ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Բլեզ Պասկալ

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Բլեզ Պասկալ

Сообщение:#1  Сообщение Tatev Hayrapetyan » 19 апр 2014, 14:04

(84.17 кб) Просмотров: 248





Կենսագրություն

Բլեզ Պասկալը ծնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Օվերն գավառի Կլերմոն քաղաքում 1623 թվականի հունիսի 19-ին։ Հայրը՝ Էտյեն Պասկալը եղել է հարկային տեսչության նախագահ և նույպես հետաքրքվում էր մաթեմատիկայով և գիտություններով։ Ունեցել է երկու քույր՝ Ժակլին և Ժիլբերտա անուններով։ Մայրը Օվերնի սենեշալի դուստրն էր և մահացել է, երբ Բլեզը երեք տարեկան էր։ 1631թ. Պասկալների ընտանիքը տեղափոխվում է Փարիզ, իսկ 1640թ. հունվարին այնտեղից՝ Ռուան։ Ռուանում Պասկալի առանց այդ էլ վատ առողջությունը գնալով ավելի է վատանում։ Չնայած դրան, նա շարունակում է աշխատել։ Այստեղ նա իր հոր հաշվապահական աշխատանքներին օգնելու ժամանակ ստեղծում է գումարումներ կատարող սարք։ 1658 թվականից սկսած Պասկալի առողջությունը կտրուկ վատանում է։ Մեր օրերի տվյալներով, իր ամբողջ կյանքի ընթացքում Պասկալն ունեցել է մի շարք հիվանդություններ՝ ուղեղի քաղցկեղ, աղիքային տուբերկուլյոզ, ռեւմատիզմ։ Բլեզ Պասկալը մահացել է 1662 թվականի օգոստոսի 19-ին։

Պասկալի գիտական ձեռքեբերումների, հայտնագործությունների պատվին իրենց անուններն են ստացել ճնշման միավորը Միջազգային Միավորների Համակարգում, ամերիկացի գիտնական Նիքլաուս Ուիրթի Pascal ծրագրավորման լեզուն, հիդրոստատիկայի կարևոր սկզբունք համարվող Պասկալի օրենքը և Պասկալի եռանկյունին։

Բլեզ Պասկալի պատվին իր անունն է ստացել նաև (4500) Պասկալ աստերոիդը։
Մաթեմատիկայում Պասկալի ամենախոշոր ներդրումը հավանականության տեսության զարգացումն է։Գրականության ասպարեզում Պասկալը համարվում է Ֆրանսիական Դասական Շրջանի ամենակարևոր հեղինակներից մեկը, և առ այսօր էլ նրա գրածները կարդում են որպես ֆրանսիական արձակի ամենամեծ վարպետի գործեր։
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 3

⇑ Наверх
⇓ Вниз