Текст:
«Եթե դուք սխալ եք, ապա ընդունեք դա միանգամից և անկեղծ»
«Պարզ ճշմարտությունը կայանում է նրանում, որ գրեթե յուրաքանչյուր մարդ, որը ձեզ հանդիպում է, ինչ-որ կերպ իրեն վեր է դասում ձեզանից և դուք կգտնեք դեպի նրա սիրտը տանող ճանապարհը, եթե փորձեք հասկացնել նրան, որ ընդունում եք այն կարևոր դերը, որը նա զբաղեցնում է իր փոքրիկ աշխարհում և անեք դա անկեղծ»
«Երբեք մի սկսեք ձեր զրույցը հայտարարելով` «ես կապացուցեմ ձեզ այս-ինչը կամ այն-ինչը»: Դա համարժեք է նրան, որ դուք ասեք` «ես ձեզանից խելացի եմ»
«Երբ մենք ատում ենք մեր թշնամիներին, մենք նրանց իշխանություն ենք տալիս մեզ վրա: Նրանք ազդում են մեր քնի, ախորժակի, ճնշման, առողջության և մեր երջանկության վրա: Մեր ատելությունից նրանց ոչինչ չի լինում, բայց դրանից մեր կյանքը վերածվում է ցնորքի»
«Մարդու դեմքի արտահայտությունն ավելի կարևոր է, քան նրա հագուստը»
«Դուք կարող եք ավելի շատ ընկերներ ձեռք բերել երկու ամսվա ընթացքում՝ հետաքրքրվելով այլ մարդկանցով, քան ձեռք կբերեիք երկու տարվա ընթացքում՝ փորձելով հետաքրքրել այլ մարդկանց ձեզանով»
«Մարդու սիրտը տանող ամենակարճ ճանապարհն է՝ խոսել նրա հետ այն մասին, ինչը նա գնահատում է ամենից շատ»
«Քննադատությունը նման է փոստային աղավնու: Այն միշտ ետ է վերադառնում»
«Տասից ինը դեպքերում վեճը բերում է նրան, որ մասնակիցներից յուրաքանչյուրը ավելի շատ է համոզվում իր ճշմարտացիության մեջ, քան նախկինում»