СТАНЬ VIP

ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 03 янв 2011, 12:04

ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Artem Harutyunyan.jpg
Artem Harutyunyan.jpg (4.87 кб) Просмотров: 3070


Текст:
Ծնվել է 1945թ. սեպտեմբերի 19-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը եւ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի արտասահմանյան գրականության ասպիրանտուրայի անգլիական բաժինը£ Դասախոսել է Երեւանի, Մոսկվայի, Սորբոնի, Մոնպելիեյի, Մարսելի (Ֆրանսիա), Դարեմի (Անգլիա), Քլիվլենդի, Հարվարդի, Լոս Անջելեսի պետական համալսարաններում£ Ֆուլբրայթի կրթաթոշակով երկու անգամ դասախոսել է նաեւ Համիլթոնի Քոլգեյթի համալսարանում£ 1994-95թթ. աշխատել է Վաշինգտոնում (ԱՄՆ) որպես ԼՂՀ դեսպան£ Այժմ արտասահմանյան գրականության պատմություն է դասավանդում ԵՊՀ-ում

ԵՐԿԵՐ
1. 1.Հուդայի արձակուրդը, Եր., 2004
2. Նամակ Նոյին, Նյու-Յորք (անգլերեն), 1994
3. Գրական ուղղությունների պայքարը անգլիական վեպում 20-րդ դարի սկզբին, Եր., 1992
4. Ներկայության խոսքեր, Եր., 1988
5. Հետպատերազմյան ամերիկյան պոեզիայի զարգացման հիմնական միտումները, Եր., 1986
6. Շեմ, Եր., 1984
7. Տեսադաշտ, Մոսկվա (ռուսերեն), 1982
8. Տեսադաշտ, Եր.,1979
9. Նշանների երկիր, Եր., 1973

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (անգլերենից)
1. Փիթեր Բալաքյան, Ճակատագրի սեւ շունը, Եր., 2003
2. Ընտրանի ամերիկյան եւ անգլիական պոեզիայի, Եր.,2001
3. Անգլո-ամերիկյան պոեզիայի էջերից, 20-րդ դար, Եր., 1982
4. Ջեյմս Ջոյս, Դուբլինցիներ, Եր., 1978

ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2004թ. §Հուդայի արձակուրդը¦ բանաստեղծական ժողովածուն արժանացել է ՀՀ պետական մրցանակի
2. 1992թ. §Հրդեհը հինավուրց հողի¦ ձեռագրի համար արժանացել է Վահան Թեքեյանի անվան մրցանակի, իսկ 1993թ. հրատարակվելով Նյու-Յորքումª այն արժանացել է Հայկաշեն Ուզունյանի անվան մրցանակի
3. 1989թ. արժանացել է Ռընե Շարի (Ֆրանսիա) անվան գրական մրցանակի
4. 1979թ. §Տեսադաշտ¦ բանաստեղծական ժողովածուն արժանացել է ՍՍՀՄ Գրողների միության Մաքսիմ Գորկու անվան մրցանակի
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 03 янв 2011, 12:04

***

Այսքան կուսակցություն ունեցող երկիրը,
պարզ է, մի օր հասնելու էր քավարան,
ուր սողացող բույսերը խրատ են կարդալու,
կանաչ ձեռքեր են հողից բարձրանալու,
որ ջնջեն ամոթը կեղծիքի,
սրբեն թռիչքը նախանձի, փոշու, ատելության,
և շոշափուկներն ամեն անցողիկի,
որով մենք հավերժն ենք կառուցում։
Իմ ջանքը չի վնասում ոչ մեկին,
Մերկ ներկայությունն է արևի
(հոգնած պատերի վրա քաղաքի)
ապացուցում այս ամենը,
իմ զգույշ բարեկամ։
Ես կո'չ եմ անում
միանանք Տագնապի կուսակցությանը.
նրա արյան մեջ
հոսում է օքսիդացած աղը զայրացած մոլիբդենի,
պղնձի, և մաքուր թռիչքը եթերացող աղավնու։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 03 янв 2011, 12:06

***

Իսկ «Հջշ»֊ն («հարուստ ջիպածինների շարժում»)
միավորվել է կապիտալ ունեցող
«Ազնիվ ֆինանսական հզոր մաֆիա» կուսակցության հետ,
որի զավակները հարգելի պատճառներով միշտ
բացակայում են Հայաստանից,
Առանձնատներ են առնում Ֆլորիդայում կամ Լոս Անջելեսում.
նրանք լուսաբացին «օֆշոր» երազներ են տեսնում
Հայաստանի մասին և շտապում բանկ՝
«Ուեստերն Յունիոն», նաղդ փողը հաշվելու...
«Քարակոփ գլուխների միությունը» միավորվել է
«Անօգնական մարդկանց
միայն ֆրանսիական օծանելիք» միության հետ։
Ցուցակը վերջանում է հանկարծ կրակոցով, ու
ընկնող ծանր մարմինը, պարզվում է,
կուսակցություն չունի,
և իսկույն հանձնվեց կյանքը դարանակալող հողի
մաքրամաքուր կուսակցության ընդերքին,
ավելի ճշգրիտ «Աևահող կուսակցության»
(ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում Ձեզ) խոր փոսին։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 03 янв 2011, 12:06

***

Հիմա բոլորն են ստեղծում Ազնիվ կուսակցություն,
վատագույն դեպքում Բարի Մինիստրություն։
«Ազգային դաշինք» կուսակցությունը խռնվել է
«Անցյալի դաշնության» հետ,
«Կատաղի կույսերի» «Շամիրամ» միությունը
միացել է «Կաթնամթերքի կայսրության»
և «Ներքին գործերի անբասիրության» միությունների հետ,
«Կույրերի միությունը»՝ «Տեսնողների հավկուրության»։
«Նոր ուղի» կուսակցությունը գլորվել ընկել է
«Հին ճառերի ջրաշխարհ»կուսակցության գիրկը
և ջրի տակ, հանկարծ կապվել
«Անցած-գնացած պարտիական շերեփուկների»
կուսակցության հետ և անգամ ջրասուզված,
քաղաքական պղպջակներ է
բաց թողնում, հուսալով գրավել ուշադրություն...
ԲՇԳ-ի խումբը միացել է «Անօթևանների կայտառ միության» հետ,
«Գերհզոր տենորների միությունը»՝
«Ձայնալար չունեցողների թշվառության» հետ,
«Գաղտնի թշվառների» հարուստ և հարգված միությունը՝
«Կեղծամի ակտիվ քաղաքականության» խմբին,
որ քաղաքացիներին ձրի բաժանում է շինծու գանգուրներ,
և դարն անցած ինդուլգենցիայի (սեփականաշնորհման)
հաստ կտրոններ, որով կարող ենք մուտք գործել
մեղսագործին սպասող քահանա֊քննիչի խոստովանախուց։
«Քաղաքացիական անհնազանդության» խումբը ձուլվել է
Լոս Անջելես ստրկության մեկնող էմիգրանտների վհատ խմբին։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 03 янв 2011, 12:07

***

Քաղաքական «Պորտապար պարողների» միությունը
«Անպորտալար կուսակցության» հետ է կցվել,
կոչում է ժողովրդին վայելեք կյանքը հիմնովին։
«Լիաբերան դեմոկրատները» «Անլիբերալ կոմունիստների»
կուսակցության ստնտու ձեռքն է համբուրում մութ միջանցքում
ինչ-որ սիմպոզիում, ուր ներկաներին սվինի ուղեկցությամբ են ներս բերում...
«Արժանապատիվ ապագա» կուսակցությունը միացել է
«Գաղտնի մեծապատիվ հարուստ մուրացկանների» միության հետ,
սա էլ իր հերթին խաղեր է խաղում
«Անարժանապատիվ անցյալ» կուսակցության խեղճերի հետ նրանց
համակենտրոնացման ճամբարում,
ուր արևի շողը մգլոտած է հանց քաղաքական առաջարկ...
Դառը ժամանակներ,
գաղտնի ու անտես փշալարի դեմ-դիմաց։

Հիմա ավելի շատ քաղաքական կուսակցություն կա,
քան բրդաթել։

«Հորինած երկիրը» գաղտնի հանդիպում է
«Անօրեն բարգավաճող մաֆիաների երկիր»
կուսակցության հետ,
նրանց համատեղ բանկետը ցույց տվեց
մերձեցման առողջ նշաններ,
և նոր բանկային կուսակցություն
«Խաբենք հիվանդ ժողովրդի ավանդատուներին» նշանաբանով։
Բանկետի վերջում սեղանի տապակած հավերը տուն տարան։
«Հայոց համազգային շարժումը» միավորվել է
«Միության և սովի» կուսակցության հետ,
միասին սովորեցնում են քաղաքացիներին,
կարդալ-հասկանալ ասես սուրբ տեքստ՝
քաղցը համատարած
(դա արժանիք է՝ ըստ նրանց)։

Իսկ այս կուսակցությունը կույր ձագի պես
չի տեսնում իր ապագան,
ուղեկցող շուն է պահում քաղաքական իր ճամբարում,
կերակրում նրան աղքատին հատկացված նպաստից,
նույն աղքատին խոստանալով առատ ապագա։
Այս մեկը նայում է միայն ներքև:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 03 янв 2011, 12:08

***

Աշնան թաղապետական ժողովը
քշում է թուղթ դարձած տերևը նոր համագումար,
Անցած տարվա ընկած մարմինը
ելնում է գերեզմանից, ուղղվում,
դառնում նորելուկ ուրվական,
խոսում է իր մաղձը հողից էլ դառը,
պահանջում նրան սպասող
«Սևահողի խավար» կուսակցությունից
ամեն ինչում լինել իրատես
և արմատներին ձեռք չտալ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 03 янв 2011, 12:09

***

Հիմա կուսակցություն է ստեղծում ամեն ոք,
Ով ծնվելուց հետո կարճ ուղի է անցել
(մտոք, մարմնով, հոգով)
Ով ունի դաչա, ԲՄՎ, տնամերձ,
Բանկային կասկածելի հաշիվ,
Մի քանի լքված երեխա, փոքր-մեծ քրեական զանցանք,
Նաև պուտանկաներ, որոնց առջև, անկողնում,
մերկ մարմնի մոտիկությունից անկեղծանալով,
կիսում են իրենց քաղաքական տխեղծ ըղձանքը,
որի հիմքում նվաճենք քաղաքական իշխանությունը,
և հետո «թարմացնենք «մերսեդեսների» սեփական պարկը»:

Սրանք անգետ են կուսակցությունից,
չգիտեն ուր է տանում ծրագիրը մգլոտած,
գուցե ե՞տ, կառափնարան,
ուր միշտ դահիճ կա վառ ծպտյալ,
և ժողովուրդ հացի-մտրակի կրքից կքված,
բայց թամաշայի համար կազմ-պատրաստ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 03 янв 2011, 12:09

***

Հարգելի քաղաքացի, արու երկրի զավակ,
Ստեղծենք Տագնապի կուսակցություն,
որ հետո երկիրը չդառնա քաղաքական քարվանսարա։
Բայց դա հետո...
երբ սողոսկի օրը
ասես ներկած օձ
դեպի պայթյունը զայրույթի,
որ կքշի ամեն վարկած,
դեպի զիբիլի ամանը ճաքած,
հերվա ձյան պես սև, որդո'տած...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение