СТАНЬ VIP

Բենջամին Ֆրանկլին

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Բենջամին Ֆրանկլին

Сообщение Tatev Hayrapetyan » 03 апр 2014, 18:38

(87.54 кб) Просмотров: 1113





Կենսագրություն

Բենջամին Ֆրանկլինը ծնվել է 1706 թ. ի հունվարի 7 ին Բոստոնում: 15 րդ երեխան էր ընտանիքում (ընդհանուր 17 երեխա): Հայրը Անգլիայից գաղթած արհեստավոր Ջոզայն Ֆրանկլինն էր, ով զբաղվում էր օչառի և մոմերի պատրաստմամբ: Ուսում ինքնուրույն է ստացել: Հայրը շատ էր ցանկանում, որ Ֆրանկլինը դպրոց հաճախի, սակայն գումարը բավականցրեց միայն երկու տարվա համար: 12 տարեկանից նա սկսում է աշխատել իր եղբոր` Ջեյմսի տպագրատանը որպես աշակերտ, իսկ տպագրությունը նրա հիմնական մասնագիտությունն էր երկար տարիների ընթացքում:
1727 թ. ին Ֆինլանդիայում ստեղծում է սեփական տպագրատունը:

1728 թ.ին Բենջամին Ֆրանկլինը հիմնում է Ֆիլադելֆիական արհեստավորների և առևտրականների բանավեճի խմբակ, որը 1743 թ.ին վերածվել է ամերիկյան փիլիսոփայության կենտրոնի:
1731թ.ին ստեղծել է Ամերիակայում առաջին հասարակական գրադարանը, 1743 ին` ամերիկյան փիլիսոփայության կենտրոնը, 1751 ին` ֆիլադելֆիայի ակադեմիյան, որը հիմքն է Պենսիլվանիայի համալսարանի: 1737- ից 1753 թ.ին եղել է Պենսիլվանիայի փոստապետը, 1753- ից 1774 թ.ին զբաղեցրել է նույն պաշտոնը բոլոր հյուսիսամերիկյան գաղութների մասշտաբով:

1776 թ.ին մեկնել է Ֆրանսիա որպես դեսպան Անգլիայի և Ֆրանսիայի միջև համաձայնագրի կնքման նպատակով: Բազմաթիվ երկրների ակադեմիաների անդամ է ընտրվել:
Նա նաև մասոն էր և մտնում էր ամենամեծ մասոնական «իննը քույր» խմբակի մեջ:
Ամերիկյան սահմանադրության հիմնադիրներից մեկն է (1787 թ.):
Ֆրանկլինը մահացել է 1790 թ. ի ապրիլի 17- ին: Նրա թաղմանը, Ֆիլադելֆիայում, ներկա է գտնվել շուրջ 20 հազար մարդ: Բենջամին Ֆրանկլինի քաղաքական հայացքներում ընկած է եղել մարդու բնական և անփոփոխ իրավունքները, որոնց նա վերագրում էր կյանքը, ազատությունը, սեփականությունը:




Նրա կատարած աշխատանքները

1. Ներկայացրել է մեր օրերում ընդունված էլեկտրական լիցքերի մասին տեսությունը «+» և«−»:
2. Բացատրել է լեյդենական անոթի օգտագործման սկզբունքը, գտնելով, որ գլխավոր դերը խաղում է մեկուսիչը, որը առանձնացնում է ընթացող էլեկտրոդները:
3. Ներկայացրել է մթնոլորտի և շփման միջոցով ստացվող էներգիայի ինքնությունը, և ապացուցել է, որ կայծակը ունի էլեկտրական բնույթ:
4. Ներկայացրել է, որ մետաղական սայրերը, որոնք միացված են հողին, հանում են էլեկտրական լիցքերը լիցքավորված մարմիններից առանց նրանց դիպչելու:
5. Առաջ է քաշել էլեկտրական շարժիչի գաղափարը, և ցույց է տվել <>, որը պտտվում էր էլեկտրոստատիկ ուժերի օգնությամբ:
6. Առաջին անգամ օգտագորշել է էլեկտրական կայծը վառոդի պայթեցման համար:
7. Հավաքագրել է մեծածավալ տեղեկություններ փոթորիկների մասին, և առաջ է քաշել տեսություն դրանց առաջացման մասին:
8. Ստացել է արտոնագիր ճոճվեղ բազկաթոռի նախագծման համար:
9. Հորինել է տնտեսապես էժան ջեռոց տան համար:
10. Բարելավել է ապակե հարմոնիկան:
11. Ստեղծել է ժամանակի կառավարման սեփական տեսությունը:
12. Ստեղծել է բիֆոկալ ակնոցներ:
13. Նրա ներկայությամբ են չափվել Գոլֆստրիմի արագությունը, երկարությունը և խորությունը, և այդ ընթացքը, որի անվան հեղինակն է Բենջամին Ֆրանկլինը, մտել է քարտեզի մեջ:




Բենջամին Ֆրանկլինի 13 արժանիքները

1. Ժուժկալություն` մի կերեք մինչև բթանալը, և մի խմեք մինչև ուռչելը
2. Լռություն` խոսեք միայն այն, ինչը օգտակար կլինի ձեզ և ուրիշներին, խուսափեք դատարկ խոսակցություններից
3. Կարգ ու կանոն` թող ձեր իրերը լինեն իրենց տեղերում, իսկ ձեր գործի ամեն բաժնին տրամադրեք ժամանակ
4. Որոշում` որոշեք կատարել այն, ինչ պետք է, և անպայման կատարեք այն, ինչ որոշել եք
5. Չափավորություն` ձեր ծախսերը թող օգտակար լինեն ձեզ ու ուրիշներին, այսինքն՝ ոչինչ մի վատնեք
6. Արդյունավետություն` ժամանակ մի կորցրեք, միշտ զբաղված եղեք ինչ-որ բանով, բոլոր անհարկի գործերը հանեք ձեր առօրյայից
7. Անկեղծություն` կիրառեք չվիրավորող խորամանկություն, թող ձեր միտքը լինի անկեղծ ու մաքուր, իսկ խոսելիս եղեք կոնկրետ
8. Արդարություն` ոչ մեկին վնաս մի պատճառեք, բայց և բաց մի թողեք այն օգուտը, որը Ձեզ է պատկանում
9. Զսպվածություն` խուսափեք ծայրահեղություններից; Ձեզ հետ պահեք ցավ պատճառող վիրավորանքներից այնքանով, որքանով կարծում եք` դրանք արժանի են:
10. Մաքրություն` մի հանդուրժեք անմաքրությունը հագուստի, մարմնի և կամ կացարանի մեջ
11. Հանդարտություն` մանրուքներից, ինչպես նաև դժբախտ կամ անխուսափելի պատահարներից մի վրդովվեք
12. Ողջախոհություն` հազվադեպ օգտագործեք սեռական կարողությունը, միայն թե առողջական ու զավակներ ունենալու նպատակով, բայց ոչ տկարանալու, ձեր կամ ուրիշների անունը պատվազրկելու և խաղաղությունը կորցնելու հաշվին
13. Խոնարհություն` նմանակեք Հիսուսին ու Սոկրատին:
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель


Вернуться в Կենսագրություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение