Այսօր բոլորը քննարկում են Facebook-ի նոր ձեռքբերումը: Ովքեր տեղյակ չեն ասեմ,որ Whatsapp-ը վաճառվել է 19 միլիարդ դոլլարով և այժմ պատկանում է Facebook ընկերությանը: Երեկ նկատեցի մի թվիթ ,որը թողել էր Whatsapp-ի հիմնադիր Բրայան Էքթոնը 2009 թվականին թվիթթերում: Դժվար է հավատալ,բայց 2009 թվականին Բրայանին մերժել են աշխատանք տրամադրել Ֆեյսբուքում:
Մերժում ստանալուց հետո Բրայանը իհարկե իր տպավորություններով միանգամից կիսվել է թվիթթերում (կարդացեք թվիթը): Պատկերացրեք, անցել է արդեն 5 տարի և Facebook-ը գնում է նախագիծ այն մարդուց,որին նա մերժել էր տարիներ առաջ:
Իմ կարծիքով սա ավելի շատ կորուստ է ,քան ձեռքբերում: