ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Դօրիան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Դօրիան

Сообщение:#11  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:54

Մերժիր

Մերժիր, ներս մի թող ինձ, մեղքիս մեջլիս,
Հույսին միշտ հաջորդում է տառապելը,
Հուշիր, փորձիր հուշել, թե որն է ճիշտ,
Իմ ցավը վախ չափե՞լ, թե՞ խաչ կապելը։

Մերժիր ու չդառնաս դո՛ւ էլ կավատ,
Ու չդառնաս վշտի ու իմ քավորը,
Ասա ինձ, ավելի սնահավատ
Արճիճ թափո՞ղն է, թե՞ սքեմավորը։

Մերժիր ու հեռացրու քեզնից քանի
Հիմարի պես դեռ չեմ կապվել ես հետդ,
Ես վախենում եմ, գիժ Մումթազ Մահալ,
Գերեզմանիդ սարքել իմ մինարեթը։

Մերժիր, որ ես երբեք էլ չաղոթեմ,
Որ չխնդրեմ Աստծուց իմ փայ ղսմաթը,
Օգնի՜ր, դու հին տականք ես, դու գիտես,
Որ կորցնելուց ցավոտ է զուր հավատը։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#12  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:54

S.O.S. նա չկա՝ փնտրում եմ նրան

երկօրյա տագնապ
ու չկամ
մտքերում եմ աննորմալ հուղարկավորած,
անսեր ու անկիրք,
ուղեծիրս բարձիդ տակ կորցրած
գլորվում եմ երկինք

ու լրացնում եմ դատարկն անկողնուս
խաչբառի պես՝
պատասխաններով հարցերի,
որոնք ծագում են,
բայց մայր չեն մտնում…

ու հոլ եմ կապկում իմ վերմակի հետ,
անորոշության տրոտիլաթույնից թունավորվելով՝
կուլ տալով հազար խորանարդ վայրկյան
դեռ ոչ մի անգամ չգերազանցված
ու ռեկորդային չափաբաժինով

S.O.S.
նրան կովկասյան արևները ցնդեցիրին,
նրան վերացրեցին օրենքով գողերը,
նրան արտահանեցին արևմուտք,
նրան փախցրեցին այլմոլորակայինները,
նրան գերի հանձնեցին Ադրբեջան,
նրան գործուղեցին, որպես բարի կամքի դեսպան,
նրան որդեգրեցին Փիթն ու Ջոլին,
նրան կերան ինչ-որ վայրենիներ,
նրան իր աղջկա հարսանիքին, ոմն օլիգարխ է տարել նվեր,
նրան դոկտորները քայքայեցին սոցիումի լուծույթում
S.O.S.
նա չկա…
ես նրան եմ փնտրում…

եթե ինչ-որ տեղ տեսել եք նրան, խնդրում եմ, արձագանքեք
իմ էլ. փոստի հասցեն է [email protected]

ищите, что бы не было,
и ждите, не смотря не на что…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#13  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:56

Դու կծիծաղեիր, եթե ինձ տեսնեիր

Դու կծիծաղեիր, եթե ինձ տեսնեիր,
Բայց դու վաղուց ես հանել աչքերդ։

Վերելք եմ կոչում ես վայրեջքներս,
Ընկեր եմ կոչում շրջված մեջքերը,
Ժպտում եմ, երբ ինձ ժպտում են շինծու,
Ու ծիծաղում եմ, երբ ծիծաղում են
Հեռվից իմ վրա մատը տնկելով։

Սեր եմ խոստանում յուրաքանչյուրին
Ու ցանկացածին կոչում սիրելի,
Ու անծանոթին բարև եմ տալիս
Լավ բարեկամի նման գգվելով,
Ու երազում եմ անվերջ լքվելով,
Թե մի օր էլ ես մեկին կլքեմ,
Ասես դրանով վրեժ լուծելով
Ինձ լքողներից։

Ու գնում եմ ինձ զանազան շորեր,
Որպեսզի ծածկեմ տգեղությունը,
Որում ծածկվում էր իմ գեղեցիկը,
Իմ վճռականը,
Իմ միայնակը,
Իմ անհեթեթը,
Ու քո սիրելին,
Որին ճիշտ սիրել միայն դու գիտեիր։

Որին դու գիտեիր հասկանալ միայն,
Ու անսահմանի սահմանը թաքուն մատնացույց անել,
Որ չկործանվեմ,
Չտգեղանամ,
Որ մարդկայինի կեղտով չաղտոտեմ
Կենդանի՜ հոգիս։

Որ անկշտությամբ կյանքը մակարդեմ
Իմ է՜ն մի թոքին, որը սիրում էիր…
Ու առանց որի փոխում ենք մեր հի՜ն
Մեր անգիր արած դերերը հիմա
Ես ու էն անտեր դիմանկարը,
Որը պահում եմ փակ կողպեքի տակ։

Ես եմ կործանվում…

Դու կծիծաղեիր, եթե ինձ տեսնեիր,
Բայց դու վաղուց ես հանել աչքերդ,
Բայց դու պաշտում ես կործանումը իմ,
Բայց դու շնչում ես իմ արտաշնչած
Օդը թունավոր,
Բայց դու քայլում ես ինձանից հետո
Արդեն ավիրված արահետներով,
Դու տաքացնում ես մատներդ սառած
Իմ կես-հավատի՝ մեկ քառորդ Աստծո,
Պատրույգի վերջին միլիմետրերի
Մարմանդ կրակին…

Բայց դու ապրում ես ոչ այն պատճառով,
Որ քեզ կենսապես պետք է ապրելը,
Այլ որ զուգակցես իմ նմանապես անպետք ապրումին…

Այլապես արդեն դու կծիծաղեիր,
Ու ես ամոթից նորից կկախեի
Պատուհանիցս հանա՜ծ, շպարտա՜ծ
Վարագույնրը իմ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#14  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:56

Ներսոլոգ

Ներսս ցավում ա, իմ ներսոլոգ,
Ո՞րն ա դեղս,
Քայքայվել եմ,
Չարորակ ուռուցք ա բուսնել տեղս:

Բախտի տվածը էլ չեմ ուզում,
Բախտից խլածն ա ինձ պետք,
Սիրուն յառլիկովը քեզ ըլնի,
Խալխի չլածն ա ինձ պետք:

Քոքը տվել եմ, իմ փայտահատ,
Հոգուս կեսի,
Դրսից ջահել,
Ալևոր եմ արդեն դառել ներսից:

Ճակատիս գրածն էլ չեմ ուզում,
Ջրի բերածն ա ինձ պետք,
Ինձ սիրող մարդու սերը սպանի,
Ուրիշի սիրածն ա ինձ պետք:

Մեղքս գալիս եմ, իմ խղճաբույժ,
Վերքս փակի,
Ձեռքս կոտրել եմ,
Դու քո ձեռքով թույնս սարքի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#15  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:57

Մի դարձրու

Մի դարձրու անմեղ խոսքերը էլ մատի փաթաթան,
Սիրտը իմ եթե կոտրել ես, փշուրներն հավաքի,
Ես հոգնել եմ թափառել մայրամուտից լուսաբաց՝
Զզվացրել են փողոցները էս ք**ած քաղաքի։

Մի դարձրու էլ զգանցմունքներն իմ անլվա պոլի շոր,
Որ ամեն անցնող-դառնողը իր ոտքերը մաքրի,
Անցկացրու քո քաք խասյաթը սաղ ֆիլտրերի միջով,
Որ դեմքիցդ մաքրվի անլրջության ապակին։

Մի դարձրու հիմար անունս քեզ պատվո շքանիշ,
Մինչև ինքդ չլինես դու իմ մարտի վետերան,
Դու թեկուզ արդեն դարձել ես սևեռուն մի ֆետիշ
Բոզությունը չի թարգել դեռ քո խելառ հետերան։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#16  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:57

Սեր եմ ճռռում

Սեր ա ճռռում,
Մրմռում ա ամբողջ ջանս,
Կուզե, որ գա սիրեկանը,
Հանի իր մե՜ծ սիրօրգանը,
ՍԻ՜ՐՏԸ հանի,
Ու բաժանի երկուսիս մեջ,
Կեսը իր մեջ,
Կեսն էլ իմ մեջ,
Սիրախոթի,
Սիրակոխի,
Սիրաբրդի,
Սիրաճխտի,
Սիրապակաս, ունայն ջանս
Սիրալցնի ու արբեցնի
Իրա հոտով:
Սիրipod-ով
Մտնի էջս,
Լցնի մեջս
Ներկայությամբ իրա մատաղ,
Իմ սիրաթաղ
Գա իր սիրամերսեդեսով,
Սիրասայրով պատռի իմ ճոխ սիրազգեստը,
Անցնի խրթին սիրաթեստս,
Դառնա տարվաս սիրաBEST-ը,
Սիրաչարթիս միակ ղայդին սիրապարտը,
Իմ կալոդում լինի միակ սիրաքարտը,
Միշտ իմ լճում կապի երկար սիրակարթը,
Սիրակոկոմ դարձնի նորից սիրավարդը,
Սաղ կապերս սիրախզի,
Սաղ տեղերս սիրագզի,
Սիրանճարիս սիրաճարի,
Սիրախեղդի, սիրաբարի,
Դուդուկիս տակ սիրապարի,
Սիրջութակով իր նվագի,
Սիրքոթակով ինձ քոթակի,
Ինձ հագցնի սիրաշշին,
Ոտքերի տակ սիրատշի,
Սիրափրչի գնդի նման
Կանգնի սիրասով կոկորդիս,
Պատգամ որպես լսի որդիս,
Սիրաճիճվիս, սիրաորդիս,
Գա ու ինձ սիրաթըփցնի,
Սիրով ճակատիս ճպըցնի,
Սիրաշյուղով հյուսի նորից սիրաբույնս,
Սիրալիքով լցնի նորից սիրահունս,
Սիրաներկով վերադարձնի սիրագույնս,
Սիրափոխի իմ մշտապես սիրանույնը,
Սրտիս վրա դնի դժվար սիրակոդեր,
Փայտիկն առնի ու իրեն զգա սիրաՓոթթեր,
Սիրատոթին ինձ զովացնի,
Սիրասավսալիս ծխացնի
Սիրախոտո՜վ,
Ու սիրաքաքի մեջ ընկնի
Իր սեփական սիրաոտով…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#17  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:58

Երգ, որ չեմ երգի

Ծաղկել է վախճանս քո ճյուղերին,
Մարել է մարմանդը իմ խարույկի,
Ասա ինձ, ասա, թե ո՞վ մկրտեց
Ներսինս անսանձ ու ո՞վ կփրկի։

Հառել եմ հայացքս քո երկնքին,
Վառել եմ մանկանը խղճիս գրկի,
Ես չգիտեի դեռ ոչ մի աղոթք,
Երբ քո առաջ էի իջել ծնկի։

Ծխել եմ ցավից ու չեմ ամոքել,
Փախել եմ միշտ էլ ինքս ինձանից,
Ու քո ձայնով լռեցված քնել
Ու արթնացել եմ ներքին ձայնից։

Ներել եմ հերքելդ լինելը իմ,
Կերել եմ մարմինդ քո իսկ ձեռքից,
Ճանապարհիդ սուտ-հավատ շփել,
Ու տառապել սեփական խելքից։

Շարել եմ ցավերս, դրել հերթի,
Ճարել եմ մահվան լավագույն առիթ,
Ալիքը ընտրել եմ, ասել “թեքիր”
Ու վահանակս կարել ձեռքիդ։

Ծաղկել է վախճանս քո ճյուղերին,
Մարել է մարմանդը իմ խարույկի,
Ես շատ լավ գիտեմ, թե ով մկրտեց
Ներսինս անսանձ, որ էլ չի փրկի։

P.S.
Սա իմ գրած առաջին ու վերջին,
Երգն է, որ ես երբեք չեմ երգի…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#18  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:59

Մի ուրիշ

Երնեկ թե մտնես թևս,
Թևիս մեջ թև ըլնի,
Ասես մածունը սև ա,
Մածունը սև ըլնի,
Իմ ներսի մարդը դև ա,
Դրա դեմ դև ըլնի,
Ու էս բռնածս ձևը
Բաց թողած ձև էլնի:

Կարթ չգցած կպնեն ձկներս,
Դեռ չկպած ծալես ծնկներս:

Քո բալնիքով բացես աշխարհս,
Դեռ չբացած լուծես խաչբառս:

Երնեկ թե նստես կողս,
Կողիս մոտ կող ըլնի,
Դադարի էս անտեր դողը,
Մի ուրիշ դող ըլնի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#19  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:59

Արի դերձակ
(նվիրում եմ Օֆելիին)


Դերձա՜կ, միտքս ուլունք-ուլունք
Թելիդ շարի,
Մաստս ճարի,
Քեզնից կտրած կարկատանով
Հոգուս պատռվածքը կարի:
Հասի՜, դերձակ,
Դեռ մի ծակը չշուլալած,
Ես բացում եմ մի ուրիշ ծակ,
Թելդ թելի՜…
Երգդ երգի՜,
Կեսդ կիսի՜,
Ինձ նվիրի մեկ քառորդդ,
Խերո՜վ, դերձակ,
Թող իմ ներսում լինի ոտդ՝
Յուղով լվամ
Ու մազերովս այն սրբեմ:
Էլ ո՞վ դերձակ,
Էլ ով պիտի ճարս ճարի,
Կոշկակա՞րը…
Դե լա՜վ դերձակ,
Ես ապրել եմ արդեն քանի
Կյանքից հոգնած բութ կոշկակար,
Մեկը չկար, որ ինձ ապրեր,
Խաբնվել եմ արդեն քանի կոշկակարի,
Մեկը չկար, որ ինձ խաբեր:
Արի՜, դերձակ,
Պարի՜, դերձակ
Դու անցյալիս այրող մոխրին:
Ու գլուխը իմ մկրտչի
Պարիդ դիմաց
Ստացիր սկուտեղի մեջ դրած:
Թքա՜ծ դերձակ,
Միտքս հիմա ուլունք-ուլունք թելիդ շարի,
Արի միայն,
Միայն արի…

Ունայնության թեորեմը
Ես չեմ ուզում ապացուցել,
Մոռացության բանաձևը
Ասե՞ս գուցե…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Դօրիան

Сообщение:#20  Сообщение Harutin » 23 июл 2011, 18:59

Թե ինձ սիրես

Թե ինձ սիրես,
Ես կթաղեմ հին սերերս,
Ես կթարգեմ միշտ ներելս
Ու կփակեմ ներվածներին
Մոռացության կատակոմբում,
Ես կբացեմ նեղ գետնանցում
Իմ հույզերի նորագոյաց,
Խեղդող տրոմբում,
Որ ներս թողնեմ գոյությունդ:

Ու կվառեմ մթում կերոն,
Որ իմ հոգին սոմնամբուլիստ
Սիրի քեզ միշտ բաց աչքերով:

Ես կխաղամ աչքկապոցի չարերի հետ,
Ես կպոկեմ կյանքից մի մեծ բախտի թիքա,
Ես կընդունեմ լինելությունդ հոգեմեդ
Ու աշխարհում էլ ոչ մի ցավ աչքիս չի գա:

Թե ինձ սիրես,
Ես կգտնեմ նորից
Վաղուց կորցրած քունս,
Ես կնայեմ առանց էկրան
Իմ դժբախտ երջանկությունը:
Ես կդառնամ խելառ դուալիստ,
Ես կպաշտեմ չարքերն ու քեզ,
Ինքս իմ պարծանքին վերածված
Կսավառնե՜մ,
Թե ինձ սիրես:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 7


⇑ Наверх
⇓ Вниз