Текст:
Ծնվել է Լոնդոնում։ Նրա նախնիները (Ֆո ազգանունով, որին գրողն ավելացրել է «դե» մասնիկը) բողոքականներ են եղել, 16-րդ դարում փախել են Ֆլանդրիայից, կրոնական պատերազմի տարիներին խուսափել կաթոլիկների հալածանքներից։Դեֆոյի հայրը արհեստավոր է եղել, ունեցել է մոմագործական արհեստանոց, ապրել Լոնդոնի արվարձանում, սեփական տանը։ Լինելով խստակենցաղ պուրիտան և չափազանց խնայող, նա որդուն տեղավորել է հոգևոր ճեմարան։ Ապագա գրողն այնտեղ ստացել է պատմության, մաթեմատիկայի, աշխարհագրության գործնական գիտելիքներ, ուսումնասիրել է կենդանի (ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն) և դասական (լատիներեն և հին հունարեն) լեզուներ։ Նա չի ցանակացել դառնալ քարոզիչ և զբաղվել է ձեռնարկչական գործունեությամբ ու առևտրով։ Երիտասարդ հասակում զբաղվել է գինեվաճառությամբ, եղել է Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում։ Ռեստավրացիայի տարներին մասնակցել է դուքս Մոնմութի ապստամբությանը, որը ձախողել և ճնշել է Յակոբ Երկրորդը։
«Փառապանծ հեղափոխության» ժամանակ Դեֆոն լոնդոնցի այն առևտրականների մեջ էր, որոնք մայրաքաղաքում հանդիսավոր դիմավորեցին նոր թագավոր Վիլհելմ Օրանցուն (Վիլյամ Երրորդ)
«Փառապանծ հեղափոխության» ժամանակ Դեֆոն լոնդոնցի այն առևտրականների մեջ էր, որոնք մայրաքաղաքում հանդիսավոր դիմավորեցին նոր թագավոր Վիլհելմ Օրանցուն (Վիլյամ Երրորդ)