«Ինչ է ճշմարտությունը: Մեր դատողությունների համապատասխանությունը բնության ստեղծածներին»
«Ինչ է ճշմարտությունը: Մեր դատողությունների համապատասխանությունը բնության ստեղծածներին»
«Ճշմարտությունը սիրում է քննադատություն, դրանից նա միայն շահում է. խաբեությունը վախենում է քննադատությունից, որովհետև պարտվում է դրանից»
«Անկեղծությունը ճշմարտության մայրն է և ազնիվ մարդու ցուցանակը»
«Իմ բարեկամությունը չափազանց հաշվենկատ է, եթե իմ բարեկամի վտանգը ինձ չի ստիպում մոռանալ իմ սեփական վտանգի մասին»
«Մենք վախկոտ ենք համարում նրան, ով թույլ է տալիս, որ իր ներկայությամբ վիրավորկան ձևով արտահայտվեն իր ընկերոջ մասին»
«Սերը հաճախ վերցնում է խելքը նրանից, ովքեր դա ունեն, և տալիս է նրանց, ովքեր դա չունեն»
«Երբ տղամարդիկ անհարգալից են վերաբերվում կնոջը, դա գրեթե միշտ ցույց է տալիս, որ այդ կինն առաջինն է անտակտ եղել նրանց հետ ունեցած իր վարվեցողության մեջ»
«Համառություն կարելի է դրսևորել փոքրոգության և աղքատության դեպքում. բայց վճռականություն կարող է դրսևորել միայն այն բնավորությունը, որն աչքի է ընկնում ուժով, վեհությամբ, խելքով»
«Կա բարոյական պատշաճավորություն, որը հումանիստ մարդու մոտ արտահայտվում է նրա բոլոր արարքներում և որը չունի չար մարդը»
«Վախկոտն իզուր է կուրծք ծեծում, որպեսզի քաջությամբ զինվի. այն պետք է ունենալ դրանից առաջ և միայն ամրապնդել դրան տիրապետող մարդկանց հետ շփվելով»