Գիտե՞ս,
Բառերն իմ անդամալույծ դարձան:
Վայր ընկան ու կոտրվեցին,
Երբ դեպի քեզ նրանց մի օր
Սիրով զինած՝ ուղարկեցի...
Ու երբ նրանք
Հանդիմանանքին հայացքիդ հանդիպեցին՝
Չդիմացա՜ն, ընկրկեցի'ն:
Միանգամի'ց, կաթվածահար եղան կարծես,
Անսեր: Ասել է թե՝ անթթվածի՜ն...
Ռ.Խաստյան