СТАНЬ VIP

Աշոտ Գաբրիելյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Աշոտ Գաբրիելյան

Сообщение:#51  Сообщение Harutin » 03 июл 2011, 17:13

***
Գիշերները
Լեռներ բարձրանալու
Հավես չկա

Իմ Կաստալյան աղբյուրը
Սուրճն է

Մուսաները
Պղտոր ջրում
Ձուկ են որսում
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Աշոտ Գաբրիելյան

Сообщение:#52  Сообщение Harutin » 03 июл 2011, 17:13

ԱՅԳՈՒ ԱՌԱՎՈՏԸ

1.
Մի ուշաթափ տերև
Պոկվեց և ընկավ քարին.
Քարը ձայն չհանեց

2.
Մի վայրկյան հետո
Քարին սարսուռ կտա
Օձի պաղ մարմինը

3.
Պտղի արևը.
Քրիստոսն է լույս ժպտում`
Արեգակն արդար

4.
Ճաքած կեղևից
Մի մրջյուն ջուր է ծծում
Կանաչը` երկինք

5.
Նոր դրած դեզից
Պապուս քրտինք է բուրում
Հորս արցունքները
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Աշոտ Գաբրիելյան

Сообщение:#53  Сообщение Harutin » 03 июл 2011, 17:14

* * *

Ամէն օր իմ կողոսկրից
Նոյն աղջիկն է պոկւում,
Որպէսզի չզգայ
Իմ դաւաճանութեան սարսուռը...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Աշոտ Գաբրիելյան

Сообщение:#54  Сообщение Harutin » 03 июл 2011, 17:15

* * *

Չեմ գրում՝
Քեզ եմ տեղաւորում ասւած տողերի մէջ,
Որը դառնում է չլսւած պատմութիւն...
Սիրոյ մասին այլեւս չեմ գրում,
Գրում եմ սիրոյ համար...

Նկատել եմ արցունքները թաքցրած աչքերդ,
Որոնք իմ սրտում են արտասւում...

Սիրուց պոկւելը
Նման է կիսատ բանաստեղծութեան,
Որը ոչինչ չարժէ,
Բացի նրանում եղած
ՍԷՐ բառից...

Ես այլեւս չեմ գրում սիրոյ մասին...
Ների՛ր,
Չեմ գրում, որովհետեւ անաւարտ է մնում,
Չեմ գրում, որ սէրը չի աւարտւի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Աշոտ Գաբրիելյան

Сообщение:#55  Сообщение Harutin » 03 июл 2011, 17:15

* * *

Ես հաւատում եմ երջանկութեանս բեկորները,
Ինչպէս քնից արթնացածն է
Հաւաքում երազի փշրանքները...

Սպիտակ թղթի վրայ էլ պահը չի դադարում,
Երբ երջանկութիւնդ նետում ես նրա անբիծ մարմնին...

Կաղ օրերը
Կապկպում են
Անցնելիք ճանապարհը
Եւ չեմ հասնում...

Ծառը հաւաքում է իր արմատները,
Եւ գագաթի տերեւները սրսփում են
Քամուն տեսնելու վախից...

Վախը թղթէ արցունքներ է՝
Երազի արթնացածի ճիչով...
Ներբաններդ են միայն,
Որոնք ստւերներ չունեն
Եւ որոնց անդամալուծութիւնը
Ոչինչ չի չափակշռում...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Աշոտ Գաբրիելյան

Сообщение:#56  Сообщение Harutin » 03 июл 2011, 17:15

* * *

Ես առաջին տողը չեմ գրում...
Միշտ զրուցում եմ քեզ հետ,
Եւ ի՞նչ իմաստ ունի անունդ...

Ես մնացած բոլոր տողերն եմ գրում,
Ու քեզ կը ստիպեմ,
Որ առաջին տողս զգաս...

Հիմա յաճախ
Միտողանի բանաստեղծութիւններ եմ գրում
Մեզ համար...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Աշոտ Գաբրիելյան

Сообщение:#57  Сообщение Harutin » 03 июл 2011, 17:15

* * *

Երբ ԲԱՌ-ը ձայն դարձաւ,
Ես ու դու խլացանք
Եւ չլսեցինք այլեւս տիեզերքի աղմուկը...
Սէրը փրկելու համար
Ես բանաստղծութիւններ գրեցի՝
Փորձելով ԲԱՌ-ը վերծանել,
Եւ երբ բառս գիր դարձաւ,
Մենք կուրացանք...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Աշոտ Գաբրիելյան

Сообщение:#58  Сообщение Harutin » 03 июл 2011, 17:15

* * *

Աչքերիդ արտասուքը
Հրդեհւած ծովեր է մարում...

Աչքերդ
Կաթիլ-կաթիլ լուսաւորւում են
Ու ապաստան տալիս
Սիրոյ հրեշտակներին...

Թող քեզ զգամ
Իմ պարանոցի
Զարկերակի նման մերձ
Ու հեգ առ հեգ վանկեմ
Կորսւած բառերի ոգին
Ու շնչառութեանդ հնչիւնները...

Խաղա՜ղ...
Խաղաղ է արարչութիւնը...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Աշոտ Գաբրիելյան

Сообщение:#59  Сообщение Harutin » 03 июл 2011, 17:16

* * *

Անունդ եմ այրում թղթի վրայ
Եւ բառանախշ եմ փորձում կիտել կոնքիդ...

Արեւը ծիածան է յօրինում
Եւ վայրկեան առ վայրկեան
Կերպարանափոխում բառը,
Որն իր լի շուրթերին էր...

Եւ մէկ հնչիւն իսկ դեռ չդաջւած՝
Հեռանում է բառն ու արտասւում կրծքերիդ,
Որոնցում երկու փոքրիկ սնկեր են ծիլ տալիս...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Աշոտ Գաբրիելյան

Сообщение:#60  Сообщение Harutin » 03 июл 2011, 17:16

* * *

Երբ քունս տանի,
Կը շարունակես իմ կիսատ մտքերն ու երազները՝
Չթողնես սահմանին մնան,
Թէ չէ նորից տխուր կարթնանամ
Ու ողջ օրը աչքերիդ չեմ նայի...

Եթէ քնով ընկնեմ,
Ինձ աւելի հեռու տար,
Եւ եթէ հեռւից չվերադառնամ,
Աչքերս չփակես,
Որովհետեւ նրանք դեռ երկար երազելու են
Քո յաւերժ կիսատ արցունքները...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение