СТАНЬ VIP

Դօրիան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:10

Ա.Է.

Դու գիտես ինձ բուժել,
Ներխուժել խոռոչները հոգուս,
Դու վերքերս նորից պատռված
Ներծծվող թելերով ես կարում:
Սատանա,
Դու հետին մտքերն իմ գիտես
Դպրոցում սովորած երգի պես,
Դարանած, չսպանած մի հրեշ
Դեռ կրակ է շնչում մեր մեջ:
Ինչ զարդեր եմ կրում ես այսօր,
Ինչ շորեր է սրտիս հագին,
Անիծյալ, տառ առ տառ գիտես,
Ամեն ինչ արել ես անգիր:
Պարզ է, մինչ դեղն հորինել,
Պետք է նախ հորինել մի ախտ,
Բայց ինչու՞, ինձ ասա, ես դարձա
Միակ փորձարկման առարկադ:
Եվ ինչու՞ քանի կանք, տականք,
Եռակցել են, ասես, ինձ ու քեզ,
Իմ դաժան, իմ խուժան աստված,
Իմ ամուլ, շնացած երկրորդ ես:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:10

Պապարացի

Հավատա, քեզ չի փրկի խաբելը,
Ստելը ինձ,
Ես կխառնեմ իմ բոլոր կապերը,
Կպարզեմ ամեն ինչ:

Ես կծել էի իմ ստորին շրթունքը,
Նրանից հեքիաթ էր ծորացել,
Ի պատասխան տեսա արտասուքդ…
Ինչքա՜ն էի ստորացել:

Իմ խաբեբա, իմ սուտասան մուսան
Նստել էր իմ վզին,
Իմ ճակատին արյունոտ մի սպի կա,
Որը նա չի լիզի:

Բայց և այնպես դու ինձ նույն դրամով
Մի հատուցիր,
Ես կպարզեմ, իմ մեջ ապրում է մի թաքուն
Պապարացի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:11

Ես զանգեցի, ես հանգեցի

Ես զանգեցի, ես հանգեցի,
Ասեցիր «Խի՞ չգնացիր»,
Փոխարեն ինձ դու հարցնեիր,
Թե խի չեկա…
Բայց դու այնտեղ էիր, ուր գալիս էի,
Ախ, մի՞թե չես սպասում դու ինձ էլ,
Կամ ես տեսնում եմ մոռացում,
Բայց այն չկա:

Ես խորացա իմ կասկածում
Ես վախեցա` կմոլորվեմ,
Սովոր չեմ ես երկար ու ձիգ ճամփաների,
Ես, ինչպես հին մի հեքիաթում,
Հաց փշրեցի իմ հետևից,
Ես կարծեցի, թե այն ինձ հետ պիտի բերի:

Բայց դուք կորցնում եք ձեր թևերը,
Թափվում եք վայր փետուր-փետուր,
Դուք արդեն անիմաստանում եք,
Օտարանում եք դուք, կամ դու…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:11

Հյուրընկալ ես, անշուշտ, ի՞նչ խոսք

Հյուրընկալ ես, անշուշտ, ի՞նչ խոսք,
Թացը չորից ղայդին ջոկում ես,
Հարկիդ տակ ես առնում ուժեղին,
Թույլին սառնությամբ մտրակում ես:
Դու փոքրին քշա անելով,
Գինով ես անում մեծին,
Բալքիմ փող բաժնելուց մի օր,
Առաջինը քո դուռը ծեծի:

Դու ճամփում ես հյուրդ ժպիտով,
Քֆուրով դռներդ փակում ես,
Չես տեսնում, որ նա` գինովցած,
«Օբյեկտիդ» պատին դատարկվում է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:12

Արվեստիս տունը

Ճեմենք միասին վերջերս միայն
Դռները բացած արվեստի տանը,
Ուզում եմ այսօր վերջ դնել ցավոտ
Հոգուս կարծեցյալ դատարկությանը:

Ահա, մի մաշված ու հին իկոնա
Այնքան վաղանցյալ, ոչ վաղ անցյալից,
Գուցե սրբացրած մի չար սատանա,
Որ պտուղ մեկնեց ինձ կենաց ծառից:

Պրոմեթևսն, ահա, գամված ժայռերից,
Առաջին-վերջին իր մեղքի համար,
Ո՞րն էր հանցանքը` կրակ տալը ինձ,
Չէ, համարձակվեց կրակը գողանալ:

Ու հռչակավոր մի աստվածամայր,
Վերածննդի թոհ ու բոհն անցած,
Նա որ հար հանդարտ ծովերի վրա
Անհաշտ իններորդ ալիքը դարձավ:

Եվ մի կնճռոտ տրոլ` ավանգարդ ոճի,
Իր տգեղությամբ ինքնատիպ քանդակ,
Գործել էր, գուցե, մի փոքրիկ ոճիր
Եվ «նվեր ստացել» տատասկե պսակ:

Գլուխգործոցներ, կամ կլասսիկ զիբիլ,
Սավառնանք մտքի կռնատ թռչունի,
Թե ինչ կկարծեն գործերի մասին,
Վարպետի համար ոչ մի կապ չունի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:12

Թող երեսդ ինձ, ես խոստանում եմ աստառդ չուզել

Թող երեսդ ինձ, ես խոստանում եմ աստառդ չուզել,
Ու թող ինձ քո կյանք, ես խոստանում եմ գնալ վաղ թե ուշ,
Թող նայեմ միայն քո ցուցափեղկին, չմտնեմ խանութ,
Չդառնամ երբեք անիմաստ, անպետք փեշիդ կպած փուշ:

Դեգերեմ մենակ, բայց թող ինձ երբեք գրկած չտանես,
Թող քերեմ հոգուս պատերին կպած խոսքերը վերջին,
Բայց հարկադրաբար չլսես հանկարծ, լուռ ականջ չանես,
Թող շատ չլինեմ երբեք քեզ համար, թող լինեմ «ոչինչ»…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:13

Մի բան ասա, թե չէ…

Մի բան ասա, թե չէ
Ինձ թվում է, մեր մեջ
Մի իսկական վեճ է…
Ինձ թվում է անփույթ ու միամիտ
Եվ դրան անսովոր,
Նորապսակների պես,
Վիճել ենք դու և ես:
Եվ եղել է հիմար մի պատճառ`
Ես գրել էի մի ամբողջ բառարան,
Դու չուզեցար ասել մի բառ:
Եվ քավության կարիք զգացիր,
Եվ քավելու անկարողություն,
Նեղված մանկան պես ուսիս հպվեցիր,
Սակայն չասեցիր ինձ…
Եվս մի չասվող բառ:
Ու չասելուդ համար, գուցե,
Սպասում էիր մի փոքրիկ պատիժ:
Ու երբ գտար ինձ խաղալով
Խաղալիքով ուրիշ,
Կարծեցիր, թե դա է,
Թե սովորել եմ ես քեն պահել:
Սխալ կարծեցիր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:13

Մի հունվար էլ առանց ինձ

Մի հունվար էլ առանց ինձ
Ու քեզ նորից կթվա,
Թե ես եմ ձյունել շեմին:

Թե այդ ես եմ օրորում
Սառած ճյուղերը անձայն,
Պատուհանիդ նկարում
Դյութիչ պատկերներ ձմռան:

Կթվա, որ անկրակ,
Դու ինձանից ես մրսում
Ու բրդյա ձեռնոցներով
Իմ փաթիլներն ես որսում:

Կտխրես, անշուշտ, գիտեմ,
Ինձ ամենուր կփնտրես,
Ինչպես ես եմ ամեն օր
Պարզ իրերում գտնում քեզ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:13

Նոր շուլուլած կարեր

Հին վերքերի տեղում
Ես կգտնեմ շուտով նոր շուլուլած կարեր,
Ու ոչ թե կարոտով,
Այլ սեփական ոտով կշրջեմ տանը մեր:

Ու կմաշեմ օրեր,
Որոնք որ դեռ երեկ տեսա ցուցափեղկում,
Ու հռչակ կթորեմ,
Մտքիս ու գրիչիս տված բերքով:

Ու ամեն Աստծո օր,
Արթնանալով, կիջնեմ խանութ՝ հացի,
Ու կաղոթեմ Աստծուն,
Ոչինչ չխնդրելով, այլ հանուն տվածի:

Կլսեմ հեզությամբ
Խրատները տատիս՝ ճիշտ թվան, թե սխալ,
Գուցե մտնեմ նորից
Էն նույն եկեղեցին, որոշեմ դարձի գալ:

… Սրճարանն անձրևի,
Փողոցները ծանոթ ու իմ սիրած խանութը գրքերի,
Կապրեմ օրերը նույն
Այս վայրերում դժգույն, թվացող անթերի:

Բայց էլ սիրտս լցրած
Չեմ զգա մուսա ծնող կարոտը իմ,
Ոչ մի անգամ թաքուն
Առավոտը թխվածք չի տա Սյուզին:

Պատուհանիցս դուրս
Չեմ տեսնի գեղեցիկ բայց ձանձրալի սարեր,
Հին վերքերի տեղում
Ես կգտնեմ շւտով նոր շուլուլած կարեր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:14

Տեղին-անտեղի, պատեհ-անպատեհ

Տեղին-անտեղի, պատեհ-անպատեհ
Սիրտս մի տեսակ թախիծ է պատել:
Սկսել է թվալ, թե աշխարհը ողջ
Գլխիս փուլ կգա:

Սկսել է թվալ,
Թե մայրս հեռվից զանգում է հիմա,
Իսկ ես լռում եմ օտար անտունում,
Ու հոգիս նրան վաղուց կարոտած,
Բջջայինի զուր այդքան տեղացող
Ճառագայթներն է արդեն ընդունում:

Սկսել է թվալ,
Թե կարիքի մեջ քույրս է նեղվում,
Մտածմունքներից դաղվում եմ, մաղվում,
Կենդանի թաղվում սեփական խելքից,
Սեփական երգից տառապում անգամ:
Սկսել է թվալ,
Թե խաղալիքով իմ պատահական
Ուրիշն է խաղում, վրաս ծիծաղում…

Ու թվում է, թե երազներս ջինջ
Երես են թեքել արդեն ինձանից:
Ինքս ինձ անգամ սկսում եմ ատել,
Տեղին-անտեղի, պատեհ-անպատեհ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ