Վան Կարնո Բանաստեղծություններ Van karno 16 окт 2020, 07:24
Մռավի ոգի դու պիտի զարթնես,
Հայոց քաջ որդի դու պիտի զարկես,
Դու պիտի հաղթես թշնամուն դաժան,
Որ դառնանք Մասիս ու Մարութա սար...
Արծիվ ես հզոր ու քաջակորով,
Հայոց քաջ զինվոր, դու մեր ապավեն։
Ճախրում ես նորից լեռներում հայոց
Ոգին դարերի տանելով քեզ հետ։
Վան Կարնո
Արցախյան պատերազմի ռազմաճակատին
***
Չոր շուրթերիս վրա
Եվ վերքերիս վրա ձյուն է իջնում։
Տառապանքիս վրա, ձյուն է իջնում...
Աչքերս սառում են՝
Գարունը շուտ կգա, խենթ ծիծաղով կգա։
Թաց աչքերիս վրա ձյուն է իջնում...
***
Գիշերը՝ հոգեթով,
Քաղաքում նստած երազում է...
Աչքեր ունի աստղե,
Եվ երկար մազեր...
Նա անրջային երգեհոն ունի
Սերն է գովերգում
Նա ամեն գիշեր։
Վան Կարնո
02.02.2022 Երևան
Շուտով գիշերը կիջնի,
Կիջնի ինչպես տեսիլ,
Կգա խաղաղությամբ,
Եվ կբուրի աստղոտ,
Սև կլինի և մութ
Եվ կպատմի լույսից...
***
Սիրտս ցավում է հայրենիք
Քո պատառոտված վերքերից,
Որ սպիանում են լուռ ու անտարբեր,
Բայց չեն բուժվում...
Եվ այդ ցավ չէ միայն այլ դժբախտություն։
Եվ ես այլևս անկարող եմ
Ճչացող հոգուս դռները փակել...
Վան Կարնո