ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Դօրիան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Դօրիան

Сообщение:#31  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:05

Քեզ քանդեի, կառուցեի կողքիս

Տունը իմ դատարկ է արդեն,
Քունը իմ ոչ մեկինն է, հոգիս,
Երանի թե ռեալ լիներ
Քեզ քանդել, կառուցել իմ կողքին:

Տունը իմ լռություն է միշտ,
Կարոտում եմ քո աղմուկները,
Երանի թե ուժեղ լինեի՝
Կտրեի քեզ պահող արմունկները:

Քեզ քանդեի, կառուցեի կողքիս,
Քեզ թողնեի կոտրել իմ պատյանը,
Քեզ պոկեի երկաթե թոկից
Ու բերեի, սոսնձեի մենությանս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#32  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:06

Արիվեդերչէ

Ավարտեցի ես մեր կինոն դեռ չսկսված,
Արդեն տիտրերն են և ուրեմն արդեն վերջն է,
Քեզնով հարբած՝ կողմնորոշումս էի կորցրել
Խակ մտքերից քաշած իմ սեր, արիվեդերչե:

Ես նախընտրում էի լռությունդ շոշափել,
Ես էի ընտրել հելունը իմ, պատճառն իմ մեջ է,
Շատ հեշտ է սիրելի լինել, բայց ոչ մուսա,
Դու մնացիր դեռ չհյուսած՝ արիվեդերչէ:

Ինձ մոռացիր, բայց մի մատնիր մոռացության,
Մատիդ ինձ խաչ արա ու նոր թերթիր մի էջ էլ,
Ներիր մտքերը իմ հղի-չմայրացած,
Մնաս բարով, իմ Նորանցած, արիվեդերչե:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#33  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:06

Փնտրիր ինձ

Երբ հոգիդ ծվատում է դանդաղ
Իմ հանդեպ քո կարոտը տրտում,
Անմոռաց անցյալի ցուցադրած
Պատկերներս փնտրիր քո սրտում:

Երբ օրվա ձանձրույթում մոնոտոն,
Խենթությունն ես կայտառ իմ հիշում,
Լինելուս ուրվականը բաց թող
Եվ սկսիր ինձ փնտրել ուրիշում:

Ու երբ ինձ կրկնել ես ուզում՝
Լուծելով չլուծվող մի խնդիր,
Պոետիկ ու խելառ իմ հոգու
Մերկապարը Google-ում դու փնտրիր:

Հուշերովս հոգիդ մայրացրու,
Թող ծնի աներկունք ինձ նորից,
Ես կողքիդ եմ հոգիս, դու միայն
Մի փորձիր ինձ գտնել՝ փնտրիր ինձ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#34  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:07

Սոլո

Վարագույրի վարսերն է շոյում քամին,
Մելոդիկ իր վալսում տանում-բերում,
Ես մենակ եմ ու ես եմ իմ թշնամին,
Մնացել եմ նորից իմ հին դերում:

Մոռացել են մարդիկ իմ հասցեն արդեն,
Ոչ ոք դուռն իմ այլևս չի թակում,
Ես ազատ եմ հիմար խոսքերից, դեմքերից,
Ես ազատ եմ, միայն թե իմ վանդակում:

Ուր ամեն ինչ ծանոթ է ու անծանոթ,
Ուր անգամ հարազատն էլ ինձ խորթ է,
Որտեղ ես քամու հետ վարագույրն եմ շոյում
Ու սպասում եմ՝ ու՞ր է իմ երկրորդը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#35  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:07

Քո՝ կիրք դարձած ցասումը

Ի՞նչ ես ակնարկում, ասա,
Հոգուս հետ խաղալ թարգիր,
Սովոր չէ սիրտս դեռ որ
Րոպեում հազար զարկի:

Ասա, ինչպե՞ս հասկանամ,
Քո՝ կիրք դարձած ցասումը,
Ու Աբովյան փողոցը,
Ու տասն անց քառասունը:

Ու հայացքդ սիրահար,
Ու համբույրդ ընդհատված,
Կրակոտ պոռթկումը քո,
Մեղավոր բայց չդատված:

Խնդրանքդ քեզ մոռանալ
Ու զայրույթդ անհարկի,
Ասա, ինչպե՞ս հասկանամ,
Հոգուս հետ խաղալ թարգիր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#36  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:08

Mea culpa

Ինձ թվում էր՝ աշխարհն է ողջ սնապաշտ,
Մեղքը իմ դանակ էր՝ դիպավ հացին,
Բայց ես ինքս ինձ հետ էի միայն անհաշտ,
Մեղքը իմ հանաք էր՝ ասի կանցնի:

Իմ փսիխոզը, խնդրում եմ, հոգիս, ներիր,
Մեղքս ինձ դարձրել է գերին պատվի,
Չպահես ինձ անգամ քո մտքի ծերին,
Մեղքը իմ երազ էր՝ ջրին պատմի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#37  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:08

Եթե կաթում է, թող կաթա` ես կսրբեմ

Եթե կաթում է, թող կաթա` ես կսրբեմ…
Ինձ թվում էր, թե ակնոցների տակից կույր եմ,
Բայց պարզվեց, որ տեսնում եմ երկակի`
Իրականը և արտացոլումը դրա թափանցիկ ապակուն:
Եվ տեսնում եմ…
Հորս շալվարը մաշված, որ ուշ տեսա,
«Սելեստայի» վերջին մասը, որ չտեսա բնավ
(Պարզապես այդպես ստացվեց),
Եվ մարդկային վարքն անողոք, որ չէի ուզում տեսնել,
Եվ ընկերոջս` կամրջին, ինչը ցավոք, տեսա:
Ես տունս մեջքիս առած,
Փախուստի դիմեցի,
Տեսողությունը եկավ
Կույս կարոտիս տնփեսա,
Կույր կարոտիս տնփեսա:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#38  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:08

Մեր շաբաթն ուներ յոթը ժամ

Մեր շաբաթն ուներ յոթը ժամ,
Մեր տարին՝ տասներկու օր,
Վաղահաս կարոտն իմ անսանձ,
Քո աչքերն է փնտրում դիլխոր:

Մեր աշունը անցավ արդեն
Եվ գարունը, կարծես, պիտի գար,
Ես հոգիս հառելով ճամփիդ,
Քո աչքերն եմ փնտրում անջիգյար:

Քո աչքերն եմ փնտրում անտարբեր,
Քո աչքերն եմ փնտրում ցրված
Եվ, պարապ մնալով, ընտրում
Քեզ համար խոսքեր չգրված:

Մեր անհունն ուներ մի սահման՝
Մի թաղման մեղեդի տխուր,
Ես աչքերդ էի փնտրում սիրահար,
Բայց գտնում էի աչքերդ անհուր։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#39  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:09

Դու այնտեղ, մի տեղ ես` հեռվում

Դու այնտեղ, մի տեղ ես` հեռվում,
Ուր ծաղիկները անուշ սգերգով
Թաղում են իրար,
Ես այստեղ նրանց օղորմի եմ տալիս:
Դու այնտեղ ես, որտեղ
Քո ժանյակեգործ անձրևանոցին
Տերևե անձրևներ են լալիս,
Որտեղ դու թեթև հպումով ճիտքի
Ոչնչացնում ես
Ասֆալտին նրբին ասեղնագործած
Պատկերն երկնքի:
Դու այնտեղ ես` մեռնող մշուշում,
Աշունում լալկան, Տերյանյան,
Իսկ այստեղ, իմ հոգու աշունում
Սերերս են կանչում իրենց “Տեր ողորմեան”:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#40  Сообщение Harutin » 23 июл 2011, 19:10

Տուր ինձ գոյություն չունեցող մի հասցե

Տուր ինձ գոյություն չունեցող մի հասցե
Ու հեռացիր անդարձ,
Որ կարոտեմ ու, Աստված մի արասցե,
Չգտնեմ քեզ հանկարծ:
Երեկոյան նորից անհայտ կորածներից
Կաղմկի BBC-ն, բայց ես այն չեմ լսի,
Իմ միակ կորստին կփնտրեմ վերստին
Ես պատրանքում:
Փողոցները անավերջ լաբիրինտ են իմ քաղաքում
Եվ նրանցից մեկում, մի տասնահարկ շենքի
Քսանմեկերորդ հարկում կկարդամ ցուցանակ
"Ես եմ"
Պայմանի համաձայն
Դուռը եղունգներով կծեծեմ,
Կիմանաս, որ փայտե պատնեշի հետևում
Կանգնած եմ ես,
Չբացես:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 7


⇑ Наверх
⇓ Вниз