СТАНЬ VIP

Аватара пользователя
Karen
Уважаемый посетитель
Уважаемый посетитель
 
Сообщения: 213
Зарегистрирован: 02 авг 2012, 19:21
Откуда: Nor Hachn
Пол: мужской
Блог: Просмотр блога (76)
G money: 0.00
Архивы
- Март 2018
+ Январь 2018
+ Декабрь 2017
+ Ноябрь 2017
+ Сентябрь 2017
+ Август 2015
+ Июнь 2015
+ Май 2015
+ Апрель 2015
+ Август 2014
+ Июль 2014
+ Июнь 2014
+ Май 2014
+ Апрель 2014
+ Март 2014
+ Февраль 2014
+ Январь 2014
+ Декабрь 2013
Подписаться
RSS 0.91
RSS 1.0
RSS 2.0
ATOM
JAVASCRIPT

Հայաստանում կիբեր հանցագործությունների դեմ ուղղված հոդվածներ

Постоянная ссылка Karen 11 янв 2018, 19:20

Հոդված 181. Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ

1. Ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա:

2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:



Հոդված 199. Առեւտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ապօրինի հավաքելը կամ հրապարակելը

1. Փաստաթղթեր հափշտակելու, առեւտրային կամ բանկային գաղտնիք իմացող անձանց, նրանց մերձավորին կաշառելու կամ սպառնալիքի, կապի միջոցներ որսալու, համակարգչային կամ ծրագրային համակարգ կամ ցանց ապօրինի թափանցելու, հատուկ տեխնիկական միջոցներ օգտագործելու ճանապարհով, ինչպես նաեւ այլ ապօրինի եղանակներով հրապարակելու կամ օգտագործելու նպատակով առեւտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ հավաքելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա:



ԳԼՈՒԽ 24.

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 251. Համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը (ներթափանցելը)


1. Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող եւ օրենքով պահպանվող տեղեկատվության համակարգի որեւէ մաս կամ ամբողջությամբ համակարգ առանց թույլտվության մուտք գործելը (ներթափանցելը), որը կատարվել է պաշտպանիչ համակարգի խախտմամբ եւ անզգուշությամբ առաջացրել է տեղեկատվության փոփոխություն, պատճենահանում, ոչնչացում կամ ուղեփակում (մեկուսացում) կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ ցանցի կամ համակարգչային սարքավորումների շարքից դուրս բերում կամ այլ զգալի վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը՝

1) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Հոդված 252. Համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը

1. Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունը փոփոխելը կամ դրանցում սուտ տեղեկատվություն մտցնելը՝ ուրիշի գույքը հափշտակելու հատկանիշների բացակայության դեպքում, կամ խաբեության կամ վստահությունը չարաշահելու ճանապարհով գույքային վնաս պատճառելը, որն առաջացրել է զգալի վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը՝

1) զուգորդվել է համակարգչային համակարգ կամ ցանց առանց թույլտվության մուտք գործելով (ներթափանցելով),

2) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

4) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 253. Համակարգչային սաբոտաժը

1. Համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելը, ուղեփակելը (մեկուսացնելը) կամ ոչ պիտանի վիճակի բերելը, համակարգչային սարքավորումները շարքից դուրս բերելը կամ համակարգիչը, համակարգչային համակարգը, ցանցը կամ մեքենայական կրիչները վնասելը (նենգադուլը)՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը՝

1) զուգորդվել է առանց թույլտվության համակարգչային համակարգ կամ ցանց մուտք գործելով (ներթափանցելով),

2) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝

պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք դիտավորությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հոդված 254. Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը

1. Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված տեղեկատվությունը հանձնելուն հարկադրելը՝ անձի կամ նրա մերձավորի մասին նշավակող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաեւ այնպիսի տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, որոնք տուժողը ցանկանում է գաղտնի պահել կամ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի կամ այն անձանց գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որոնց տնօրինության կամ պաշտպանության տակ են գտնվում այդ տեղեկությունները՝

պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք՝

1) զուգորդվել են անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելով,

2) կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) տուժողին պատճառել են զգալի վնաս,

4) կատարվել են առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք՝

1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,

2) զուգորդվել են առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելով կամ առաջացրել են այլ ծանր հետեւանքներ՝

պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Հոդված 255. Համակարգչային տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու (ներթափանցելու) համար հատուկ միջոցներ պատրաստելը կամ իրացնելը

Պաշտպանված տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու (ներթափանցելու) համար հատուկ ծրագրային կամ գործիքային միջոցներ պատրաստելը՝ դրանք իրացնելու նպատակով կամ դրանք իրացնելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 256. Վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը եւ տարածելը

1. Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու), վերափոխելու կամ պատճենահանելու նպատակով համակարգչային ծրագրեր մշակելը կամ գոյություն ունեցող ծրագրերում փոփոխություններ մտցնելը կամ հատուկ հարուցիչներով ծրագրեր մշակելը, դրանք օգտագործելը կամ այդպիսի ծրագրերով կրիչներ տարածելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքները, որոնք՝

1) կատարվել են շահադիտական դրդումներով,

2) կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 257. Համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը

1. Համակարգիչը, համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելն այն անձի կողմից, ով այդ համակարգիչ, համակարգչային համակարգ կամ ցանց մուտք գործելու (ներթափանցելու) թույլտվություն ունի, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է օրենքով պահպանվող համակարգչային տեղեկատվության ոչնչացում, ուղեփակում (մեկուսացում), փոփոխում, համակարգչային սարքավորումների աշխատանքների խաթարում կամ առաջացրել է այլ զգալի վնաս՝

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն պարունակող համակարգչային համակարգի կամ ցանցի շահագործման ընթացքում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

0 комментариев838 просмотров

Активность

Зарегистрированные пользователи: Applebot, Artur Tamrazyan, Bing [Bot], CCBot, Facebook [Bot], Gar Gapoyan, Google [Bot], Google Image [Bot], Google Smartphones [Bot], Google Video [Bot], Lilit Yolchyan, Mailru [Bot], Roza Iskandaryan, SemrushBot, stepik, Weborama [Bot], Yandex [Bot], Yandex Direct, Yandex Images, Yandex Metrika, Луиза48, Меружан Кеян, Нинель Патваканян


⇑ Наверх
⇓ Вниз