ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Դօրիան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Դօրիան

Сообщение:#1  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:46

Դօրիան
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#2  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:48

Լալե՜յ

Լալե՜յ,
Ճարել ես ինձանից սիրուն ջահել,
Պահել մտքումդ նրա սին խոսքերը,
Շարե՜լ
Իմ նվիրած փայլուն թելին
Ալյ սերերիդ սև ուլունքները։

Լալե՜յ,
Ես միևնույն է դեռ սիրում եմ խենթ պարել,
Թեկուզ ինձ հետ հիմա պարում է սոսկ քո ստվերը,
Պարե՜լ,
Ու անիմաստ կրկնել լալե՜յ, լալե՜յ,
Որ միայն ինքս հասկանամ երգիս խոսքերը։

Լալե՜յ,
Միայնությունը ինձ մանկուց դեռ վախեցրել է,
Իսկ դու ճարել ես ինձանից սիրուն ջահել,
Լալե՜յ,
Ես այս գիշեր կմոռանամ կողպել դռներս,
Ներս կթողնեմ անցորդներին բոլոր, լալե՜յ, լալե՜յ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#3  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:49

Օփրան

Ու նստեց մի օր, մտածեց Օփրան,
Որ դարձրել է արդեն կյանքը շոու,
Որ դարձել է արդեն նյարդերի տոպրակ,
Ու սպանել է իրեն մտքի սովը:

Սեփական լկտի բարքերից հոգնած,
Սեփական սրտի զարկերից հոգնած,
Պարտքերից հոգնած,
Հարկերից հոգնած,
Կարգերից հոգնած
Պառավել է:

Ու էնքան է խոսել, որ արդեն սպառվել է,
Որ արդեն սպանվել է հազար կողմից,
Որ որքան ճղվել է, այնքան կարվել է,
Այնքան կախվել է մի կոճ թելից:

Սեփական տխուր երգերից հոգնած,
Սեփական խղճի վերքերից հոգնած,
Զենքերից հոգնած,
Շենքերից հոգնած,
Դեմքերից հոգնած
Ծարավել է:

Ու էնքան է դժգոհ, որ արդեն ձախ թև է,
Որ արդեն ծախվել է հազար ձեռքից,
Որ որքան ծնվել է, այնքան թաղվել է,
Այքան դաղվել է մի կում ձեթից:

Սեփական դատարկ top-երից հոգնած,
Սեփական մռայլ կոպերից հոգնած,
Րոպեից հոգնած,
Շոպենից հոգնած,
Շոն Փենից հոգնած,
Թառամել է:

Ու էնքան է խաբել, որ արդեն հասցրել է
Աշխարհին չկապած` աշխարհից պոկված,
Աճուրդի բարձրացնել իր հոգու հասցեն էլ,
Մտածեց ու գլխից դեն նետեց Օփրան:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#4  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:49

U.S.A.

Երեկ տեսա ես մի ցուցակ ու պարզեցի, որ գրող չեմ,
Այդպես կարծում են դիպլոմով մեր գրողները,
Ես երազում եմ սովուքաղց, որ "հանճարները" այդ գաղթեն,
Փրկիր, օգնիր ինձ, U.S.A., ես դրանց մերը:

Նրանք թղթեր են խզմզել, նրանք գրքեր են բզբզել,
Դու կորցնում ես, Քեմերոն, նման կադրերը,
Նրանք միշտ փառք են երազել, արի տար հետդ U.S.A.,
Հաջորդ ֆիլմում թող քո լինեն հայ մուտանտները:

Նրանք ունեն մեծ ճանաչում` իրար շատ լավ են ճանաչում,
Իրար գովել են, PR-ել են ու ցիտել են,
Ո՞ւմ ես սպասում էլ, Բրիթնի Սփիրս, կանչիր նրանց Բեվերլի Հիլզ,
Թող որ հանգիստ նստեն գրեն քո նոր հիթերը:

Նրանք արդեն շատից-քչից տիրապետում են hi-tech-ին,
Նրանք ամեն մեկը ունեն իրենց բլոգները,
Իսկ դու զբաղվում ես Microsoft հազար տարի է Windows-ով,
Կանչիր նրանց, թող մշակեն գերնոր prog-ներդ:

Նրանք ծախվում են, անկասկած` նրանց գրքերը չեն ծախվում,
Նրանք ապրում են ուտելով ցամաք գրանտները,
Դե ձեռք մեկնիր նրանց Բարաք, ընդունիր նոր օրինաքաք,
Որ ամսեգրանտ են ստանալու իմիգրանտները:

Եվ տար` տալով նրանց մի կուտ, Հայաստանիցս Holliwood,
Գտիր, խնդրում եմ, U.S.A., նրանց դերերը,
Թե չէ փորձում են հաստատվել` կազմելով օրը մի ցուցակ,
Որտեղ չկամ ես, փառք Աստծո` ցուցակի մերը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#5  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:50

Կարլա Բրունի

Քո մտքին թեկուզ կարլ ա, բայց չի բրունի՝
Բրունելը դժվար է, հոգիս,
Ապրելիքն հենց այնպես ապրողի համար
Բրունելը լոկ կարլ է մտքին։

Եթե բախտը ուզել է, որ կին դառնաս՝
Քեզ փորձել է օգնել մայրանալ,
Մայրացիր, փոխանակ սուտ արժեք ծծես,
Որ բրունելդ դառնա մի օր կարլ։

Եթե բախտը տվել է քեզ մեկ կանգառ
Դիմացի ճամփան աչքիդ առ,
Ետ նայես՝ տեսնելու ես միայն պաստառ
Ու բրունես մինչև մահ առանց կարլ։

Եթե բախտը տվել է քեզ մեկ կորիզ
Խնամիր մինչև այն դառնա ծառ,
Հատիկ կորիզով մի շտապիր պարծենալ
Որ բրունելդ դառնա մի օր կարլ։

Եթե բախտը շրջել է քեզ թարս երես,
Մի փորձիր բախտին քացով տալ,
Մտածիր, թե ինչպես պիտի ետ շրջվես,
Որ բրունելդ դառնա մի օր կարլ։

Եթե բախտը տվել է քեզ հինգը շուն
Անշունին դու երբեք ձեռք մի առ,
Այլ թևեր առ ներսումդ, որ վեհ ճախրես
Երբ բրունելդ դառնա մի օր կարլ։

Եթե բախտը տվել է քեզ մեկ ամբոխ,
Ամբոխին ետևիցդ դու տար,
Ամբոխները տանում լոկ դագաղներ,
Չթողնես քեզ տանեն գեթ մի քայլ։

Եթե բախտը տվել է քեզ վատ դպրոց,
Դու սկսիր լավ գրքեր էլ կարդալ,
Ուռուցքներդ բուժիր նախնական փուլում,
Որ բրունելդ դառնա մի օր կարլ։

Քո մտքին թեկուզ կարլ ա, բայց չի բրունի,
Եթե խոսքն անտեսես իմ, հոգիս,
Ասելիքն հենց այնպես լսողի համար
Բրունելը լոկ կարլ է մտքին։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#6  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:50

Ինձ լքիր

Ես ներքուստ միշտ անհաշտ եմ քեզ հետ,
Քո բերքից ծանրացնում եմ հոգիս,
Խոր վերքից ինձ դարձնում երկու կես,
Սիրելի իմ, փրկիր ինձ` լքիր:

Ես բնավ չգիտեմ քեզ սիրել
Էն սիրով, որ սիրում ես դու ինձ,
Երազում եմ մեկին նվիրվել
Փոխադարձ… դե օգնիր ինձ` լքիր:

Ես փնտրում եմ քո մեջ Ուրիշին,
Ու փորձում քեզ Ուրիշը դարձնել,
ՉՓՈԽՎԵՍ, էս խոսքերս հիշիր,
Ինձ լքիր, քեզ գտիր ուրիշ սեր:

Ես ուժեղ եմ, դու էլ` ինձ լքիր,
Ժամանակն իր դանդաղ կրակին
Սերը մեր այրելով կսպառի,
Սաղ կանցնի… Ինձ լքիր, ինձ լքիր…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#7  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:52

Մարդիկ

Մարդի՜կ, մարդիկ նայեք՝ տեսեք, ես արտասվել եմ,
Ես հայհոյել եմ լավը իմ բախտի,
Դրսում ու առավել ներսումս սաղ թարսվել է,
Նայեք, ուրախացեք հիմար մարդիկ։

Մարդի՜կ, մարդիկ տեսեք՝ զգացեք, ես կոտրվել եմ,
Ես վաճառել եմ տեղը իմ պատվի,
Տվել, որ կառուցեն այնտեղ բամբասանքները
Իրենց՝ ցրվեն մի քիչ պարապ մարդիկ։

Մարդի՜կ, մարդիկ զգացեք՝ լսեք ներսիս ճիչերը,
Փորձում եմ բռնել սանձն ինքս իր կամքի,
Ես երկնքից օրեր առաջ թողել, իջել եմ,
Երկրից եմ պատրաստվում իջնել,չկամ մարդիկ։

Մարդի՜կ, մարդիկ լսեք՝ լռեք, արդեն սպառվել եմ,
Հոգնել եղունգներով կառչել կյանքից,
Շտապեք գնել, քանի դեռ չեն սպառվել տոմսե՛րը
Իմ շոու-թաղումի, դատարկ մարդիկ։

Մարդի՜կ, մարդիկ լռեք՝ կերեք բոլոր ստերս,
Ձեր ցավը թող մեղմվի իմ “ցավերից”
Էլ չեմ պատմի երբեք ես ձեզ իմ սերը… սե՜րս,
Ու ոնց եմ երջանիկ, դժբախտ մարդիկ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#8  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:52

Մազերս կտրեցի

Մազերս կտրեցի, որ մեր վրա փողոցում չնայեն,
Մազերս կտրեցի, որ մեր վրա մարդ մատով ցույց չտա,
Մազերս կտրեցի, հիմա հոգիս կհինայեմ,
Աչքերս կթրջեմ արածիս շթի տակ։

Մազերս կտրեցի, որ ավելի հաճախ հետդ լինեմ
Մազերս կտրեցի, որ քո հանդեպ տածած սերս ցույց տամ
Մազերս կտրեցի, այժմ հայելիս կլինես,
Կխաբես, թե սիրուն եմ ու կստիպես ժպտալ։

Մազերս կտրեցի, որ “իսկական” տղու նման լինեմ,
Մազերս կտրեցի, որ ինձ տանես ընկերներիդ ցույց տաս,
Մազերս կտրեցի, սաղի վրա թքած ունեմ,
Ես վաղուց եմ արդեն, ում պետք չի, ցույց տված։

Մազերս կտրեցի, որ ամբոխում հանկարծ չտարբերվեմ,
Մազերս կտրեցի, որ անցորդի ամեն աստղով չտամ,
Մազերս կտրեցի, պատվիրեցի կանաչ ներկ պատրաստել,
Որ քեզանից հետո նորից “ծիծաղելի” դառնամ։

Մազերս կտրեցի, որ ստուգեմ, թե ինչպես սողալ գիտեմ,
Մազերս կտրեցի, որ չկարոտեմ սեփական լացին,
Մազերս կտրեցի, որ, այ սենց, հոնքերս կիտեմ,
Ու գիշերով գրեմ “Մազերս կտրեցի”-ն…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#9  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:53

Անունս մոռանում եմ գրկումդ

գրկումդ ուզում եմ անընդհատ համբուրել ուսդ
գրկումդ մոռանում եմ թարմացնել facebook-իս ստատուսը

գրկումդ ուզում եմ դադարեն բոլոր զանգերը
գրկումդ փորձում եմ չգրկումը իսպառ թարգելը

գրկումդ ուզում եմ մի թեթև ցավեցնի գրկումդ
գրկումդ հիշում եմ, որ նաև սիրտ կա կրծքումս

Գրկո՜ւմդ,
Անունս մոռանում եմ գրկումդ,
Աստծուց եմ գրկումդ յան տալիս՝
Ու գտնում եմ փրկումս։

գրկումդ ուզում եմ գրել գրկմանդ մասին երգը
գրկումդ ակամա մոռանում եմ, որ մերկ եմ

գրկումդ ուզում եմ լռել ու լսել սրտիդ զարկերը
գրկումդ փորձում եմ շոշափելով չափել բոլոր ծալքերդ

գրկումդ չգրկածդ ամեն ինչ ջնջում եմ մտքումս
գրկումդ ամեն ինչ կորցնում ու գտնում եմ գրկումդ

Գրկո՜ւմդ,
Անունս մոռանում եմ գրկումդ,
Աստծուց եմ գրկումդ յան տալիս՝
Ու գտնում եմ փրկումս։

գրկումդ ուզում եմ հավերժ գրկված մնալ մոտդ
գրկումդ սկսում եմ անգիր անել մարմնիդ հոտը

գրկումդ ուզում եմ սիրո մասին անվերջ խոսել
գրկումդ սկսում եմ աչքերս բաց երազել

գրկումդ գրկում եմ գրկամդ մասին իմ մտքերը
գրկումդ կրկնում եմ, թե ինչ հաճելի է գրկվելը…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#10  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:53

Ափիոնե

Չլքես,
Չթողնես ինձ թեկուզ մի պահ,
Ափիոնե
Գոյությանդ դադար չտաս…

Ես ճախրում եմ արդեն պոկվելով երկրից,
Ես ապրում եմ արդեն հաշվելով զանգերդ,
Չզրկես ինձ հանկարծ հուսալու մեղքից,
Որ անվերջ լսելու եմ սրտիդ զարկերը։

Ես ժպտում եմ արդեն գիշերվա դեմքին,
Զզվեցրած անկողնում նկարում պատկերդ,
Եթե չեմ տեսնելու քեզ երբեք կողքիս,
Ինձ կասես նախորոք, որ հանեմ աչքերս։

Ես խառնում եմ արդեն քնելն ու զարթնելը,
Ճմրթում եմ այսօրս, սպասում եմ վաղվան,
Եթե վաղը չկա, զգուշացրու ինձ, սերս,
Որ սկսեմ հորինել մեղեդին իմ թաղման։

Ես քայլում եմ այնտեղ, որտեղ զգում եմ սերդ,
Ես նայում եմ այնտեղ, ուր նայում ես դու,
Ինքնասպան են լինում միմիայն թույլերը,
Չլքես ինձ հանկարծ՝ ես մանկուց եմ թույլ։

Ափիոնե
Գոյությանդ դադար չտաս,
Չլքես,
Չթողնես ինձ թեկուզ մի պահ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


⇑ Наверх
⇓ Вниз