СТАНЬ VIP

Չարլի Չապլին

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Չարլի Չապլին

Сообщение Narek Dallakyan » 31 мар 2014, 12:59

«Երբ ես ինձ սիրեցի և դադարեցի ուրիշ կյանք ցանկանալ, ես զարմանքով բացահայտեցի, որ իմ ներկայիս կյանքը արդեն տալիս է բոլոր անհրաժեշտ հնարավորություններն իմ աճի համար: Դա կոչվում է հասունություն»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Չարլի Չապլին

Сообщение Narek Dallakyan » 31 мар 2014, 13:18

«Երբ ես ինձ սիրեցի և դադարեցի ուրիշ կյանք ցանկանալ, ես զարմանքով բացահայտեցի, որ իմ ներկայիս կյանքը արդեն տալիս է բոլոր անհրաժեշտ հնարավորություններն իմ աճի համար: Դա կոչվում է հասունություն»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Չարլի Չապլին

Сообщение Narek Dallakyan » 31 мар 2014, 13:20

«Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ կյանքի ցանկացած իրավիճակում ես գտնվում եմ ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին և դա միշտ պատահում է ամենաճիշտ պահին: Այդ պատճառով՝ ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Դա կոչվում է վստահություն սեփական անձի նկատմամբ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Չարլի Չապլին

Сообщение Narek Dallakyan » 31 мар 2014, 13:21

«Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ պլանների մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ մեծ ուրախություն և հաճույք է պարգևում՝ դարձնելով ինձ երջանիկ: Ես անում եմ այն, ինչը սիրում եմ և ինչը ստիպում է իմ սրտին և հոգուն ժպտալ: Ես անում եմ դա այնպես, ինչպես ինքս եմ ցանկանում՝ հարմարեցնելով դա իմ սեփական կյանքի ռիթմին: Դա կոչվում է պարզություն»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Չարլի Չապլին

Сообщение Narek Dallakyan » 31 мар 2014, 13:21

«Երբ ես ինձ սիրեցի, ես անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից, ինչն իմ առողջությանը վնաս էր պատճառում մարդկանցից, ուտելիքից, իրավիճակներից, իրերից: Ես հեռացրեցի իմ կյանքից այն ամենը, ինչը շեղում էր ինձ իմ ճանապարհից և տանում էր դեպի ներքև: Դա կոչվում է սիրել ինքներդ ձեզ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Չարլի Չապլին

Сообщение Narek Dallakyan » 31 мар 2014, 13:22

«Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի «միշտ ճիշտ լինելու» սովորությունից: Երբ ես արեցի դա, ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել: Դա կոչվում է համեստություն»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Չարլի Չապլին

Сообщение Narek Dallakyan » 31 мар 2014, 13:24

«Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի անհանգստանալ ապագայի մասին և մտածել անցյալի մասին: Այժմ ես ապրում եմ միայն ներկայով և անվանում եմ դա բավարարվածություն»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Չարլի Չապլին

Сообщение Narek Dallakyan » 31 мар 2014, 13:24

«Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ իսկ սեփական ուղեղը կարող է ինձ շատ խանգարել, որ դրանից հնարավոր է նույնիսկ հիվանդանալ: Եվ միայն այն ժամանակ, երբ ես ամուր կապեցի այն իմ սրտի հետ, հենց այդ ժամանակ այն դարձավ իմ ամենալավ ընկերը: Դա կոչվում է սրտի իմաստություն»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Աֆորիզմներ