СТАНЬ VIP

Аватара пользователя
rozahastyan
Посетитель
Посетитель
 
Сообщения: 57
Зарегистрирован: 27 июн 2011, 16:07
Пол: женский
Статус: отличное
Блог: Просмотр блога (110)
G money: 527.23
Архивы
- Август 2017
Լինում է, չի լինում
   16 авг 2017, 09:28
Պոետ լինեիր
   07 авг 2017, 10:57

+ Июнь 2017
+ Май 2017
+ Март 2017
+ Май 2015
+ Август 2014
+ Июль 2014
+ Апрель 2014
+ Март 2014
+ Февраль 2014
+ Январь 2014
+ Декабрь 2013
+ Ноябрь 2013
+ Октябрь 2013
+ Сентябрь 2013
Подписаться
RSS 0.91
RSS 1.0
RSS 2.0
ATOM
JAVASCRIPT

Լռեմ

Постоянная ссылка rozahastyan 25 мар 2014, 11:58

ԼՌԵՄ...

Հարկա՜վ,
Հարկա'վ, ձոն կուզեյի գրել ես էլ:

Երգել ապրուստը գովական՝ հայրենիքում,
Բարքն ու վարքը գովերգել իմ եղբայրների
ՈՒ քույրերի,
Փառաբանել կուզենայի... թագավորի՜ս,
Ու լուսավոր միտքը նրա՝ նման հրի...-

Սակայն,
Կպապանձվի լեզուս՝ նման ստից:

Ու... չե'մ երգում,- ողբում եմ ես,
Ժողովուրդ, քե'զ:

Ու նաև, քեզ՝
Բախտի բերմամբ նրա գլխին բազմած՝ թագավորի՜դ...

Եվ,
Ի՞նչ է սա:
Ճակատագի՞ր, անմտությու՞ն, վախկոտությու՞ն, փոքրոգությու՞ն...

Երջանկության հանգրվանին հասնելու համար
Անհրաժեշտ է... քանի՞ գարուն...
Թագավոր իմ, (ապրա'ծ կենաս),- քե'զ եմ հարցնում...

Նույնիսկ աչքը մորե կույրի,- կնկատի՝
Այստեղ մի բանը՝ այնպես չի:

Հա, խորն եղած տեղն է ընտրում՝ ձուկը, ջրի:
Հա, ասում են, արժանի է ժողովուրդ էլ՝ ԻՐ ընտրյալին...

Էլ... չխոսենք ընտրյալներից...
Կա՝ ինչ որ կա:
Հիմա՝ դու ես. մի բան... չանե՞ս....

Էլ ի՞նչ ապրել,
Խոշտանգվել է երբեմնի կենսառատ ոգին ժողովրդիս,
Ո'չ թե ապրել,
Չի մնացել նրա ներսում ՇՆՉԵԼՈՒ հույս.
Չի ուզում նա ձեռքիդ ներքո հայրենական օդը շնչել,-
Էլ Ի՞ՆՉ ասեմ...

Բայց, դե՝ ի ն չ ու՞...

Գիտե՞ս,
Կաղ էլ լինես,
Լինես թե՝ կույր,
Կամքդ, երբեք ո'չ մի բանից չի ջարդվելու, պապանձվելու,
Եթե՝
Թագավորը գլխիդ՝
Անվախ է ու փոխարենը ամեն մազիդ՝
Պոկողից՝ պատիվն է քո պահանջելու...

Օհ, ի՜նչ ասեմ: էլ ու՞մ երգեմ:

Ի՜նչ կասեյի, կերգեյի,
Եթե հաստատ իմանայի,
Որ մի բան է խոսքն իմ տկար՝
Անսիրտ կրծքում փոփոխելու...

Լռեմ: Լռե՜մ: Ընդմի՜շտ լռեմ:
Միևնույն է,
Ամեն մեկը իր յուղով է տապակվելու...


Ռ.Խաստյան

0 комментариев3190 просмотров

Активность

Зарегистрированные пользователи: Bing [Bot], CCBot, Citik, Facebook [Bot], Google [Bot], Google Video [Bot], LOSHT, Mailru [Bot], SemrushBot, Yandex [Bot], Yandex Direct


⇑ Наверх
⇓ Вниз