СТАНЬ VIP

ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Сообщение Harutin » 20 окт 2010, 23:09

ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Diana Grigoryan.jpg
Diana Grigoryan.jpg (10.05 кб) Просмотров: 2369
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Сообщение Harutin » 20 окт 2010, 23:10

ՀԻՆ ՊԵՐՍՈՆԱԺՆԵՐՈՎ ՆՈՐ ՊԱՏՄՎԱԾՔ



«Ուզո՞ւմ ես…, իսկ ո՞վ չի ուզում, և ինչո՞ւ չուզեն, որ…»,- կարծեմ այսպես էր սկսվում պատմվածքը, շարունակությունը չեմ հիշում, բայց ավարտին դու չկայիր, այսինքն` կայիր, բայց ոչ ինձ հետ ու ինձ համար, իսկ մինչ այդ ես մի չնչին հույս ունեի, որ գոնե դու ավելին կուզեիր, քան… ուզելն է: Մի քանի օր էլ չէր անցել, և դու շատ սիրուն շրխկացրիր. «Էլ չեմ ուզում, Ծաղկաձորում մի պստիկ ու սիրուն աղջիկ … ուշացար»:
Վրա պրծա դարակներիս, որ մի երկտող, մի խունացած, անավարտ ձեռագիր գտնեմ, բայց ոչ մի հետք չկար, կարծես գետնի տակն էին անցել, մինչդեռ մի վիպակի չափ համարյա գրոտել էի. մի քանի անգամ հետդ քնել–արթնացել, քեզ ուրիշներին նվիրել ու նրանցից խլել էի, ինձ տարել–տվել էի ամենակարող ցուլին ու էլի ետ եկել` շեմիդ ծվարել էի, որ ինձ համար աստղեր իջեցնես:
«Ասա’, ի՞նչ անեմ քեզ համար… ուզո՞ւմ ես` էս պատից կախված բոլոր փուչիկները պայթեցնեմ ու մարդկանց տոնը հարամեմ»,- կարծեմ ներոնային այսպիսի նկրտումով մի դրվագ էլ կար այդ հին պատմվածքում, որի գոնե մի ճղճղված պատառիկը չգտա ու չգտա պարկերով ամբարված թղթերիս մեջ: Ինչ անպետքություն ասես, պահում եմ, բայց կատաղության մոլուցքիս մեջ ինչեˉր եմ ոչնչացրել: Մի օր պստիկ սիրունիդ հետ ձեղնահարկից իջնելիս, սիրուց կուշտուկուռ, նայեցիր.
– Ո՞նց ես, սերդ գժվում է քեզ համար:
Ես էլ, դու էլ գիտեինք, որ սերը, ուտելիքի պես, նախ և առաջ քաղցածին են տալիս: Հաշտվեցինք իրար կողքի ուրիշներին սիրելու փաստի հետ: Ժամանակ առ ժամանակ դիվոտում էիր, թուլամորթ ու անհաջող փորձեր անում, իսկ ամենամեծ գլուխգործոցը խոստովանությունդ էր.
–Սիրուհի լինելուց հեշտ գո՞րծ, դժվարը ընկեր լինելն է, դու իմ…
«Ձեռքդ մտավ մուշտակիս թևքի մեջ, օղակեց դաստակս, ու մատներիդ ջերմությունը տակնուվրա արեց հազար տարի քնածիս: Ես անպատկառ տնքացի` ձեռքդ տուր ինձ` տանեմ տուն: Ամեն օր, օրը մի քանի անգամ օճառով կլվանամ, անուշ քսուկով կպատեմ, կմերսեմ ու այնքան կփայփայեմ, որ դառնա թանգարանային նմուշ», հիմա աղոտ եմ հիշում, բայց պատմվածքիս մի դրվագում կարծեմ այսպիսի սադիստական տենչանք կար:
Գրոˉղը տանի, ասա` էդ խեղճ թղթերը քեզ ի՞նչ էին արել, որ պատառոտեցիր` հերիք չի, կրակայրիչն էլ չխկացրիր, մինչև մոխիր այրեցիր ու վրան մի քանի դույլ ջուր լցրիր, որ հետք, նշույլ չմնա: Չմնա՞ց:
«Երբ խանութի ցուցափեղկում դրված ճեփ-ճերմակ երկարաճիտներ տեսար, բերանդ բաց մնաց, իսկ երբ գինն իմացար (սովետի փողը փոխվելուց հետո էր), հոնքերդ թռան ճակատիդ, ու ականջիս փսփսացիր. «Կինս հենց էս տեսակ նվեր է ստացել, գնամ ասեմ, բերենք դնենք էստեղ, թող վաճառվի, մի ամիս կապրենք»:
Մինչդեռ վաճառողուհին կարծեց, թե…
–Շատ ճաշակով ընտրություն է, առանց կասկածելու վերցրեք, Ձեզ շատ կսազի, Ձեր ոտնաթաթի և սրունքի կորը շատ նրբագեղ է, ճիշտ այս երկարաճիտների համար ստեղծված:
Դու ապշահար նայում էիր մեկ իմ ոտքերին, մեկ ցուցափեղկում դրված ճեփ-ճերմակ երկարաճիտներին»:
Ահա’, տեսնո՞ւմ ես, նույնիսկ այս դրվագը հիշեցի, իսկ ինձ թվում էր, թե մոխիրը ջրի բերանը տալով` ամեն բան ջնջել եմ: Ջնջողն էլ ես եմ, հիշողն էլ, մնում է, որ այս նոր պատմվածքում դրվագները դու գրես, թե չէ վտանգ կա, որ պատմությունը կրկընվում է, ու ես իմ ստեղծածի ձեռքից կրակն եմ ընկնում:
Երբ ինձ համար (գուցե քեզ համար էլ) նախորդ պատմվածքից էլ ոչինչ չէր մնացել, դու անտանելի ուղիղ ասացիր.
–Մենք իզուր էդքան տարիներ կորցրինք, մեղավորը ես էի: Սրանից բաց էլ ի՞նչ ակնարկես: Ես պարզ տեսա նոր պատմվածքի վերնագիրը:
Այս դրվագը ոչ հին պատմվածքում կա, ոչ էլ` նորում, բայց երևի էսքիզներ էիր անում, որ հետո մի տեղ հարմարեցնես: Դու էն գլխից գիտեիր, որ այս պատմվածքը ես չեմ գրելու: Ուզում եմ այս անգամ երկու պերսոնաժի դերում հանդես գալ՝ գործողի ու դիտողի, իսկ հեղինակի իրավունքը թողնում եմ քեզ: Տեսնեմ ինչ դուրս կգա:
–Սխալ-սխալի ետևից ես անում, էսպես մինչև ո՞ւր կհասնես,- ինձ թվաց` մռլտացիր:
Զգաստացա, սա նոր պատմվածքի քո առաջին դրվագն է:
«Մինչև ականջներիս ծայրը սիրահարվել եմ, թևեր չառնես»,- ահա’ իմ առաջին սխալը:
–Երեկվա ծաղիկը դեռ չի՞ թառամել,- սա էլ երկրորդ դրվագդ, ոնց որ ասեիր` պիտի թառամած լիներ:
Մտքումս ասացի` ուզում ես, կթառամի: Ես այսպիսի բաների՞ եմ դիմացել:
«Էնպիսի բան արա, որ ազատվեմ քեզնից»,- սա էլ երկրորդ սխալս:
–Արի գնանք` բռնաբարեմ, թե՞ դա էնքան էլ վատ բան չի,- ևս մի թունդ դրվագ:
Ո՞վ չի ասի, որ «ուզվորի» հոգեբանությունը խոր արմատներով բուն է դնում անսեր տարածքներում, որպեսզի մինչև վերջ խանձի ու ամայացնի փարթամորեն աճած գազոնը:
Այս անգամ ես ոչինչ չեմ գրելու, ձեռքերս ծալած նստելու եմ` սպասեմ, հեղինակը դու ես, ես միայն սխալներ անողն եմ:
–Ձեռքի քսուկ չունե՞ս, ձեռքի քսուկից էրոտիկ հաճույք եմ ստանում, ինձ թվաց, դու արդեն հասցրել ես առանց ինձ…,- էս գիշեր հազիվ հանգիստ քնեցի,- ասացիր, ու սիրտս ընկավ ոտքերս:
Օրեր անց քեզ ձեռքի քսուկ նվիրեցի: Հերթական սխալը:
Ամազոնուհիները կնախանձեն իմ սանձարձակ ազատությանը, որ քեզ կորցնելու վտանգից է ծնվում:
–Էս կողմերում չե՞ս եղել… ասում եմ` էս կողմերում չե՞ս եղել,- ձայնիդ մեջ վատ թաքցրած հեգնանք կա,- «գիտեմ, որ եղել ես ու առանց ինձ»,- հաջողված դրվագ է` խանդի ու վրեժի խառնուրդով:
Մեռնում եմ մատներիդ դիպչելու ցանկությունից ու անձայն, անծպտուն հեռանում եմ: Սխալներիս հաշիվը կորցրել եմ:
«Մի երկու ժամ հազիվ է անցել, բայց հասցրել եմ կարոտել»,- ես եմ:
«Մի քիչ էլ ինձ հետ ամուսնացիր»,- դու ես:
«Մտի’ր եկեղեցի»,- ես եմ ու մտքիս աղոթքը. «Էս դռնից կգաս»:
«Հիմա որ չեկա, ուրեմն` վե՞րջ»,- ինձ է թվո՞ւմ, թե՞ հուսահատ ես:
«Մի’ չքվիր»,- խելագարվում եմ:
«Ավերակները հոգուդ մեջ պահիր»,- քմծիծաղում ես:
Ափերս ձգվում են դեպի քեզ ու չեն հասնում:
«Թո’ղ…»,- անսպասելի դու ես:
«Չքվի’ր աչքիցս, թող հանգիստ ապրեմ»,- ես եմ քո նոր դրվագում:
Տաքսին դիմանում է արցունքներիս թեժությանը. վերջապես պատմվածքն ավարտվում է:
«Ալլոˉ…»,- դու ես: Աˉյ քեզ ֆաբուլա:
«Ալլոˉ…»,- ես եմ: Էˉհ, դարձյալ սխալվեցի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
    Вложения Harutin » 03 окт 2010, 08:57
    2 Комментарии
    845 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    20 дек 2010, 21:10
  • ՍԵՎԱԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
    Вложения Harutin » 02 окт 2010, 17:56
    2 Комментарии
    527 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    02 окт 2010, 18:05
  • ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
    Вложения Harutin » 20 окт 2010, 22:40
    2 Комментарии
    632 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    20 окт 2010, 22:41
  • Էդուարդ Գրիգորյան
    Grig-Arian » 19 дек 2010, 20:28
    7 Комментарии
    882 Просмотры
    Последнее сообщение Grig-Arian Перейти к последнему сообщению
    25 дек 2010, 01:44

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0