ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ

Сообщение:#1  Сообщение Harutin » 22 окт 2010, 00:13

ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ

Сообщение:#2  Сообщение Harutin » 22 окт 2010, 00:19

Այնքան տարբեր են իմ լույսն ու լույսը...

Այնքան տարբեր են իմ լույսն ու լույսը,
որ ինձ խավարի ծնունդ կոչեցին:
Իմ վերադարձը իմ կյանքից կյանքին
այնքան անհույս էր,
որ ինձ ողջերի շարքից ջնջեցին:

Բայց դու տեսնո՛ւմ ես…

Տեր, տեսնում ես, չէ՞,
թե՞ քո աչքերն էլ չնկատեցին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ

Сообщение:#3  Сообщение Harutin » 22 окт 2010, 00:20

Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով

Արդեն հարյուրերորդ անգամ էսօրվա մեջ
հեռուստացույցը նորից պտտեց
ի՛մ նախագահի ճարտար ելույթը,
և ես հպարտ եմ...
և ես հպարտ եմ,
որ թքած ունեմ այ էդ տեսակ ելույթների,
այ էդ տեսակ թերզարգացած ճիվաղների,
ու նրանց հլու ստրուկի նման
անխոնջ ծառայող, անամոթ, անկամ
քծնողների ողջ բանակի վրա:
Եվ ես հպարտ եմ , որ թքած ունեմ
անկախության այն ըմբռնման վրա,
որ նրանք ունեն:
Եվ ես հպարտ եմ,
որ եթե անգամ էլ բան չմնա,
ու էս անգամ էլ վարտիքս ծախեն
պարսիկին, ռուսին, կամ իբրև ընծա
Բրյուսել ուղարկեն,
կամ էլ սերժական ոճով մշակեն
ինձ մութ ու խոնավ ինչ-որ խցերում,
զուտ նրա համար,
որ անկարող եմ ճիշտ գնահատել
ձեռքբերումները... ազատությունը...
մեկ է չեն ծախի ու չեն շղթայի
իմ մեջ ծփացող ազատությունը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ

Сообщение:#4  Сообщение Harutin » 22 окт 2010, 00:22

Ես խելագար եմ

Ես խելագար եմ.
նա ցնցեց իմ հոգու աշխարհը:
Ու փույթ չէ, թե գիշերը երկար է,
ու փույթ չէ, թե վաղը
ձանձրույթն ու ցուրտը ինձ կխանգարեն
երջանիկ լինել:
Հիմա ես պարում եմ,
ես հիմա խելագար եմ.
նա ցնցեց իմ հոգու աշխարհը:

Հիմա ցնցվում են բոլոր ջղերս:
Եվ հիմա ես շնչում եմ այնպես,
կարծես թե դեռ նոր ծնվում եմ,
կարծես թե նորից կյանքը սիրում եմ,
կարծես՝ մեռնում եմ,
կարծես՝ մեռնում եմ՝
մենակությունից,
ու մենության մեջ կարծես՝ զգում եմ
ես ջերմությունը հարազատ հոգու:

Ու ես պարում եմ,
ու չեմ ամաչում, որ խելագար եմ.
ցնցվել է իմ հոգու աշխարհը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ

Сообщение:#5  Сообщение Harutin » 22 окт 2010, 00:22

Ես տեսնում եմ, քո՛ւյր

Ես տեսնում եմ, քո՛ւյր,
թե երազները ինչպես են լքում
քո անհույզ կյանքը,
և ես քո վերջին հույսն եմ,
ցավոք...
և դու բերել ու քո ողջ հմայքը
աչքս ես կոխում:

Հանգի՛ստ,
քույրի՛կս,
ինչի՞ց ես վախում.
Փարվանայի գոռ կտրիճները դեռ կվերադառնան,
չէ՞ որ ոչ բոլոր քյալերը էն վախտ թիթեռներ դառան:

Ինչ-որ մեկը դեռ կրակ է փնտրում,
Ինչ-որ մեկն արդեն կրակը սրտում
քուչեքն ընկած քո դեմքն է փնտրում:
Իսկ ես... ջանի՛կս,
ների՛ր,
բայց վաղուց
էդ լոլոներին ես չեմ հավատում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ

Сообщение:#6  Сообщение Harutin » 22 окт 2010, 00:28

Ների՛ր ինձ, Տե՛ր, որ չեմ կարող...

Ների՛ր ինձ, Տե՛ր, որ չեմ կարող
ես քո սիրով գոհանալ.
նախ՝ ուզում եմ դրախտում քո
ապրել, հետո՝ հիանալ:

Թե չէ էսպես երակներս
կարող են չդիմանալ,
ու մի օր էլ… մեկ էլ տեսար …
մերոնք վատ լուր կստանան:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ

Сообщение:#7  Сообщение Harutin » 22 окт 2010, 00:29

ԼԻՆԵԼ ԱԶԱՏ

Լինել ազատ
հայացքներից, երազներից ու բառերից
և գիտակցության սարսափների հետ վարվել ինչպես քուրմ,
կապել բառերով,
խառնել խելագար երազների հետ
ու նետել սոված էն հայացքներին,
որ լափում են ինձ...
ու լինել ազատ
ու չճանաչել ոչ մի կենսափորձ
ու չունենալ վախ,
միայնակության երեսին թքել
մտքովս անցած բոլոր բառերի միասնությունը...
ու լինել ազատ
ու լռությունը խաչել իբրեվ զոհ,
որ չկրկնվի էլ պատմությունը,
որ վակում լինի
երկու շուրթերը իրարից զատող տարածությունը,
Մարիամ անունը
դնել մյուս բոլոր անունների մոտ,
առանց որևէ կարոտի, կրքի
ու սիրել միայն անմահությունը...
ու լինել ազատ...

ու լինել ազատ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ

Сообщение:#8  Сообщение Harutin » 22 окт 2010, 00:30

Իմ սարսափները

«Սարսափներ» շարքից

Իմ սարսափները ճոխ խրախճանքի չկապված կադրեր են:

Ուղեղս` արյան մեջ տապակած` սեղանին:
Մարմինս` ընկած անկյունում,
Ու գանգիս գագաթին` տապարի ճեղք:

Գավաթները բոլոր լցվում են աչքերիս խոռոչից:
Ու հնչում են թունդ գովասանքները.
- ...մաքու~ր է ... անթերի~...

Ժպտում են շուրթերս անկյանք
ջղաձգումից
Ու աղոթք են կարդում.
- ...ներիր...

Նվաղուն մարմիններ` թուլացած խմիչքից
ու անթիվ ձեռքերի ու անթիվ շուրթերի
սիրառատ հպումից.
Կատարյալ նիրվաննա, մոռացում...

Ես ծնվում եմ նորից
իմ գանգի արգանդից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ

Сообщение:#9  Сообщение Harutin » 22 окт 2010, 00:32

Ճանապարհդ դեռ հսկում եմ

Երբ մի դուռ է իմ դեմ հանկարծ բացում քամին,
հանդիպումդ եմ հսկում, ի՛մ Նավզիկե...
Եղիշե Չարենց



Ճնշում է իմ կամքը վտիտ
էս մենությունը՝
խառնելով իմ երգին վճիտ
օրերիս թույնը:

Էլ ում ասես չաղոթեցի,
արդյունքը նույնն է.
անգամ կուռքերը ծաղրեցին
ոգուս անկումը:

Բայց ես նորից անհուսության
արցունքները բանտարկում եմ,
չեմ թարթելու աչքս երբեք
Ճանապարհդ դեռ հսկում եմ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ

Сообщение:#10  Сообщение Harutin » 22 окт 2010, 00:36

Մեղքի պատմություն

Նույնիսկ թանաքն եմ ափսոսում,
այս պատմությունը գրելու համար:
Գրածս ի՞նչ է՝մեղքի պատմություն՝
իմ նախամոր հետ ինչպես շնացա:


I

Տասնյոթամյա պատանի էի դեռ՝
մաքուր, անբասիր,
որը խորշում էր
հենց միայն այդ մեղք
բառը լսելուց,
որը խորշում էր
իրեն իսկ անձից,
երբ որ սեփական
կաշին փրկելու
բնազդից դրդված՝
սուտ խոսք էր ասում:

II

Դու հայտնվեցիր
ինձ՝ անմեղիս դեմ
իբրև քրմուհի,
մարգարեուհի
ու հավատացրիր,
թե կարող ես տալ
գանգս ծվատող
բոլոր հարցերի
պատասխանները,
և քանի որ ես
հավատում էի
բազում հաստափոր
գրքերում գրված
սին հեքիաթներին
մեծ սիրո մասին,
քեզ հետ գնացի
դեպի անկողին,
որտեղ էլ դու ինձ
առաջին անգամ
քո մեծ ուսմունքի
դասը տվեցիր:

III

Դու բացատրեցիր,
որ այս աշխարհում
երբևէ եղած,
կամ թե լինելիք
կրոնների մեջ
չկա մի չնչին
իսկ տարբերություն.
դրանք բոլորն էլ
աստծո են պաշտում:
Իսկ մեծագույնը
աստվածների մեջ
Էրոսն է Մեծ՝
արքան հաճույքի:
- Իսկ Սերն աստված չէ,-
ասում էիր դու,-
նա հրեշտակ է,
ծառան Էրոսի:

IV

Եվ փշրվեցին
մի գիշերվա մեջ
իմ երազները
մեծ սիրո մասին,
Եվ ես հասկացա,
որ դու Եվան ես,
քեզ սատանան է
ուղարկել ինձ մոտ,
որ ամեն գնով
համոզես դու ինձ
համտեսել պտուղն
արգելված ծառի:
Եվ ես հիշեցի,
որ ինչ-որ մի տեղ
ինչ-որ ժամանակ
ես կարդացել եմ
պատվիրանն Աստծո,
որն արգելում էր
մարդկանց շնանալ:


V
Սակայն ճամփեքով՝
Ադամի անցած,
ես էլ գնացի...

Հա դե ի՞նչ անենք...
կյանքն է այդպիսին...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 8


⇑ Наверх
⇓ Вниз