ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 20 окт 2010, 22:55

ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Diana Grigoryan.jpg
Diana Grigoryan.jpg (10.05 кб) Просмотров: 804
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 20 окт 2010, 22:56

***
Ես դուրս եկա ամբոխի միջից
Ու հեռվից լսեցի ոռնոցը:
Ոչ մեկը դեմք չուներ:
Ոտքեր, մարմիններ, գլուխներ…
Բերաններ, որոնք ոռնում էին ինչ-որ գաղափարախոսություն,
Որը և՛ կար, և՛ չկար:

Ես որոշեցի հիշեցնել նրանց հայելու մասին.
Նրանք նայեցին հայելու մեջ,
Բայց ոչ մեկը չնկատեց, որ դեմք չունի:
Փոխարենը փշրեցին հայելին
Ու շարունակեցին ոռնալ:

Մինչ նրանք ոռնում էին,
Ձմռանը հաջորդեց գարունը,
Բայց ամբոխի բթացած զգայարանը այս անգամ էլ ոչինչ չզգաց,
Սակայն ոռնոցից հոգնած`
Սկսեց հայհոյել.
Այդ թվում` ձմռանը, որը վաղուց արդեն հիշողություն էր…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 20 окт 2010, 22:56

***
Ես ուզում եմ գտնել իմ պատկերը:
Պարզվեց,
Որ անհայտ ժամանակներից մինչ օրս ես ապրել եմ 7777 կյանք:
7777 անգամ ես ծնվել եմ միևնույն դրդապատճառով`
Ներդաշնակ սիրո դրսևորում:
7777 անգամ ես մահացել եմ նույն պատճառով`
Մասնիկ աններդաշնակ ու բորբոսնած հասարակության:
Ես պատրաստվում եմ դուրս գալ ինքս ինձնից և առաջին հերթին` բորբոսից:
Ես ինքս բորբոսն եմ, որ փորձում եմ գտնել
Առաջին ու միակ ծնունդը տանող ճանապարհը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 20 окт 2010, 22:56

***
Ձայնը դարձել էր հիշողություն
Ու կրծում էր զգայարանները:
Եվ բառերի պատերազմը
Խլել էր զգացմունքների վերջին փշուրները:
Իսկ հայացքը` հոգնած միևնույն պատկերներից,
Սևեռվել էր արևին:
Ճառագայթները ստիպում էին լաց լինել`
Ծածկելով անցյալի վերջին պատկերները,
Խլելով հիշողության վերջին հնչյունը:
Հետո հայացքը քարացավ,
Ու արևն ի զորու չէր թափանցել նրա խորքը:

Իսկ հաջորդ առավոտը ծնվել էր անձրևից,
Որ նորից փորձում էր մոռանալ ժամանակն
Ու զգալ նոր պատկերներ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 20 окт 2010, 22:57

***
Երբ կատուն հոգնեց պարելուց,
Վայր ընկավ:
Մարդիկ կարծեցին, թե նա մեռավ:
Հետո կատուն վեր կացավ
Եվ սկսեց պարել:
Նա այնպես պարեց,
Որ ուշաթափվեց:
Մարդիկ դարձյալ կարծեցին, թե նա մեռավ:
Կատուն նորից վեր կացավ
Ու սկսեց պարել:
Մարդիկ սպասում էին կատվի հաջորդ մահվանը,
Բայց այն տեղի չէր ունենում:
Մարդիկ, սպասելուց հոգնած,
Կատվին սպանեցին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 20 окт 2010, 22:57

***
Ծառի արտացոլումը ժամանակի մեջ –
Դա քո ճանապարհն է:
Ծառի արտացոլումը պատուհանի մեջ –
Փշրի՛ր պատուհանը,
Եվ թող ծառն ապրի առանց ապակե արտացոլանք:
Ինքդ թափանցիկ դարձի՛ր,
Եվ թող ծառն արտացոլվի քո մեջ-
Դա ուղին է ծառի,
Ինչպես նաև քո,
Որից այն կողմ
Կդադարես գոյություն ունենալ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 20 окт 2010, 22:57

***
Արյան նման
Կհոսեն մտքերը,
Ու նպատակը
Կդառնա կասկածելի…

Ես կսուզվեմ օդում`
Կարծելով, թե այն ծովն է,
Բայց, միևնույն է:
Ջուրն ինձ կխեղդի…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 20 окт 2010, 22:57

Արտացոլում առանց հայելու

-Արի՛ սուլենք
-Ես սուլել չգիտեմ
-Ուրեմն, արի պարենք
-Դրանք միևնույնը չեն
-Ուրեմն, արի մեռնենք
-Ես երբեք չեմ մեռել, դա նշանակում է ոչինչ չանե±լ
-Ոչ, դա նշանակում է ամեն ինչ նորից սկսել
-Ուրեմն, արի մեռնենք` մոռանալով մահվան մասին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз