ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱԶՆԻՎ ՍԱՀԱԿՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱԶՆԻՎ ՍԱՀԱԿՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:26

ԱԶՆԻՎ ՍԱՀԱԿՅԱՆ

Azniv Sahakyan1.jpg
Azniv Sahakyan1.jpg (7.65 кб) Просмотров: 649
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱԶՆԻՎ ՍԱՀԱԿՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:26

ԱՎԱԶՎԱԾ ՄԵՂԵԴԻ

Մենք մեզ համար երեխա էինք մեծացնում,
Երբ խավարի բացումը սկսվեց`
Մարդահատությամբ,
Անշուշտ` ծառերը չանտեսվեցին,
Ու երկրաշարժն էլ չուշացավ,
Ձմեռն էլ...

Այնքան ականջներ ցրտահարվեցին,
Մատիկներ, տոտիկներ` տան մեջ...
Եվ քանի որ ոչ մի նվաճող ինքնակամ չի հեռանում`
Երկրաշարժ, ձմեռ, ջրհեղեղ, կարկուտ, թե սղոց
(Վերջինս` ամենազորեղն է եղածներից),
Ուստի, մենավորները հեռացան,
Սիրտն ու աչքերը գրավ դնելու պայմանով,
Այրերը հեռացան,
Մայրերը հեռացան,
Ձագերը հեռացան
Եվ կանայք հեռացան ինքնազոհ,
Սարերը հեռացան...

Իսկ հիմա` ծառերի փոխարեն
Ցցեր են, լուսանկարներով բացակաների,
Ու լուսավոր սնկեր, լիքը պաղպաղակներով
Որ երեխաների համար չեն հասարակ,
Հենց այնպես մեծացող` առանց թիկնապահների...
Տասը հազար սերունդ վերացավ`
Երազանքների ու հեքիաթների
Տաշտակների մեջ մեծացող,
Տասը հարյուր հազար մեղեդի
Ավազվեց լռությամբ քաոսի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱԶՆԻՎ ՍԱՀԱԿՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:27

***
Ձեռքերս երկարել են
Դատարկ տարածություններ չափելուց
(Ինձանից անցել են արդեն),
Հոգնել ու կախվել են ապակիները մաքրելուց՝ ներսի, դրսի,
Լվացվելուց են հոգնել...
Թևերիս փետուրները, որ դարձել էին տերևներ՝ մի ժամանակ,
Չորացել ու ծակծկում են ինձ,
Թաղանթներն են ծակում երազներիս
Ու թափվում են։
Պոկվում են մատներս հատ-հատ՝
Բացակայությունից շոյանքի,
Ձգտումներից են պոկվում,
Ու ձայները թևերիս մեջ դաջված՝ մեծանում են,
Փաթաթվում են ինձ, սեղմում են։
Աղի բառերն ինձ ճեղքելով՝
Կաթում են պնակիս մեջ,
Գավաթիս, հացիս մեջ են կաթում,
Ու հալվում է ցանկությունը մաքառման,
Սպասումներն են մաշվում,
Ու ձեռքերս նստում են անշարժության մեջ
Ինձ վրա՝ ծալապատիկ,
Չգիտեմ ինչքան ժամանակով։
Ապակիների ետևում թրջվում է տեսողությունն
Ու աղավաղվում եմ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱԶՆԻՎ ՍԱՀԱԿՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:27

ԿԱԿՏՈՒՍՆԵՐԻ ՎՐԱ

Հեռավորության վրա ճոճվող սիրտս, որ անդուռ է,
Ինձ թողնում է քարափների վրա օտար,
Կակտուսների,
Ու վրաս է լցնում՝ տակնուվրա բառեր,
Տակնուվրա խոսքեր՝ կյանքս տակով արած։
Կակտուսների վրա՝ կարմիր հուր եմ քամվող
Ու կաթում եմ երկաթ անհայտության վրա,
Մրջյունները անվերջ միսս պոկում
Ու ծամում են անտեր մենությունս հասած։
Մնացել եմ որպես մոլորության խոռոչ
Եվ կուրության խոռոչ՝ լապտերներով բացված,
Ինչքան ուզես ավազ՝ անշունչ բառեր ունեմ,
Եվ հառաչանք չունեմ հիմա,
Եվ արձագանք չունեմ։
Շուրջս մնաց միայն՝
Արհեստական աշխարհ, արհեստական մարդիկ,
Վճարովի մի կյանք, վճարովի ժպիտ...
Անցուդարձ են անում խուլ ձայները մտքիս,
Խուլ ձայների միջով՝ անցուդարձ եմ անում:
Տարածության վրա՝ անհամաչափ մի շունչ
Վերուվար է անում ժամանակով,
Տեղահան է անում տեղափոխված հոգիս,
Շշնջոցով անցած՝ տեսլահար է անում,
Ոտից զլուխ՝ շնչով ինձ շփում է հիմա,
Ու կանչում է հիմա՝ ոտից զլուխ...
Իսկ ես՝ ձեռքս անփույթ
Թափ եմ տալիս վրան,
Իմ գոյության վրա՝ ձեռքս թափ եմ տալիս,
Փշերից եմ կախվում օտարության։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱԶՆԻՎ ՍԱՀԱԿՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:27

ԿՂԶՈՒ ՍԵՆՅԱԿԻՑ

Կոպի տակ կապույտի,
Անտեղյակ աչք եմ՝ մահճակալիս չափով...
Ու լցված եմ հեղուկով լույսի,
Ծառով եմ լցված,
Տերևով՝ գույնի։
Դուռը, որ բաց է՝ դնում է աչքս ծովին, ավազին,
Ճայի կտուցին է դնում,
Գլաքարերին սադափ...
Գիծը՝ լեռների Գեղամա
Անցնում է սահմանն իրականի,
Ջրի միջով ու երկնքի,
Տիեզերքով է անցնում,
Ու զարմանքը փաթաթվում է հայացքիս բազմանկյուն։
Հասնում եմ ճերմակությանը հոգու,
Քամիներին եմ հասնում,
Ձայնս շարժվում է արմատներիս մեջ երգեհոն,
Օդը շարժվում է,
Բույրը շարժվում է երկնաբեր,
Սիրտս շարժվում է։
Հորիզոնի վրա ամառային,
Լուսաթավալ աչք եմ՝
Մահճակալիս և աշխարհիս չափով։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱԶՆԻՎ ՍԱՀԱԿՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:28

ՄԱՀԿԱՆԱՑՈՒ ՇՇՈՒԿ

Ձևերի մեջ սրտիս՝ ընդմիջված եմ մենությամբ,
Ուր քայլում եմ որպես մահկանացու շշուկ,
Խրվում եմ ցրտի մեջ կորստյան՝
Մինչև վերջ ու դուրս չեմ ելնում...
Եվ հեռու է Աստված,
Եվ ձեռքն է հեռու։
Օրը չգիտեմ որտեղից է սկսվում,
Ու ես մտնում, թե չեմ մտնում նրա մեջ,
Վաղն ո՞ւր պիտի գնամ
Եվ կգնա՞մ արդյոք,
Քո քաոսով եմ ընդմիջված,
Ու հեռու է Աստված...
Եվ հեռու է Աստված։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱԶՆԻՎ ՍԱՀԱԿՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:28

ՀԱՎԵԼՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐ

Սիրտս բացեցի մի գավաթ ջրում
Ու տվեցի քեզ,-
Ես անսիրտ մնացի, դու անսիրտ էիր վաղուց,-
Եվ խոսեցի մի անհնար թարգմանությամբ
Ես-ից՝ ես, դու-ից՝ դու,
Չհասկացար ոչինչ...
Վազքուղի էր, սրրնթաց բախվեցիր լույսին-
Անցար....
Ժայռափոր մութ է ամենուր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱԶՆԻՎ ՍԱՀԱԿՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:28

ԱՆՁՐԵՎԻ ՃՈՊԱՆՈՒՂՈՎ

Լուսնոտ աևձրև է հիմա,
Հասանելի է երկինքը՝ ծնկիս իջած, ձայնիս,
Ճյուղերը ոստնակներ են կաթիլների համար,
Կաթիլները՝ աննշմար լույսի՝ ցատկոտող...
Ջրաբնակ մեղեդին ներծծվում է ամեն ինչի մեջ,
Շապիկիս մեջ է ներծծվում,
Ամեն ինչին մերձ է գիշերը,
Եվ հայացքը ստվեր չէ, սև չէ ժպիտը,
Ու բոլոր ժխտումները իրերի, գույների ժխտումները,
Ժխտումները լինելության՝ տանելի են սիրով...
Նրբամիտ են անցումները մութի,
Համաչափ են քայլերն ուրախության ու տրտումի,
Շշուկներն են համաչափ մտորումների՝ կիսաել,
Մոտ է ընտելացումը չգոյության,
Եվ մաքուր է լռության օդը...
Հովհարաձև ծառերը ճոճվում են թեթև
Ինչ-որ ծովից եկած շնչառությամբ կապույտ,
Ինչ-որ ծովից եկած ձկան մենությունից՝ ամառային, տաքուկ...
Ես հատիկներն եմ հավաքում ջրերի,
Ու գիշերն եմ հավաքում՝ ջրից թեթև, օդից թեթև,
Լույսից թեթև գիշեր...
Ու շարում եմ տողի վրա՝ գոյի և անգոյի միջև,
Իմ ու քո միջև եմ շարում...
Ամեն ինչի մեջ է գիշերը,
Ամեն ինչի միջից գիշեր է բարձրանում
Ճոպանուղով անձրևների...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 9


⇑ Наверх
⇓ Вниз