ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Ազատ Մաթյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ազատ Մաթյան

Сообщение:#1  Сообщение Harutin » 26 июн 2011, 23:13

Ազատ Մաթյան

Azat Matyan.jpg
Azat Matyan.jpg (8 кб) Просмотров: 1218


Ծնվել է 1942 թվականին Թեհրանում: Միջնակարգ ուսումը ավարտելուց հետո, սովորել և ավարտել է Իսֆահանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը և Փարիզի արևելյան լեզուների ինստիտուտի հայերենագիտական ճյուղը:
Մաթյանը ցայժմ հրատարակել է «Անապատի ծաղիկներ» և «Չընդհատվող եղանակ» բանաստեղծությունների ժողովածուներն ու «Ո՞վ է Չարենցը» էսսեն: Ունի նաև բազմաթիվ գրական ու հասարակական արժեքավոր հոդվածեր ու թարգմանություններ, որոնցից կարելի է հիշել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» թարգմանությունը պարսկերենի, նաև հայերենի թարգմանված ու տպագրության պատրաստ «Հաֆեզի գազելներն» ու «Օմար Խայամի քառյակները»:
Ազատ Մաթյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե շքանշանով և մրցանակակիրն է Սբ. Էջմիածնի և Հայաստանի գրողների միության «Կանթեղ» թարգմանական մրցանակի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Ազատ Մաթյան

Сообщение:#2  Сообщение Harutin » 26 июн 2011, 23:13

Որմնանկար 1

Մի հրեշտակ է,
Պոկվել է վանքի որմնանկարից,
Թևերը ամպոտ,
Թափանցիկ, թեթև իջել է գավիթ:
Մերթ մարմրում է,
Որպես մոխրխցող խունկը բուրվառի,
Մերթ բոցավառվում,
Ասես, աշխարհը հիմա կվառի:
Ու մերթ տենչում եմ
Հալչել աչքերի խոնավ կապույտում,
Մերթ՝ ապաշխարել
Պագշոտ շուրթերի շոգ ավազուտում:
Մերթ երազում եմ,
Որ եթեր տանի ինձ իր թևերին,
Մերթ ձգտում նրան
Տեսնել տենչավառ թևերիս գերին:
Ոգեղե՞ն է սա,
Թէ՞ մեղսավարակ մարմին է հողե,
Ո՞վ է հին վանքում
Մեզ՝ ինձ ու նրան, միայնակ թողել:
Տե՜ր իմ,փորձության
Այս ի՞նչ թակարդ է իմ ճամփին նորից,
Ի՞նչ հրաշքով ես
Դիմավորում այս հեգ ուխտավորիս:


Հունիս, 07
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Ազատ Մաթյան

Сообщение:#3  Сообщение Harutin » 26 июн 2011, 23:13

Որմնանկար 2

Մի հրեշտակ է,
Պոկվել է վանքի որմնանկարից,
Ամպե թևերով,
Թափանցիկ, թեթև իջել է գավիթ:
Մերթ գունատ է նա,
Որպես Տիրամոր արձանիկ մոմե,
Մերթ ճառագում է,
Որպես տարփածու՝ խելառ Սալոմե:
Մերթ թվում է թե
Կտրած գլուխս ափերում իր նամ
Կիսամութ գավթում
Տարփոտ նազանքով ելել է պարի,
Մերթ տագնապում եմ,
Որպես խնձորով խաբված մի Ադամ,
Որին հենց հիմա
Նա իր դրախտից պիտի վտարի:
Ու կարոտավառ
Թևերս եմ բացում, որ գրկեմ նրան,
Բայց որմի խամրած
Փոշին է մնում մատներիս վրա:
Մի հրեշտակ է,
Նկարված վանքի որմին դարավոր,
Ու ես եմ միայն
Ավերակ վանքի շվար ուխտավոր:


Հունիս, 07
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Ազատ Մաթյան

Сообщение:#4  Сообщение Harutin » 26 июн 2011, 23:14

Բարձունքում

Բարձունքում մի վանք է ավերակ,
Ես բուն եմ ավերակ այդ վանքի,
Վայում եմ, գիշեր է ու լուսնյակ,
Որ սառն է որպես պաղ ապակի:
Վայում եմ ու լռում վախեցած,
Որ հանկարծ իմ տխուր վայոցից
Երկնքում՝ աստղերով ասեղված,
Լուսնի նուրբ սափորը չճաքի:



Հունիս, 07
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Ազատ Մաթյան

Сообщение:#5  Сообщение Harutin » 26 июн 2011, 23:14

* * *

Մոխրանում է սերը, մոխրանում է հույսը,
Հավատքն է մոխրանում: Մոխրաման է գոգիս.
Ծծված ու ճմռթված կոթուկներ են մնում,
Մոխրամանը լիքն է, բայց դատարկ է հոգիս:



Հունիս, 07
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Ազատ Մաթյան

Сообщение:#6  Сообщение rozahastyan » 01 июл 2011, 14:58

Շնորհակալւթյւն այս բանաստեղծւթյան համար։ Անչափ գեղեցիկ է և իմաստալից։
Аватара пользователя
rozahastyan
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ազատ Մաթյան

Сообщение:#7  Сообщение Harutin » 10 июл 2011, 13:14

ՄԵՆԱԿՅԱՑՆ ՈՒ ՑԱՎԸ

Օդանավային աղետի բոլոր զոհերի
և նրանց հետ ողջակիզված եղբորս՝
Մասիսի պայծառ հիշատակին


Հեռու աշխարհի շփոթից հախուռն,
Հեռու նրա ճոխ խրախճանքներից,
Փախած հոգեմաշ խոհերից տխուր,
Որ այնքան շատ էր բաժին հասել ինձ,
Եվ ապաստանած իմ մենաստանում,
Ուր, թվում էր թե դեռ կապրեմ երկար՝
Անհուշ, աներազ, անբառ, անանուն,
Մոռանալով որ աշխարհում դեռ կամ,
Հենված կրկնության իմ ճոճաթոռին,
Օրորվում էի ես ետ ու առաջ,
Իսկ դրսում օրն էր ընթանում լռին,
Իր մոտ ու մթին մահվան ընդառաջ:
Ու մեկ էլ դուռս թափով թակեցին.
Բացեցի: ՑԱՎՆ էր: -Թույլ կտա՞ս մտնեմ,
Ասել էի, չէ՞, բայց մի վախեցիր,
Ուր էլ թաքնվես, ես քեզ կգտնեմ:
- Ես եմ աշխարհում նորից քեզ հիշել,
Մնացել միայն քեզ հավատարիմ,
Թող քո հյուղակում մնամ էս գիշեր,
Որ տևելու է էլ հազար տարի:
Ասաց ու փլվեց իմ ճոճաթոռին,
Եվ ծանր օրորվեց մեկ առաջ, մեկ ետ,
Իսկ ես մնացի շվար ու լռին,
Իմ մեջ ոռնացող տառապանքի հետ:
-Օ՜, ո՛չ,- ճչացի,- ելի՛ր աթոռից,
Դուրս ե՛կ, չքացի՛ր, հեռացի՛ր, գնա՛,
Ես քո ստրուկը չեմ դառնա նորից,
Ուզում եմ հավետ ես մենակ մնալ:
-Այդ ես եմ,-ասաց,-քո մենությունը,
Ստրկությունն ու ազատությունը,
Ես անպարագիծ քո պարագիծը,
Քո դավանանքն ու դավանակիցը,
Քո տան տանիքն եմ ու քո տան սյունը,
Ես՝ քո անունն ու քո ազգանունը,
Ես՝ քո մեջ միայն անբիծ, անեղծը,
Քո լեզվով բանող քո բանաստեղծը:
Ես քոնն եմ,- ասաց,- ուզես, թե չուզես,
Քո հոգու արքան ու սրտի տերը,
Այսուհետ պիտի դու ինձ հետ կիսես
Կյանքիդ մնացյալ բոլոր օրերը,
Ինձ հետ լուսացնես գիշերը անքուն,
Ինձ հետ կուլ տաս քո ամեն պատառը,
Եվ լեզվիդ վրա ճաշակես կյանքում
Բոլոր համերից ամենադառը:
Եվ այսպես ճոճվող աթոռին նստած՝
Անմարմին, անտես, բայց և իրական,
Հորդորում էր ինձ ձայնով իր հստակ,
- Հաշտվիր ինձ հետ, ես դու եմ, որ կամ:
Ու ես հուսահատ ինձ դուրս նետեցի,
Ուզեցի փախչել, բայց ո՞ւմից կամ ո՞ւր,
Ամեն կողմ ճիչ ու կանչ էր ցավածին,
Ցավի տիրույթն էր աշխարհում հանուր:

Հուլիս 2009
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Ազատ Մաթյան

Сообщение:#8  Сообщение rozahastyan » 07 июл 2013, 21:37

Ողջունում եմ Ձեզ, պարոն Մաթյան:
Ու պիտի ներողություն խնդրեմ Ձեզանից, որ մինչ հիմա չե'մ պատասխանել Ձեր գովասանական խոսքին և շնորհակալությանը, ուղղված՝ իմ մի բանաստեղծությանը:
Ինձ միակ արդարացնող փաստն այն է, որ առաջինը. ես մոռացել էի սեփական գաղտնագիրս տվյալ սայթը մտնելու համար, և երկրորդ՝ մեծ դժվարությամբ եմ կողմնորոշվում այստեղ:
Հուսով եմ՝ ներողամիտ կգտնվեք և մենք նույնիսկ՝ կընկերանանք: :)
---
Իմ հերթին՝ ԵՍ պիտի շնորհակալություն հայտնեմ Ձեզ "Մենակյացն ու ցավը" բանաստեղծության համար, որն եզակի է այսօրվա իրականության մեջ իր փիլիսոփայական արտացոլման մեջ, այն է թե՝ մարդն իրապես միայնակ է մնում իր խոհերի հետ, երբ շատ բան է հասկանում կյանքից և նրան պարուրում է այդ իրականությունը փոխելու անհնարինության ՑԱՎԸ:
Аватара пользователя
rozahastyan
Посетитель
Посетитель
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 7


⇑ Наверх
⇓ Вниз