СТАНЬ VIP

Դօրիան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Դօրիան

Сообщение:#61  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:20

Վերցրեք ինձ

Որբ եմ ու անոթի, ցուրտն է այտերս այրել,
Փողոցից վերցրեք ինձ, ով դուք, հայոց մայրեր,
Վերցրեք ինձ:

Խելառ եմ, վաղուց եմ մարդկանց աչքից ընկել,
Կռացիր, վերցրու ինձ իմ սրտակից ընկեր,
Վերցրու ինձ:

Լքեք ընտանիքը ու եղեք իմ կողքին,
Թեկուզ այս մի գիշեր, վերցրեք ինձ դուք, տիկին,
Վերցրեք ինձ:

Եթե անկարող եք սսկվել, հանգիստ թողնել,
Դե եկեք, «վերցրեք» ինձ, պարոնայք չուզողներ,
Վերցրեք ինձ:

Ու կյանքիցս հետո անձայն, անլաց, աներգ,
Վերցրեք ինձ սեղանից իմ բարեկամ այրեր,
Վերցրեք ինձ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#62  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:20

Տաղ մազոխիստական

Աչքերս կապիր:
Դու միակ մարդն ես,
Ում հետ ուզում եմ
Կույր լինել մի պահ:
Հյուր լինել մի պահ
Սեփական մարմնում,
Ինչպես քահանան
Բորդելում է հյուր:
Ու բացել մի դուռ,
Որ ոչ ոքի հետ
Դեռ որ չեմ բացել…
Վախեցել գուցե:

Աչքերս կապիր
Ու եղունգներով
Մարմնիս նկարիր
Արնագույն նախշեր:
Ես կորուստներից
Չեմ փորձում փախչել,
Երբ կորցնել է պետք
Միայն ամոթը…

Թող զգամ քո հոտը,
Այն, որը զգում են,
Երբ մարմինները
Ուզում են իրար:
Ու խենթությունը
Իմ հոգուն տիրած,
Թող որ խլացնի
Քաղցր ցավերս:

Աչքերս կապիր
Ու կանգնիր հեռու…
Որ ես անհամբեր
Սպասեմ ջերմացնող
Քո հպումներին,
Քնքշանքիդ սպասեմ,
Սակայն ապտակներ
Ստանամ միմիայն,
Ու միմիայն ցավ:

Չէ որ այլ զգացում
Պատճառել բնավ
Դու ընդունակ չես:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#63  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:20

Շփումների կամասուտրան

Արդեն արել է դավադիտ
Ներկայությունդ ցանկասեր
Միայնությանը իմ ֆրիգիդ:

Կարծես դարձել է քոռ դրվածք`
Որտեղ որ չպիտի լինես,
Այնտեղ էլ, անկասկած, դու կաս:

Շրջվել մեջքով՝
Ինձանից գոհ
Հորինեցի խուսափելու գերազանց դիրք:

Բայց չգիտեի
Դու ես գրել
«Շփումների կամասուտրան»` կեղտոտ մի գիրք:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#64  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:21

Դուք լռությունը իմ ներեք անաղուհաց

Դուք լռությունը իմ ներեք անաղուհաց,
Օտարացրել է երևի մեզ բաժանումը,
Ես անցյալի ավերակի տակ ձեզ թողած
Իմ ներկայի դղյակներում կորցրել եմ քունս:

Եվ մոռացումը իմ ներեք մանուկ` անհաս,
Ա՜խ, գոնե էս սիրուն աչքերիս խաթր,
Թե չէ հոգուս` վաղուց ձեզ կորցրած,
Թվում է, թե կորցրել է իր ղսմաթը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#65  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:21

Հույզերի անատոմիա

Խաղն էր մեր խաղացված ու հին
Անծիր սիրո լցված կրքով,
Պահը, ինպես կավատուհի,
Ինձ վաճառեց գիշերը քո:

Եվ աչքերիս մրուրի մեջ
Դու կարդացիր մեղքեր միայն,
Դու կարդացիր դեռ չգրած
Իմ «Հույզերի անատոմիան»:

Ես լճացած քո մտքերին
Մատուցեցի սառույցով հյութ,
Ես տվեցի ցունամիներ
Քո անալյակ, աղի հոգուն:

Եվ հաշվեցիր մտահոգված.
“Խեր, շառ, Աստված”
Խեր, շառ, էլ ի՞նչ,
Եթե արդեն, ցավոք սրտի, սիրել ես ինձ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#66  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:22

Ծաղրածու, ցրտերը վրա հասան

Ծաղրածու, ցրտերը վրա հասան,
Կրկեսը փակվեց ու մենակ ես,
Կյանքդ թատրոն է, դու` դերասան,
Ո՞վ է սցենարիդ հեղինակը:

Դու ներկերը լվացիր դեմքիցդ,
Վերքերդ էիր լվում, քեզ թվաց,
Մաքրվեց նկարած էդ ժպիտդ,
Բարուրած մենությունդ մնաց:

Հիմարի պես, էլի մի անգամ,
Չարեցիր փրկվելու ոչ մի ճիգ…
Սեփական ձեռքերով` ինքնակամ,
Կտրեցիր թելերդ, խամաճիկ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#67  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:22

Սևը մեզ մոտ մոդայիկ է

Սևը մեզ մոտ մոդայիկ է,
Ու գլխիս սև էր եկել,
Բախտը իմ երկերեսանի
Փորձում էր երես թեքել:

Ու դառնագույն տագնապս կույր
Հայացքն էր ինձնից փախցնում,
Կյանքն ինձ, ինչպես գրկի մանկան,
Վշտի կրծքով էր իր սնում:

Ու թվում էր լույսը պայթյուն,
Անձրևն` հեղեղ, քունը` վախճան,
Ձեռքս ձեռքից բաց չէր թողնում
Միայն վախս անդավաճան:

Մեկն ինձ համար արճիճ թափեց.
«Չեմ նախանձում, սևդ է եկել»:
Ես ժպտացի. «Ռեխդ փակիր,
Սևն, ախր, շատ մոդայիկ է»:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#68  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:22

Աշխա՜րհ, հանվել եմ, լի՛ց մեջս

Իմ շուրթերը վաղուց ցամաքած են
Ու կերածս միայն ցամաք հաց,
Երեկվա իմ անմեղ, կույս մտքերը
Դարձել են անխիղճ բախտի քաձը:

Ես գլուխը դեռ իմ չեմ կախել,
Էդ ամենը գրո՜ղ է, հեչ է,
Ես պատրաստ եմ էլի բղավել,
Աշխա՜րհ, հանվել եմ, լի՛ց մեջս:

Երեկվա հարվածածդ տեղերը,
Ձեռքդ դի՛ր, դու զգու՞մ ես, դեռ գոլ են,
Եթե դու էդքան առնական ես,
Ես, ուրեմն, կրքո՛տ արվամոլ եմ:

Ես դռան դեմի անտեր շունն եմ,
Դե զարկի՛ր, իմանամ, ո՜վ է տերը,
Ես սիրում եմ ծեծված էս վիճակը,
Երբ ներսիցս հորդում են տողերը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#69  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:23

Առավոտն այնքան կրակոտ էր

Առավոտն այնքան կրակոտ էր,
Իսկ մտքերս, ավաղ, իմպոտենտ,
Գիշերվա քաշած քթախոտը
Խառնվել է օդի հոտի հետ:

Շշում է անտեր գլխացավը,
Իսկ շշում մի կաթիլ էլ չկա,
Առաստաղի հայելու մեջ
Ինձ ժպտում է մի ծաղրանկար:

Խշշոցներ եմ լսում անդադար,
Քամինե՞ր են, գուցե, շրջում տանը,
Կիսաքուն մեկի մեջքն եմ ծածկում`
Չմրսի` էգուց քննության է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#70  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:23

Գիշերն էր լի նոստալջիով

Գիշերն էր լի նոստալջիով,
Մտքերը պարուրել էին ինձ էլ,
Խոհերն, անշուշտ, միսս աշխարհից
Ավելի լավ անկողնակից են:
Ես հաշվեցի ու չստացա,
Չպարզեցի, թե այդ ինչից է,
Որ իմ թախիծն ու քո ծիծաղն
Այլ մայրերից, բայց նույն հորից են:

Գիշերն էր լի լռությունով,
Բայց ես լսում էի մեկի ձայնը.
- Ինձ չկապվես, էլ չխաբվես
Մեղեդային այս լռությանը:
Եվ հասկացա, որ չպեղած
Իմ տագնապի պատճառը այն է,
Որ դու սպասում ես թաղումին,
Իսկ ես սպասում եմ հարությանը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ