СТАНЬ VIP

Аватара пользователя
Karen
Уважаемый посетитель
Уважаемый посетитель
 
Сообщения: 213
Зарегистрирован: 02 авг 2012, 19:21
Откуда: Nor Hachn
Пол: мужской
Блог: Просмотр блога (76)
G money: 0.00
Архивы
- Март 2018
+ Январь 2018
+ Декабрь 2017
+ Ноябрь 2017
+ Сентябрь 2017
+ Август 2015
+ Июнь 2015
+ Май 2015
+ Апрель 2015
+ Август 2014
+ Июль 2014
+ Июнь 2014
+ Май 2014
+ Апрель 2014
+ Март 2014
+ Февраль 2014
+ Январь 2014
+ Декабрь 2013
Подписаться
RSS 0.91
RSS 1.0
RSS 2.0
ATOM
JAVASCRIPT

Կիլիկիո Հաճընը

Постоянная ссылка Karen 28 мар 2014, 01:50

(49.14 Кб) Просмотров: 3322

Լեռնային Կիլիկիայի խոշորագույն բնակավայրերից մեկն էր հայաշատ Հաճըն քաղաքը: Հաճըն քաղաքը գտնվում Էր Կիլիկիայի հյուսիսում:Այն ընկած է Տավրոս լեռների գրկում` Քերմես եռանկյունաձև լեռան լանջին:Հաճընը Լեռնային Կիլիկիայի հայաբնակ և ծաղկուն կարևորագույն քաղաքաներից մեկն էր: Հաճընը հանդիսանում է Ադանա նահանգի Մարաշ գավառի քաղաքներից մեկը:

Հաճընը հնագույն բնակավայր է: Հաճընում հայերը բնակվել են վաղ ժամանակներից: Հաճընցիներն այստեղ դարերով ապրել են խաղաղ ու ստեղծագործ կյանքով: 11-րդ դարում նրանք հիմնադրել են շրջանի գլխավոր հոգեւոր կենտրոնը` Սբ. Հակոբ վանքը, որը ուխտա­վայր էր, և այստեղից Էր գալիս քաղաքի կրոնական հեղինակությունը: Այս հրաշակերտ վկայականը,որ ամփոփում է իր մեջ հայ ազգի քրիստոնեական կենաց բազմադարյան հիշատակարանները, և որ երկար ժամանակ հարգվել Է այդ ժողովրդի կողմից թե՛ իբր դիցական պաշտպանած վեհավայր և թե՛ ինչպես քրիստոնեական կրոնի սրբարան,գտնվում էր քաղաքի հյուսիսային հատվածում .այն կանգուն է մինչև այսօր: Լեռնային Կիլիկիայի հինավուրց քաղաքներից մեկը` Հաճընը,մեծ եղեռնից առաջ ուներ մոտ 30-35000 ազգաբնակչություն` բացառապես հայեր ` ժողովրդական վարք ու բարքով ապրող մարդիկ:Կային նաև թուրքեր, որոնք ապրում էին քաղաքի արվարձաններում.նրանցից շատերը խոսում էին աղավաղված հայերենով:

Կիլիկիան արտաքին աշխարհի հետ կապվում է 3 դռներով, որոնցից մեկը Հաճընն Էր. այն հյուսիսային Կապադովկիան և Փոքր Ասիայի խորքերը միացնում էր Կիլիկիային:

Հաճընը, գտնվելով ծովի մակերևույթից 1140 մ բարձրության վրա և կառուցված լինելով Թարթարոտ լեռան կողքին, ուներ ամֆիթատրոնի տեսք ունեցող տներ,որոնք մի գեղեցիկ տեսա­րան էին ներկայացնում՝ շրջապատված պուրակներով ու այգիներով:

Հաճընի դիրքը անառիկ և անմատչելի էր, օդը՝ մաքուր ու առողջարար, ջուրը՝ զով ու առատ։ Նրա արևելքից հոսում էր Գրտետ գետը, արևմուտքից՝ Ձաթախը, որի մոտով հոսող Աչե գետի և նախկին Հարագան քաղաքի անունների միախառնումից էլ հավանաբար ծագել է քաղաքի անունը:

Ո՛վ իմ Հաճըն,լոյսէ երկիր ցանկալի,
Հերոսական սուրբ հայրենիք խնկելի,
Մանուկ հոգիս հուր տենչերով վառվռուն,
Ուխտի կուգայ այսօր քեզի աննկուն:
Ա. Գրաճեան


Գեղատեսիլ լեռնային բնաշխարհ ունի Հաճընը ՝ հաճելի, աչք շոյող, հազարաթույր, հոտավետ ծաղիկներով,հրաշագեղ կանաչությամբ: Զուր չէ, որ ժողովրդական ստուգաբանությամբ նշանակում է նաև հաճելի վայր:
Հաճընի շրջակայքում կային արծաթի, պղնձի, երկաթի բազմաթիվ հանքեր:
Համաձայն մի առասպելի՝ բյուզանդական Վասիլ կայսրը Սբ. Հակոբի նշխարները տանելու ժամանակ նրա աջը այստեղ է մոռացել, որից էլ իբր առաջացել է Հաճըն անունը:

Ըստ մեկ այլ ավանդության, Հաճընը հիմնադրել են Անիի հայերը, որոնք այստեղ են եկել Բագրատունիների անկումից հետո:
Կիլիկիայի Հաճըն քաղաքը բաժանված էր 5 թաղերի:

Հաճընն ուներ 2 շուկա, 100-120 հացի փուռ, 12 ջրաղաց, լաթի լվացարան, հասարակա­կան բաղնիք, 7 կամուրջներ` Յակոբայ, Բարկավունի, Հովիվների, Զեպերին, Պուրուխո, Թաղարնուցո, Գանտայան։ Շրջակայքում կային ևս յոթ կամուրջներ:

Հաճընի հարավային մասում` Գրտետի գետեզերքին, գտնվում Էր կառավարական պալատը, որը երկհարկանի շինություն Էր։ Վերին հարկը ծառայում էր որպես ոստիկանության բնա­կատեղի, կառավարության պաշտոնատեղ, Գայմագամի նստավայր, դատարան և հեռագրա­տուն։ Ստորին հարկը հատկացված Էր բանտի և ոստիկանների ձիերի համար.այն նախա­տեսված Էր որպես ախոռ:

Հաճընի վերին թաղում գտնվում Էր քաղաքապետարանը, որի պատերը զարդարված էին «Պլաքի» քարերով։ Այն կառուցվել է 1902թ.:

Բերրի ու շենաշատ Հաճընը հարուստ էր եկեղեցիներով ու վանքերով, որոնց առընթեր գործում էին հայկական դպրոցներ ու վարժարաններ: Հաճընում կային 6 եկեղեցիներ, որոնցից 3-ը` լուսավորչական, 2-ը` բողոքական, 1-ը` կա­թոլիկ։ Առաքելական եկեղե­ցիներն էին՝ Սբ. Գևորգը,որն ուներ մեկ դպրոց (Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Սբ. Գեւորգ եկեղեցում սովորող աշակերտների թիվը հասնում էր 1250-ի), Սբ. Թորոսը,որի հարակից դպրոցում սովորում էին 99 աշակերտ,գործում էր նաեւ կենտրոնական վարժարանը, որտեղ սովորում էին 283 տղաներ և Սբ. Աստվածածինը: Ամենահինը Սբ. Աստվածածինն է (15-րդ դար):Կար 1 մզկիթ՝ իսլամի հետևորդների համար և 3 վանք:Կային 9 գերեզմանոցներ,9 դպրոց,մեկ ամերիկյան քոլեջ,երկսեռ նախակրթարան:

Հայ առաքելական եկեղեցում նշանավոր առաջնորդներից Էր Պետրոս արքեպիսկոպոս Սարաճեանը:
Հաճընի տարածքը հարմար չէր հողամշակության համար։ Հողագործության համար ան­բարենպաստ հողերը նպաստավոր էին միայն այգեգործության համար:

Հաճընցին բնածին արհեստավոր էր։ Տարածված արհեստներից էին կտավագործությունը, ձեռագործությունը, գուլպայագործությունը,շալվար հյուսելու ար­հեստը, ներկարարությու­նը և բազմաթիվ այլ արհեստներ:
Պատմական Հաճընը հայտնի էր մրգագործությամբ,ինչպես նաև երկաթագործությամբ: Այն նշանավոր տնտեսական ու մշակույթային կենտրոն էր եւ համարվում էր Կապադովկիայի կողմից Կիլիկիայի դարպասը:

Հաճընի մեջ դրամատուն չկար, բայց կային դրամատեր մեծահարուստներ, որոնք տոկոսով դրամ էին տալիս:
Հաճընի ժողովուրդը բարեպաշտ և աղոթասեր Էր։ Հաճընցու առօրյան սկսվում Էր արևածագին եկեղեցի գնալով։ Ճաշելուց հետո պարտադիր ասում էին. «Օրհնյալ ես, Աստ­ված»: Օրհնանքները պարզապես կաթում էին կանանց շուրթերից։
Պատմական Հաճընն ուներ իր բանաստեղծը՝ հանձին Մարտիրոս Ոսկյանի,որը Եգիպտոսում «Արև» թերթի խմբագրի տեղակալն Էր։ Հայրենասիրությունն ու սերն են հանգրվանել նրա բանաստեղծություններում:

Հաճընը ուներ իր հոգևոր առանձնահատկությունները, սովորություններն ու տոնակատարությունները, որոնք ուրույն կերպով ներկայացնում էին հաճընցու հոգեկան ներքնաշխարհը։ Հաճընցիների կյանքը նահապետական Էր. նրանք հարգում էին մեծերին, ամոթխածությամբ ու ակնածանքով էին վերաբերվում նրանց։ Հաճընցի կինը իր ամուսնու գլխի թագն էր`միշտ բարեսիրտ, համեստ, քիչ պահանջկոտ, աղքատասեր, ողորմություն տալը նրա լավագույն հատկանիշներից մեկն էր։ Նա հարգանք ու պատիվ ընծայող էր, ամուսնու սիրո, վշտի ընկերն էր ու մխիթարիչը:

Տղամարդիկ կրում էին կտավե շապիկ և վարտիք, վրայից՝ ալ կարմիր, սև կամ գունավոր «մանուսայէ անթերի»: Ձմռանը վրայից հագնում էին «ապա»:Որպես գլխանոց աղքատները կրում էին «քիւլահ», հարուստները՝ ֆես։ Որպես ոտնաման կրում էին «եէմէնի», «ճիզմէ», «փօստալ», «փապուճ» և այլն։ Կանայք հագնում էին կտավե շապիկ, մանուսայէ վարտիք ու զըպուն, իբրև գոտի մեջքներին կապում էին շալ։ Տարիքավոր կանայք իրենց գլխին կապում էին եամշօղ, նորահարսները քողով ծածկում էին երեսները։ Որպես ոտնաման հագնում էին ճիզմէ, փափուճ և այլն:

Հաճընցիների սիրված ուտելիքներն են՝ պուլղուր, կորկոտ, ոսպ, սիսեռ, ճսախառն բանջարեղեն, ապուրներ, խաղողի տերևներով սարքված սարմաններ, ղավուր­մա, փլավ, դդումի ապուր, մսով ու սոխով եփած գըզարթմա, խաշլամա, պաստըրմա, երշիկ և այլն։ Ավանդական և տոնական ճաշատեսակն էր հարիսան: Հացը թխվում էր թաղային փռերում, և տարածված էին հացի բազմաթիվ տեսակներ։ Սովորություն կար՝ ամեն մի հացը եփելուց առաջ յուրաքանչյուրի տակը դնել կլոր, խոշոր և ախորժահամ տերև։ Հաճընցի կինը դա անվանում Էր «Հացի թուփ»:
Գրեթե ամեն տուն ուներ իր այգին ու պարտեզը, ամեն տուն լի էր մրգերով ու բանջարեղեններով, օղիով, գինիով:
Հաճընի ընտանեկան, խնամիական, արյունակցական և դրացիական հարաբերություն­ները խիստ հետաքրքրական էին. ամեն մի տուն մի անառիկ բերդ Էր:

Հաճընցին ուներ իր հատուկ գավառաբարբառը, որը հպարտության զգացողություն Էր առաջացնում ցանկացած հաճընցու մեջ:
Հաճընում տարածված Էր ինչպես ժողովրդական բժշկությունը,այնպես էլ գիտական բժշկությունը, կային նշանավոր բեկաբույժներ, ջրաբույժներ, մանկաբարձներ։ Հաճընի մեջ տպարան չկար, սա­կայն կային ընթերցասրահներ, ուր հավաքված հաճընցի ընթերցասեր ժողովուրդը կարդում էր «Մասիս», «Սիհուն», «Միջակ» և այլ թերթեր:
Հաճընում կային ժողովրդական երգիչներ։ Եղել են լուսանկարիչներ, որոնցից առաջի­նը Եփրեմ Ներսիսյանն է:

Տոնական օրերը: Խրախճանքներ և տոնախմբություններ էին կազմակերպվում Սբ. Հակոբի, Սբ. Աստվածածնի, Սբ. Գևորգի, Սբ. Թորոսի, Սբ. Սարգսի, Սբ. Գրիգորի, Սբ. Մինասի, Սբ. Վարվառայի օրերին։ Մեծ շքեղությամբ նշվում էին Ծննդյան տոները` Ջրօրհնեքը՝ հունվարի 6-ին, Տեառընդառաջը, Բարեկենդանի օրը, Մեծ Պահքը, Զատիկը:

Կրթական կյանքը: Հաճընի կրթական առաջին կենտրոնը հանդիսացել է Սբ. Հակոբի վանքը, վանահայրերը հանդես են եկել իբրև ուսուցիչներ։ Հետագայում կրթությունը թևակո­խել է նոր շրջան։ Հայ լուսավորչականների հովանու ներքո բացվել է Կեդրոնական Վարժա­րանը, հայ ավետարանչականների հովանու ներքո` «Հօմ» կամ Աղջկանց Բարձրագույն Վար­ժարանը, Հաճընի Ակադեմիան:Բոլոր եկեղեցիներին կից գործում էին վարժարաններ:Դրանցից ամենանշանավորը Սահակ-Մեսրոպյանն էր: Սբ. Աստվածածին եկեղեցուն կից՝ 5 հարկանի մեծ շինության մեջ, իր գործունեությունն է ծավալել Աղջկաց Սահակ-Մեսրոպյան Վարժարանը։ Երկսեռ աոաջին մանկապարտեզը բացվել է 1912թ., հետո այն փոխադրվել է Սահակ-Մեսրոպյան Վարժարան։ Եղել են որբա­նոցներ։ Հաճընի մեջ թուրքերը ունեցել են տարրական (Իպտիտային) և բարձրագույն (Իտատի) երկու վարժարաններ:

Հաճընը հայ ազգին տվել է այնպիսի անձնվեր քաջազուններ,ինչպիսիք են ազատագրական պայքարի հայտնի գործիչներ Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճեան),որը ղեկավարել է Սասունի 1894 թ. ապստամբությունը,Մորուք Ժիրայրը (Մարտիրոս Պոյաճեան), Հայ հեղափոխական Ս. Դ. Հնչակյան կուսակցության փառավոր էջերից մեկը կապված է հաճընցի ահա այս երկու անմոռաց եղբայրների անունների հետ,ինչպես նաև Աղասի (Կարապետ Թուրսարգիսյանի),որը ղեկավարել է Զեյթունի 1895 թ. ինքնապաշտպանությունը և շատ ուրիշ քաջազուններ:
Ենթադրվում է, որ Հաճընում է ծնվել նաև Ֆրիկը:

Նոր Հաճընը քաղաք է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում։ Հիմնադրվել է 1953 թվականին և գտնվում է Կոտայքի մարզում, Արզնի կիրճի և Արզնի-Շամիրամ ջրանցքի հարևանությամբ։ Այն ունի մոտովորապես 13.000 բնակիչ։ Ռ. Իսրաելյանի նախագծով 1973 թ. Նոր Հաճընում կանգնեցվում է Հաճըն հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող։ Նոր Հաճընը արդյունաբերական կենտրոն է ադամանդագործության բնագավառում։ Նորհաճընցի վարպետների հղկած թանկարժեք քարերն այսօր էլ մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային շուկայում։ Քաղաքն ունի արվեստի և հանրակրթական դպրոցներ, քաղաքային գրադարան, մարզադպրոց, մշակույթի պալատ, Կիլիկիայի պատմության թանգարան։

Ներկայիս Հաճընը շատ է տարբերվում հին քաղաքից: Ես իմ բլոգում պարբերաբար կներկայացնեմ պատմություններ իմ քաղաքի և այնտեղ ապրող մարդկանց մասին: Ես հպարտանում եմ որ ծվել և ապրում եմ այս քաղաքում: Այժմ ներկայացնում եմ լուսանկարներ,որոնք արվել են անձամբ իմ կողմից ներկայիս Հաճըն քաղաքի տարբեր մասերում:

(64.22 Кб) Просмотров: 1738
(52.15 Кб) Просмотров: 1606
(180.54 Кб) Просмотров: 1607
(161.8 Кб) Просмотров: 1708
(221.05 Кб) Просмотров: 1941
(126.42 Кб) Просмотров: 1661


Դիտել Հաճըն քաղաքի 100 + լուսանկարները

0 комментариев3688 просмотров

Активность

Зарегистрированные пользователи: Ahrefs [Bot], Amalya, amg03, Anna Aghadjanyan, Applebot, Артур Арутюнян, Armina Babyan, Андраник66, Bing [Bot], CCBot, Davo Sargo, Facebook [Bot], Google [Bot], Google Favicon, Google Smartphones [Bot], Grapeshot [Bot], Karina Maruqyan, Lilit Yolchyan, Miqo Mosoyan, MSN [Bot], Каро Мартиросян, Карлос Акопян, SemrushBot, vik7070000, Yandex [Bot], Yandex Direct, Yandex Images, Yandex Metrika, Лева Косян, Меружан Кеян


⇑ Наверх
⇓ Вниз