ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Արթուր Մեսչյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Արթուր Մեսչյան

Сообщение:#11  Сообщение Harutin » 16 апр 2011, 14:33

ՀՈՒՅՍ

Ուշ է, նա թակում է դուռը փակ,
նա է, ում սպասում ես շարունակ,
նա է, ով փրկում է քո հոգին,
պարանոցից հանում դեղին
հոգեվարքից կապված պարանը,
պատսպարում է քեզ վշտից`
թևազուրկ այդ թռչունից:
Հույսն է ապավենը մենության,
հույսն է, որ կերտում է ապագան,
հույսն է, որ վերջին պահին կրկին
կորուստների ճանապարհին
փրկության լույսով ժպտում է,
և այդ հույսը փրկության
քո նշխարքն է հաշտության:

Լուռ է, սենյակի դռները՝ փակ,
ստվերն է քո ճոճվում պատին սպիտակ,
հուշն է սղոցում վհատ հոգիդ,
երբ կիթառի լարերը հին
գիշերվա մեջ տրոփում են
և հազար-հազար երգեր
պատերից հնչում են դեռ:
Այս ցնորված մնջախաղի
անզոր դիմախաղով՝
շարժվում են մեր ստվերները
կյանքի բեմի եզրով:
Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում
թողնում հույսի կապույտ թևերը ձեզ-
իրենք անհետանում:

Ի՞նչ ես այս կյանքի բեմում ճոճվող,
ո՞ւմ ես իսկապես դու հարկավոր,
ի՞նչն է, որ քո կյանքն է ավիրում-
օրացույցին է սեպագրում
գուրգուրած քո երազները
և նկարդ մեծացնում-
փակում սև շրջանակում:

Ուշ է, նա թակում է դուռը փակ:
Նա է՝ ում սպասում ես շարունակ:
Նա է՝ ով փրկում է քո հոգին-
պարանոցից հանում դեղին
հոգեվարգից կապված պարանը,
պատսպարում է քեզ վշտից՝
թևազուրկ այդ թռչունից:

Այս ցնորված մնջախաղի
անզոր դիմախաղով՝
շարժվում են մեր ստվերները
կյանքի բեմի եզրով:
Հետո մի պահ անձայն մեկ-մեկ կորչում-
թողնում հույսի կապույտ թևերը ձեզ-
իրենք անհետանում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Արթուր Մեսչյան

Сообщение:#12  Сообщение Harutin » 16 апр 2011, 14:33

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

Չորսը պատ շարված մի տուն է,
չորս տախտակ մեխված մի դուռ:
Ճաղապատ լուսամուտները – Խենթանոցն է
համար ութ:
Մենք ցրտից չէ, որ սառել ենք,
քարացել ենք խարույկից…
տե՛ս, այրում են մեր գրքերը,
որ գտան բարձի տակից:
Այս անգամ՝ վերջին անգամ:

Եվ խժռում է վառարանը հաստափոր,
իմաստները յուրացնում հատոր հատոր,
կարմրել է հաճույքից նրա մարմինը,
և ոռնում են ամոթից խենթերը մեր -
շարադրում են լուրերով բյուր պատճառներ
և նշում աննախատես հանգամանքները:
Այս անգամ՝ վերջին անգամ:
Հե՜յ, դե կոճկե՛ք ձեր բերանները:
Հե՜յ, դե կանգնե՛ք բոլորդ զգաստ:
Հե՜յ, ձեզ դատում են մանուկները:
Հե՜յ, բարուրների մեջ սառած:
Այս անգամ՝ վերջին անգամ:
Ավարտվեց ձեր միացումը:
Առնետները միացան:
Միացան կատղած շները,
ճիվաղները միացան,
միացավ և կեղտաջուրը
խցանված խողովակում:
Գժերով մենք որոշում ենք
անջատում և լվացում:
Այս անգամ՝ վերջին անգամ:
Եվ ոռնում են ամոթից խենթերը մեր,
շարադրում են չորս կողմից բյուր պատճառներ,
և նշում աննախատես հանգամանքները,
և փառքի նալերն են իրարից պոկում,
չիբանների պես օրեցօր աճում
չաղ ու բախտավոր բարերարները:
Այս անգամ՝ վերջին անգամ:
Հե՜յ, դե կոճկե՛ք ձեր բերանները:
Հե՜յ, դե կանգնե՛ք բոլորդ զգաստ:
Հե՜յ, ձեզ դատում ենք՝ մենք՝ գժերս:
Հե՜յ, մեղավոր ենք: Միաձայն:
Միաձայն… Այս անգամ՝ վերջին անգամ:
Մոռացե՛ք ձեր երազները,
ձեզնից ոչ ոք չի փախչի,
տուրը տաք հրաշք երկիրը՝
գժերով կանցնենք գործի:
Չեք գտնի ձեր հանգրվանը
հեռավոր տաք ափերում,
չեք լափի գողցած նշխարը,
ձեզ գժերն են հետևում:
Այս անգամ՝ վերջին անգամ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Արթուր Մեսչյան

Сообщение:#13  Сообщение Harutin » 16 апр 2011, 14:35

ԵՐԲ ԻՄԱՍՏԱԶՈՒՐԿ Է ԼԻՆՈՒՄ

Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են
քո օրացույցի դեղին էջերին,
ամիս առ ամիս անիմաստ թափվում են
տերևների պես քո կյանքի ծառից:

Երբ ժամացույցի լարված զսպանակը
կացինն է ճոճում քո պարանոցին,
անցյալը դանդաղ իմաստազրկվում է,
ներկան էլ թմրած` քո ոտքի տակին:

Կյանքը անիմաստ իմաստազրկվում է,
երբ վերածվում է անվերջ պայքարի,
պայքարն էլ, ավաղ, իմաստազրկվում է,
երբ վերածվում է կյանքի իմաստի:
Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը
սպասում է հաջորդ կուռքի քանդակին,
երբ տապալվում է կանգնած արձանը,
ժամանակը միշտ վիժում է նորին:

Փողոց ու այգի իմաստազրկվում են
իմաստազրկված քաղաքի մեջքին,
տները նույնպես իմաստազրկվում են,
Երբ վերածվում են ապաստարանի:

Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
ծնվել երախում բյուր ժողովների,
իմաստը նույնիսկ իմաստազրկվել է՝
այն վազքի նման, որ ավարտ չունի:

Ձեռքերը պարապ իմաստազրկվում են,
ամեն օր դարձավ տխուր կիրակի,
գլխուղեղիդ մեջ օրեցօր մեխում են
պատճառները բյուր առանց պատճառի:

Անիմաստության խորտակվող իմ նավը
նորից փրկության ափին է զարնվում,
երբ վերարկույով քնած զավակներս
մեկ-մեկ արթնանում ու ինձ են նայում:

Նրանց աչքերի առկայծող լույսերը
ոգուս սառույցի կեղևն են փշրում,
անկարողության պոկում կապանքները,
և կյանքս նորից իմաստավորում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Արթուր Մեսչյան

Сообщение:#14  Сообщение Harutin » 16 апр 2011, 14:36

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Երբ անառակ որդու նման,
Դառնաս՝ թողած քաղաքդ,
Եվ դռնեդուռ փնտրես նրանց,
Ում որ վաղուց կորցրած ես,

Սեղանի չորս կողմում նստած
Նրանք են` ում գտել ես,
Խոսքեր չկան, խմում ենք լուռ`
Ուշ է, ուշ է…

Երբ անառակ որդու նման,
Վերադառնաս քո տունը,
Մթում կախված մի պատուհան,
Ճոճվող ստվերներ անկյունում:

Երբ հայրդ ծեր դնի ուսիդ
Իր դողացող ձեռքերը,
Միայն կշշնջա կամաց`
Ուշ է, ուշ է…

Հազար օտար աչքերի մեջ
Գտնես նրա հայացքը,
Նրան, ով որ սիրում էր քեզ,
Սպասում քո վերադարձը:

Երբ անառակ որդու նման,
Վերադարնում է սերը,
Լսում ես կարճ մի պատասխան`
Հե՜յ, ուշ է…

Եվ ո՞ւմ կամքով է, որ կյանքում,
Ամենն ունի իր վերադարձը,
Միշտ ուշացած գտնում ես այն,
Ինչ որ վաղուց կորցրած ես:

Երբ անառակ որդու նման,
Վերադառնում է խիղճը,
Լսում ես կարճ մի պատասխան`
Ուշ է, ուշ է…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Արթուր Մեսչյան

Сообщение:#15  Сообщение Harutin » 16 апр 2011, 14:37

ՄԻ ԳՈՒՑԵ ԵՍ ԽԵՆԹ ԵՄ

Մի գուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում…
մոլորված քայլում եմ ուղղանկյուն այս աշխարհում
և հաշվում դատարկ բիբերը կուրացած ու պաղ երազների…
մայթերից պոկում խոսքերը ոտքի տակ ճզմված ժամանակի:

Եվ նորից խաբված ամբոխը հովիվներ է նոր վիժում,
և նորից կապույտ թռչունը բանտարկվեց իր վանդակում,
և նորից սեղմված բռունցքները ինչ-որ բան են պահանջում…
խելացնոր ազատությունը և կախված անկախությունը
հեղափոխության գորշ երախում:

Մի գուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում,
անկարող ոռնում եմ լույսազուրկ իմ սենյակում,
կարկատում եմ շաբաթները թելերով մաշված իմ նյարդերի
և մուրում եմ լուսաբացը տաք հացից էլ ավելի:

Եվ չորս կողմը բողոքում են, ինչ-որ բան են անիծում,
գիտեն, ով է մեղավորը, «Հասկանում են» և դատում…
Երբ ամեն բուսած չիբանը կյանքն է մեր ճակատագրում
զավակիդ պաղած աչքերը և կաթին կարոտ շուրթերը
բզկտում են խիղճդ և այրում:

Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում…
ո՞վ է խենթ այս բեմադրիչը, մի՞թե մեկն է մեղավոր
չեն զնգում կախված դույլերը, ի՞նչ ժամկո՞չն է մեղավոր:
չես ցանում գարնան սերմերը, ի՞նչ պիտի քաղես աշնան,
երբ չկա վարող գութանը, մի պատճառ հանի եզանը-
նրան էլ մորթի – հանգստանաս:

Ինձ ասում են` խենթ ես, չէ աշխարհն է ցնորվում…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Արթուր Մեսչյան

Сообщение:#16  Сообщение Harutin » 16 апр 2011, 14:39

ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ ԵՍ

Աղբյուրից մաքուր ջուրը խմելիս` ես կհագենամ,
Եվ հետո, մի պահ կառչած ներկային, ես կզարմանամ,
Թե ինչպես եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց:
Ասում են` ամեն երազանք ու հույս նորից պխտորվեց:

Զարմանում եմ ես մեր առջև փակվող հազար դռներից,
Զարմանում եմ ես մեզ բաժան անող հազար շերտերից,
Զարմանում եմ ես և նորից-նորից ես չեմ հասկանում:
Եվ գլուխս կախ ամբողջ իմ կյանքում ազգս եմ փնտրում:

Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից,
Զարմանում եմ ես նորից համբերող իմ ժողովուրդից,
Զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց,
Խորանը երկրիս ներսից էր քանդվում և արդեն վաղուց:

Ժանտախտի օրոք քեֆ է ընդանում մի համատարած,
Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած,
Կսպանվի սարում այրվող փամփուշտով չքնաղ պատանի,
Դատապարտելով աճյունը սառաց մի ճոխ թաղումի:

Զարմանում եմ ես, որ նորից-նորից, գլուխը կորցրած,
Ընթանում ենք մենք անցած ուղիով արդեն բթացած:
Զարմանում եմ ես, որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում:
Անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում:

Զարմանում եմ ես դատարկ ու պարապ ինչ-որ հույսերից,
Զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից,
Խուլ ու հնազանդ չարին հանձնված այս մեծ աշխարհից
Եվ մարդկանց անդունդը տանող ճանապարհներից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Արթուր Մեսչյան

Сообщение:#17  Сообщение Harutin » 16 апр 2011, 14:40

ԱՇԽԱՐՀԸ ԱՅՍ ԲԱԺՆՎԵԼ Է

Աշխարհը այս բաժնվել է
հազար ու մի տարբեր կտորների…
ասում են շատ վաղուց (ստում են երեւի),
ամեն լաթի կտորը մի երկիր է՝
իր կարկատած օրենքներին գերի.
և մարդկային կիսված ամբոխ՝
ցցված այդ լաթերին:

Ամեն մի կեսը կայսրություն է,
կամ պետություն, կամ էլ գաղութ ինչ որ մեկի,
սահմանների փշալարով կարված՝
մարմնի վրա կապույտ մոլորակի:

Այդ կեսերից էլ մեկը մեր երկիրն է՝
կապված առագաստով՝ քարե խարիսխներին,
կես սահմանի ցցին սեղմված,
կես հույսերի լույսին հառած
և կես կտոր հացին…

և երբ կիսված է ժամը, և քարացած է դեմքը աշխարհի,
կիսված կռիվ ու մսաղաց՝ լքված կիսատ ջոկատների,
կիսված վերջին փամփուշտը և վերարկուն
նախորդ պատերազմից,
և դու որ քո մարմնով փակում ես
միջանցքը նոր կորուստների…
ես հին ու նոր կիսատներին ատում եմ,
այն կեսերին, որ կիսեցին հոգիս,
կես խուժանից արդեն ես ձանձրանում եմ,
կես գողերից, քառորդ հովիվներից.
և կես ճամփին մարած գնացքը մենք հրում ենք-
(կեցցե՜ ամբողջությունը խենթերի),
կես խափնված ազգասերին ատում եմ,
ռամիկ պարոններից ես զարզանդում եմ,
էլի մի բան, որ չեմ հիշի…

Նորից փրթած ծառի մարմինը ծիլեր կտա գարնան շեմին,
նորից քո պատուհանը մութ կյանքի լույսով կվողողվի,
միայն թե դիմանա քո սիրտը կիսված հազար հարվածներից,
չքարանան թեվերը քո թռիչքի մեջ կիսված ճամփին:
լսի՝ր, ժամանակի կիսված զարկերը, լսիր,
դեռ չկիսված մի մեղեդի,
փակի՝ր կորուստների բացված դռները
և ամբոխին կիսված մի՝ խառնվիր:

Հե՜յ, օրհնյալ լինի մեր՝ խենթերի միասնությունը
ատում եմ քեզ՝ կիսատության գերի
ձեզ հետ եմ ես ովքեր ցավից պարում են,
ձեզ հետ եմ ես՝ ով կամքը իր լարում է-
հեգնում ճակատագրի գորշ երեսին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Արթուր Մեսչյան

Сообщение:#18  Сообщение Harutin » 16 апр 2011, 14:41

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ

Ո՞ր խոսքերին ապավինեմ,
ո՞ր հույսերով ինձ պարուրեմ ,
և ո՞ր ձայնով լարեմ նորից հոգիս,
և ո՞ր կանչին արձագանքեմ,
ո՞ր փարոսով առաջնորդվեմ,
ո՞վ կխրի դաշույնը իմ մեջքիս:

Ո՞ր ձայներից կխլանամ,
ո՞ր ցավերին կդիմանամ,
ո՞ր խավարում ես կկորչեմ նորից,
և ո՞ր ստին կհավատամ,
նորից ի՞նչից կզարմանամ,
և ի՞նչ հաղորդությամբ կհեռանամ կյանքից:

Աննշմար դողով ծառերը,
մեր կյանքի փողոցներում,
թաքցնում են մեր ձայները
տերևի երակներում,
և դեղին մագաղաթները
մայթերի վրա թերթվում,
և հողին մորմոքն են ժառանգում:

Ո՞ր աչքերի լույսը օրհնեմ,
ո՞ր սաղմոսին ապավինեմ
և ո՞վ դեռ կխաչի ջութակս պաղ,
և ո՞ւմ ուժգին ոխով ատեմ,
ո՞ւմ մոգական սիրով պաշտեմ,
ո՞ր կորուստներից կխենթանամ:

Ո՞ր քաղաքում անհետանամ,
ո՞ր տան խցում անէանամ,
և ո՞ւմ դիմակը ես պոկեմ դեմքից
ո՞ր լույսերից կկուրանամ,
ո՞ր ցավերից ես կոռնամ,
ու՞մ փամփուշտից կհեռանամ կյանքից,

Աննշմար դողով ծառերը,
մեր կյանքի փողոցներում,
թաքցնում են մեր ձայները
տերևի երակներում
և դեղին մագաղաթները
մայթերի վրա թերթվում,
և հողին մորմոքն եմ ժառանգում:

Ո՞ր աչքերի լույսը օրհնեմ,
ո՞ր սաղմոսին ապավինեմ
և ո՞վ դեռ կխաչի ջութակս պաղ
և ո՞ւմ ուժգին ոխով ատեմ,
ո՞ւմ մոգական սիրով պաշտեմ
ո՞ր կորուստներից կխենթանամ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Արթուր Մեսչյան

Сообщение:#19  Сообщение Harutin » 16 апр 2011, 14:42

ՀԱՋՈՐԴ ԿՅԱՆՔՈՒՄ

Ինչ որ այրվեց ու հեռացավ,
այն ինչ ջնջվեց ու կարծրացավ,
այն ինչ կիսատ շնչեց հոգում,
այն ինչ չարվեց մեկ այս կյանքում,
այն ինչ երկունք մնաց սրտում-
սպասիր, սպասիր –
ես կավարտեմ հաջորդ կյանքում:

Կիսատ համբոյրը՝ քարացած,
կապոյտ գիշերը՝ չքացած,
կիսատ աղոթքը՝ մոռացված,
ամբից երդումը՝ ուշացած,
կիսատ իմ սերը՝ գողացած…
սպասիր, սպասիր –
քեզ կը սիրեմ հաջորդ կյանքում:

Կիսատ ապտակը՝ չտրված,
կիսատ հեգնանքը՝ չմարած,
խաչիս վերքերը՝ սպիացած,
կիսատ վրեժը չլուծված,
և հայհոյանքը անավարտ…
սպասիր, սպասիր –
ես կավարտեմ հաջորդ կյանքում:

Կիսատ երգերս՝ չերգած,
կիսատ տողերս՝ չգրված,
անձայն խորհուրդը՝ չակոսած,
տենդոտ բեմերը՝ չբացված,
կիսատ կիթառս՝ չլարած…
սպասիր, սպասիր –
ես կը լարեմ հաջորդ կյանքում:

Կիսատ անեծքը՝ հուշ դարձած,
կիսատ բաժակը՝ չխմված,
կիսատ մեղքերս՝ չգործած,
կիսատ հոյսերս՝ գողացված,
փոշոտ դիմակը՝ փրկության,
սպասիր, սպասիր –
ես կպատռեմ հաջորդ կյանքում:

Կիսատ թռիչքը երազիս
և լուռ տրոփը լույսերի
այն ինչ այսօր չհասկացա,
այն ինչ աստղի ես չհասա
և ինչ հեքիաթ որ չապրեցի,
սպասիր, սպասիր –
քեզ հետ կապրեմ հաջորդ կյանքում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Արթուր Մեսչյան

Сообщение:#20  Сообщение Harutin » 16 апр 2011, 14:43

ԽԱՉՄԵՐՈՒԿ

Կորչում գնում են, հեռանում, մեկ-մեկ բոլոր մեր ջութակները,
ձեզ պե՞տք է մի նվագախումբ, որտեղ տիրում են թմբուկները
որտեղ ամեն մի մեղեդի փչում են լոկ փողայինները,
երբ լարերի ձայներ չկան, նրանք են մենակատարները:

Ձեզ չեն ների որ դիմացաք, չնվաղեց երբեք ձեր կամքը,
չներեցին երբ հեռացաք` նախազգալով խաղի ավարտը
ձեզ չեն ների երբ ետ դառնաք, երբ որ մարեն հիմար կրքերը,
երբ քանդելուց հետո նորեն կպահանջվեն շինարարները

Ձեզ չեն ների, որ չկորաք, պահպանեցիք ոգու տաճարը,
որ դատեցիք ինքներդ ձեզ, հեգնած նրանց նեխած ատյանը
որ հարբեցող դուք չդարձաք կյանքի հոտած պանդոկների մեջ,
և չկորաք թմրած ծխում՝ տառապյալի հիմար դերի մեջ…

Տեսե՞լ եք դուք այնպես ճատրակ,
որտեղ խաղում են լոկ սևերը.
կյանքի բեմից դուրս շպրտված՝
լուռ հեռանում են սպիտակները:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз