Ավետիս Թևանյանը (անգլ.՝ Avadis «Avie» Tevanian) Apple-ի (Էփլ) Mac OS X օպերացիոն համակարգի գլխավոր ծրագրավորողներից մեկն է, ով աշխատել է Apple-ում 1997 թ. փետրվարից մինչև 2006 թ. մարտ։
Էվի Թևանյանը ծագումով հայ ամերիկացի է, ծնվել է Մեն նահանգի Ուեստբրուկ քաղաքում։ Թևանյանը Ռոչեստրի համալսարանում ստացել է մաթեմաթիկայի բակալավրի աստիճան, իսկ Կարնեգի-Մելլոն համալսարանում ստացել է մագիստրոսի և դոկտորի աստիճան համակարգչային գիտությունների ոլորտում։ Կարնեգի-Մելլոնում Ռիչարդ Ռաշիդի հետ ստեղծել է Mach միկրոմիջուկը, որը հետագայում դարձավ NeXT օպերացիոն համակարգի և հետո միայն Mac OS X-ի հիմքը։ Ավետիս Թևանյանը սկզբնապես աշխատել է NeXTComputer-ում, ապա Apple-ում՝ երկու դեպքում էլ Սթիվ Ջոբսի հրավերով։ Սակայն միջուկի ստեղծումը Թևանյանի գլխավոր վաստակը չէր։
Այն բանից հետո, երբ Apple-ը գնեց NeXT-ը , Է. Թևանյանը, որը Apple էր եկել Սթիվ Ջոբսի հետ, գլխավորեց ծրագրային տեխնոլոգիաների բաժանմունքը և գլխավորեց այն մինչև 2003 թ. հուլիսը։ 2003 թ. Ավետիս Թևանյանը դարձավ Apple computer-ի ծրագրային ապահովման մշակմանգծով փոխնախագահ։ Նրա նախկին պաշտոնը զբաղեցրեց Բերտրան Սերլետը՝ Թևանյանի ենթական և գործընկերը դեռ 1989թ-ից NeXT-ի ժամանակներից։
Թևանյանը Apple-ում եղել է առաջին դեմքը Mac OS X օպերացիոն համակարգի մշակման ժամանակ։ Նա կարողացավ թողարկել Apple-ի նոր օպերացիոն համակարգը, մի խնդիր, որը մինչ այդ չէր կարողացել լուծել ոչ ոք։ Հենց Ավետիս Թևանյանի ղեկավարելու տաղանդի շնորհիվ ժամանակին թողարկվեց «իններորդ» Mac OS-ի դասական վերջին տարբերակը։ Երբ 2001-2003 թթ-ականներին Microsoft-ի միակ օպերացիոն համակարգը Windows XP-ին էր, այդ ժամանակ լույս տեսան Mac OS X-ի երեք մեծ տարբերակներ՝մեկը մյուսից ավելի արագ, ավելի լավ և հարմար։ Թևանյանը սահմանեց Apple-ի ծրագրային ապահովման բարձր ստանդարտներ և ձևավորեց նրա զարգացման ընդհանուր գաղափարախոսությունը երկար տարիների համար։
United States v. Microsoft դատավարության ընթացքում Թևանյանը հանդես եկավ ԱՄՆ-ի իրավական դեպարտամենտի կողմից որպես վկա և ցուցմունքներ տվեց Microsoft-ի դեմ։ 2006 թ. մարտի 31-ին Էվի Թևանյանը հեռացավ Apple-ից։
2006 թ. մայիսին Թևանյանը ընդգրկվեց Tellme Networks-ի տնօրենների խորհուրդում, որը զբաղվում էր հեռախոսային ցանցերի ձայնային ծրագրերի մշակմամբ (գնվել է Microsoft-ի կողմից), այնուհետև Green Hills Software-ի ներդրվող համակարգերում։
2010 թ. հունվարի 12-ին Elevation Partners մասնավոր բաժնետիրական ընկերության կողմից հայտարարվեց, որ Թևանյանը ընդունվել է ընկերություն՝որպես կառավարիչ-տնօրեն։
Սթիվ Ջոբսը այն եզակիներից էր,ով կարող էր մարդկանց համուզել նրանում,ինչը միշտ չէ որ ճիշտ էր:
Ավետիս (Էյվի) Թեվանյան
Էյվին և ես երկար ժամանակ աշխատել ենք Apple-ում և ես միշտ հիացել եմ նրա ինժեներական ունակություններով: Մենք հպարտանում ենք նրանով:
Apple-ի նախկին ֆինանսական ղեկավար Ֆրեդ Անդերսոն
Ավետիս Թևանյանի քիչ հայտնի լուսանկաներից