Текст:
Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ.-ի ապրիլի 16-ին Լոնդոնում՝ դերասանների ընտանիքում։ Նրա հոր՝ Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունեցել։ Կորցնելով ձայնը՝ նա սկսել է խմել՝ մահանալով 1894 թվականին։ Չապլինի մայրը՝ Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդացել է և 1896 թվականին խելագարվել։
Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում։ Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ։ 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում՝ կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլլի դերը։ 16 տարեկանից Չապլինը սկսել է ջութակ նվագել՝ օրվա ընթացքում վարժվելով 4-16 ժամ և ուսանելով իր ծանոթներից մեկի՝ թատերական խմբավարի մոտ։ 1912 թ. բնակություն է հաստատում ԱՄՆ-ում՝ սկսելով նկարահանվել կարժամետրաժ ֆիլմերում։ Չապլինը մահացել է 1977 թ. դեկտեմբերի 25-ին Շվեյցարիա Վեվ քաղաքի իր տանը և թաղվել է տեղի գերեզմանատանը։ Շվեյցարիայում Ժնևի լճի ափին նրա հիշատակին արձան է կանգնեցվել։
1978 թ. մարտի 1-ին Չապլինի աճյունը դագաղով գողացվել է գումար ստանալու նպատակով[1]։ Ոստիկանությանը սակայն հաջողվել է ձերբակալել հանցագործներին, և 1978 թ. մայիսի 17-ին նրան վերահուղարկավորել են մոտ 1.8 մ հաստությամբ բետոնի շերտի տակ, հետագայում նման դեպքերից խուսափելու համար։
Չապլինը 4 անգամ ամուսնացած է եղել և ունեցել է 12 երեխա։Արդեն 1914 թվականին Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ։ Մեծ հաջողություն են ունենում Չարլի Չապլինի կողմից 1921 թ. նկարահանված «Փոքրիկը», 1925 թ.` «Ոսկու տենդ» 1928 թ. «Կրկես» ֆիլմերը, որոնք այսօր համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերը։
Չապլինի 3 ֆիլմ տեղ են գտել Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում («Ոսկու տենդը», « Նոր ժամանակներ», «Մեծ քաղաքի լույսերը»), իսկ «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմը ընդգրկվել է Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գլխավորելով ռոմանտիկ կատակերգությունների ցուցակը։
Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927 թ.-ին կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»։ Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է 1940 թվականին նկարահանված Չապլինի հակաֆաշիստական «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը։ Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ հանդես է եկել թափառաշրջիկ Չարլիի կերպարը։
Չապլինի երեխաներից ոմանք իրենց ուժերն են փորձել որպես դերասան, նրանցից ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդինա Չապլինը։