
Բարև Ձեզ: Այսօր կխոսենք սելֆիների մասին,ինչպես անել ճիշտ սելֆի և սելֆի անելու լավագույն ծրագրերի մասին:
Սելֆի հասկացողությունը դարձել է այնքան տարածված,որ Մեծ Բրիտանիան ճանաչել է այդ բառը որպես տարվա բառ և ավելացրել է Oxford Dictinaries բառարանում: Հայաստանում իհարկե բառը չեն ավելացրել բառարաններում,բայց սելֆի անում են ոչ պակաս,քան եվրոպական այլ երկրներում:
Սելֆիների առավելությունը կայանում է նրանում,որ կարելի է լուսանկարել տարբեր դիրքերում այնքան,մինչև էկրանին երևա ցանկալի արդյունքը,իսկ հետո կատարել փորձեր ֆիլտրերի և լույսերի հետ:
Իրականում ցանկացած արված լուսանկար ծրագրի օգնությամբ կարելի է դարձնել շատ գեղեցիկ,բայց ցանկալի է միանգամից ստանալ շատ գեղեցիկ նկար,այնուհետև այդ նկարը դարձնել կատարյալ:
Լուսավորություն
Առաջինը,ինչի մասին պետք է մտածել՝ դա ուսավորությունն է: Ցանկալի է,որպեսզի լինի բնական լուսավորություն,քանի որ լամպի կամ այլ ոչ պրոֆեսսիոնալ լույս արձակող սարքերի լուսավորության պատճառով հնարավոր է կորչեն գույների մեծ մասը:
Լույսի աղբյուրը տեղադրեք Ձեր դիմաց, աչքերի գծից վերև: Եթե արևի ճառագայթները շատ արտահայտիչ են տեղադրեք բարակ վարագույր,որպեսզի ցրվեն արևի ուղիղ ճառագայթները: Այսպիսի լուսավորության տակ նկարները կլինեն ավելի թեթև և գեղեցիկ:
Եթե բնական լույսը բավարար չէ և նկատում եք ստվերներ տարածքում,ապա կարելի է օգտագործել այլ լույսի աղբյուր: Խուսափեք սարքի արձակող լույսից (вспышка), այն մոտ տարածությունից փչացնում է գույները և նույնիսկ ստեղծում կարմիր աչքերի խնդիր:
Ճիշտ անկյուն
Խորհուրդ չի տրվում լուսանկարնել դեմքը դիմային հատվածից,ուղիղ դիրքով: Դա կարելի է թողնել անձնագրի համար լուսանկարող մասնագետներին: Ավելի լավ է թեքել երեսը 30–45° ուղիղ դիրքից,իսկ որ ուղղությամբ թեքվել՝ դա Ձեր ցանկությունն է: Ընտրեք այն ուղղությունը,որում դուք Ձեզ հարմար եք զգում:
Դեմքի արտահայտություն
Ժպիտ. մարդու երեսին ամենագեղեցիկ արտահայտությունը: Սա կարտահայտի Ձեր գեղեկցությունը:
Ազատություն տվեք Ձեր երևակայությանը,իսկ դեմքի արտահայտությունը ընտրեք Դուք:
Ինչպես են անում սելֆի ֆոտոմոդելները
Ընթացքը
Խոսենք սմարթֆոնների դիմային խցիկների մասին: Հիմնականում նրանք օժտված են լինում 2 Մպիքսել որոշմամբ , իհարկե հաշվի չառնելով սելֆիի համար նախատեսված հատուկ սմարթֆոնները:
Մի օգտագործեք թվային ֆոտոխցիկներ, ձեռքից լուսանկարը հիմնականում ավելի գեղեցիկ է: Իսկ եթե ցանկանում եք երևալ ոչ շատ մոտ խցիկին կարող եք օգտագործել CamMe հավելումը iOS համակարգի համար:
Ստացված նկարի կարգավորում
Խորհուրդ եմ տալիս Pixlr express հավելումը Android և iOS համակարգերի համար: Այնտեղ կան բազմաթիվ էֆֆեկտներ և ֆիլտրեր:
Ծրագրում կարելի է անել կոլլաժներ և գրել տեքստեր: