ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Բալլադներ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Բալլադներ

Сообщение:#1  Сообщение Meriko » 30 апр 2008, 22:42

հեղինակ՝ Հովհաննես Թումանյան


ԱԽԹԱՄԱՐ

Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա:

Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի:

Խավար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան:

Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,
Եվ ըսպասում է անհամբեր
Այնտեղ` մոտիկ դարանում:

Ծըփում ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
Նա կըռվում է կատաղի:

Եվ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լըսում է մոտիկ
Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ:

Լըռեց: Ծովի խավար ափին
Կանգնեց սեւ-սեւ մի ըստվեր...
Ահա եւ նա... իրար գըտան...
Կասկածավո՜ր լուռ գիշեր...

Միայն ալիքը Վանա ծովի
Մեղմ դիպչում են ափերին,
Հըրհըրելով հեռանում են
Շըշունջներով անմեկին:

Նըրանք ասես փըսփըսում են...
Ու աստղերը կամարից
Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից...

Բամբասում են կուսի սըրտում...
Ժամ է արդեն... ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
Մյուսն աղոթում եզերքին...

«Ո՞վ է ջահել էն խիզախը,
Որ հենց հարբած իր սիրով,
Սըրտից հանած ահն ու վախը
Ծովն անցնում է գիշերով։

Ծովն անցնում է մյուս ափերից
Մեր Թամարին համբուրում...
Աղջի՞կ խըլի նա մեր ձեռի՜ց...
Ի՞նչի տեղ է մեզ դընում...»։

Էսպես ասին վիրավորված
Կըղզու միջի ջահելներ
Ու Թամարի ձեռքով վառած
Լույսը հանգցրին մի գիշեր:

Մոլորվեցավ խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր...»։

Մոտ է ձայնը. խոլ խավարում,
Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խլացած,
Ու մերթ լըսվում ուժասպառ.
«Ա՜խ, Թամա՜ր...»։

Առավոտյան ծովը ծըփաց,
Ափը ձըգեց մի դիակ,
Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
«Ա՜խ, Թամա՜ր...»։

Այն օրվանից սըրա համար
Կըղզին կոչվեց Ախթամար։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь
Информация: Показать детали

Բալլադներ

Сообщение:#2  Сообщение Армине » 29 ноя 2008, 02:06

հեղինակ՝ Հովհաննես Շիրազ


Անքավելի մեղքը

Երկնքից վեր են գլուխը պահում
Հայոց բյուրակնյա լեռները պարթև,
Միայն մոր առջև գլուխ խոնարհում,
Ծունկի են իջնում միայն մոր առջև։

Բայց սեգ լեռների արծիվն ալևոր՝
Իշխան Բակուրը, երբ ջահել էր դեռ,
Երբ կռվից դարձել՝ խմում էր մի օր,
Իր ոտքերն ընկավ մայրը ալեհեր։

― Թե կուզես մնալ միշտ ձիուդ վրա՝
Պատյան չդարձնեն սիրտդ քո սրին,
Մի՛ խմիր, որդիս, մորդ ականջ արա,
Դավաճան կին է գինին քաջերին։

Մի՛ք խմի, քաջե՛ր, միք խմի այդքան,
Գինին կխլե ձին քաջի տակից,―
Բայց որդին ոտքեց խոսքը մայրական,
Երբ մայրը խլեց բաժակը ձեռքից,
Ու խուլ մռնչաց որդին գինեհար,
Իր կինն ասել էր՝ «Նա է թշնամիդ
Ով ոչ թե մորդ, այլ խլում է հար
Քո վայեքների բաժակը ձեռիդ»։

Եվ հարբած որդին մոր վրա գոռաց,
Միտքը մթագնեց գինու կրակով,
Վեր թռավ տեղից ու ինքնամոռաց
Զարկեց հարազատ մորը մտրակով։

Շաչեց մտրակը մոր մեջքի վրա
Օձալեզվի պես իշխանի կնոջ,
Որ կռնչում էր՝ «Մորդ դուրս արա,
Թե չէ կպայթե իմ սիրտը դողդոջ»։

Ա՛խ, գինու ընկեր տղերքն ահաբեկ՝
Ոչ ոք սիրտ չարավ շարժվել տեղից,
Բայց մայրն այժմ էլ օրհնում էր մեկ-մեկ
Որդու բազուկը, բայց ոչ երկյուղից։

Ու գիշերն ի բուն ցավից կարկամեց՝
Մեջքին վառվում էր լեզուն մտրակի,
Իսկ ահեղ որդին խելահեղ խմեց
Վերջին շիթն անգամ վերջին բաժակից:

Եվ այսպես գինով, այսպես խելագար՝
Մթին գիշերով սլացան որսի,
Քշեցին ձիերն, ընկան սարե-սար,
Բայց երազ մնաց որսը երազի:

Ու գինեկորույս՝ մազ մնաց՝ հանկարծ
Իրենք որս դառնան հելուզակներին,
Զրահների հետ ձիերն էլ կորցրած՝
Հարբած գլուխներն հազիվ տուն բերին։

Երբ անցավ մեղսոտ գիշերն ահեկան
Եվ գինու թույնը՝ չար որդու գլխից,
Ներս մտավ մայրը, արևի նման,
Սփոփեց որդուն, բայց ոչ երկյուղից:

― Դու այնքան խմե, որ առյուծ հեծնես,
Որ առյուծ հեծնես՝ ուր ուզես՝ տանի,
Ա՛խ, ոչ թե այնքան, որ ձիդ կորցնես,
Որ գինին մորդ էլ մտքիցդ հանի։

Եվ երբ իմացավ որդին ահաբեկ
Մոր գլխով անցած գիշերվա մասին,
Իր մազերն ուզեց պոկտել մեկ-մեկ,
Չէր կարող նայել էլ մոր երեսին,

Եվ կանչեց նա իր քաջերից քաջին
Եվ տվեց նա իր մտրակը նրան,
Եվ հրամայեց խիստ ու խստագին,
Մեղսոտ մտրակով հարվածել իրան։

Եվ առավ մտրակն՝ հարվածեց քաջը՝
Իշխանի մոր լացն պահած դեռ աչքին,
Հիշելով ծեծվող խեղճ մոր հառաչը,
Սրտանց էր զարկում իշխանի մեջքին։

Ոխով էր զարկում, իբր խնդալով,
Բակուրը ցավից գոռաց՝ մոր նման,
Բայց մայրը խլեց մտրակը, լալով,
Դուրս նետեց իսկույն խղճով անսահման։

Ու թեպետ որդին տնքում էր ցավից,
Բայց մոր երեսը չէր կարող նայել,―
Այս ցավն էլ անցավ, սակայն այն օրից
Չէր կարող իշխանն ինքն իրեն ներել,

Եվ մոր հողաթափն իր գլխին հանեց,
Ոսոխ էր թվում կինը գեղանի․
― Վա՛յ նրան,―- այսպես նա հրամայեց,―
Ով իր մոր վրա ձեռք բարձրացնի,

Ով մորը թողած կնոջն հավատա,
Զրահների հետ ձին էլ կկորցնի,
Կկորցնի միակ թագն էլ մարգարտյա,
Կկորցնի խիղճը, շան օրը կընկնի,

Եվ Մասիսների համար՝ դեռ գերի՝
Կռվող հայ քաջերն՝ արյան մշուշում:
Մոր վրա՝ անգամ թշնամիների՝
Անգամ հայացքի սուր չէին քաշում։
Եվ ասում են թե՝ որդին խելահեղ
Այն օրից հետո՝ սիրուց սրբազան,
Ոչ մի սեղանի ու էլ ոչ մի տեղ
Գինի չխմեց մինչև գերեզման։

Անքավելի է, օ՛հ, անքավելի
Մորը խեթ նայող աչքի մեղքն անգամ,
Ո՜ւր մնաց ձեռքի մեղքը պժգալի,
Մտրակի մեղքը, որդի՛ք անզգամ։

Երկնքից վեր են գլուխը պահում
Աշխարհի բոլոր լեռները պարթև,
Միայն մոր առջև գլուխ խոնարհում,
Ծունկի են իջնում միայն մոր առջև։
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Բալլադներ

Сообщение:#3  Сообщение Армине » 29 ноя 2008, 02:06

Հայոց ամենանվիրականը

Հնուց երգ է, բայց նորոց է հավիտյան, ―
Տիգրան մեծի հայրը՝ Տիգրան արքան ծեր՝
Ուներ երեք կանաչ-կտրիճ որդիներ։

Երբ որ հասավ վերջին օրը ծերության,
Ի սեր ազգին՝ մահաշրթունք հառաչեց,
Որդիներին իսկույն իրեն մոտ կանչեց։

― Ո՝վ դուք սյուներ հույս ամրոցի իմ անվան,
Հաշվեհաս է՝ մահախաղաղ օրհասն իմ
Ամեն գիշեր ես ինձ մեռած կտեսնիմ։

Որդիները մռայլ մտքի մեջ ընկան
Սակայն խոսեց մեռնող արքան ծերունի.
― Բայց ո՞ր մեկիդ թողնեմ իմ թուրն հավլունի։


― Ով որ ինձ տա մի ճշմարիտ պատասխան,
Թե ամենից ի՞նչն է անուշն անհունի,
Նրան կտամ սրբազան թուրն հավլունի:

Ու մեծ որդին վրա պրծավ գինեձայն.
― Հա՛յր իմ, ―ասաց, ―տիեզերքում այս հսկա՝
Կին ու գինուց ուրիշ անուշ բան չկա»։


Ապա խոսեց միջնակ որդին կաթնաձայն,
― Հա՛յր իմ, ―ասաց, ―ներող եղիր, թե ասեմ՝
Մայրն է անուշն՝ ամենից քաղցր ու վսեմ»:

Տխրեց հայրը հավերժավիշտ մի վայրկյան,
Տխուր նայեց Տիգրան որդուն՝ իր փոքրին,
Աչքով ասաց՝ «Ցույց տուր տեսնեմ քո ոգին»։

Փոքրն ասաց՝ «Չկա ուրիշ անուշ բան՝
Քան իմ ազգը, հայր իմ, ազգն է իմ ոգին,
Առանց նրան թղթե թուր է հավլունին։
Առանց նրան որովայն եմ դեռ անբան,
Առանց նրան, ինչպես արծիվն՝ առանց թև,
Առանց ազգի՝ անուն չունեմ իմ ետև»։

Փոքրի խոսքը շարունակեց ծեր արքան,
― Առանց նրան՝ ինչպես պատյանն՝ առանց թուր
Առանց նրան՝ ինչպես որ ձուկն՝ առանց ջուր»։

Եվ համբուրեց փոքր որդուն հաղթական,
Նրան թողեց հրեղեն թուրն հավլունի,
Հանգիստ մեռավ՝ սուզվելով գիրկն անհունի։

Եվ այն օրից կես դար շողաց անպատյան
Հավլունի թուրն՝ այն Տիգրանի սուրբ ձեռին,
Որ ապավեն կանգնեց հայոց լեռներին։

Այն, որ հորդեց, դարձավ հայոց մեծ արքան,
Ու ծովից ծով ծիածանեց հավլունին,
Հավասարվեց Մասիսների սուրբ ձյունին։

Քո սուրբ ձյունին, իմ մշտասուրբ Հայաստան,
Ազգի սիրով փոքրըդ հորդեց, դարձավ մեծ՝
Աշխարհակալ Տիգրան մեծը քո անկեղծ։

․․․ Մի՞թե Էլ չի ծնվի մայր մի նաիրյան,
Որ նայելով Մասիսներին դեռ գերի՝
Վահագնածին մի նոր Տիգրան քեզ բերի,

Մի նոր հսկա հավլունի թուր հավիտյան,
Որ լցնելով ցամաքածը Սևանա՝
Ծովացնե մինչև— ծովակն իր Վանա։

Եվ Հայաստանն այնտեղ ծաղկի անվախճան
Ուր թոռնեթոռ հավլունի թուրն Էր շողում՝
Գեթ լճից լիճ ձգղվող հայոց սուրբ հողում,

Եվ դեռ մեռնում էր աշխարհակալը,
Տիգրան մեծը՝ Մեծ,
Որդիք հեզ մորը թողնելով լալը,
Ելան վշտահեղձ:

Հրամայեցին և դիակառքը ձուլեցին ոսկուց,
Դագաղը ոսկուց, մեխերն արծաթից և ադամանդից,
Բայց տեսավ արքան՝ մթնեց, հառաչեց վշտով հինավուրց,
Շտկըվեց բարձին, ինչպես արևը ելներ մութ ամպից,
Եվ հրամայեց իր Արտավազդին,
― Դեմքդ դարձրու իմ Արարատին,
Երդվիր, որդի՝ս, և փշրիր իսկույն
Այս դիակառքը՝ արծաթ ու ոսկի։
Եվ պահեք ոսկին այնքան ժամանակ,
Մինչև կծնվե այր մի հանճարեղ
Եվ գիր կստեղծե ազգին իմ անշեղ,
Որ ազգս հաղթե՝ ազգերում վայրագ,―
Այս իմ դագաղի ոսկով անեղծի
Կձուլեք արձանն այն գրաստեղծի,
Նրան չեն հաղթե աստվածներն անգամ,
Նրանն են ոսկիք իմ արքայական։
Աշխարհակալն էլ չարժե մի հասկի,―
Գիրն Է ազգապահ աստվածն իմ ազգի,―
Միակ անհաղթ զորքն է միայն գիրը,
Գիրը կփրկե հայոց երկիրը,
Մահից անմահ է մայրենի լեզուն։
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Բալլադներ

Сообщение:#4  Сообщение Армине » 06 дек 2008, 20:48

հեղինակ՝ Հովհաննես Թումանյան


Լուսավորչի կանթեղը

Կեսգիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից։

Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հսկայական
Լույս է տալիս աշխարհին։

Լույս է տալիս երկար դարեր
Ու վառվում է միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ։

Ոչ մարդկային ձեռք կըհասնի
Էն ահավոր բարձունքին,
Եվ ոչ քամին կըհանգցընի`
Վիշապ-քամին ահագին։

Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ կասկածոտ սըրտերին,

Ով անմեղ է, լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան, -

Նա կըտեսնի էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես` աստծո աչքը պայծառ
Հըսկում է ցած երկընքից։
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Բալլադներ

Сообщение:#5  Сообщение Армине » 06 дек 2008, 20:50

ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ
I
ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ՝ որդիանց որդի
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
— Բար աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր աստծո,
Ա՜ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գըլխիս համար:
Վարձիդ համար միամիտ մընա՜,
Համա-համա շատ չուշանա:


―Աչքիս վըրա, քեռի Քուչի.
Մի գըդակ ա, հո մի քարք չի.
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա.
Ի՛նչ մեծ բան ա, տո՜, հե՜ր օրհնած,
Միա՛յն, միա՛յն մի գդակի վարձ:
Ուրբաթ օրը քեռի Քուչին՝
Ուստից առաջ՝ բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով՝ ծանըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.
— Ուստեն ո՞ւր ա... փափախս ո՞ւր ա...
— Մի քիչ կացի— հրես կերևա:

II
Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց
Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ... վա՛հ, տընա՜շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:
— Դե հե՜ր օրհնած, Էտե՜նց ասա,
Էդ բարկանալդ Էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ՝ ասա՜ էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,
Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՜մ, հա՜մ, հա՜մ, հա՜մ,
Քանի՞, ա՜խպեր, գընամ ու գամ...
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գըլուխը բաց:

III
Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար,
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՛ր, էլ հեր ու մե՛ր,
Էլ գող Փիսո՛, էլ քաչալ Շո՛ւն...
Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկա:
Գըլուխն առավ ու մի գիշեր,
Հայդե՛, կորավ, էն կորչիլն էր...

IV
Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել.
Մըտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնամ ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Բալլադներ

Сообщение:#6  Сообщение Армине » 06 дек 2008, 20:51

ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ

Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՜կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք-խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Բայց՝ արի տես... որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:
Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան, Արաբըստան...
Է՜լ թանկագին քիրմանի շալ,
Էլ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ... ո՛ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի:
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր:
Ազատվեցավ — փառք իր ասծուեն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.
Գա՛ — ի՞նչ, ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին...
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա...
Երկար նայեց, ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,
Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին:
— է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում թե պարտք ունեք...
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
Ետ տվեք դե փողըս հիմի:
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք...
Թալան հո չի՞... մեղք եմ ես էլ...
Ախպե՜ր, էսպես բա՞ն եք տեսել.
Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ...
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու...
Գոռգոռում էր ողջ թառակում,
Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՜յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՛նչ ենք լըսում. — վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ.
Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտաոակ բա՞ն...
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Չըղջիկ ու Ճայ...
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս
Սիրտը բերնով դուրս էր գալիս:
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՜յ քու տունը քանդվի, ա՜ Ճայ,
Ա՜յ դու դառնաս գըրողի փայ.
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր...
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի՜ նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,
Կա՜ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա...
— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,
Ձեզնից ավել բան չեմ ուզում:
— Չէ՛, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ... ես իմ հոգին...
Ես հույս ունեմ... ասենք պարտք ենք...
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք...
Չէ՜, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա...
Խեղճը էսպես լեզու ածավ,
Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՛, չըկա՛:
— Էս ի՛նչ ցավ էր. աստված վըկա.
Ի՞նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը...
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից,
Էլ ի՞նչ ասեմ,
Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ... ո՞ւմ մոտ գընամ....
Շատ միտք առավ,
Դես-դեն թըռավ,
Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ:
Էլ չըպըրծավ:
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին:


Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թաշին,
Ոչ պարտքատեր աղա-Փուշին:
Ճայն էլ ծովում, ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի:
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Հովհաննես Թումանյան

Сообщение:#7  Сообщение Армине » 10 дек 2008, 22:03

ԵՐԿԻՆՔ ՈՒ ԵՐԿԻՐ

Իր խոր հայացքով երկինքը մի օր
Ներքև՝ մայր երկրի երեսին նայեց,
Տեսավ գեղեցիկ դաշտեր, սար ու ձոր,
Անտառներ, ծովեր... և սիրահարվեց:
Երկիրը թմրած, տխուր, ցրտամեռ,
Հանկարծ սթափվեց գարունքվա կյանքով.
Վառվեցին սրտում հըրեղեն բոցեր,
Եվ շնչեց հազար ծաղկանց բուրմունքով...
Եվ պինդ սիրեցին էսպես իրարու
Իրարից բաժան, իրարից հեռու
Երկինք ու երկիր...
Բայց ե՞րբ է սերը արգելք հարցընում.
Հենց որ գալիս է գիշերը հասնում,
Երկինքն աստղազարդ, անհամբեր, ագահ,
Իր հազարավոր աչքերը բանում,
Հիացած նայում սիրուհու վըրա,
Մինչև լույս նայում ու չի կշտանում:
Եվ աստղ-աչքերը վառ-վառ ցոլանում,
Ընկնում են երկրի կրծքերը ջրային,
Որ փրփրում են, ուռչում, բարձրանում,
Ճգնում են հասնել վեր՝ սիրահարին:
Եվ սիրող երկինքն ավելի վառված,
Գիշերվա բոլոր զուգսով զարդարված,
Փռում է իրեն բոլոր փառքերը,
Իր բոլոր տենչերն, այրվող կրքերը,
Վառվում, բորբոքվում,
Փարում է, գըգվում...
Եվ երբ չի հասնում իր անհաս սերին,
Լուռ-լուռ ճպում է ցոլուն աչքերին,
Ցոլուն աչքերից գիշերվա մթնում
Երկրի երեսին ցողեր են ընկնում,—
Մարգարիտ ցողեր՝ արցունք երկնային...
Իսկ էդ ժամանակ երկիր-սիրուհին
Հազար շրթունքով սարերի ծերից
Համբույր է տալիս թխպոտ ամպերին,
Անհուն ծովերից, անթիվ ծովերից
Հազար կրծքերով ձգտում է յարին:
Տանջվում է ուժգին, վառվում է սերը,
Հուզվում են. փրփրում նըրա ջրերը,
Սակայն չեն հասնում քնքուշ փափագին,
Ծանըր տնքում են, հեծում մոլեգին...
Ամպերի տակից,
Իր մթին գահից
Բոլորը տեսնում լուսինը անքուն
Եվ բանաստեղծին պատմում է թաքուն,
Թե ինչպես ծովը գիշերվա մթնում
Ուռցնում է իրեն կուրծքը տարփալի,
Երկինքը հազար աչքերով ժպտում
Եվ գաղտնի սիրո համբույր է տալի.
Եվ իրար համար երգեր են ասում,
Իրար փայփայում, գգվում, արտասվում,
Ինչպես կենդանի, զգայուն մարդիկ...
Եվ բանաստեղծը տխրում է սաստիկ,
Նախանձում է նա, թե ինչո՞ւ չունի
Ինքն էլ էն տեսակ մի վեհ սիրուհի:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Բալլադներ

Сообщение:#8  Сообщение Vard » 24 июл 2010, 22:56

ՉԱՐԻ ՎԵՐՋԸ
(հեղինակ՝ Հովհաննես Թումանյան)

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փըչակ,
Փըչակում մի բուն,

Բընում երեք ձագ,
Ու վըրեն Կըկուն։
— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թըռչե՜ք, գընաք,
Ուրախանաք...
Երգում էր մարիկ Կըկուն.
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
Ծառում փըչակ կա,
Փըչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։
Ախ դու Կըկու, հիմա՛ր Կըկու,

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, աղա Աղվես։
— Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղըրկես ինձ մոտ։

Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
Գընամ բերեմ,
Ծառը կըտրեմ...
— Վա՜յ, չըկտրես,

Աստված սիրես,
Էս մինն ահա
Տար քեզ ծառա,
Միայն թե էդպես
Մի ջընջիլ մեզ

Բընով–տեղով,
Ամբողջ ցեղով։
Խնդրեց մարիկ Կըկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։
Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։
— Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,

Իմ լավ կուկու.
Ո՞ր սև սարում,
Ո՞ր անտառում,
Ո՞ր թըփի տակ
Կորար մենակ...

Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,
Իմ խեղճ կուկու...
Լաց էր լինում մարիկ Կըկուն, մին էլ, ըհը՛, Աղվեսը ետ եկավ։
— Էս սարը իմն է,

Էս ծառը իմն է,
Ծառում փըչակ կա,
Փըչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։

Ախ դու Կըկու, հիմար Կըկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
— Երկու հատ ձագ, աղա Աղվես:
— Երկու հատ ձագ ցույց կըտամ քեզ:
Ա՛խ, չարամիտ դու ավազակ,

Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ.
Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռով
Լըցնես ամբողջ կըկուներո՞վ…
Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,

Գընամ բերեմ,
Ծառը կըտրեմ…
— Վա՜յ, չըկտրես,
Աստված սիրես,
Էս էլ առ տար,

Ու թող դադար՝
Վերջինը գեթ
Մընա ինձ հետ…
Աղաչեց մարիկ Կըկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
Աղվեսը՝ հա՛փ, էս էլ առավ ու գնաց:

— Վայ-վա՜յ, վույ-վո՜ւյ,
Ընչի՞ համար
Եկա ես սար,
Բուն շինեցի,
Ձագ հանեցի…

Աղվեսն եկավ,
Տարավ, կերավ,
Երկու, երկու,
Կուկու… կուկու…
Լաց էր լինում մարիկ Կըկուն:

Էս միջոցին — ղա՜, ղա՜, ղա՜, Ագռավն անց էր կենում
էն կողմերով: Լսեց Կըկվի լացի ձայնը:
— Էդպես տխուր ու զարհուրիկ
Ի՞նչ ես լալիս, Կըկու քուրիկ:
— Ինչպես չըլամ, ա՛ սանամեր.

Աղվեսն եկավ էն սըրտամեռ,
Գըլխիս էսպես փորձանք բերավ,
Ձագուկներըս տարավ, կերավ:
— Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,
Ինչպես իզուր խաբվել ես դու

Սուտ խոսքերից չար Աղվեսի:
Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
Ո՞վ է տըվել էն լըրբին սար.
Սարն ամենքիս է հավասար…
Ո՞վ կըթողնի վեր կենա նա

Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սըրած կացնի,
Սրան-նրան սուտ վախեցնի,
Ու մինն էսօր, մյուսը—երեկ,
Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…

Սև գրողի էն տարածին
Ո՞վ է տըվել սըրած կացին:
Մին էլ որ գա ու սպառնա,
Մի՛ վախենա, քըշի գնա:
Էսպես ասավ Ագռավն ու թըռավ գընաց: Ահա կրկին

Աղվեսն եկավ:
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է…
Հազիվ էր ասել, Կըկուն բնից գլուխը հանեց՝
— Սուտ ես ասում, դու խաբեբա,

Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար:
Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,

Ձագուկներըս տըվել եմ քեզ…
Կորի՛, գընա, դու չար Աղվես,
Հերիք ինչքան սուտ ես ասել.
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.
Կացին չունես ծառը կըտրես:

— Ո՞վ ասավ քեզ:
— Ագռավն ասավ:
— Ագռա՞վը, լա՜վ:
Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց,
հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր

ընկավ, իբրև թե սատկել է: Ագռավն էլ կարծեց՝ իրավ
սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի:
Աղվեսը՝ հա՛փ, հանկարծ բռնեց:
— Ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜,
Աղվես աղա…

— Ա՛յ դու կռավան չարալեզու,
Ո՜նց թե Կըկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սըրած…
Կացին չունե՜մ… դե՜ հիմի կա՛ց…
— Վա՜յ, քեզ մեղա,

Աղվես աղա,
Ես եմ ասել, չեմ ուրանամ,
Ինձ քըրքըրի, ինձ կեր հում-հում,
Տո՛ւր ինչ պատիժ սիրտըդ կուզի,
Բայց մի վերջին խոսքըս լըսի:

Ես էն սարում, հենց դեմ ու դեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գըտնի դու քո օրում
Ոչ մի թառում կամ անտառում:
Ընչի՞ համար էն ահագին

Գանձը կորչի հողի տակին:
Արի գընանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս…
Թե չըլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ…

— Գնա՛նք, ասավ Աղվեսը: Թե կըլինի, շատ լավ,
թե չի լինի, էլի քեզ կուտեմ:
Գնացին:
Վերևից թռչելիս Ագռավը նկատել էր, որ մի թփում
պառկած էր գյուղացու շունը: Աղվեսին տարավ, տարավ,

դուրս բերավ ուղիղ էն թփի վրա:
— Ա՛յ, ասեց. էս թփումն է իմ պահուստը:
Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր
թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին: Աղվեսը
խեղդվելով սկսավ խռխռալ.

— Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…
Զգույշ Աղվես,
Փորձանքի մեջ
Ընկնեմ էսպե՜ս…
Ա՜խ, անիրա՜վ

Դու սև Ագռավ…
— Ինչքան էլ որ լինիս զգույշ,
Չարի համար թե վաղ, թե ուշ,
Էդ է պահված, Աղվես աղա,
Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…

Պատասխանեց Ագռավն ու թռավ:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
4 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Բալլադներ

Сообщение:#9  Сообщение Vard » 24 июл 2010, 23:29

ՈՐԲԸ
(հեղինակ՝ Հովհաննես Թումանյան)

— Սըհա՜կ… Սըհա՜կ… գիշերն ի բուն
Կանչում է Որբն աղեկըտուր,
Աշխարհքն այնինչ մըտած խոր քուն,
Ինքը մենակ ու շուրջը լուռ:

Աղջիկ էր նա մի ժամանակ,
Էնպես աշխո՜ւյժ ու գեղանի.
Թուրքը տեսավ, խելքը գընաց,
Ուզեց զոռով հարեմ տանի:

— Մի՛ վախենար, սիրուն քուրի՛կ,

Ես չեմ թողնի քեզ տանելու.
Քեզ կըթռցնեմ, ինչպես մըրրիկ,
Էս աշխարհքից հեռո՜ւ, հեռո՜ւ…

Էսպես ասավ քաջ Սըհակը,
Քըրոջն առավ փախա՜վ, գընաց,

Թողած իրենց հոր աշխարհքը,
Թուրքի դաժան լուծը թողած:

— Տե՛ս, էն ձյունոտ, բարձըր սարեր,
Որ ձըգվում են հեռվում ահա.
Էն սարերն էլ անցնենք թե չէ՝

Դենը, քուրի՛կ, էլ թուրք չըկա…

Հենց էս խոսքում՝ թուրքը հասավ,
Սև ձին քըշած՝ սարի տակից.
— Իմն է աղջիկն, իմն է, ասավ,
Ո՞ւր եք փախչում դուք իմ ճանկից…

— Մի՛ վախենար, սիրուն քուրի՛կ,
Կանգնած եմ ես չար թուրքի դեմ.
Փախի՜ր, գընա՜… ինչպես մըրրիկ՝
Ես էլ կըգամ քեզ կըհասնեմ…

Ու ետ դարձավ քաջ պատանին,

Զենքի շաչյուն, զարկ ու աղմուկ.
Զարկ են տալիս, զարկ են առնում
Հայի անահ կըտրիճն ու թուրք…

Աղջիկն արագ վազ է տալի,
Շունչը հատած փախչո՜ւմ, փախչո՜ւմ.

Մին էլ նայեց՝ թուրքն է գալի,
Փընչում է ձին, զենքը շաչում…

— Ա՜խ, ի՜նչ կըլնի թռչուն դառնամ…
Կանչեց ահից խեղճը հանկարծ,
Ու, բաց էին դըռներն երկնից,

Լըսեց նըրա ձենը աստված:

Դարձավ թըռչուն մի թևավոր,
Երկինքն ելավ, թըռա՜վ, պըրծա՜վ.
Մընա՜ց, մընա՜ց, մինչև էսօր
Քաջ ախպերը ետ չըդարձավ:

Էն օրվանից թըռչուն քույրը
Ցերեկն ահով կուչ է գալի,
Հենց հասնում է մութ գիշերը՝
— Սըհա՜կ… Սըհա՜կ… ձեն է տալի:

Ձեն է տալի գիշերն ի բուն

Կանչում տըխո՜ւր, աղեկըտո՜ւր,
Աշխարհքն այնինչ մըտած խոր քուն,
Ինքը մենակ ու շուրջը լուռ:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
4 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали



Вернуться в Արվեստ և գրականություն



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз