ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 30 окт 2010, 12:17

ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Dariko Khachatryan.jpg
Dariko Khachatryan.jpg (4.91 кб) Просмотров: 222
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 30 окт 2010, 12:18

ԱՂՈԹՔ

«Հայերե՛ն աղոթեք Աստծուն»,-
ասաց լորդ Բայրոնը,-
կատարելով իր առաքելությունը
հայոց լեզվի և երկնքի առաջ:-
Լսո՞ւմ եք, փողոցներում կանգնած ծառե՛ր,-
կանգնեցրե՛ք յուրաքանչյուր անցորդի,
հիշեցրե՜ք լորդի խոսքերը…
Նա ապրել է իր կյանքը,
եղել՝ իմաստուն, Դոն ժուան,
ընդվզող, երկրպագող,
բայց հայ ոգի ունեցող կղզին էր
նրան տարել, հասցրել
հասունությանը խոսքի.
«Թե ուզում եք Աստծուն աղոթել՝
հայերեն սովորեք»:-

Պատգամե՛ք անցորդներին՝
փողոցում հերթապահողներին՝
ոչի՜նչ, որ կազինոների, գիշերային ակումբների
անվանումները հայերեն չեն՝
դրանք մե՜րը չեն՝
մեր ագահությունն ու չտեսությունն են
ընդօրինակել դրանք:-
Հին բակերում ծառաբուն դարձած,
վերջին հարյուր տարվա
ցավն ու մրմուռը ապրած
միայնակ ծերուկներ,-
շշնջացե՜ք երգեցիկ՝ Այբ-Բեն-Գիմը,
մանուկներն արագ են ընկալում,
մանուկների շուրթերը մաքուր են,
նրանք առավոտների մեջ կաղոթեն՝
Արև՜ աննկուն,
Բաշխի՛ր բարձունքից
Գալիքը գերապատիվ
Դալար դրախտի:
Երկնառաք երգով
Զատելով զորեղ՝
Էակն Էության,
Ըղձունքն Ընտրյալի:
Թագադրելով, թովելով թովիչ՝
Ժամը ժամանման,
Իմաստն իսկության,
Լիահո՛ւյս,
Խաղաղ խայտանքը ծովի,
Ծփանքը ծաղկած
Կաթնաթույր Կույսի:-
Հանապազօրյա Հացը հուսալի
Ձեռնադրելով՝
Ղողանջի
Ճաճանչ,
Մշտնջենական մաքուր մաքառում՝
մանուկի և մոր ու մեսրոպատառ
Յոթնագույն
Նազանք շամանդաղների,
Շռայլ շարական
Ոգեկոչումի,
Չքնաղ
Պաճուճանք
Ջրօրհնեքների:
Ռիթմի սոսափյուն,
Սաղմոսանվագ
Վաղորդյան Վարդի:-
Տե՜ր, տնօրինի՛ր,
Րոպեածին
Ցավն
Փա՜ռք
Քեզ
Եվ
Օ՜ֆ…
Եվ Այո՛: Ամե՛ն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 30 окт 2010, 12:18

***
Իմ հերթն էլ եկավ…

Արթնացա երկրի վրա`
Հները չկան,
Նորը դեռ չի եկել…

Դատարկ միջանցքում
Ետ ու առաջ եմ պարզում միտքս՝
Կամուրջ որպես…

Ուրիշ ի՞նչ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 30 окт 2010, 12:18

ՌՈՆԴՈ

Տեսիլքներ տեսա, որ չպատմեցի՝
Գրված էջերիս, ան-գիր էջերիս,
Վախեցա կորցնել գույնը իմաստի,
Տեսիլքներ տեսա, որ չպատմեցի:
Հինավուրց վանքի աչքը ավերակ
Սաղմոս է երգում ունկիս աղմուկում,
Տեսիլքներ տեսա,որ չպատմեցի,
Գրված էջերիս, ան-գրի էջերիս:
Նույնացա հավքին, թռիչքին նրա,
Արդարությունը դարձրի տարածք,
Տարածքի ներսում անքուն փնտրեցի
Ճշմարիտ, անեղծ արցունքը Գոյի.
Տեսիլքներ տեսա, որ չպատմեցի…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 30 окт 2010, 12:19

ՀՈԳԵՎՈՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Նա մահին տեր կանգնեց՝
հավատալով Հորը և Երկնքին
ու սկսեց չափել իր ժամանակը-
մե՜ր քայլերով…
Հավիտենության վայրկյաններն ենք,
Նրա տարիքն ենք հաշվում իրար կցվելով:

Անծիրության խոր կաթսայում
մոռացո՜ւմը մե՛զ կմնա,
հնազանդ ու լուռ կանէանանք հանկարծ
կանչում այլաշխարհիկ…

Կելնենք տնից, կանցնենք ջուրը՝
ուր զույգ լեռներն են լվացվում
և էլ ո՜չ մի ձգողություն
մեր քայլերը ետ չի պահի,
իսկ բոցեղեն օջախներում
գարնանաբույր.
հավկիթները կներկվեն կարմիր գույնով՝
որպես նշան՝ մեր սրտերի Թագավորի
հավերժ կյանքի…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 30 окт 2010, 12:19

ԱՇՈՒՂ ՋԻՎԱՆԻ

Ջութակն իմաստունի հանդերձ հագավ:
Նվագը գնաց
Անեզր ծիրում տուն որոնելու…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 30 окт 2010, 12:19

Ի՛Մ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ

Ինձ տվեցին ձեռքեր, որ միանան վանքում,
Բայց ճակատիս դժո՞խք, թե՞ դրախտ է գրված...
Շառլ Ազնավուր

Սահեցի քո մեջ,
(քեզանից թաքուն),
հոսեցի, գլորվեցի, եկա
մինչև բոհեմը իմ…
Փորձում եմ հասկանալ քեզ
ի՛մ տարածքում –
(հաստա՛տ քեզնից թաքուն):
Դու վերապրում ես
կյանքդ հազարերորդ,-
ես՝ նորատունկ,
դեռ հաշիվն եմ խառնում աստղերի
ու չեմ հավատում
գոյությանը ժամանակի,
ամեն օր կտրում-անցնում եմ
լանդշաֆտը սրտիս՝
ստուգում ամեն ինչ,
նախապատրաստվում
հաջորդ ժամանակին,
չնայած՝ քիչ առաջ ասացի,
որ չեմ հավատում
գոյությանը ժամանակի.
(նա չի գալիս ու չի անցնում
և հորինում՝ վայրկյանն իրենց):

Դու քո կյանքերի ընդմիջումներին
խոսում ես թեթև, երգում ձեռքերով,
աչքերով գրում օրվա կտավին
ու փառաբանում Աստվածամորն այնպես,
որ ձայնդ լսվում է տիեզերքից անդին…
Մոմ եմ վառում քեզ համար
Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցում,
Արա լեռը շունչ է քաշում թեթևացած
ու ժպտում է հենց քեզ նման.
(ավա՜ղ, քեզնից հեռու, քեզնից թաքուն),
եկեղեցին հազար տարեկան է,
դու՝ չգիտեմ,
բայց նրա աչքերի աղավնիները
քեզ հիշում են վաղուց:-
«Մնաս բարով» երբեք մի՛ ասա,-
իմ սերը վկա և այս լեռները երեք՝
որպես վկայություն՝
Սուրբ Երրորդության պես,-
իմ սերը վկա
(հավերժ քեզնից թաքուն)…

Երեք լեռների զեփյուռները միանում,
գալիս են հեռվում քեզ գրկելու, շոյելու,
ո՞ր գիրքն է սեղանիդ՝ Նո՞ր Գիրքը,
թե՞ Բհագավատ Գիտան,
գուցե երկո՞ւսն էլ,-
(ասում եմ քեզնից թաքուն),
հավատալով, որ դեռ կլսեմ երգդ
իմ հորինած ուրիշ ժամանակում՝
(հավե՜տ թաքուն)…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 30 окт 2010, 12:20

***
Մուտքի տոմսակ չունեի:
Մի լուռ ծերունի մեկնեց տոմսակն ինձ,
ու մտա թատրոնն այս խառնիճաղանջ…

Խոսքս ամուր էր, բա՜րձր էր ձայնս,
սակայն…
ուրի՜շ էր նրանց ցուցադրած ներկայացումը:
Նայեցին վրաս, բառեր չգտան՝
բռունցքներն իջան, խփեցին անկարգ
չքնաղ վարսերով պարուրված գլխիս…

Հետո ուշքի եկա այն բուժարանում,
ուր հոգիները տեսիլքների հետ
կյանքի անարդար խաղն են բեմադրում
ճիչ ու գոռոցով…

Խեղկատակներն են ճիշտը գոռացել,
բայց… դեմքերը քար,
իբրև չեն լսել ու չեն հասկացել,
հետն էլ՝ խփել են նրանց հետույքին
ու հռհռացել…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 30 окт 2010, 12:20

***
Ի՜նչ էլ պատմենք՝
վերապատմություն է -
էության ծավալումից բխող...
Մենք իրագործում ենք
կանխավ ենթադրված իրերի լեզուն.
ծաղկեցնում դարձդարձիկ
քամու ինքնիշխան խառնաշփոթում,
հանում առ երկինք անդունդը տեսած,
վկայությունը երաշխավորված…
Իմաստներն են առանձնացնում,
ապա հանգում էականին միակ
ու վճիռի ոլորտներում
զգում կատարելություն կերտելու սխրանք:

Ի՜նչ էլ պատմենք՝
արարչագործության սխրանքի
վերապատմությունն է…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 9


⇑ Наверх
⇓ Вниз