ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Նամակներ բանտից

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Նամակներ բանտից

Сообщение:#1  Сообщение Karen » 03 май 2015, 14:53

Аватара пользователя
Karen (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Նժդեհի նամակը բանտից

Сообщение:#2  Сообщение Karen » 03 май 2015, 14:56

Հունիս 4, 1954թ.

ԻՄ ՍԻՐԵԼԻ ԼԵՎՈՆ ԵՎ ՓԱՌԱՆՁԵՄ

Այսօր՝ հունիսի 4-ին, ստացա ձեր նամակը: Այն ինձ և ուրախացրեց, և տխրություն բերեց: Սգում եմ Վազգենի անժամանակ մահը: Հանգստություն մայրիկին, քույրերիս և Վազգենի շիրիմներին:

1944թ., երբ Խորհրդային Բանակը արդեն Ռումինիայում էր, առաջնորդվելով բարձրագույն հայրենասիրության հրամայականով՝ Բուլղարիայից չհեռացա, թեև գերազանց հնարավորությւոններ ունեի ուզածս պահին, իբրև հրապարակագիր, անցնելու Շվեյցարիա: Մնացի, որպեսզի Խորհրդային Բանակի հրամանատարությանն առաջարկեի իմ կարողությւոնն ու ուժը, մեր ժողովորդի սպանդը իրականացրած հավատատիրական Թուրքիայի դեմ պայքարելու համար: Ինձ տեղափոխեցին Մոսկվա: Այդպես կամավորաբար ես հայնտվեցի բանտում:

Այդպես սկսվեց իմ ողբերգությունը: չեմ զղչում իմ հայրենասիրական արարքի համար, չէ՞ որ իմ ամբողջ կյանքը պայքար է եղել Թուրքիայի դեմ: Ինչ արած, ճակատագիր է:

Չորս ամիս սրանից առաջ դիմել եմ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահ Կ.Ե. Վորոշիլովին[2]: Եվ իմիջիայլոց խնդրել հրահանգ տալ պատկան մարմիններին հետաքրքրվելու իմ ճակատագրով: Առողջությունս ծայրահեղ քայքայված է, և ապաքինման կարիք եմ զգում: Միգուցե դատական մարմինները հարկ համարեն արտահերթ կերպով վերանայելու իմ գործը՝ նկատի առնելով ճակատագրիս բացառիկությունը…

Դիմումս դեռևս մնում է անպատասխանԻմ գործը ահնձնված է ԽՍՀՄ Գլխավոր Դատախազութոյւն՝ Ռուդենկոյին: Նամակագրության թույլտվություն ունեմ Երևանում բնակվող դստերս հետ: Չգիտեմ՝ հայտնի է ձեզ նրա գոյությունը: Վերջերս դիմեցի ՀԽՍՀ Ներքին Գործերի Նախարարություն ր խնդրեցի աղջկաս՝ Լիլյա Գարեգինի Դադայանի ճշգրիտ հասցեն: Երևանի հասցեների գործակալությունից ինձ պատասխանեցին, որ 1951թ. Տվյալներով նա բնակվել է 26 կոմունալների թիվ 28 տան հասցեում[3]: Խնդրում եմ, իմացեք՝ որտեղ է նա ապրում, և հաղորդեցեք իմ հասցեն ու ցանկությունս՝ իր մասին ինձ գրելու:

Ստացել եմ ծանրոցը: Շնորհակալություն ամենի համար: Օգոստոսից ամսական ուղարկեցեք 100-120 ռուբլի: Իսկ մինչ այդ՝ 300-ական, եթե, իհարկե, ի վիճակի եք: Ծանրոց ուղարկեք ամիսը մեկ անգամ:

Մեր տեսակցության մասին՝ հաջորդ նամակում: համբուրում եմ՝

Ձեր Գարեգին

Հ.Գ. Օրերս անցնում են գրելով ու կարդալով: Գրում եմ մտորումներս («Մատյան իմաստասիրական խոհերի»), գրում եմ հուշեր («Իմ ճանապարհը»):

Զբաղված եմ Հայոց Պատմության վերլուծությամբ և այլն: Արդյուքնում՝ ունեմ մի քանի ձեռագրեր: Մեզ տալիս են կարդալու «Պրավդա»-ն: Վրդովված եմ Արևմտյան տերությունների պահվածքից. Նրանք պատերազմ են նոյւթում և զինում ազգերի և մշակույթների սպանիչ Թուրքիային:

Ինձ հնարավորություն տվեցի տեսնելու Երևանը: Հրա՜շք էր… Սպասում եմ սիրելի Օլյայի և Ամալյայի նամակներին: Համբուրում եմ Հրանտի բալիկին: Անունն ի՞նչ է:

Գարեգին

vladik это нравится.
Аватара пользователя
Karen (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Մովսես Գորգիսյան - Նամակ դստերը

Сообщение:#3  Сообщение Karen » 03 май 2015, 14:59

Увеличить


Բարև Գոհարիկ ջան: Շնորհավորում եմ ծննդյանդ 6-րդ տարեդարձի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ Աստվածն ու բարին միշտ քեզ հետ լինեն: Իսկ ես հիմա քեզ հետ չեմ, որովհետև չար մարդիկ ինձ բանտում են պահում: Որովհետև բոլոր հեքիաթները ճիշտ են, և կյանքն էլ մի մեծ հեքիաթ է: Եվ հեքիաթներում, հիշու՞մ ես, չար ու բարի մարդիկ կան: Բարի մարդիկ ուժեղ են, իսկ չար մարդիկ` շատ: Բարիները չարերին ոչինչ չեն անում, որովհետև հավատում են, որ չարերը կհասկանան ու բարի կդառնան: Իսկ չարերը միշտ չարություն են անում և իմանալով, որ բարի մարդիկ ուժեղ են, վախենում են ու նրանց բանտ են տանում:

Հայրիկը ուզում է, որ բարի մարդիկ չհավատան չարերին և այնպես անեն, որ էլ չար մարդ չմնա մեր կյանքի հեքիաթներում: Այդ մասին գիտեն չար մարդիկ, դրա համար էլ հայրիկին փակել են բանտում: Բայց 2 օրից հայրիկը նորից կգա: Հիշու՞մ ես, որ շատ մարդիկ հավաքվել էին ցույցի ու ասում էին. «Հայեր, միացեք», այ դրանք բոլորը հայ էին ու բարի մարդիկ էին: Նրանք հավաքվել էին, որ իրար ճանաչեն: Չարերը զինվորներին բերեցին ու բոլորին ծեծելով ուղարկեցին իրենց տները կամ փակեցին բանտում:

Այ, հայրիկը, որ գա, մենք միասին ամեն ինչ կանենք, որ բարի մարդիկ նորից հավաքվեն, այս անգամ չարերին կքշենք և հայերը` բարիները, ազատ կապրեն, ու մեր հեքիաթներում էլ երբեք չար մարդիկ չեն լինի:
Գոհարիկ ջան, դու շատ լավ ու բարի աղջիկ ես, որովհետև դու իմ բալիկն ես ու հայ ես: Համբուրում եմ քեզ, 2 օրից կգամ: Իմ կողմից համբուրիր մայրիկին, տատիկներին, պապիկին ու բոլորին ասա, որ հայրիկս շուտով գալու է, չար մարդիկ նրան ոչինչ չեն կարող անել, որովհետև ինքն ուժեղ է:

24.12.1988թ.
Երևանի թիվ 1 բանտի 27 խցից
Մովսես

vladik это нравится.
Аватара пользователя
Karen (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Ընդհանուր



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз