…1993թ. հունիսի 12-ին Մոնթեն առաջին անգամ անձամբ չէր մասնակցում մարտին, այլ Աշանից ներքև գտնվող Մոթ սարի «08» դիտակետից ղեկավարում էր Աղդամի մատույցներում թշնամու կրակակետերի ոչնչացման գործողությունը: Մարտերից հետո զինակիցների հետ իջավ դիտակետից` դիրքերի վիճակն ստուգելու և Մարզիլու գյուղի ծայրին անսպասելիորեն հանդիպեց հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային ու կարճատև, առճակատ մարտում զոհվեց զրահամեքենայի արկի` աջ քունքը մխրճված բեկորից: Ամբողջ կենսագրությունը