СТАНЬ VIP

ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:55

ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Dariko Xachatryan.jpg
Dariko Xachatryan.jpg (4.91 кб) Просмотров: 828
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:56

ՀԱՅՏ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ


Իս­կա­կան պո­ե­զի­ան հոգևոր հայտ­նու­թյուն է:
Պ. Սևակ


Սի­րում եմ Քո ձեռ­քե­րով տն­կած, աճեց­րած այ­գում լի­նել: Խորհր­դա­վոր է աշ­նա­նը մի­այ­նակ նստել շի­րի­միդ հարևանու­թյամբ, ծան­րու­թեթև անել Հույ­սուս­պաս­ման ճամ­փա­նե­րը: Մեր դի­մաց Շեկ սարն է ու հո­րի­զո­նը` արևելք: Մտո­րում­նե­րիս սեն­յակ­նե­րում Քեզ հո­րեղ­բայր կամ ամի եմ կո­չում. ան­չա­փե­լի տա­րա­ծու­թյան մեջ, եր­կինք­նե­րի կա­յա­ցած բար­ձունք­նե­րում Դու անուն չու­նես, 20-րդ դա­րա­կե­սից հե­տայդ` հայ պո­ե­զի­ա­յի Մայ­րա­քա­ղաքն ես: Հա­վեր­ժու­թյա­նը աշ­խար­հը մի պահ Քո աչ­քե­րով է նա­յել. հո­գուդ աչ­քե­րով և այն, ինչ տե­սել է, բա՛վ է ժա­մա­նա­կի որ­դի­նե­րին - դա­րե­րից ան­դին:

Տա­րի­ներ առաջ, 2001-ի սեպ­տեմ­բե­րի 29-ին, պա­տեհ առի­թով ինձ հա­ջող­վեց լի­նել Խոր Վի­րա­պում: Լե­ռը մռայլ­վել, թիկ­նոց­վել էր մշուշ­ով: Հռո­մի Պապ Հով­հան­նես Պո­ղոս 2-րդն էր այ­ցե­լել Խոր Վի­րապ: Նրան տե­սա շատ մո­տիկ, հակ­ված գլ­խով, ճեփ­ճեր­մակ այն­քան, որ խղ­ճա­ցի:
Ափիս մեջ ամուր սեղ­մած ու­նե­ի զար­մի­կիս` Ար­սե­նի ձեռ­քով պատ­րաս­տած ոսկ­յա խա­չը, որը հա­ջորդ օրը նվի­րե­լու էի զար­մու­հուս` Նա­րե­ին, մկրտու­թյան առի­թով (մկր­տու­թյան արա­րո­ղու­թյու­նը կա­տար­վեց Խոր Վի­րա­պում):
Հով­հան­նես Պո­ղոս 2-ր­դը խա­չակն­քեց իմ ուղ­ղու­թյամբ: Պա­հը զո­րա­վոր էր, կար­ծես թե Կյան­քի շիվն էր ափիս մեջ, որը գտել էի Խոր Վի­րա­պի աստ­վա­ծա­յին լռու­թյան մեջ ու պատ­րաստ­վում էի Լեռն ի վեր թռիչ­քի...
Եր­թու­ղա­յին տաք­սին կանգ առավ Չա­նախ­չի­ի դար­պա­սի մոտ, քայ­լերս ինձ բե­րե­ցին մինչև այ­գիդ: Այն­պե՜ս թեթև ստաց­վեց (խնդ­րո՜ւմ եմ, Տե՛ր) աղոթքս` Քո՛ բա­ռե­րով.

Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ...
Եվ ո՛չ թե լույս երե­կո­յի,
Ի մտա­նել արե­գա­կան,
այլ լույս զվարթ ար­դար գո­յի`
Շա­ղա­ո­տըն առա­վո­տի...
Լույս եր­գե­ցի՜կ ու նվա­գո՜ւն:
Դու` առաք­յալ ամե­նօր­յա,
որ բե­րում է մի­այն հա­վատ...
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ...

Աղոթքդ դար­ձավ իմը, սփռ­վեց աշ­նա­նա­յին գյու­ղի վրա, բարձ­րա­ցա՜վ, իր հետ վեր տա­նե­լով ար­ցունք­ներս, որոնք մա­քուր էին հա­վա­տի պես:

***
Ի սկզ­բա­նե, դեռ 1924 թ. հուն­վա­րի 24-ի լու­սե­ղեն օրը, Չա­նախ­չի­ի ձմե­ռա­յին երկն­քում խն­կե­լի տեքստ է հայտն­վել, ծն­ված մա­նուկն իր մա­քուր շուր­թե­րով հան­գեր­գել է Աս­տը­ծու խոս­քը. «Եղի­ցի՛ լոյս»...
Այս աշ­խարհ եկավ մար­դը, քա­ղա­քա­ցին, պո­ե­տը ու սարս­ռաց Աս­տը­ծու պա­կա­սից: Շուրջն ամա­յի էր, օդը` դա­տարկ, ոգե­ղե­նը` խեղ­ված ու գիշ­ե՛ր էր, գիշ­ե՜ր, խա­վա՜ր...
Մար­դուն հե­ռաց­րել էին բնա­կա­նից, բնու­թյու­նից, Աստ­ծուց: Մար­դը խա­վա­րի մեջ էր ու ան­տեր: Շր­ջա­դարձ էր մե­ռած: Բա­ցա­կան Աստ­վածն էր` այ­սինքն` Լույ­սը...
Պո­ետն օտար էր այդ գիշ­ե­րում, բայց առա­քե­լու­թյան ուժն ար­յան մեջ էր, պի­տի կրա­կի տար ար­յու­նը, որ երկ­րա­յին մի պտ­ղունց լույ­սը տես­ներ Աստ­ված ու երկ­նա­յին Լույսն ու­ղար­կե­լով, վիթ­խա­րի ու ան­չա­փե­լի դարձ­ներ այն, որ պարտ­վեր խա­վա­րը...
Պա­րույր Սևակի շուրջն աղ­մու­կը շատ էր, շատ ու բութ, բա­նաս­տեղ­ծի հո­գում վախ կար.

Ուր որ է կր­կին կիջ­նի գիշ­ե­րը
Եվ մեր վրա­յով կանց­նի ծան­րո­րեն`
Մամ­լի­չի՜ նման...
(Եղի­ցի լույս, 1992 թ. էջ 23)

Ոգու շր­ջա­դարձն այս­տեղ է, որ փր­կում է բա­նաս­տեղ­ծին, և նա փոր­ձում է փր­կել մար­դու բո­լոր որ­դի­նե­րին` ամե­նին, ինքն իր վրա փոր­ձե­լով իր ստեղ­ծա­ծը:
Բա­նաս­տեղ­ծը զարթ­նել է, բայց դեռ չի լ­վացվել, Կե­նաց Ջրի կա­րի­քը կա, նրա կան­չը հա­սել է Աստ­ծուն: Աստ­ված պատ­րաստ է Լույսն ու­ղար­կե­լու, սա­կայն բա­նաս­տեղ­ծը դան­դա­ղում է դեռևս, ժա­մա­նա­կի մեջ փոր­ձե­լով պատ­րաս­տել իրեն և ամե­նին` Լույսն ըն­դու­նե­լու:
Նո՛ր ոգի է անհ­րա­ժեշտ` նո՛ր կե­ցու­թյան` ոգե­ղե՜ն կե­ցու­թյան հա­մար: Հանձ­նա­ռու­թյու­նը քիչ է, որ­պես­զի պարտ­վի գիշ­ե­րը, հու­սա­զե­նու­թյունն է, որ պետք է դա­տար­կը լց­նի հա­վա­տով ու Տի­րոջ առջև առա­ջին վե­րա­սո­վո­րած բա­ռերն աս­վեն, այ­սինքն` «Արե­գակ» կամ` «Եղի­ցի լույս»...

Առա­վոտ լու­սո՜,
Առա­վոտ մի ջի՜նջ,
Ջի՜նջ, ինչ­պես...ոչի՛նչ,
Ջի՛նջ, սա­կայն դեռ պա՜ղ:
Ու ես ան­հա­պաղ
Ան­ջա­տում եմ ինձ
Աշ­խար­հից ծա­նոթ
Ու պար­պում եմ ինձ,
Դարձ­նում մի անոթ,
Որ լոկ դա­տարկ չէ,
Այլ` նաև անօդ:
Եվ... նո՜ր աշ­խարհ եմ ստեղ­ծում հի­մա`
Առայ­ժըմ եթե ոչ ձեզ բո­լո­րիդ,
Ապա գո­նե ի՛նձ, մի­այն ի՜նձ հա­մար,
Որ­պես­զի նախ ե՛ս
Եվ հենց ի՛նձ վրա
Բժշ­կի նման փոր­ձար­կեմ կար­գին,
Ու եթե լի­նի այս ան­գամ սար­քին`
Նո՛ր մի­այն վս­տահ հանձ­նեմ ձե՛զ նաև,
Եվ ապ­րեք այն­տեղ դուք մար­դա­վա­յել:
(Ե.Լ. էջ 9)

Բա­նաս­տեղծն այս­տեղ սոսկ քեր­թո­ղը չէ, նա միջ­նորդն է, հա­ղոր­դի­չը` Աս­տը­ծու և մար­դու միջև...
Լույսն աս­տի­ճա­նա­բար նա ծա­վա­լում է.

Ար­շա­լույսն է շա­րու­նա­կում ածել փո­ղը իր ծի­րա­նի,
Որի բո­լոր նեղ ծա­կե­րից լայն շաղ­վում է
Ին­քը Ար­դար Արե­գա­կը...

Բա­նաս­տեղ­ծը բա­ցար­ձակ ներ­կան է Լույ­սի հայտ­նու­թյան:
Լույ­սը - Աստ­ծու Խոսք, Լույ­սը - Կեն­դա­նի Ջուր, Լույ­սը - դե­պի ոգե­ղե­նը շր­ջա­դարձ, Լույ­սը - հա­մա­ներ­կա­յու­թյուն` գո­յի եղե­լու­թյուն­նե­րի, ներ­կա­յի հաղ­թած գո­յու­թյան, ապա­գա­յի հա­վերժ արար­վող ոգու և Էու­թյան: Լույ­սի հա­մա­պատ­կե­րում Ցե­րե­կի հա­ջոր­դումն է գիշ­ե­րին, կա­յա­ցում - ծնուն­դը, դրա­կան հեր­թա­գա­յու­թյու­նը:

Պա­րույր Սևակ մար­դու բջիջ­նե­րում հս­տակ ապ­րում է նա­խաս­կիզ­բը, գե­նե­տիկ հիշ­ո­ղու­թյու­նը և հաս­տա­տում է, որ ին­քը վա­ղո՜ւց է սի­րում մարդ արա­րա­ծին, դեռ նա­խաս­տեղծ Լույ­սի գո­յում: Սևակը հա­վա­տում է Լույ­սի բե­րած նոր նվա­գին, որը կե­ղա­նակ­վի աստ­ված­նե­րի ծննդ­յան ժա­մա­նա­կաշր­ջա­նի նվա­գի հան­գույն:
Բա­նաս­տեղ­ծը Լույ­սը մի­այն չի տա­րա­ծում, նաև խո­րաց­նում, մաք­րում է ջու­րը.

Որ քո հմուտ - ամե­նա­մուտ շո­ղե­րի տակ
Ծած­կա­միտ ջուրն ան­գամ դառ­նա ան­կեղծ - հս­տակ:
(Ե. Լ. էջ 12)

Տա­րա­ծու­թյունն ար­դեն ան­չա­փե­լի է, բա­նաս­տեղ­ծի խոս­քի ար­ժե­քը մե­ծա­նում է մե­տա­ֆո­րա­յին մտա­ծո­ղու­թյան հետ անընդ­հատ փո­փոխ­վե­լով ու հաս­տա­տե­լով առաջ­նեկ - պո­ե­տի իմա­ցու­թյան անեզ­րու­թյու­նը: Աստ­ված նրան ամեն վայրկ­յան է առաջ­նոր­դում իմա­ցու­թյան, բա­նաս­տեղ­ծի մեջ կու­տակ­վում է վիթ­խա­րի չա­փի հոգևոր և մտավոր իմա­ցություն, որն ի վերջո տանում է դեպի հոգու Լե­ռան գագաթը, իսկ Սուրբ Գիրքն ավե­տում է. «Շատ իմա­ցու­թյան մեջ շատ տրտ­մու­թյուն կա ու իր գի­տու­թյու­նը ավե­լաց­նո­ղը իր վիշ­տը կա­վե­լաց­նի (Ժո­ղո­վող 1,18)»:
Հզո­րա­ցած կամ­քով իր բար­ձուն­քում կանգ­նած բա­նաս­տեղ­ծը նոր ձայ­նով է աս­պա­րեզ մտ­նում ու ապսպ­րանք հղում Տի­րո­ջը.

Թո­ղու­թյուն տուր, Տե՛ր, ծա­նըր Խավա­րին,
Մի­այն թե թող Նա թող­նի, հե­ռա­նա:
...Իսկ թե հա՛րկ լի­նի, նա­մա­նա­վանդ պետք,
Ես Խավա­րի հետ կմեկ­նեմ Ին­քըս...
Ան­դարձ կմեկ­նեմ Խավա­րի հետ Ես,
Մի­այն թե մեր այդ մեկ­նու­մից հե­տո
Ժա­մա­նի ին­քը Ար­շա­լո՜ւյ­սը,
Գա՛...
(Ե.Լ. էջ 14)

Ոգե­ղեն վեհ ակուն­քը - Լույսն է, միևնույն ժա­մա­նակ այն սար­սու­ռը, որը կա­պում է նե­րաշ­խար­հը Աստ­ծու հետ:
Բա­նաս­տեղ­ծը պատ­րաստ է ինք­նա­կոր­ծան­մամբ կոր­ծա­նել` ոչինչ - ու­նայ­նու­թյուն - խա­վա­րը, բայց իր կոր­ծան­մա­նը պետք է հա­ջոր­դի ար­շա­լույս - լույ­սը, որի հետ նա կապ­ված է ար­յան հիշ­ո­ղու­թյամբ ու այդ վի­ճա­կի մեջ է հա­րա­բեր­վում աստ­ված­նե­րի և հա­մաշ­խար­հա­յին ջրե­րի հետ: Կոր­ծա­նում է իրեն, որ­պես­զի կա­յա­նան մյուս­նե­րը: (Ինչ­պես կա­սեր գեր­մա­նա­ցի հան­ճա­րեղ բա­նաս­տեղծ Ֆ. Հյոլ­դեռ­լի­նը. ,,Das Werden im Vergehn’’.):

***
2010 թ. աշ­ունն է...
Նս­տած եմ այ­գուդ ծի­րա­նե­նու տերևաթա­փի ներ­քո: Լռու­թյուն է: Խոր­հում եմ, որ Պա­րույր Սևակ մտա­ծո­ղի հա­մար որ­քա՜ն դժ­վար է եղել իր ապ­րած ժա­մա­նա­կում մաս­նակ­ցե­լն աշ­խար­հի ոգու ձևավոր­մա­նը: Բա­նաս­տեղծն ինքն իրեն և իրե­րը ճա­նա­չել է իր կա­տա­րե­լու­թյան սահ­մա­նում և հենց այս այ­գուց է զգա­ցել ան­հու­նը, տե­սել իր ինք­նա­գի­տակ­ցու­թյան բարձ­րա­գույն ձևը` նկար­ված արևել­յան հո­րի­զո­նին:
Են­թա­գի­տակ­ցա­կա՛­նը չի մղել առաջ, որա­կի և քա­նա­կի օր­գա­նա­կան մի­աս­նու­թյու­նը և՛ ամեն ինչ է եղել, և՛ միտք, և՛ գո­յի ճա­նա­չո­ղու­թյուն:
Խորո՜ւնկ - ազ­գա­յի՜ն - հան­ճա­րե՜ղ - փի­լի­սո­փա­յո­րեն տրո­փե­լով ինք­նըս­տինք­յան, իմաստ­նա­ցած ի՛ր առա­վե­լի ափե­րում: Նման` մի­այն ինքն իրեն ու բարձր ինքն իրե­նից:
Հու­նի­սի 17-ին, պո­ե­զի­ա­յի օրը, բո­լոր ար­թուն հո­գի­ներն են շտա­պում դե­պի Զան­գա­կա­տուն:
Այ­գու լռու­թյու­նը խախ­տում է բա­նաս­տեղ­ծի հրաշ­ա­լի ձայ­նը, տերևնե­րի պա­րով ձայնն իջ­նում, գր­կում է ու­սերս ու ստի­պում նա­յել երկն­քի չք­նաղ լա­զու­րին.

Դո՛ւ,
Որ հոգ­նել ես քեզ միշտ պա­տե­պատ խփե­լուց,
Արի՛,
Ապ­րիր հո­գուս մեջ,
Որ չու­նի պա­տեր, որոնց դու խփ­վես:
Ապ­րի՛ր հո­գուս մեջ,
Ուր չես դե­գե­րի նաև մտո­վին,
Ուր դու կնս­տես ու կիշ­խե՜ս ան­գամ`
Ա՛յն զար­մա­նա­լի առա­տու­թյան հետ,
Որ այն­տեղ տե՜ր է, ար­քա­յից ար­քա՛:

Պա­րույր Սևակը գերզ­գա­յա­կան, ան­մի­ջա­կան ըմբռ­նու­մով է տեսել իր մեջ մարմ­նա­վոր­ված վե­հը:
Ու­րիշ­նե­րին ան­շա­հախնդ­րո­րեն ծա­ռա­յե­լու բա­րո­յա­կան սկզբունքը նրա­նում բա­ցար­ձակ բարձ­րու­թյան վրա է ապ­րել,- դրա­նով է նա ջրել կե­ցու­թյան, մտա­ծո­ղու­թյան, ճա­նա­չո­ղու­թյան ծա­ռե­րը: Ազա՜տ ինքն իր հետ ապ­րել է գի­տակ­ցու­թյան, իմա­ցու­թյան սահ­ման­նե­րից ներս և դուրս: Նրա­պես­նե­րը նա­խա­պես են անց­նում ներ­քին իրա­զե­կու­թյան գի­տակց­ման մի­ջով: Նրա­պեսնե­րի լի­նե­լու­թյու­նը կան­խո­րոշ­ված է, ամեն ինչ կա­տար­վում է տի­ե­զե­րա­կան ոգու օրեն­քով: Աս­տը­ծու տվածն է գո­յատևում:
Բա­նաս­տեղ­ծը ծն­վեց ու ար­դեն գի­տեր տի­ե­զեր­քի այ­բու­բե­նը: Այդ այ­բու­բե­նով մտ­քի, ոգու Տա­ճար կա­ռու­ցեց և քա­նի որ ըն­կալ­ման ու ըն­դուն­ման ժա­մա­նակ­նե­րը տար­բեր են, նա ապա­ցու­ցեց ի՛ր դա­րում աստ-­լի­նե­լու­թյու­նը: Ժա­մա­նա­կը մե­կիկ - մե­կիկ կնք­ված ծրար­նե­րը կբա­ցի ու կամ­րագ­րի մշ­տա­տե­վու­թյու­նը:
Նա­խահն­չույ­թը միշտ կզն­գա Քրո­նո­սի տրո­հում­նե­րում, մա­քու­րի բխու­մը իրե­ղե­նու­թյու­նը կցու­ցա­դրի վե­րա­ցա­կան երևույթ­նե­րի և երևակա­յու­թյուն­նե­րի աշ­խար­հում: Նրա ոգու Տա­ճա­րի ներ­քին հզո­րու­թյու­նը անս­կիզբ - ան­վերջ է, էներ­գի­ան լույս է ար­ձա­կում ու լույ­սի ճա­ռագ­ման եր­կա­րա­կե­ցու­թյու­նը մեկ­նա­բան­ված չէ:
Աստ­ված սի­րել է Պա­րույր Սևակին, ում թո­ղել էր Երկ­րի վրա ու երկն­քից տե­սել իր ստեղ­ծա­ծի առա­վե­լը - երկ­նից ան­դին: Բա­նաս­տեղ­ծը դեռ աստ­ղե­րի ար­գան­դում խմոր­վե­լիս առնչ­վել է տի­ե­զեր­քի բա­ցար­ձակ գա­ղա­փա­րին և այդ բա­ցա­ռի­կու­թյունն է կա­տա­րե­լու­թյան ճամ­փին երկ­նել «Եղի­ցի լույս» բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի ժո­ղո­վա­ծուն, որը դժ­վար ու­ղի ան­ցավ, ապա թռավ հանց աղավ­նի` ճյուղն կտուցին:
Պա­րույր Սևակի Էու­թյան էզո­թե­րիկ բա­ցար­ձա­կու­թյու­նը երևում է նրա բո­լոր քերթ­վածք­նե­րում:
Բախ­տը տր­ված էր, ինք­նա­հա­յեց­ման վայրկ­յան­նե­րը հո­գե­թով. առանց հա­յե­լու էլ Սևակը տես­նում է իրեն, քան­զի հա­յե­լին ի՛ր մեջ է, իր հոգևո՛ր իրո­ղու­թյան ու այդ ծա­վա­լի տի­րույթ­նե­րում այն­քա՜ն է ոգե­ղեն, որ ապ­րում, մեռ­նում, սի­րում, զար­մա­նում, հրա­վի­րում, խոս­տա­նում, վի­ճում, փա­ռա­բա­նում, հպար­տա­նում է բո­լո­րի փո­խա­րեն և փոր­ձում մար­դուն տա­նել դե­պի բա­ցար­ձակ նպա­տա­կը: Ինչ­քան շատ են հոր­ձա­նուտ­նե­րը, այն­քան թեթևորեն են հաղ­թա­հար­վում, որով­հետև պո­ե­տը և՛ հարց­նողն է, և՛ պա­տաս­խա­նո­ղը, և՛ խա­ղաղ­վո­ղը.

Եվ փա՜ռք Աս­տը­ծու,
Որ մենք կա­րող ենք մեզ մաք­րել այն­պե՛ս,
Ինչ­պես օվ­կի­անն է ինքն իրեն մաք­րում:

Մի­այն ցա­վից ետ մղ­ված մա­կըն­թաց ուժն է, որ կա­րող է մաք­րել հո­գու ափե­րը, դարձ­նել մար­դուն - մա­նու­կի պես մա­քուր: «Եթե չդառ­նաք ու չլի­նեք մա­նուկ­նե­րի պես, երկն­քի ար­քա­յու­թյու­նը չեք մտ­նի» (Մատթ. 18.3),- ասում է Սուրբ Գիր­քը:

***
2011 թ. հուն­վա­րի 24-ն է:
Շի­րի­միդ շուրջ­բո­լո­րը մա­նուկ­ներ են` հայ­րե­նի գյու­ղիդ մա­նուկ­նե­րը: Այ­գիդ ճեփ - ճեր­մակ ձյան տակ է ու լույս է ճա­ռա­գում մա­նուկ­նե­րի մա­քուր աչ­քե­րից:
Ակա­մա հիշ­ե­ցի 2005 թ. հուն­վա­րի 24-ը: Ձյան շեր­տը մետ­րա­չափ էր, իսկ ձյու­նը տե­ղում էր անընդ­հատ: (Ինձ մոտ պահ­պան­ված են այդ հրաշք օր­վա լու­սան­կար­նե­րը):
Շի­րիմդ շր­ջա­պա­տող մա­նուկ­ներն սկ­սե­ցին ան­ձեռ­նոց թա­թիկ­նե­րով սր­բել շիր­մա­քա­րիդ կու­տակ­վող ձյու­նը, ու ես հա­վա­տա­ցի քո հա­վա­տին.

Աշ­խար­հին...ման­կա՜ն մաք­րու­թյուն է պետք...

Մա­նուկ­նե­րի կա­տար­յալ մա­քուր հո­գին հու­զել էր Երևանից ժա­մա­նած ՀՀ ժող. ար­տիս­տու­հի Վե­րա Հա­կոբ­յա­նին, ու­սուց­չու­հի Նի­նա Հա­րու­թյուն­յա­նին, գրող - հրա­պա­րա­կա­խոս Հրաչ­յա Մաթևոս­յա­նին:
Ձյու­նը գա­լիս էր, մաք­րում մեր հո­գի­նե­րը, որ ար­թուն մնանք ու ճամ­փա ընկ­նենք Լույ­սի առաջ­նոր­դու­թյամբ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Էսսեներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0


⇑ Наверх
⇓ Вниз