ՓՈԽՈՒՂՂԱՀԱՅԱՑ ԶՈՒԳԱՀԵՌՈՒԹՅՈՒՆ
Բազմաչարչար իմ հին ազգի վշտերն անհուն,
Որ դարձել են հար մղձավանջ մտքիս արթուն,
Ես կամոքեմ` բյուր գիշերներ լալով անքուն,
Ու... կժպտամ... բայց ո'չ հիմա, ոչ այս կյանքում:
Գոռգոռալիս էլ մահի դեմ - յուր երախում,-
Ես չեմ փոխի անգիր երգերն իմ` անեծքի հետ արնախում
Ու տեղ կտամ այդ սարքողին հոգվույս գրկում,
Կըլնեմ ես վեհ ու մեծհոգի... ո'չ այս կյանքում:
Կհավաքեմ մթնոլորտից հատիկ-հատիկ
Ու կծեփե'մ դարձյալ իմ սիրտը խոլաբար,
Ու կսանձեմ ես իմ մտքերը խելագար,
Էլ չեմ նայի - անհագ - դեպի թշվառ երկինք:
Տրոփյունն ու տիեզերքի շունչն անքնին
Կարհամարհեմ ու չեմ զգա հոգուս խորքում
Ու կնայեմ թշնամաբար արծվի բնին,
Ու... կավերե'մ - կրծքումս քար. - ո'չ այս կյանքում:
Որոտալով ու ապրելով կյանքով կծծի,
Ու մխալով` ես կդառնամ մի օր քրքում,
Մահու որդն իմ կյանքի գիրքը ո'ղջ կկրծի,
Շունչս կտամ, ողջից զազրած, ոչ այս կյանքում:
2008 Москва