Случайная запись
Քաղաք: Մարդ rozahastyan 18 май 2015, 18:06 ՔԱՂԱՔ: ՄԱՐԴ
Հագեցած՝ մարդուց, լռել են քաղաքները... Օրն այսօրվա շռայլ էր ու անքեն: Ու կրծոտված մարդու տրտունջ ու մորմոքները Քաղաքը կուլ տվեց անատամ, անզեն: Տները խժռեցին հոգնած, հուզված մարդկանց, Ու խմեցին մարդկանց թունդ կամ թույլ Հոգին... Վերևներից փոշոտ՝ իջնում է մի երազ, Որ մարդը քաղաքում կեսժամ մխիթարվի: Գիշերը հաշտեցրեց մարդուն քաղաքի հետ, Իրար ծոցում են միշտ՝ ատում են, թե սիրում... Առավոտյան մարդուն այցելեցին մտքեր, Որոնց դիմաց... քաղաքն է պատասխանատու... Ռ.Խաստյան 0 комментариев10384 просмотров
|