Բարև բոլորին: Այսօր կիմանանք,թե ինչպես կարելի է օգտագործել միաժամանակ 2 Skype հաշիվ մեկ համակարգչում: Ի դեպ ասեմ,որ նրանք աշխատում են առանց խնդիրների և առանց լրացուցիչ ծրագրեր օգտագործելու:
Տարբերակ առաջին
Բացեք սովորական կերպով Skype-ը, այնուհետև սեղմեք «Win + R», կամ ծրագրերի ցուցակից՝ «Выполнить» հզորացումը: Որոնման տողում գրեք Skype-ի տեղը Ձեր համակարգչում, կողքից ավելացնելով «/secondary» նշումը:
32 (X86)-բիթ ՕՀ-ի համար՝
C:\Program Files\Skype\Phone\Skype.exe /secondary
64-բիթ ՕՀ-ի համար՝
C:\Program Files (x86)\Skype\Phone\Skype.exe /secondary
Տարբերակ երկրորդ
Պատճենեք Skype-ի հղումը աշխատասեղանից (Copy) , այնուհետև տեղադրեք այն աշխատասեղանին (Paste): Մուտք գործելով «Свойства» բաժինը, փոխեք բացման կետը ՝
եթե ՝ C:\Program Files\Skype\Phone\Skype.exe , ապա ձևափոխեք և դարձրեք C:\Program Files\Skype\Phone\Skype.exe /secondary