СТАНЬ VIP

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 20 дек 2010, 20:42

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Artur Hayrapetyan.jpg
Artur Hayrapetyan.jpg (9.13 кб) Просмотров: 747
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 20 дек 2010, 20:43

ԽԱՂԿԱՏԱԿ


Текст:
Քնիցս վեր թռա։ Ուրվականներով շրջապատված սենյակը, աղոթքը բերանում, զռռում էր։ Աչքերիս առաջ ծանրացած դողը մտել էր ոսկորներիս արանքն ու բերանիս շուրջ լռություն էր հաստատել։ Ես մի տարօրինակ ձև էի ստացել, իսկ ուրվականները պար էին բռնել... զբաղեցնում էին ինձ։ Նոր-նոր էի վերջին դեղահաբը որովայնումս տեղավորել, երբ ուրվականի դեմքով մեկը, բերանը ջուր առած, մոտեցավ ու չորացած շուրթերիս արանքից մի կերպ հարմարեցնելով ջուր տվեց։ Ջուրն՝ իր մաքրության չափ պարզությամբ, հանգիստ իջավ բերանիս շուրջը, կլոր շրջան կազմելով՝ տարածվեց չորացած մարմնումս... ես արդեն հանգիստ շունչ քաշելով՝ սկսեցի տեսնել, ճանաչել ինձ։ Սև հագած սենյակիս պատուհանները մթնեցրել էին տունը։ Տանը լույս չկար։ Նստեցի սեղանի շուրջ, առաջս փռեցի լայնածավալ նկարչական թուղթը, որտեղ տառեր էին գրված ու մի քանի անվանումներ։ Ձայն տվեցի մի քանի ինձ նման անգործների ու գործը սկսեց աշխատել։ «Ես մեդիումն եմ, ես մեդիումն եմ... հոգի ջան, հոգի ջան, ինձ ծանոթացրու աշխարհի ամենալավ հոգիներից մեկի հետ»։ Մինչև մի քանի անգամ, հերթով կարտասանեինք հետևյալ տողերը՝ մութ ու լուռ սենյակս լուսավորվեց ու խոսեց։ Դիմացս կանգնած կինը ոտքից գլուխ սև էր հագել։ Աղոթք էր անում։ Աչքս ընկավ դիմացս՝ պատի վրա փակցված հայելուն։ Ինքս ինձանից սարսռած, վախվորած, բաց դուռ էի ման գալիս, որ դուրս գցեի ինձ այդ սարսափ պատճառող ճահճից։ Սենյակի դուռը փակ էր։ Կինը կռացել էր ոտքերիս վրա, ամուր բռնել էր ոտքերիցս, բաց չէր թողնում։ Քիչ առաջ սենյակում լիքը մարդ կար։ Այժմ կիսադատարկ սենյակում մնացել էինք ես ու այդ անդեմ մարդը։ Չէի հասկանում՝ ինչ էր կատարվում։ Ինձ ամեն կերպ փորձում էի տրամադրել, որ լավ կլինի... չէի վախենում ստեղծված աննորմալ իրավիճակից։ Հոգին, որը կնոջ կերպարով հայտնվել էր, աղոթքը վերջացրեց, վերջում խաչակնքեց ու մի հատիկ մոմ վառեց... սենյակը լուսավորվեց։ Հագին սև թիկնոց կար. նա իջեցրեց գլուխը, խոնարհվեց, ցավագար աչքերով սենյակ, պատուհանի ծանր վարագույրը մի կողմ շպրտեց, պատուհանը բացվեց։ Կնոջ չսափրված դեմքը, աչքերի խելացնոր փայլը, տարածվել էր սենյակով մեկ ու բաց պատուհանի շրջանակից դուրս չէր գալիս։ Մտել էր, ոտքը կախ գցած սպասում էր, կարծես այդ օրը ազատ ֆիլմի դիտում էի կազմակերպել, իսկ բոլորը արդեն իրենց տեղերը վաղուց զբաղեցրել էին։ Այդ ամենից հետո և հետոյից առաջ չէի վախենում։ Աննկատելիորեն թռա տեղիցս, ազատ աթոռ գտա ու դրեցի այդ կենդանություն առած՝ չսափրված դեմքի տակ։ Ստեղծված տարօրինակ լռությանից հետո խոսեց կինը. «Ջուր խմիր, վախենում ես»։ Ես ջրով լի բաժակը ձեռքս առա ու սկսեցի կլկլացնել։ Դողդողացող ձեռքս թուլացավ՝ դատարկ բաժակը փշրվեց. «Չարը խափանվեց», - ասաց կինն ու մնաց նստած։ Նրա հիվանդ դեմքը արդեն այնքան անհանգիստ չէր։ Իմ դեմքն էր գնալով անհանգստանում։ Նրա ձեռքին մեծ պայուսակ կար, ըստ էության, նկարչին հատուկ պայուսակ կլիներ։ Կինը ձեռքն առավ սև, կաշվե պայուսակն ու միջից մի թուղթ ու մի մատիտ հանեց, դրեց սեղանին, սկսեց նկարել։ Նա ավելի շուտ խզբզում էր, քան նկարում, ձեռքն անընդհատ ցնցում էր օդի մեջ, հետո մոտեցնում էր թղթին, գլուխը խոնարհում էր, շարունակ խզբզում։ Ու այդպես, հանգիստ, մութը լռությամբ համեմված՝ մտել էին աչքերիս մեջ ու թույլ չէին տալիս, ավելորդ ինչ-որ բան մտածել ու լսել։ Ես արդեն մի քանի ժամ էր նստել էի աթոռին՝ նրա դիմաց ու անշարժացել։ Գլուխս դատարկվել էր, ոչինչ չէի զգում, աչքերիս մեջ սառել էին պատկերները։ Դեռ չէի հասցրել ինչ-որ բան մտածել, երբ վերևի սենյակի դուռը շրխկոցով բացվեց։ Ինչ-որ մեկն աստիճաններով ցած գլորվեց։ Ընկնողի դեմքը չէր երևում։ Միայն տարօրինակ ձայներ էին գալիս, որ ինձ ներսից բթացնում էին։ Ես արդեն վախենում էի։ Ձայնը գլուխս գցած՝ վազեցի դեպի պատուհանն ու փորով պառկեցի հարթակին։ Գլուխս դուրս հանեցի։ Լուսավորված բակի ասֆալտի վրա արդեն ոչինչ չկար։ Արյան հետքեր էին մնացել ու մարդու մի քանի կոտրված ատամներ, որոնց մեջ ոսկի էլ կար։ Աչքս առավ ոսկուն։ Ձեռքս երկարացրեցի՝ աննկատ տարա ոսկին։ Գրպանումս տեղավորելով՝ գլուխս մտցրեցի սենյակիս պատուհանի մեջ, որտեղից դուրս էի հանել։ Տարօրինակ մարդ- մարդ-նկարչուհին, գլուխը վեր ցցած, հետևում էր ինձ։ Դեռ չէի փորձել անշարժանալ, երբ ներքևի դուռը կրկին շրխկաց ու ինչ-որ մեկը հիստերիկ բղավոցով ցած իջավ։ Կնոջ համար այնքան միևնույն էր այդ ամենը։ Նա լուռ իր գործն էր կատարում, կարծես ինչ-որ բան ոչ զգում էր ու ոչ էլ լսում։ Ես, որ արդեն չէի ուզում լսել, վախից աչքերս ճակատիս վրա տեղավորած՝ սպասում էի հերթական շրխկոցին։ Թվում էր՝ մեկը տուն է ուզում մտնել, կամ նա արդեն տանն է ու տեղ չի կարողանում հասնել։ Մինչև ինքս ինձ ինքնագոհ որոշումներ էի կայացնում, դիմացս նստած կինը, քիթը ներս քաշելով, ուխայ էր անում ու դեմքը գնալով պայծառանում էր. գործ էր անում։ Անզորությանից լաց էի լինում։ Մի կուշտ լաց լինելուց հետո սկսեցի արդեն ինձ հյուր եկած կնոջ դեմքից էլ վախենալ։ Նա երևի դա նկատեց՝ մոտեցավ ինձ, լուռ շոյեց գանգուրներս, ինչպես կշոյեր իր սեփական կատվին, համբուրեց ճակատս ու կրկին խաղաց մազերիս հետ։ Գլխիս մազերը ձեռքերի մեջ շուռումուռ էր տալիս, քաշում էր ու զննողի հայացքով, կարծես ինչ-որ բան էր կորցրել, ուզում էր գտնել։ Կնոջ կիսաքանդ դեմքը ծածկել էր շուրջս ու իր ծանր ձեռքով փորձում էր փակել օդը՝ ինձ չթողնելով լիարժեք շնչել։ Որովայնս ծանրացել էր, սիրտ էի ուզում թափել, չէի կարողանում... Բաց պատուհանը ճռռոցով գնում գալիս էր քամու տակ ու իր ծանր վարագույրի գոյության տակ մի աղոթք էր ասում։ Որոշ ժամանակ անցնելուց հետո, աչքերիս առաջ կնոջ մազերը սկսեցին նոսրանալ։ Որովայնս կրկին զգացնել տվեց։ Զուգարան էի ուզում՝ չկար, դուրս չէի կարող գալ, փակ էին բոլոր դռները... հանգստացա։ Լռակյաց կնոջ մազերը այլևս չէին ճարճատում, ինչքան թափվել, թափվել էին։ Նա կռացավ գետնին, իր ետևից հավաքեց թափթփված մազերը։ Դրսում անձրևը չէր դադարում... դրսի աղմուկն արդեն մի քանի ժամ էր՝ չկար։ Սովորականից մի քիչ տարբերվող հանգիստը ոչ միայն ներսս էր անհանգստացրել, այլ ինձ շրջապատող միջավայրը։ Ես, որ արդեն հանգիստ, բայց միևնույն դեպքում կիսաչեղած վիճակում էի, ակամայից շեղեցի լռությունն ու ձայն հանեցի. «Հոգի ջան, հոգի ջան... գնա, բավական է, գնա, հանգստացիր»։ Անձրևը դադարեց։ Փողոցի մեքենաները իրար ետևից ձայն հանելով գնում էին։ Մատիս տակի ափսեն, որ ամբողջ սեղանի երկայնքով պտտվում էր՝ փշրվեց։ Սենյակում ինձանից բացի մարդ չկար։ Մի ճանճ կար, որ գնում գալիս կանգնում էր երկար քթիս։ Աչքերիս առաջ պարզության քամին մաքուր օդ ներարկեց։ Այժմ լիակատար շունչ էի քաշում։ Չսափրված կինը արդեն չքացել էր, իսկ գետնին մազի մի փունջ էր մնացել իրենից հետո։ Կիսավախվորած, ոտքս հանգիստ տարա մազափնջին, փորձեցի գլորելով տնից դուրս հանել։ Չէր շարժվում։ Ամբողջ գիշեր սենյակումս չկարողացա գիշերել։ Ուռած աչքերով, վախվորած, փողոց դուրս եկա։ Իսկույն ճանաչեցի, ոտքերիս տակ մեռած հորս դեմքն էր՝ թղթի վրա։ Մինչև ինքս ինձ կքննարկեի կատարվածը, աչքերս փակվել էին, լեզուս՝ բերանումս չորացել: Վեր թռա. սենյակի պատուհանը կրկին սև էր։ Տանը մարդ չկար։ Մտքերս կենտրոնացնելով գնացի պատուհանի մոտ։ Դրսում մութ էր։ Հանգիստ ետ եկա ու աչքերս բաց պառկեցի։ Ուրվականի դեմքով մարդը, կրկին մազակալած դեմքով, հայտնվեց աչքերիս առաջ։ Վախից սկսեցի լաց լինել։ Մարդը հիվանդ էր... Տեսնում էի, թե ինչպես է մեղավոր սիրտը ափերի մեջ առած՝ հեկեկում։ Հորս սիրտը հիվանդ էր... հիշեցի... Գիշերվա խավարի մեջ արյան հոտ էր գալիս, թվում էր՝ մարդ էին մորթել։ Մարդը տանջվում էր, հիվանդ սիրտը ափերի մեջ առած, առողջ հոգու համար նոր բան էր ուզում, հավատարմություն՝ հուսահատությունից ձերբազատվելու համար։ Ես աչքերս ամուր փակեցի, լեզուս բերանումս սառեցնելուց հետո չէի ուզում նույն պատկերները տեսնել։ Հայրս վաղուց մեռել էր, իսկ նրա հոգին աչքերիս առաջ գնում գալիս էր։ Վախը սրտիս մեջ մի կերպ տեղավորելով՝ փորձեցի քնել։ Քունս չէր տանում։ Հոգին գլխիս վրա կանգնած ծիծաղում էր վրաս։ Գլուխս բռնած մոտեցա լուսամփոփին. լույսը վառվեց։ Ուրախությունից թռչկոտում էի, թվում էր՝ ինձ համար շատ կարևոր բան էի գտել։ Հայացքս հառած պատի վրա փակցված հայելուն, տեսա՝ դեմքս կապույտ էր, տեղ-տեղ կարմիր։ Ես արդեն հիվանդացել էի։ Դրսում արև կար։ Դրանից հետո ես ամեն օր հոգիների հետ քնում, արթնանում էի։ Ես դա ընդունում էի, որպես ծանր կատակ։ Արդեն հոգիներին սկսել էի չճանաչել։ Անցած օրվա անծանոթ կնոջ հայտնությունը մի փոքր զարմացրեց ինձ. ի՞նչ գործ ուներ հորս նկարը փողոցում ընկած։ Չհասկացվող մտքերը սպանում էին ինձ։ Ես արդեն չափից շատ նիհարել էի... աչքերիս տակ փոս էր ընկել, մի խոսքով, ես՝ ես չէի։ Գիշերվա հանգիստ քնիս մեջ սենյակի պատուհանը կրկին շրխկոցով բացվեց: Ծանր վարագույրը կախված տեղից ցած ընկավ։ Վեր թռա։ Չսափրված կին էր դիմացս կանգնած։ Առաջին անգամ նայեցի ուղիղ՝ նրա սև աչքերի մեջ։ Հորս դեմքը սառել էր կնոջ հայացքում։ Մինչև ուզում էի կարոտով գրկել հորս՝ փախավ ձեռքիցս։ Տեղիցս վեր թռա, նստեցի սեղանի մոտ։ Դիմացս փռեցի լայնածավալ նկարչական թուղթն ու սկսեցի, այս անգամ, միայնակ հոգի կանչել։ Չէր գալիս... նեղացել էր։
Դրսում անձրև էր, իսկ ես սկսել էի ավելի լուրջ հիվանդանալ։ Այլևս ոչ ոք չէր կարող ետևիցս ընկած ինձ բռնել ու բերել, ոչ էլ կար մեկը, որ դիմացս կանգնած՝ նայեր ու լսեր։ Ես արդեն միայնակ էի։ Տանը, փողոցում... իսկ քամին պատուհանի տակ, լեզուն դուրս գցած, դեռ հետևում էր ինձ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0