ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՐԶՈՒՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐԶՈՒՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 11 окт 2010, 07:48

ԱՐԶՈՒՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԶՈՒՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 11 окт 2010, 07:49

***
Որսագողիս համար՝ բազում պանդոկ,
Էլի՛ բռնվեցիր՝ գարեջուրը ձեռքիդ,–
Փրփրաբաշ դեզից իմ գլուխկոնծին
Ուղիղ կրծքազարդիդ է, իմ հայրենիք:

Վիշապագորգ՝ հյուսված ձեռքով նախնյաց,
Հյուսված միֆ, ասես դարերի վեճ լինի:
Նշանառու աչքս առավ մեկին,–
Գիտեմ, փրկում չկա այս վիճակից:

Գարեջուրը ձեռքիս դոնդողացող ամառ՝
Իմ ստվերն եմ փնջում` կյանքն է վթար:
Փերթ առ փերթ պայթող պղպջակներից
Ոչ մի հանդերձ չեմ ընտրում քեզ համար:

Վեր կաց, գնա՛, կորչիր` հողը քեզ վարագույր,
Փրկագինդ առած հաց ու երկնքից,
Հոգուդ մի անկյունում դու կո՛ւյս մեռիր,
Հոգուդ մի անկյունուն դու ների՛ր, ներիր:

Նույն ֆոնի վրա է երկիր-խեցին՝
Հյուսված վիշապագորգ, գույների միֆ,–
Փրփրաբաշ դեզից իմ գլուխկոնծին–
Համբուրում եմ հողը և հայրենին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԶՈՒՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 11 окт 2010, 07:49

***
Եվ նորոˉգ մնան մույկերն իմ կապույտ,
Գարնան շնորհն է հանդերձն իմ կանաչ:
Զվարթ է կինը արևածաղկի դաշտերում դեղին.–
Ես ձայնեմ նրան բացատից արյան,
Գա ու ցուցանի արևելքը ինձ,
Եվ արևմուտքը, հյուսիս ու հարավ:
Զվարթ է կինը,– երկունքն է ծաղիկ,
Զվարթ է կինը,– երկունքն է շղարշ,
Ես արտաբերեմ դարձը արևի,
Եվ թող նա քնի,
Բաց են դռները, արևը` արթուն.
Արևն է նորոգ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԶՈՒՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 11 окт 2010, 07:49

***
Դիանա Համբարձումյանին
Ձախ ուսը բարձր, աջը` պակաս, Դիաˉնա.
Իսկ և իսկ ակրոստիքոս, գաղտնիքը` կին.
Ոգեղեն ոլորտում ես, մկրատում ես արձակ,
Ունայն է և՛ այն, և՛ մյուսը,
Իսկ օրը`
Մելանխոլիկ, ինձ քշում է ափ՝
Դեպի վեղարը պոեզիայի:

Բաˉրձր, բաˉրձր, որպես Գեղամա լեռ,
Ափի մեջ լճակ` Սևան հայելին,
Լճակում ինքդ, մկրատում ես արձակ,
Մոգերը լողափ են իջնում,
Իսկ ես
Տեսնում եմ քեզ, Դիաˉնա,
Մտքիս մորմը ի՞նչ, անուրջներս` ո՞ւմ,
Դու ամբող ջություն ես–քույր, մայր ու կին,
Ինչ-որ տեղ խաթարվում է բանաստեղծությունը,
Ինչ-որ տեղ որսում ես դու ինձ:

Բաˉրձր, բաˉրձր որպես Գեղամա լեռ,
Ափի մեջ ալեկոծ հայելի,
Ձախ ուսը՝ բարձր,
Աջում` փլված մոգ,
Անուրջ է երջանկությունն իմ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԶՈՒՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 18 июн 2011, 23:48

ՊՈԵՏ ԷԻՆ ՆՐԱՆՔ …

Պոետ էին նրանք,
Ազնվազարմ ու հին,
Սերուցքը ժեռ խոսքի` բաց երկնքի տակ,
Խմում էին իրենց քարահունջի օղին,
Պոետ էին նրանք։
Հաճախ` բռի, հաճախ` զուլալ աղբյուրի ջուր,
Հաճախ վայրի, բնության տարերքի պես,
Երբեմն հեզ ու խոնարհ, խղճի պես մաքուր,
Խմում էին իրենց քարահունջի օղին,
Պոետ էին նրանք։
Սիրո և տքնանքի անեղծ սաղմով հուռթի
Պոկում էին օձե պորտալարը հողի
Եվ հռհռում նրա բիբերի մեջ նորոգ
Եվ թևքերը քշտած խառնում էին մտքի
Բևեռները, որ խիղճը հանկարծ - չննջի:
Պոետ էին նրանք։

Պոետ էին նրանք։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԶՈՒՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 18 июн 2011, 23:49

***
Ե՛վ ջուրն է հոսում
Քո բաց աչքերի անսուտ բացվածքով,
Ե՛վ կյանքը նույնպես՝ լեթարգիական.
Աղջիկ, քեզ համար
Գրավ եմ դրել
Արծաթե լճակ։
Ափին շարել եմ
Նռներ դյութանքի,
Խորքում ամբարել
Աչքերն իմ ցնորք…
Գնա լոգանքի։
Ե՛վ ջուրն է հոսում
Քո բաց աչքերի անսուտ բացվածքով,
Ե՛վ կյանքը նույնպես` լեթարգիական։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԶՈՒՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 18 июн 2011, 23:49

ԼՈՐԴԸ

Մեկ ոտքս` կարմիր, մյուսը՝ կանաչ…
Այդ ես եմ՝ Մի լորդ,
Խոնարհվում են ինձ ու պատիվ տալիս,–
Այդ բնական է և ոչ ավելորդ։
Վերին արտերի հունձքը ժողվել եմ
Ու փերթ-փերթ շարել երկվության դռան,
Անհաս փերիներ, սերս ջրվեժեք,
Սա հրաման է վերին՝ լորդական։
Ինձ համար մեկ է` ամառ թե ձմեռ,
Կրակին տվի պորտալարն իմ բութ,
Մեկը բախում է զավեշտի դուռը,
Որ տեսնի Աստծո կերպարանքն անսուտ։
Մեկ ոտքս` կարմիր, մյուսը՝ կանաչ,
Դե, իհարկե, այդ ես եմ՝ Ձեր լորդը,
Թեթև հպումով էջն այս սերտեցի,
Դուք արտագրեք այն սրտի ցավով։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐԶՈՒՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 18 июн 2011, 23:50

***
Արմեն Մարտիրոսյանին


Ի սկզբանե էր Բանը: Այդպես է եղել:
Նա, ով Արմեն Մարտիրոսյան էր, գիտեր այդ Բանը։
Ահա թռչունները հավաքվում են անլուր,
Ահա թռչունները ճախրում են ազատ
Եվ իրենց ամեն ճաշի ժամին
Իջնում են ափին Արմենի
Ու կտցահարում կարմիր գնդիկներ,
Որոնք ննջած հուշ են արյան ու ավյունի,
Իսկ տերն Արմենն է, և սկիզբն ու վախճանը
Անցան իր հեքիաթի Մազե կամրջով։

Ի սկզբանէ էր Բանը: Այդպես է եղել։
Նա, ով Արմեն Մարտիրոսյան էր, գիտեր այդ Բանը։
Նա Դարերի ծալքերից տեսավ խորքը բանի,
Եվ ծալքեծալք լույսերի միջից տեսավ,
Ինչպես Վահանը Տերյան, Վարուժանը ու էլի շատերը,
Որ Նոյն էր բերել իր տապանով
Լեռան կատարն Արարատի։
Եվ երկնքում սրբալույս հայտնվել են ահա։

Նա, ով Արմեն Մարտիրոսյան էր,
Գիտեր այդ Բանը։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз