ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Դօրիան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Դօրիան

Сообщение:#71  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:24

Դու կհեռանաս ու քեզնից հետո

Դու կհեռանաս ու քեզնից հետո
Սիրտը կդառնա իմ ցեմենտ բետոն:
Մինչև պռունկը կլցվի նորից
Աղի հեղուկով ու նորից չի լա:

Դու կհեռանաս` թողնելով, ափսոս,
Միայն ու միայն մտքերի քաոս,
Եվ գուցե դառնաս իմ հավերժահունչ
Կյանքի նվագում կտրված մի լար:

Դու կհեռանաս ու քեզնից հետո
Մեգապոլիսում ինչպես Ռոբինզոն
Ինձ կզգամ, սակայն չեմ օտարանա
Քեզ` իմ անջիգյար:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#72  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:24

Երկինք, սովոր եմ քմահաճ, փոփոխական ախ ու հախիդ

Երկինք, սովոր եմ քմահաճ,
Փոփոխական ախ ու հախիդ,
Քո կայծակներին ընդառաջ
Ես գալիս եմ ինչպես շախիդ:

Քո աստղերը բազում թողած
Իմ աստղին եմ զոհում հոգիս,
Ինչպես անխելք ամոնացիք
Զոհեր էին անում Մողոքին:

Քո էդ ձանձրալի c’est la vie-ն
Կուլ է գնում իմ կորովին,
Օրենքներդ վար անձրևիր,
Ես բարձրանում եմ յուրովի:

Չեմ վախենում քեզնից, երկինք,
Դու հղի ես, բայց չես ծնի,
Դու նման ես ինձ խիստ նայող,
Բայց չպատժող մի արձանի:

Անգամ հեքիաթիս ավարտին
Պետք չէ քեզնից երեք խնձոր,
Ես, պիտի որ, բավարարվեմ
Իմ լսածով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#73  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:25

Նժույգները պատրաստ են վազքի

Նժույգները պատրաստ են վազքի,
Ու լծված են սայլերը արդեն,
Ես սպասում եմ մթին ընթացքին,
Պիտ հասնել մինչև լուսադեմ:

Ինձ էնտեղ ապրել չի սազում,
Որտեղ կյանքն ապրելու տնազ է,
Իսկ հեռվում գագաթներ են սպասում,
Հուպ տուր, սայլապան, վռազ եմ:

Իմ հոգին կրակներ է ուզում,
Խարույկը մարած` քամի,
Ոտքդ կախ չգցես, ծերուկ,
Հասցրու ինձ իմ հին մեհյանին:

Մյուսները, գուցե, ձև բռնած
Մտածեն, թե ոնց կնայվեն,
Եկ շարժվենք դեռ չսափրված,
Ետևում թողնենք էդ թայֆեն:

Ես գիտեմ, սայլապան, ես տեսա
Սև սքեմ հագած էն մարդուն,
Նա խոսում է չարի անունից,
Խոսում է, թեև, իմաստուն:

Ներշնչում էր նա ինձ, թե, յանըմ,
Ճակատիս է գրած իմ բախտը,
- Մի շտապիր, հասնելու ես, ջանըմ,
Ամեն ինչ ունի իր վախտը:

Եկ վախտին չսպասենք, սայլապան,
Պոկիր դու տեղից քո սայլը,
Ես ուզում եմ շտապել, հուսալ,
Մուսաներ է ծնում հուսալը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#74  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:25

Կարոտ

Երբ մի լուռ գիշեր աչքերդ փակես,
Եվ ակամայից թռչես, գաս ինձ մոտ`
Կոչիր դա կարոտ…
Կամ եթե մի օր հարազատ մեկի
Անունն իմ անվան հետ դու շփոթես`
Կարոտ կկոչես…
Ու եթե տխրես` տեսնելով մեկին
Տողեր գրելով պատուհանի մոտ,
Նորից ու նորից կոչիր դա կարոտ,
Կանչիր, կլսեմ, թեկուզ հեռու եմ…
Ձայնը քո թախծոտ կկոչեմ կարոտ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#75  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:25

Գարուններն էլ են ձյուներով գալիս

Գարուններն էլ են ձյուներով գալիս,
Ցրտերով մարտյան ու քամիներով,
Ու ոչ ծիծեռնա՜կ, ու ոչ ձնծաղի՜կ,
Ու արձրև միայն ու ամպեր խոժոռ:

Մի լացիր, ոչինչ, համբերիր մի քիչ,
Չես փոխի ոչինչ իզուր լացելով,
Ես արդեն քանի գարուն եմ տեսել,
Բոլորն էլ եկան ցրտով, ձյուներով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#76  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:26

Շունն ու քյարթուն

Ժամանակով կատուն գող էր,
Շունն էլ ռաբիզ կատարող էր,
Հենց կամենար փիսո քեռին,
Քուչին երգում էր քեֆերին:

Երբ տեսնում էր քուչին դոլար
Կատվին էր գովում միալար,
Պատկերացրեք, չէր ալարում
Նրա մասին երգ էր գրում:

«Իմ մեծ ախպեր, ուստա փիսո,
Դու երկրորդ որդին ես Աստծո,
Հալալ լինի կերած կաթդ,
Համբուրում եմ սուրբ ճակատդ»:

Ու լսում էին սենց երգերը
Մարշուտկեքի շոֆերները:

«Տկար մայրը», «Մեռած հայրը»
Ու «Իմպոտենտ հորեղբայրը»:
Երգացանկը քեռի քուչու
Չէր փոխվում չգիտես ինչու…

Տեղ էին տալիս արդեն քուչուն
Քյարթուները իրենց քուչու,
Ու քուչին իրենից գոհ էր,
Վնուշիտ էր արել, թե գող էր…

***

Բայց առակիս իմաստը այս
Հասցնել է «քուչի» մարդկանց
Որ ինչքան էլ աճի քեռին,
Կատուն չի էլ դնում խ**ին…

Եթե կուզեք, ասեմ ինչու,
Որովհետև քանի սողաս, միշտ էլ մնալու ես ճիճու…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#77  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:29

Ինչ երջանկություն

Ինչ երջանկություն:
Ես արդեն չկամ, միայն շնչում եմ,
Ու ընկալում եմ ինձ շրջապատող
Ոչ այնքան շատ բարդ,
Որքան անիմաստ սիլուետները:

Պատուհանից դուրս ոռնում է մի շուն,
Ես էլ նրա հետ, անկախ ինձանից ոռնում եմ, հաչում,
Եվ արկղիկի մեջ ընկած քննաբերն
Ինձ խոստանում է, որ կվերացնի
Ճամփիս պատահած բոլոր անհնար
Ու հնարավոր անջրպետները:

Եվ, եթե, նունիսկ, առանց զգուշացում
Իմ թշվառ հոգին խոցել են սիրո,
Կամ դրա նման հիմար ու սիրուն
Որևէ բանի հզոր նետերը`
Ինչ-որ մեկն արդեն հանել է դրանք,
Միայն, նախորոք ցավազրկողի
Փրկարար դոզա ինձ ներարկելով`
Ոչինչ չեմ զգացել:

Երեկ այն տաղտուկ սիլուետներից
Մեկը ինձ ասեց, որ խոտ եմ դարձել,
Դե, բաջարեղեն… Բան չհասկացա:
Եթե այդպես է, ինչո՞ւ այդ սոված
Բորենիները ինձ դեռ չեն կերել:
Հա, որովհետև բորենիները
Բույսեր չեն ուտում…
Ինչ երջանկություն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#78  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:29

Դու սիրուց բացի ոչինչ չգիտես

Դու սիրուց բացի ոչինչ չգիտես,
Ապրում ես մեկ այլ` օտար աշխարհում,
Ուր թեթև ամպի քուլաներն անձև
Երկնքին սիրո խոսքեր են գրում:

Քո երազներում շուշաններ են լոկ,
Դրանցից բացի չես տենում ոչինչ,
Սակայն, սիրելիս, ասեմ քեզ, ցավոք,
Կյանքն իրականում երազ չէ թովիչ:

Քո պատուհանին բյուր աղավնիներ
Երգեր են հյուսում մեր սիրո մասին,
Ախ, թող այդ երգը իրական լիներ
Ու նման քո այն չքնաղ երազին:

Բայց ավաղ գիտես ինձանից էլ լավ,
Որ քեզ համար զուտ երազանք եմ ես:
Ա՜խ, թեկուզ ներիր, մի պահ մոռացա,
Որ սիրուց բացի ոչինչ չգիտես:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#79  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:29

Նեյլոնե աբադոկ է կրում իմ հոգին
Նեյլոնե աբադոկ է կրում իմ հոգին,
Որ վարսերը չիջնեն ուսերին
Ու անվերջ-անդադար մի հին տխուր ջազ
Շշնջում է հազիվ լսելի:

Եվ հոգուս շշունջից խլացած`
Մտքերդ իրենց պատեպատ են տալիս,
Խելագար, մոլորված, մոռացված,
Կարոտած հոգեմետ հայացքիս:

Սպասում եմ նրանք հանդիպման,
Տենչում են հաջորդ ցրտերին`
Հաշվելով, թե քանի նյուտոն կլինի
Բախման ուժը մեր հոգիների:

Թաքցնում են իրենց մերկությունը
Ժպիտի տակ լալ, անհուզելի,
Մինչ աբադոկ է կրում իմ հոգին,
Որ վարսերը չիջնեն ուսերին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#80  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:30

Եթե դու ինձ թողնես անբուժելի մի վերք

Եթե դու ինձ թողնես անբուժելի մի վերք,
Որը ես չեմ լվա ռեվանոլով,
Իմացիր` կթողնես մի ամբողջ տիեզերք,
Ոչ մի խռովք:

Ու եթե շողերից «կենարար արևի»
Գոլորշանաս կյանքիցս կամաց-կամաց,
Միայն լույս կսփռես հոգուս ստվերոտ
Ու միգամած:

Քո ներկայությամբ ոգելից արբեցնելուց հետո
Բացակայությամբդ բուժիչ կապաքինես,
Ու թե կարծես, որ թողեցիր ինձ միայն դառնահամ,
Չմտածես՝ կարևորը, որ միշտ իմ քիմքին ես:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 8


⇑ Наверх
⇓ Вниз