Harutin » 20 окт 2010, 22:40
    2 Комментарии
    632 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    20 окт 2010, 22:41
  • ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
    Вложения Harutin » 20 окт 2010, 23:09
    1 Комментарии
    2369 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    20 окт 2010, 23:10

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0