СТАНЬ VIP

« Չենք լռելու »

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

« Չենք լռելու »

Сообщение Vard » 30 июл 2012, 21:40

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հուլիսի 13-ին հանրությանն է ներկայացրել իր նոր սոցիալական տեսահոլովակը՝ սարսափելի չափերի հասնող արտագաղթի և դրա պատճառների վերաբերյալ:

Հոլովակում ցույց են տրված արտագաղթող մարդու մտածմունքները՝ օդանավակայանից առաջ: Տեսանյութի հերոսուհին՝ միջին տարիքի կին, որոշել է մեկնել Հայաստանից: Նա արդեն 7 տարի է՝ չի աշխատում, որովհետև, իր համոզմամբ, Հայաստանում աշխատելու համար պետք է լինել անողնաշար կամակատար կամ պաշտոնյաի բարեկամ: Կինը մտովի քննադատության է ենթարկում Հայաստանի իշխանություններին, որոնք, օտար Ռուսաստանի կողմից գազի ընդամենը 7-տոկոսանոց թանկացման դեպքում, հարազատ ժողովրդից 40 տոկոս են պահանջում, իսկ ջրի գինը ջրառատ Հայաստանում նույնն է, ինչ անապատային Դուբայում:

Հերոսուհին ներողություն է խնդրում Հայաստանից այն բանի համար, որ, քաղաքացի լինելով, չկարողացավ ազատել նրան կեղեքիչներից: Վերջում էկրանին է հայտնվում նախաձեռնության ուղերձը, որը կարծում ենք, կկիսեն Հայաստանի բարեկեցիկ ապագայի համար բոլոր պայքարողները. «Մենք մնալու ենք ու պայքարելու, որ նա վերադառնա...»

Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор


Вернуться в Ընդհանուր