ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 10 окт 2010, 08:05

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

(51.17 кб) Просмотров: 649

Avag Yepremyan.jpg
Avag Yepremyan.jpg (12.71 кб) Просмотров: 658
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 10 окт 2010, 08:06

***

Ձմեռը մտնում է քաղաք

մարդկային սրտերի միջով,

մարդկային սրտերի միջից

ձմեռը մտնում է քաղաք,

և որքան սրտերը՝ արջնած,

այնքան ցրտերը՝ դաժան,

այնքան բառերն՝ անպարզ,

այնքան արեգակը՝ թեք,

և հոգիները՝ միայնակ,

ու առավել քան իրական,

և ավագ հանգրվանն՝ հեռու,

և մէղքը՝ հսկա լեռնապար,

և վշտի դաշտերը՝ բերրի,

և կրքի վաշտերն՝ անհագուրդ,

և ամեն անակնկալ վարդ-

ասես գերեզմանոցում աճի...

և երգի ձայներ չկան,

բայց ինչ-որ շշուկներ են սվսվում՝

հատելով դատարկ վտղոցները,

մարդկային սրտերը, գործերը,

քաղաքը - ինչպես քամին,

որից, այդ քամուց, սարսռում են

բառերը, մեղքերը, վարդերը՝

հար անակնկալ հայտնված...

մարգարե-գուշակի նման՝

ակնկալելի հայտնությամբ

կամ որպես հերթական նշան,

ձմեռը մտնում է քաղաք։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 10 окт 2010, 08:06

***

Լեռները, ըստ հանգի՝ բեռներ,

ըստ ավանդության՝ խրոխտ,

ասում է՝ պար են բռնել...

օ~ն, ա’նդր, գրո’հ, գրո~հ...



Ատելությունը միշտ վառ է,

բայց թշնամին է անհայտ,

Սերը դեռ գառ է,

հայ - հայ...



Ավանդական է չափը,

սակայն ռիթմերը մաշել է ծեսը,

սա ամբողջովին այլ ափ է.

հարվածվող մյուս երեսը...



Հենց իմ ապրելու պահին՝

խրոխտ - աղբ - վաշի - կոկորդս –

սեղմվում է - շրջանը - պարի,

մեջտեղում՝ խորթս։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 10 окт 2010, 08:07

***

Միայն այստեղ՝ իմ Երկրում է,

ուր կյանք են ասում

հույսին ու հուսահատությանը,

նրանց միջև փռված է

սպիտակ թուղթը՝

հավերժական կամուրջ։

Միայն այստեղ է, ուր ես հույս ունեմ,

թե մարդու որդիներին

երբևէ կհասնի խոսողի խոսքը,

առավել՝ լռությունը խոսողի։

Միայն այստեղ է, որ ես ունեմ հուսահատություն.

դա մարդու հուսահատություն է՝

դրվագված անցյալի ու ապագայի

ծամածուռ դեմքերով։



Անցնեյիք ճանապարհս –

մի կամուրջ ընդամենը,



Անցնեմ,

որ չփլվեն ձեր սարքած տները։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 10 окт 2010, 08:08

***

Ապագան նշան առ նշան

հավաքվում, դաոնում է ամբոխ,

իրենով լցնում այսօրվա

փողոցները, տներր, դարերը։



Ապագան ամբոխի նշանով

լցնում է այսօրվա ամայքը՝

դարավոր մեր հոգին՝ դարերի

քարերում գայթած, Աստըծո



ամենախաղաղ հայացքներից

մեկի բռնկման պահին

մահվան դռները բաբախող։



Երանի նրանց, ովքեր ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 10 окт 2010, 08:08

***

Խարխափումի, վախի նախիր՝

առ ի խաթար, աո ի մոխիր...

մի խորթանա, սիրտ, բաբախիր՝

մենախորան, խորհրդախինդ՝

խորախորտակ, անդնդախիթ

խավարներում բազմաղաղակ։-



Վերջնախարան Աստղամաղի

աներախճան, խիղ աղախին –

Շամանդաղը - կխրախի

խրախճանոք, խառնամիտ՝

ան «ըզխրատ» գլխին աղխի՝

շենախարխուլ, ախտաքաղաք։-



Համր է շավաղն այս շաղախի,

առ ի բացվել պիտի բախի՞

խառնատաղը երկրի աղի,

թե՞ անխոնջ ուղխ ու չախչախի

խոլոր մի խաղ կաղավաղի

հղացում ու խորք ու աղագ։ -



Նախախնամ ու նախախուփ.

խաղաղքներում՝ խանդահախուռն,

սահանքներում՝ վառմակաղած։-
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 10 окт 2010, 08:09

***

Եվ սուրհանդակները սուրացին՝ անձնուրաց,

(ի՞նչ պիտի ուրանային նրանք Սկզբում),

հասան ճամփի կեսին արդեն,

մինչդեռ այնտեդ սկզբում

մարտն ավարտին էր հասել արդեն,

ավարտված մարտից ի՞նչ լուր,

սուրհանդակներն ու՞ր սուրան

արդեն ճամփի կեսին հասած.

- Ու՞ր,– նրանցից մեկն ասաց,

ասացի ես, նրանցից մեկը,

իսկ հետո արդեն մեգ էր,

ես հասել էի ճամփի կեսին,

մարտն ավարտված էր արդեն,

այնտեղ սկզբում, արտեր...

այնտեղ ծվտւմ էին հսկայական արտեր,

Արտերը ինչպես մարտից հետո,

ծածկված էին դիակներով,

ինչպես ադամանդի ակներով,

և շողշողում էին հսկա արևի տակ,

արտերը, որպես կատարյալ նահատակ,

սկզբում, այնտեղ, արդեն ավարտված էր մարտը...

Ահա թե ինչեր կարող է տեսնել մարդը, ես,

ում սուրհանդակներն հասել են ճամփի կեսին,

և չգիտեն, որ մարտն ավարտված է արդեն

այնտեղ սկզբում, ուր աղբյուրի ակը

մաքուր էր, ինչպես նահատակը՝ անաղարտը...

Հիմա այդ մարտն ավարտված է, մեգ է,

ում ինչին է հիմա ծառի այն կեղևը,

պապիրուսը, թուղթը, մագաղաթը՝

անձնուրաց, անուրացում, ի՞նչը ուրանային,

որն է մարդու մեղքը, սուրհանդակի,

որ հասել է ճամփի կեսին արդեն,

այն աղբյուրի ակից շող չի հասնում

այստեղ ուր ամբողջը մեգ է, մարտը

ավարտված է այնտեղ սկզբում, մարդը՝

անլուր, տեսիլներն են մնում մարդուն՝

որպես այն աոաջին արտում՝ նահատակը,

որ հավատում է, որ ունի այդպիսի մի տեսիլ՝

տեղ կհասնեն սուրհանդակները սուրացող

և հավերժորեն մնացած ճանապարհի կեսին,

ուր մեգն է արդեն ավարտված մարտի,

կամ առաջին արտի... ասացի ես... ակներ...

հասնել... մագաղաթը... Սկզբում... սուրհանդակնե~ր...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 24 мар 2011, 23:18

* * *

Լեռը՝ հսկա վայրկյան, ասելու բան չունի.
Ժամանակն անցնում է. ահա եւ թռչունի
ճախրող լռությունը՝ սրտակոտոր։
Ժամանակն անցնում է. ոչ դադրանքի ճիչը,
ոչ ճախրանքի ոգի լիր լռության խիճը
չեն կարճելու կյանքի ճանապարհը խոտոր։
Ժամանակն անցնում է։ Հանգ առ հանգ առ տող...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 17 апр 2011, 19:39

* * *

Ըմբռնել ժամանակի հոսքը.
սեր ու ողբերգություն, ծաղիկ ու երկաթ,
մահվան մասին մտածված խոսքը,
որ տեւում է ավելի երկար,
քան կյանքն ինքը, քան Բոսխը
եւ իր դժոխքը - յուղաներկած։
Ապրել տարածությունը լիով հերկած
ու սպառվող, ու սպառել ունեցածդ՝
ինքդ՝ քեզ, որ այնու շշնջում է - վեր կաց
եւ գնա այստեղերից, ուր հորդած լացդ
համարեցին երազողի արկած,
ասենք, ինչպես՝ գինին, ինչպես՝ հացը։
Առաջվա նման - երկինքը բաց է,
թե ամպամած է՝ անկիրք էմալ -
վայրկյանի բոցը հավերժի այց է,
նույնն են բառերը, նույնն է թեման։
Մարդիկ, մարդիկ են մնացածը.
մնացածի վրա ահով գրված է մահ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 17 апр 2011, 19:39

* * *

Հայտնվում է Առաքյալը՝ բերնով
փրփրակալած ու դեմքով ջղաձիգ,
եւ ասում. «Ամեն ինչ այս մեռնող
ներքեւում նման է վերեւում եղածին»...
Իր կանգնած տեղից - գետեզրի մի քար –
խոսքն աղավաղված է հասնում ամբոխին,
քամին չէր խանգարում, քանի Նա կար,
հիմա բառերն հատ-հատ թեկուզ աչքը կոխիր
հանդիպածդ մարդու. հոգսերը՝ շատ,
իսկ հրաշքները հաշված են. թափես՝
ապրելու տեղ չի մնա նախօրոք նշած
տարածքում - ներքեւում հատկապես:
Ուր, հիշում եք, ամեն ինչ նման է վերը եղածին,
բայց ինչո՞ւ է քամին ավելի ազատ, եւ ալիքները
ինչո՞ւ են առավել փրփրակալած ու ջղաձիգ.
եւ ահա ոչ միայն չի խոսում, այլ ինքն էլ է
նկատում, Առաքյալը, որ տակավին
այս մեռնող ներքեւում է, մեռածների առջեւ...
եւ կծկվում է միայն իրեն հայտնի ցավից.
գուցե մի քանի բան... հարկ է ջնջե՞լ...
Մոռանում է դառնացած Առաքյալը, ցավալի
այդ պահին, որ գրածը՝ գրած, իսկ ներքեւում
եղածը եղած է, ինչպես քար կամ ինչպես ալիք,
որ քարի կողերն է քերում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз